Սովորական խայտառակություն

Արամին լսելու զահլա չկա

Դեկտեմբերի 18, 2017
Արամին լսելու զահլա չկա

«Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է զգում հանդես գալու իր և գործընկերների գործողությունները մեկնաբանելու առաքելությամբ: Այնպիսի տպավորություն է, որ Արամ Զավենիչը տառապում է չհասկացված լինելու բարդույթով և ջանում է ամեն գնով հակառակն ապացուցել, նույնիսկ եթե ոչ ոք նրան այդ բանը չի խնդրում կամ չի առաջարկում: Եվ նա առանց ձանձրանալու շարունակում է պտտել հին ձայնապնակը։ «Մենք ուզում ենք ցույց տալ, որ գոյություն ունի իշխանական համակարգ, որը փոփոխության ենթակա է, ու այդ համակարգին կից կա նաև ընդդիմադիր համակարգ, որը թե՛ աշխարհաքաղաքական առումով, թե՛ մոտեցումներով, թե՛ կադրերով խիստ տարբերվում է իշխանական համակարգից։ «Ելք» դաշինքում կան մարդիկ, որոնք անցած ուղի ունեն, իրենց հայրենասիրությունն ապացուցել են, անբասիր կենսագրություն ունեն ու կարող են ստանձնել լուրջ պաշտոններ ու երկիրն առաջ տանել»,- ասում է նա:

 

Թե ինչու է այդ բանն ասում՝ սա արդեն ուրիշ խնդիր է, հատկապես որ լսարանի սակավությունն իր հերթին Արամ Սարգսյանի համար հավելյալ հուսալքություն է ծնում: Մինչդեռ նա կկամենար, որ իր ձայնը լսելի լիներ ամենավերևներում: Բայց արի ու տես, որ վերևում առավել քան ցավալի իրողություն կա նրա խոցված ինքնասիրության համար: Եվ Արամ Զավենիչը սրտի անհուն ցավով այսօր արձանագրում է. «Իմ առաջին տպավորությունն այն է, որ Սերժ Սարգսյանը զահլա չունի մեր հարցազրույցներն ու ելույթները լսել, ամբողջությամբ կտրվել է իրականությունից»:


«Ելքի» հրապարակային ելույթները չլսելը դեռ չի նշանակում, թե մարդը դուրս է իրականությունից, որովհետև դա կարող է նաև նշանակել, որ «Ելքը» ոչ մի լուրջ, լսելու համար պիտանի բան չի ասում: Ինչ վերաբերում է Արամի խոսքն ունկնդրելու համար զահլա չունենալուն, ապա այս դեպքում Սերժ Սարգսյանը ոչ միայն միայնակ չէ, այլև նրան հաճույքով ընկերակցում են տասնյակ հազարավոր հայաստանցիներ: Պարզ չէ՞, որ մարդիկ նրան լսելու ոչ զահլա, ոչ ցանկություն, ոչ էլ տրամադրություն ունեն: Այսպես է միշտ պատահում, երբ խոսքն արժեզուրկ է ու անիմաստ: Այնպես որ, նախագահն առանձնապես սխալ չի վարվում, երբ գնահատում է իր ժամանակը:






Դիտումների քանակ 26703


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ելքի» անպտուղ ելքերը

«Ելքի» անպտուղ ելքերը

Հունվարի 22, 2018


Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը արդեն քննարկել և որոշում է կայացրել, որ դեմ են քվերարկելու ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգ...

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

Հունվարի 9, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով թանկացումների դեմ իրենց նախաձեռնելիք բողոքի ակցիային, ասում է,...

Նեղացածների «համագործակցությունը»

Նեղացածների «համագործակցությունը»

Հունվարի 9, 2018


«Ելք» և «Ծառուկյան» դաշինքների միջև հետաքրքիր հարաբերություններ են ձևավորվում: Այն, ինչ առաջարկում է «Ելքը», «Ծառուկյանը» մերժո...

Ծանրի ու թեթևի տարբերությունը

Ծանրի ու թեթևի տարբերությունը

Դեկտեմբերի 28, 2017


Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է նախագահի թեկնած...

Իսկ ձեր թեկնածուի չափերն ինչքա՞ն են

Իսկ ձեր թեկնածուի չափերն ինչքա՞ն են

Դեկտեմբերի 27, 2017


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը «Ծառուկյան» դաշինքին առաջարկեց նախագահական ընտրություններում պաշտպանել իր առաջադրած թեկնածուի...

«Ելքը»` մեշոկ պապիի դերում

«Ելքը»` մեշոկ պապիի դերում

Դեկտեմբերի 22, 2017


Չարաճճի երեխաներին սաստելու համար մեծերը հաճախ են նրանց սպառնում կախարդներով, բոբոներով, հրեշներով կամ էլ մեշոկ պապիի գոյությամ...

Գեներալներն ու ոջիլները

Գեներալներն ու ոջիլները

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովի ռազմահայրենասիրական հատվածը` հանձինս գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի, առանց այդ էլ շատ...

«Սադի գոքորների» ծաղրուծանակը

«Սադի գոքորների» ծաղրուծանակը

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովն այսօր վերջնականապես գլորվեց մինչև անլրջության խորխորատները` իր թիկունքում թողնելով ամենագորշ խորհրդարան լինելու ...

«Ելքն» ուզում է վակաբեկել Ծառուկյանին

«Ելքն» ուզում է վակաբեկել Ծառուկյանին

Դեկտեմբերի 19, 2017


Այն պահից, երբ «Ելք» դաշինքը հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին իրենց թեկնածուն լինելու է պատգամավոր Արտակ Զեյ...

Թեկնածուի երկակի ազդեցությունը

Թեկնածուի երկակի ազդեցությունը

Դեկտեմբերի 18, 2017


2018 թվականին ավարտվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, որից հետո Հայաստանն ամբողջությամբ անցնում է խորհ...

Անիմաստ հարց

Անիմաստ հարց

Դեկտեմբերի 14, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ «Ելք» դաշինքի կողմից հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվելու Արտակ Զեյնալյանը: Սա առանձին քննար...

Ծառուկյանը «Ելքի» հետ ճամփա չի գնա

Ծառուկյանը «Ելքի» հետ ճամփա չի գնա

Դեկտեմբերի 12, 2017


Լուրերն այն մասին, թե «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների միջև կան քննարկումներ՝ 2018թ. վարչապետի մեկ միասնական թեկնածուով հա...

Իրենք ուզում են, ժողովուրդը չի ուզում

Իրենք ուզում են, ժողովուրդը չի ուզում

Դեկտեմբերի 8, 2017


Օրերս ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ նշեց, որ իրենց նպատակն իշխանությանը ճնշելը չէ,...

Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Դեկտեմբերի 5, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը երբևէ այնպիսի նշանակալի բան չի կատարել իր կարճ կյանքի ընթացքում, որ դրո...

Ցանկություն կար, մարդ չկար

Ցանկություն կար, մարդ չկար

Նոյեմբերի 10, 2017


Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին «Ելք» դաշինքի չմասնակցելու փաստը մինչ այս որևէ բացատրություն չէր ունեցել: Զանազան ե...

Ասելիք չկար

Ասելիք չկար

Նոյեմբերի 9, 2017


Ընդունված կարգի համաձայն, Ազգային ժողովում 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակացույցով այսօր ժամը 18-ին պետք է տեղի ունենա...

Հայ գյուղացին ընտրում է իր անձնական անասունը, ոչ թե օտարին

Հայ գյուղացին ընտրում է իր անձնական անասունը, ոչ թե օտարին

Նոյեմբերի 7, 2017


ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննության առնված հարցերը բազմաթիվ էին ու տարողունակ: Սա այ...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

Հոկտեմբերի 26, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով Իսահակյանի, Տերյանի, Աբովյ...

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Հոկտեմբերի 25, 2017


Ազգային ժողովում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծին ամենաբուռն կերպով ընդդիմանում է «Ելք» դաշի...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ