Սովորական խայտառակություն

Ժողովուրդն ի՞նչ գործ ունի Բաբլոյանի հետ

Դեկտեմբերի 19, 2017
Ժողովուրդն ի՞նչ գործ ունի Բաբլոյանի հետ

Մեր մեծ ու փոքր չինովնիկները շատ են սիրում բոլոր առիթներով հղում անել ժողովրդին: Սովորաբար դա լինում է երկու դեպքում` մեկ այն ժամանակ, երբ ուզում են ցույց տալ, թե իբր գիշեր-ցերեկ քրտինք մտած աշխատում են հանուն ժողովրդի, մեկ էլ այն դեպքերում, երբ ձև են անում, թե իբր իրենց ապագան կամ պաշտոնը կապված է ժողովրդի ցանկության հետ: Այս ժողովրդասերների շարքում է նաև Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:


Այսօր խորհրդարանում լրագրողները նրանից փորձեցին ճշտել, թե արդյո՞ք 2018-ից հետո ինքը կշարունակի մնալ ԱԺ նախագահի պաշտոնում: «Ինչպես ժողովուրդը որոշի»,-պատասխանեց Բաբլոյանը: Նման պատասխանն իսկույն զարմանք պատճառեց ներկաներին: Ժողովուրդն ի՞նչ կապ ունի նրա հետ, մի՞թե ժողովուրդը մասնակցություն ունեցավ այն բանին, որ Բաբլոյանը դարձավ խորհրդարանի նախագահ: Եվ բացի դա, ինչպե՞ս կարող է հանրապետության երկրորդ մարդը չիմանալ, որ Սահմանադրությունը ԱԺ նախագահի փոփոխության հարց չի դնում` ի տարբերություն նախագահի և վարչապետի, և սրանից բացի էլ ԱԺ նախագահին ընտրում են պատգամավորները, այլ ոչ թե ժողովուրդը:


Բաբլոյանն, անշուշտ, դա գիտի: Բայց քանի որ սովորույթը հզոր ուժ ունի, հիմա էլ հարցին արձագանքում է այնպես, որ իբր ինքը ժողովրդի հնազանդ ծառան ու նրա կողմից ընտրված չարքաշն է և պատրաստ է մինչև վերջին շունչը լինել այդ նույն ժողովրդի իղձերի իրականացնողը, եթե նույնիսկ մարդիկ դրանից անտեղյակ ու անմասնակից են:






Դիտումների քանակ 50027


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Թե ինչպես Բաբլոյանի շալվարը հանեցին

Թե ինչպես Բաբլոյանի շալվարը հանեցին

Դեկտեմբերի 6, 2017


Երկիրը, պետությունը խայտառակելու տարատեսակ ձևեր գոյություն ունեն: Դրանցից ոմանք կատարվում են հանգամանքների բերումով, մյուսների ...

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր առավոտյան պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եռօրյա աշխատանք...

Արա Բաբլոյան. նախի՞ր, թե՞ կուսակցություն

Արա Բաբլոյան. նախի՞ր, թե՞ կուսակցություն

Սեպտեմբերի 1, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյնանը ՀՀԿ եզակի նորմալ մարդկանցից է, որը կյանքում, մինչև քաղաքականություն գալը, լուրջ գործեր է ...

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Հուլիսի 18, 2017


Մի ամբողջ օր է` համացանցն ու լրատվական կայքերը հեղեղված են նյութերով, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է Ռուսաստանում գտնվ...

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Հունիսի 12, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր հպարտորեն հայտարարում էր, որ հանձնարարական է տվել ԱԺ-ում օպտիմալացում իրականացնել: Ի...

Բաբլոյանն այդ մասին չի խոսի

Բաբլոյանն այդ մասին չի խոսի

Մայիսի 27, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր նորամուտը նշանավորեց հեղափոխական որոշմամբ: Նա անակնկալի եկավ, երբ պարզեց, որ ինքը 24 խո...

Ճնճղուկների ծլվլոցը հակապետական է

Ճնճղուկների ծլվլոցը հակապետական է

Մայիսի 24, 2017


Հայաստանյան քաղաքական գործիչների համար համացանցն ու սոցիալական էջերը կառափնարանի պես մի բան են: Որքան էլ նրանք հրամայական պահան...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ