Սովորական խայտառակություն

Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Դեկտեմբերի 18, 2017
Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Այսօր հայտնի դարձավ, որ կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ` պայմանավորված ՀՀ Սահմանադրական դատարանի հրապարակած վճռով։ Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը Վանաձորի ավագանու նիստերը հակասահմանադրական էր ճանաչել, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել էր ՀՀ կառավարությանը` պահանջելով Վանաձորում անցկացնել արտահերթ ՏԻՄ ընտրություններ։

 

Իսկ հիմա Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը պաշտոնական պատասխան է հղել։ Այնտեղ մանրակրկիտ կերպով շարադրվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, դրանք մեկնաբանվում են, ինչից հետո գալիս է հետևյալ եզրահանգումը. «Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Սահմանադրական դատարանն իր 10.11.2017 ՍԴՈ-1384 որոշմամբ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 1–ին, 6–րդ, 9–րդ և 179–րդ հոդվածների պահանջներին հակասող, այնուամենայնիվ, գտնում ենք, որ Վանաձոր համայնքի ավագանին հրավիրել է նիստեր և ընդունել որոշումներ` տվյալ պահին գործող օրենքի կարգավորումների համաձայն, և այդ գործողություններն, ըստ էության, հնարավոր չէ որակել որպես ավագանում անգործության դրսևորում»։


Սա արդեն չափազանց զարմանալի արձագանք է: Մեծ հաշվով կառավարությունը ոչ թե մերժում է «Լուսավոր Հայաստանին», այլ անհնազանդություն է հայտնում Սահմանադրական դատարանին ու կասկածի տակ է դնում այդ կառույցի պրոֆեսիոնալիզմը: Սա` մեղմ տարբերակի դեպքում: Ավելի խիստ բնորոշման պարագայում կարող ենք ուղղակի նշել, որ կառավարությունը հրաժարվում է ենթարկվել երկրի Սահմանադրությանը և անտեսում է գլխավոր օրենքի պահանջը: Եվ վերջապես, այս դեպքը կարող է ապացույց լինել այն բանի, որ խոր հակասություններ կան ինչպես կառավարման ու վերահսկման երկու օղակների, այնպես էլ Սահմանադրության և գործող օրենքների միջև: Իսկ դա սպառնում է ավելի լուրջ ճգնաժամով, քան ընդամենը Վանաձորի ավագանու հարցն է:

 







Դիտումների քանակ 34387


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Վանաձորի գլխավոր մաչոն

Վանաձորի գլխավոր մաչոն

Մարտի 16, 2018


Հայ պաշտոնյաներից քչերն են համարձակվում սոցիալական ցանցերում անձնական էջեր բացել: Սովորաբար, նման էջերը ենթարկվում են օգտատերեր...

Խեղճ դատախազներ, ո՞նց եք ապրելու

Խեղճ դատախազներ, ո՞նց եք ապրելու

Մարտի 14, 2018


Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրված հարցերից մեկը վերաբերում է Հայաստանի դատախազներին մշտական բնակության վայրից դուրս...

Ցմահ Թովմասյանը

Ցմահ Թովմասյանը

Մարտի 13, 2018


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել...

Վերնախավում ցնցումներ կլինեն

Վերնախավում ցնցումներ կլինեն

Մարտի 7, 2018


Ազգային ժողովում ներկայացվեց կառավարության նոր կառուցվածքը, և այդ հեռանկարը իր հետ բազում խնդիրներ է բերելու: Եթե դրանցից առաջն...

Քաղաքական և այլ նպատակահարմարության բեռը

Քաղաքական և այլ նպատակահարմարության բեռը

Մարտի 6, 2018


Այս օրերին Ազգային ժողովում մեկը մյուսի ետևից օրենքներ են ընդունվում, որոնց հիմնական միտումը մեկն է` կառավարման կարգը հարմարեցն...

Քաղաք, որ կարելի է նաև չունենալ

Քաղաք, որ կարելի է նաև չունենալ

Մարտի 2, 2018


Եթե կա մի բան, որ մեր կառավարության մոտ ամենալավն է ստացվում, դա գլխից մեծ գործեր բռնելն ու դրանք կիսատ թողնելն է: Հարյուրավոր ...

Վիրավորանքի չափի օգնություն

Վիրավորանքի չափի օգնություն

Փետրվարի 21, 2018


Այսօր քիչ չեն նրանք, ովքեր բանակի և պաշտպանության խնդիրների մասին խոսելիս առաջ են մղում իրենց անձը` թվարկելով, թե որքան մեծ ներ...

Բա մի հատ էլ չծխե՞նք պետության հաշվին

Բա մի հատ էլ չծխե՞նք պետության հաշվին

Փետրվարի 19, 2018


Մեր պետական կառույցներում ազնիվ մրցակցություն է սկսվել, թե ով կարող է ավելի հետաքրքիր ձևով մսխել պետության գումարները, ով կարող...

Իրենք գրում, իրենք հաստատում են

Իրենք գրում, իրենք հաստատում են

Փետրվարի 15, 2018


Ազգային ժողովը մենք անվանում ենք օրենսդիր մարմին, այսինքն՝ մի տեղ, որտեղ օրենքներ են լույս աշխարհ գալիս: Բայց ահա «Պառլամենտ մո...

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Եկավ հողը խլելու ժամանակը

Եկավ հողը խլելու ժամանակը

Փետրվարի 8, 2018


ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական ն...

Փակ դռներով կառավարությունը

Փակ դռներով կառավարությունը

Փետրվարի 1, 2018


Այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոր անակնկալ մատուց...

Նախարարների «պապայի արևը»

Նախարարների «պապայի արևը»

Հունվարի 26, 2018


ՀՀ կառավարության աշխատակազմի ու արդարադատության նախարարության կողմից արդեն մշակվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեությա...

Արթուրիկի դրոշակակիրը

Արթուրիկի դրոշակակիրը

Հունվարի 18, 2018


Այն պահից ի վեր, երբ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում բացահայտեց իր էությունը, և այդ ինքնաբ...

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հունվարի 17, 2018


Հնարամիտ տղերք, սրամիտ տղերք, քարից հաց քամող, դատարկ տեղից փող շինող տղերք: Ուրիշ ինչ կարելի է ասել մեր կառավարության անդամներ...

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Հունվարի 11, 2018


Տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը վաճառեց Հայաստանի պահուստային ֆոնդի ամբողջ ոսկու պաշարը, բայց դրանից երկիրն ավելի...

Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Դեկտեմբերի 28, 2017


Օրերս հավանության է արժանացել «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը: Դրա մասին ասվում է, թե հիմնական նպատ...

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Դեկտեմբերի 28, 2017


Ներկա կառավարության ակնառու և նշանակալի ձեռքբերումների մասին խոսելն անգամ ավելորդ է: Մեծ հույսերին հաջորդեցին մեծ հիասթափությու...

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Դեկտեմբերի 27, 2017


Բոլորի օրինակով վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է փորձում տարին ամփոփել, բայց այդ բանը նրա մոտ այնքան էլ սահուն չի ստացվում: Կան ...

Թեկուզ ջրհեղեղ
24.04.2018 | 22:50


Թեկուզ ջրհեղեղ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը