Ազգային խայտառակություն

Ծեծ ԱԺ-ում. երբ խոսքը գործ է

Դեկտեմբերի 20, 2017
Ծեծ ԱԺ-ում. երբ խոսքը գործ է

Ծեծն ու կռիվը մեր խորհրդարանի բարի ավանդույթներից են: Այն օրից ի վեր, երբ Հայաստանն ունեցավ Ազգային ժողով, այդ հարկի տակ պարբերաբար մարդիկ են ծեծվել ու նվաստացվել: Սովորաբար, բռունցքների ճնշող մեծամասնությունը բաժին է հասել ընդդիմադիրներին ու լրագրողներին: Սակայն ժամանակները հոսում են, մոտեցումներն ու շրջանակները փոփոխության են ենթարկվում: Եվ այսօրվա միջադեպը այդ մոդիֆիկացիայի նոր դրսևորումն էր:

 

Օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում իրար են ծեծել «Ծառուկյան» դաշինքի անդամներ Արթուր Մանուկյանը, ով նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է, և Սերգեյ Բագրատյանը: Ամեն ինչ սկսել էր Դատական օրենսգրքի սկանդալային քվեարկությունից, ինչից հետո «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների ներկայացուցիչները լքել էին նիստերի դահլիճը: Զայրացած Բագրատյանը միջանցքում ասել էր. «Էդ բլյաթը ինչի կողմ քվեարկեց»՝ նկատի ունենալով դաշինքի անդամ Նապոլեոն Ազիզյանի քվեարկությունը, ով չմիացավ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի բոյկոտին և կողմ քվեարկեց օրենսգրքին: Բագրատյանի այս արտահայտությանը կտրուկ էր արձագանքել Արթուր Մանուկյանը, ով սկսել էր հայհոյել Բագրատյանին՝ ասելով, որ Ազիզյանը իր հոր ընկերն է: Հետագա վիճաբանությունը շարունակվել էր Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում, որտեղ արդեն պատգամավորները աչքից հեռու սկսել էին ծեծել իրար: 10-15 րոպե տևած ծեծկռտուքից հետո կողմերը պայմանավորվել էին հանդիպել և հարաբերությունները պարզել ԱԺ շենքից դուրս:


Մենք այժմ պատմում ենք մեկ մասնավոր դեպքի մասին, որ ծագել է կոնկրետ իրավիճակի թելադրմամբ: Սակայն այս դրվագը նաև երկրորդ շերտ ունի, ինչը տվյալ պարագայում շատ ավելի նշանակալի է: Տեղի է ունենում այն, ինչը ոչ միայն կանխատեսելի էր, այլև անխուսափելի: Խնդիրներ են ծագում հենց ներսում` կուսակցական ընկերների, նույն դաշինքի անդամների միջև, քանի որ սրանք ժամանակին հավաքագրվեցին ոչ թե գաղափարական հենքի վրա, այլ այնպիսի չափանիշների կիրառմամբ, որոնք որևէ ընդհանուր բան չունեն սկզբունքի, համոզմունքի, հետևողականության, հավատարմության, գիտելիքների, ինտելեկտի, բարոյականության հետ: Իսկ երբ այդ բոլորը բացակայում են, միշտ էլ փոխարինելու են գալիս բռունցքները: Այսօր Նապոլեոնի համար են իրար ծեծում, վաղն էլ Կուտուզովի ու Մակեդոնացու համար կոտորած կանեն: Ընդ որում նկատենք, որ ամեն ծեծից հետո կլինի ԱԺ-ից դուրս հանդիպելու սպառնալիքը: Իսկ դա արդեն բոլորովին այլ մարտաֆիլմից է:

 






Դիտումների քանակ 42810


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Հունվարի 19, 2018


Երբ երեկ կառավարության նիստում մերժվեցին Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփ...

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Հունվարի 17, 2018


Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների պահվածքը գնալով դառնում է ավելի ու ավելի անհասկանալի: Քանի դեռ խորհրդարանը ...

Այն, ինչ կարելի է ՀՀԿ-ին, չի կարելի «Ելքին»

Այն, ինչ կարելի է ՀՀԿ-ին, չի կարելի «Ելքին»

Հունվարի 16, 2018


«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը միշտ չէ, որ Ազգային ժողով է գնում: Ավելի ստույգ` ընդհանրապես չի գալիս, բացառո...

Երեկ դեմ էին, այսօր փոշմանել են

Երեկ դեմ էին, այսօր փոշմանել են

Հունվարի 15, 2018


Ինչպես հայտնի է, «Ելք» դաշինքը նախատեսել է հունվարի 19-ին` ժամը 17:00-ին, երթ կազմակերպել ընդդեմ թանկացումների: Քաղաքական ուժեր...

Օրենսգիրքն ուզում են դարձնել իրենց հագով

Օրենսգիրքն ուզում են դարձնել իրենց հագով

Հունվարի 13, 2018


Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մ...

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Հունվարի 12, 2018


ՀՅԴ - «Ծառուկյան» դաշինք մրցակցությունը գնալով ավելի է սրվում` իշխանական կոալիցիայում տեղ զբաղեցնելու հեռանկարով: Եթե դաշնակներ...

Նեղացածների «համագործակցությունը»

Նեղացածների «համագործակցությունը»

Հունվարի 9, 2018


«Ելք» և «Ծառուկյան» դաշինքների միջև հետաքրքիր հարաբերություններ են ձևավորվում: Այն, ինչ առաջարկում է «Ելքը», «Ծառուկյանը» մերժո...

Ծանրի ու թեթևի տարբերությունը

Ծանրի ու թեթևի տարբերությունը

Դեկտեմբերի 28, 2017


Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է նախագահի թեկնած...

Իսկ ձեր թեկնածուի չափերն ինչքա՞ն են

Իսկ ձեր թեկնածուի չափերն ինչքա՞ն են

Դեկտեմբերի 27, 2017


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը «Ծառուկյան» դաշինքին առաջարկեց նախագահական ընտրություններում պաշտպանել իր առաջադրած թեկնածուի...

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Դեկտեմբերի 26, 2017


Ինչպես որ մի քար նետելով կարելի է մի ամբողջ լճակ պղտորել, այնպես էլ մի անձը կարող է վարկաբեկել մի ամբողջ քաղաքական ուժ: Այս ճշմ...

Ծառուկյանն արհամարհո՞ւմ է «Ելքին»

Ծառուկյանն արհամարհո՞ւմ է «Ելքին»

Դեկտեմբերի 25, 2017


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ելք» դաշինքն առաջիկա ընտրություններին նախագահի թեկնածու կառաջադրի այդ խմբակցության պատգամավոր Ար...

Պոլի շորի փրկության գործը

Պոլի շորի փրկության գործը

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովում նախատոնական տրամադրությունները կտրուկ փոփոխության են ենթարկվել` իրենց տեղը զիջելով բուռն խմորումներին: Իսկ մեղ...

«Ելքն» ուզում է վակաբեկել Ծառուկյանին

«Ելքն» ուզում է վակաբեկել Ծառուկյանին

Դեկտեմբերի 19, 2017


Այն պահից, երբ «Ելք» դաշինքը հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին իրենց թեկնածուն լինելու է պատգամավոր Արտակ Զեյ...

Անիմաստ հարց

Անիմաստ հարց

Դեկտեմբերի 14, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ «Ելք» դաշինքի կողմից հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվելու Արտակ Զեյնալյանը: Սա առանձին քննար...

Ծառուկյանը «Ելքի» հետ ճամփա չի գնա

Ծառուկյանը «Ելքի» հետ ճամփա չի գնա

Դեկտեմբերի 12, 2017


Լուրերն այն մասին, թե «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների միջև կան քննարկումներ՝ 2018թ. վարչապետի մեկ միասնական թեկնածուով հա...

«Ծառուկյան» դաշինքը` խայտառակվելու ճանապարհին

«Ծառուկյան» դաշինքը` խայտառակվելու ճանապարհին

Դեկտեմբերի 4, 2017


Այսօր «Ծառուկյան» դաշինքի ֆեյսբուքյան էջի ամենօրյա միապաղաղությունը մի պահ խաթարվեց, երբ այնտեղ տեղադրեցին հակիրճ հաղորդագրությ...

Վայրագներն ընդդեմ վայրագության

Վայրագներն ընդդեմ վայրագության

Նոյեմբերի 15, 2017


Կասկածներն այն մասին, որ վերջին օրերին «Ծառուկյան» դաշինքի գրոհն ուղղված է ոչ այնքան ՊԵԿ-ի, որքան վարչապետ Կարեն Կարապետյանի դե...

Խորհրդարանում, ինչպես ռազմաճակատում

Խորհրդարանում, ինչպես ռազմաճակատում

Նոյեմբերի 14, 2017


«Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ոչ թե Ազգային ժողով էին բերել, այլ ռազմաճակատի առաջին գիծ: Խորհր...

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

Նոյեմբերի 7, 2017


Բանն այն է, որ ակադեմիայի շենքի վաճառքն իրոք պետքական քայլ է, եթե այն չի արվում մի քանի տասնյակ միլիոն յուրացնելու, այլ արվում ...

ԲՀԿ-ն լվանում է ձեռքերը

ԲՀԿ-ն լվանում է ձեռքերը

Նոյեմբերի 2, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի ՏԻՄ ընտրություններից ընդամենը երեք օր առաջ ԲՀԿ թեկնածուն՝ Կարեն Համբարձում...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ