Սովորական խայտառակություն

Արմատականները արդեն եղունգ են նայում

Դեկտեմբերի 18, 2017
Արմատականները արդեն եղունգ են նայում

Ամեն ինչ բառերի ու ձևակերպումների մեջ է: Օրինակ, ինչ-որ մեկը լռությունը կամ դադարը կարող է անվանել անգործություն ու պարապություն, բայց մեկն էլ կգտնվի, որ դա կկոչի «հարաբերական անդորր՝ ամպրոպից առաջ»: Հենց այսպես է գնահատում ներկայիս ներքաղաքական խայտառակ իրավիճակը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որ նաև «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ է: Ստացվում է, որ բոլոր ձախողվածները ոչ թե բերանները ջուր են առել ու մի կողմ են քաշվել, այլ համբերատար սպասում են ամպրոպի:

 

Թե ինչն է նման «եղանակի տեսության» կանխորոշման հիմք տալիս՝ դժվար է ասել, բայց անգործ ընդդիմադիրները չեն բացառում, որ առաջիկայում լինի ֆորսմաժորային իրավիճակ. «Թե՛ Ղարաբաղի հարցում, թե՛, հնարավոր է, ներկլանային պայքարը վերահսկողությունից դուրս գա, և կարողանանք ազդել այս զարգացումների վրա»,- ասում է մեր օրերի բախտագուշակ ու եղունգ նայող Մակեյանը` վերջնականապես որակազրկելով ու արժեզրկելով իրենց գոյությունը, որովհետև եթե մեկը հույսը դրել է «գուցե»-ների ու «եթե»-ների վրա, ապա դրանից ի՞նչ սպասես: Սա հիշեցնում է այն հողագործին, որ օրերով իր այգին չի ջրում, որովհետև կարող է նաև անձրև գալ ու թեթևացնել իր հոգսը: Արդյունքում՝ երկինքը չի անձրևում, և այգին էլ չորանում է:


Մակեյանի ու նրանց ճակատի վիճակն էլ ավելի անհուսալի է: Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված այդ կառույցը, որ վստահեցնում էր, թե օրեր շարունակ աշխատում են ճանապարհային քարտեզի ստեղծման ուղղությամբ, անուղղակիորեն արդեն խոստովանում է, որ իր «քարտեզագրությունը» գրոշի արժեք չունի, եթե ամբողջ հույսը մնացել է պատահականությունը կամ իրադարձությունների բարենպաստ զարգացումը: «Մեր հիմնական գործընկերը հանրությունն է, ուրիշ հնարավորություն չկա: Մեր խնդիրն է հաշված օրերի ընթացքում ժողովրդին համոզել, դուրս բերել փողոց և հարցերը լուծել, այս ճանապարհն ենք ընտրում»,- հայտարարում է Պետրոս Մակեյանը, ինչը նույնն է, եթե նա ասեր. «Մենք շատ բան կարող ենք խոստանալ, բայց ճիշտ կլինի, որ մեզ վրա հույս չդնեք»: Եվ ամենայն հավանականությամբ, ժողովուրդը հենց այդպես էլ կվարվի: Մարդիկ պայծառատեսներից ու աստղագուշակներից հոգնել են:







Դիտումների քանակ 57167


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զինյալներն ընդդեմ Նիկոլի բռնապետության

Զինյալներն ընդդեմ Նիկոլի բռնապետության

Հուլիսի 25, 2018


«Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռերը» դեռ չեն ստեղծել իրենց խոստացած կուսակցությունը, բայց արդեն ձեռնամուխ են եղել նախընտրական...

Հայկ Նահապետից մինչև Ծռերի կուսակցությունը

Հայկ Նահապետից մինչև Ծռերի կուսակցությունը

Հուլիսի 23, 2018


Այսօր Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը մի զարմանահրաշ ուղերձ են տարածել: Ասում ենք` զարմանահրաշ, որովհետև այդ ուղերձի յու...

Նիկոլի պատվից ցածր է

Նիկոլի պատվից ցածր է

Հուլիսի 3, 2018


Օրեր առաջ Ժիրայր Սեֆիլանի բանդան ու «Սասնա ծռերի» անդամները հայտարարեցին, որ աջակցում են գործող իշխանություններին և պատրաստվում...

Հանցագործների արդար պահանջը

Հանցագործների արդար պահանջը

Հուլիսի 2, 2018


Կառավարության շենքի դիմաց գրեթե ամեն օր բողոքողների ակցիաներ են գումարվում: Այսօր էլ բացառություն չէր: Պարզապես հետաքրքրականն ա...

Սեֆիլյանն այսօրվանից պատրաստ է օգտագործվել

Սեֆիլյանն այսօրվանից պատրաստ է օգտագործվել

Հունիսի 30, 2018


Բանտից դուրս գալուց հետո «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը լռության ուխտ էր պահում: Դժվար է ասել` լրագրողների հե...

Ինչո՞ւ Նիկոլին դեռ չեն սղկում

Ինչո՞ւ Նիկոլին դեռ չեն սղկում

Հունիսի 21, 2018


Դատարանում «Սասնա ծռեր»-ի գործով հերթական նիստի ժամանակ օրերս հրապարակվեց խմբի անդամներից երկուսի խոսակցության ձայնագրությունը:...

Բանտային հեղափոխության ապագան

Բանտային հեղափոխության ապագան

Հունիսի 6, 2018


Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նիստի ժամանկ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց լրագրողների հարցերին...

«Սասնա ծռերը» ուզում են խաբել ու կործանել Նիկոլին

«Սասնա ծռերը» ուզում են խաբել ու կործանել Նիկոլին

Հունիսի 5, 2018


Այսպես կարծել` նշանակում է չհասկանալ, թե ինչ է հայ ռուսատյաց նացիոնալիստը, հատկապես եթե բեյրութցի է կամ ղեկավարվում է բեյրութցի...

Ուսուցիչ-աշակերտ բարդ հարաբերությունները

Ուսուցիչ-աշակերտ բարդ հարաբերությունները

Մայիսի 23, 2018


Երեկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերի» անդամները դաստիարակչական նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշի...

Ահաբեկիչները կատաղած են հեղափախական վարչապետի վրա

Ահաբեկիչները կատաղած են հեղափախական վարչապետի վրա

Մայիսի 22, 2018


Իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը խոստացավ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Քաղբանտարկյալներին, ոչ թե հանցագործներին: Ընդ որում,...

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Մայիսի 21, 2018


ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 21-ին, շարունակվում է ուրբաթ օրը մեկնարկած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ԼՂՀ պաշտպանո...

Թամարն ինչքան կուզի` թող գոռա

Թամարն ինչքան կուզի` թող գոռա

Ապրիլի 17, 2018


Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» աջակիցները սրտի խոր կսկիծով են դիտում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանին հաջողվում այն, ինչ իրենք չ...

Ծռերը նորից ծռվեցին

Ծռերը նորից ծռվեցին

Ապրիլի 16, 2018


Բանտից էլի նամակ էր եկել: Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները համատեղ հայտարարություն էին տարածել` տեղեկացնե...

Սեֆիլյանը զիբիլի վեդրոն է քրքրում

Սեֆիլյանը զիբիլի վեդրոն է քրքրում

Մարտի 21, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է Ժիրայր Սեֆիլյանի` բանտից գրված կոչ-առաջարկը, որտեղ քաղաքական ուժերին հորդորում էր համախմբվել ...

Ֆորս-մաժորի ծնողները

Ֆորս-մաժորի ծնողները

Մարտի 14, 2018


Ժիրայր Սեֆիլյանի կողմից ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատի վերջին հանրահավաքի հերթական ձախողումը եղավ: Այն, ինչ ակնկա...

Խեղկատակության կառավարությունը

Խեղկատակության կառավարությունը

Մարտի 9, 2018


Ընդդիմությունը պատրաստվում է ինչ-որ բան անել, բայց դեռ պատկերացում չունի, թե ինչ: Մի մասն ասում է` ընդվզենք, մի մասը երթեր ու ց...

Փնտրել ու գտել են դավաճանին

Փնտրել ու գտել են դավաճանին

Մարտի 8, 2018


Ընդդիմադիր քաղաքական ուժերի վերջին շրջանի մարտավարության մեջ մի զարմանալի հատկանիշ է նկատվում: Նրանցից յուրաքանչյուրն առանձին պ...

Մի ձայն լսվեց հիվանդանոցից

Մի ձայն լսվեց հիվանդանոցից

Փետրվարի 19, 2018


Մարդկանց ինչքան են հոգնեցրել ու ձանձրացրել կոչեր հնչեցողները: Ով ասես, որ իր պարտքը չի համարում կոչով դիմել համայն ազգին, կարծե...

Թղթարարության գերիները և հեղափոխությունը

Թղթարարության գերիները և հեղափոխությունը

Նոյեմբերի 23, 2017


Ակամա մարդու ծիծաղ է գալիս, երբ որևէ տեղ ընթերցում է, թե իբր «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ի աշխատանքային խումբն այս ամբողջ...

Հայրիկյանը Սեֆիլյանի հրամանատարն է

Հայրիկյանը Սեֆիլյանի հրամանատարն է

Նոյեմբերի 23, 2017


Երեկ սեֆիլյանականները` «Սասնա ծռերով» հանդերձ, մի հայտարարություն էին տարածել` հասցեագրված իրենց ընդդիմադիր համարող գործիչներին...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ