Սովորական խայտառակություն

«Ելքն» ուզում է վակաբեկել Ծառուկյանին

Դեկտեմբերի 19, 2017
«Ելքն» ուզում է վակաբեկել Ծառուկյանին

Այն պահից, երբ «Ելք» դաշինքը հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին իրենց թեկնածուն լինելու է պատգամավոր Արտակ Զեյնալյանը, դժվարին կացության մեջ հայտնվեց նաև «Ծառուկյան» դաշինքը, քանի որ «Ելքը» գրավոր կերպով առաջինը նրանց դիմեց և առաջարկեց սատարել իրենց թեկնածուին: Այսօր էլ ԱԺ-ում մեկնարկած արտահերթ նիստի ընթացքում օրակարգի հաստատումից հետո հանկարծ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցության պատգամավորները միասին դուրս եկան նիստերի դահլիճից և անցան խորհրդակցական սենյակ: Բոլորին այնպես թվաց, թե վերջիններս առանձնանում են նախագահի թեկնածուի հարցը քննարկելու համար, սակայն փոքր-ինչ անց այդ ենթադրությունը հերքվեց:


Բանն այն է, որ մինչ այս պահը Ծառուկյանի թիմը խոսանավում է հարցին հստակ պատասխան տալուց և հիմնվում է այն հանգամանքի վրա, որ իրենք դեռ այդ խնդիրը ներսում չեն արծարծել: Իսկ ահա ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ուղղակի ասում է. «Դե, հիմա «Ելքը» ակնկալում է, ոչ մեկի չես կարող զրկել ակնկալիքներից, այլ խնդիր է, թե այդ ակնկալիքները որքանո՞վ են իրականանալի մեր մասով: Ցանկացած հարցում, այդ թվում և այս հարցում՝ բանակցությունը ենթադրում է երկու կողմի հավասար մասնակցություն, իսկ իրենք պարզե՞լ են` մենք ունե՞նք թեկնածու, և ի՞նչ է` մենք պարտադրվա՞ծ ենք»:


Պարտադրման խնդիր, ինչ խոսք, չկա: Որքան հայտնի է, չկա նաև սեփական թեկնածու: Բայց կա մի իրողություն, ինչն անմիջապես աչքի է զարնում: Բանն այն է, որ «Ելքը» իր թեկնածուին հրամցնելով անհարմար իրավիճակի մեջ է նետում Ծառուկյանին: «Ելքում» շատ լավ հասկանում են, որ վերջին հաշվով ծառուկյանականները կարող են սեփական թեկնածու ունենալ, էլ ի՞նչ կարիք կա սատարել օտարինը: Բայց «Ելքում» կռահում են, որ Ծառուկյանն, այնուամենայնիվ, նախագահի թեկնածու չի առաջադրի: Այդ դեպքում անմիջապես հարց կծագի, որ եթե դուք ձեզ համարում եք ընդդիմություն, ապա ինչո՞ւ չցանկացաք սատարել ընդդիմադիր թևի միասնական թեկնածուին: Ու հենց այստեղ էլ «Ելքը» ի կատար կածի իր գլխավոր նպատակը, այն է` վարկաբեկել «Ծառուկյան» դաշինքին, զրկել նրան ընդդիմադիր կոչվելու իրավունքից և այդ «արտոնությունը» վերապահել միայն իրեն: Ահա թե ինչու «Ծառուկյան» դաշինքում դեռևս հրաժարվում են կտրուկ քայլերից և փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր բանակցություններ ու քննարկումներ են տարվելու:







Դիտումների քանակ 38165


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

Ապրիլի 19, 2018


Եթե մի կողմ թողնենք փողոցային առանձին բախումները, ոստիկանության գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի համակիրների անհնազանդությա...

Դա ինչ բան է` խղճի մտոք

Դա ինչ բան է` խղճի մտոք

Ապրիլի 17, 2018


ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախա...

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ապրիլի 16, 2018


Այսօր մի քանի անգամ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավորների գտնվելու վայրը շարունակում է մնալ...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ապրիլի 12, 2018


Ապրիլի 17-ին ԱԺ-ում տեղի կունենա վարչապետի ընտրություն՝ բաց քվեարկությամբ: Շատերին հետաքրքրում է, թե ինչպես կքվեարկի Սերժ Սարգս...

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ապրիլի 11, 2018


Այսօր Ազգային ժողովում մի աննախադեպ միջադեպ արձանագրվեց: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օր...

«Ելքի» կամ-կամ-ը

«Ելքի» կամ-կամ-ը

Ապրիլի 2, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այս պահին ընդամենը չի քայլում Գյումրիից Երևան: Նա առաջին հերթին...

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Ապրիլի 2, 2018


Ինչպես հայտնի է, «Հանուն Հայաստան պետության» ճակատն ապրիլի 9-ից հանրահավաքներ է անցկացնելու Ազատության հրապարակում՝ ընդդեմ Սերժ...

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն զայրանում

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն զայրանում

Մարտի 27, 2018


Այսօր թերթերից մեկը գրել էր, որ ԲՀԿ-ին տրվելու են որոշ պաշտոններ, անգամ մարզպետի մասին կա խոսակցություն: Սա էլ, ըստ թերթի, կլին...

Նիկոլը փոշմանել է

Նիկոլը փոշմանել է

Մարտի 26, 2018


Այսօր «Հոդված 3» ակումբում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ի կ...

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Մարտի 26, 2018


Այսօր դեղերի մասին ԱԺ լսումների հանգուցալուծումը եղավ այն, որ «Ծառուկյան» դաշինքը առողջապահության նախարարին սպառնաց հրաժարականո...

«Ելքում» վարչապետի առատություն կա

«Ելքում» վարչապետի առատություն կա

Մարտի 26, 2018


Այն, որ «Ելքում» սառը քամիներ են փչում, արդեն կասկածից վեր է: Հիմա այլևս ոչ ոք դա չի թաքցնում և նույնիսկ պատրաստ են իրենց անհամ...

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարտի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն այսօր ասուլիս էր հրավիրել` ասելու, որ եթե ցանկություն լինի, ապա հնարավո...

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Մարտի 20, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագրի» հետ իր անհա...

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մարտի 19, 2018


Այսօր երեկոյան, այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը որոշեց նմանվել Կռիլովի առակի հերոսներին, այսինքն՝ յուրաքանչյուրը սայլը քաշեց ...

Դաշինք է, բայց ամեն մեկն` իր համար

Դաշինք է, բայց ամեն մեկն` իր համար

Մարտի 19, 2018


«Ելքում» այսօր կարևոր օր էր: Մի քանի ժամ շարունակ նրանք փակվել ու բուռն բանավեճ էին տանում` նախապես տեղեկացնելով, թե այդ նիստը ...

Չարաբաստիկ օր «Ծառուկյան» դաշինքի համար

Չարաբաստիկ օր «Ծառուկյան» դաշինքի համար

Մարտի 16, 2018


Ապրիլի 17-ին Ազգային ժողովում կայանալու է վարչապետի ընտրությունը: Հանրապետական կուսակցությունն այս հարցում անհանգստանալու որևէ ...

Ամեն դեպքում` միանձնյա

Ամեն դեպքում` միանձնյա

Մարտի 15, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետարանին իրազեկում է ներկայացրել Ազատության հրապարակում հանրահավաք անցկ...

«Ելքը» վճռորոշ պահին միասնական չէ

«Ելքը» վճռորոշ պահին միասնական չէ

Մարտի 13, 2018


Այսօր կայացավ ԱԺ ընդդիմադիր «Ելք» դաշինքի խմբակցության նիստը, որի ժամանակ ցանկություն կար քննարկել ու վերջնական որոշում կայացնե...

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Մարտի 8, 2018


Երեկ, երբ խորհրդարանում ընդունվեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը, դրան դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակց...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը