Սովորական խայտառակություն

Սուտ խոսելը տգեղ բան է

Դեկտեմբերի 16, 2017
Սուտ խոսելը տգեղ բան է

Բացառված բան է, որ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին երեխա ժամանակ ասած չլինեն, որ սուտ խոսելը վատ բան է ու մարդկանց խաբել չի կարելի: Իսկ թե նախարարը որքանով է յուրացրել այդ օգտակար խորհուրդը՝ դատեք ինքներդ: Երեկոյան լայն հանրության սեփականությունը դարձավ կառավարության որոշման նախագիծը՝ Հայաստան աջակողմյան ղեկով մեքենաների ներկրման արգելքի մասին: Նախագծի համաձայն՝ առաջարկվում է 2018-ի ապրիլից առայժմ ժամանակավորապես արգելել երկիր աջակողմյան երթևեկության համար նախատեսված ավտոմեքենաների ներկրումը և դրանց վերագրանցումը:

 

Իսկ հիմա եկեք մի փոքր հետ գնանք, հասնենք այս տարվա հոկտեմբերի 23-ին ու վերհիշենք, թե տրանսպորտի նախարարն ինչպես էր բոլորին հրապարակավ հավաստիացնում, որ աջակողմյան ղեկով ավտոմեքենաների տերերը կարող են չանհանգստանալ, քանի որ կառավարությունը չի պատրաստվում դրանք արգելել, և սեփականատերերի բոլոր իրավունքները կպահպանվեն:


Փաստորեն, ընդամենը ամիս ու կես պահանջվեց, որ Վահան Մարտիրոսյանն ու իր կառավարությունը քաղաքացիներին մատերի վրա խաղացնեն ու դրժեն նախկինում տված խոստումները: Ընդ որում, նկատենք նաև, որ արգելքի համար այս դեպքում էլ չկա ոչ մի ծանրակշիռ, ապացուցելի հիմնավորում, ինչը մեկ անգամ ևս մեզ իրավունք է տալիս կրկնելու նախկինում հնչեցրած այն կարծիքը, որ նախարարն ու գործադիրն այդ բանը անում են ընդամենը ինչ-ինչ գործարարների բիզնես շահերից ելնելով և այդ գործարքից խոշոր պատառ գրպանելու հեռանկարով: Եվ թող հիմա ստախոս Մարտիրոսյանն ապացուցի, որ մենք սուտ ենք խոսում:







Դիտումների քանակ 98299


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարտիրոսյանը հո կամիկաձե չի՞

Մարտիրոսյանը հո կամիկաձե չի՞

Հունվարի 18, 2018


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, որը մի առիթով ասել էր, թե կամիկաձե լինել չի ցանկա...

Նախարար Մարտիրոսյանը դարձավ հնագետ

Նախարար Մարտիրոսյանը դարձավ հնագետ

Դեկտեմբերի 1, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել էր Եվրոպական ներդրումային բանկի ներկայացո...

Տրանսպորտի նախարարը կուկուռուզի փողն է ուզում

Տրանսպորտի նախարարը կուկուռուզի փողն է ուզում

Նոյեմբերի 8, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհներին կրպակների կամ...

Նահանջ առանց ղեկի

Նահանջ առանց ղեկի

Հոկտեմբերի 23, 2017


Աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու մասին խոսակցությունները հասան ավարտական փուլին: Այսօր ՀՀ տրանսպորտի և կ...

Գծատերերին մաղում են

Գծատերերին մաղում են

Հոկտեմբերի 12, 2017


ՀՀ կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադիրի հավանությ...

Ղեկը` աջ կողմում, նախարարը` ձախ

Ղեկը` աջ կողմում, նախարարը` ձախ

Հոկտեմբերի 5, 2017


Դպրոցական երեխան էլ գիտի, որ սուտ խոսել չի կարելի: Իսկ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը այդ բանը կամ չգիտի, կամ միտ...

Նախարարը պատրաստվում է մեկնել Լուսին

Նախարարը պատրաստվում է մեկնել Լուսին

Հուլիսի 20, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երկու ձեռքով կողմ է, որ անհապաղ վավերացվի «Տիեզերա...

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Հուլիսի 13, 2017


Երբ լրատվամիջոցները գրեցին, թե ՌԴ-ն ու Վրաստանը պայմանավորվել են բացել Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ուղիները, Հայաստան...

Քաղքենու տոնական հրավերը

Քաղքենու տոնական հրավերը

Դեկտեմբերի 19, 2016


ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր որոշել էր իր նախատոնական ասուլիսը վերածել համապետական կարևոր իրադարձո...

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր ողջ հանրապետության տարածքում առատ տեղումներն առաջին հերթին լուրջ դժվարություններ ստեղծեցին տրանսպորտային երթևեկության համ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տարոնի աղբանոցը
Փետրվարի 21, 2018


Տարոնի աղբանոցը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ