Սովորական խայտառակություն

«Սադի գոքորների» ծաղրուծանակը

Դեկտեմբերի 21, 2017
«Սադի գոքորների» ծաղրուծանակը

Ազգային ժողովն այսօր վերջնականապես գլորվեց մինչև անլրջության խորխորատները` իր թիկունքում թողնելով ամենագորշ խորհրդարան լինելու նախկին համբավը: «Ելք» դաշինքի պատգամավորները 11 անգամ անընդմեջ 20 րոպեով ընդմիջում վերցրեցին` բացահայտորեն ծաղրելով և մատների վրա խաղացնելով մյուսներին, քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ամեն մի օրինագծի քվեարկությունից առաջ նրանք այդ բանն անելու իրավունք ունեին: Եվ ահա «Ելքը» որոշեց հենց այդպես պատասխանել իշխանական թևի կոշտ պահվածքին` չունենալով իրավիճակը շտկելու այլ հնարավորություն:

 

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը ընդունելուց առաջ, «Հանրագրերի մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենսդրական փաթեթը, «Տեսչական մարմինների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը և այլ փաստաթղթեր քվեարկելուց առաջ «Ելքը» կրկնում էր միևնույն պահանջը` բացահայտորեն ջղային ցնցումների մեջ նետելով իշխանամետներին: Ի վերջո, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը չդիմացավ ու սպառնաց, որ եթե «Ելքն» այսպես շարունակի, իրենք կփոխեն ԱԺ կանոնակարգ օրենքը և կզրկեն ընդմիջում վերցնելու հնարավորությունից: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե ԱԺ-ն մանկապարտեզ չի, իսկ հետո հավելեց. «ԱԺ նախագահությունը «սադի գոքորները» չեն, որ դուք ոնց ուզեք՝ տենց էլ անեք»: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ, դիմելով «Ելք» դաշինքին, ասաց. «Մենք հարգում ենք 20 րոպե ընդմիջում վերցնելու կանոնակարգային ձեր իրավունքը: Բայց դա այն դեպքում, երբ քաղաքական դիրքորոշում եք ցանկանում հստակեցնել, բայց սա նմանվում է քաղաքական պատանդառության»:


Սակայն կատարվածն ավելի վատն էր, քան սովորական պատանդառությունը: Դա զավեշտ էր, մյուսներին նվաստացնելու, խաղալիք դարձնելու միտումնավոր քայլ, որն այնուհետև պիտի ուղեկցվեր «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հեգնական առաջարկով. «Դեռ 2 ժամ էստեղ ենք, ինձ պատիվ տվեք»:


«Ելքի» հուսահատ գործողությանը թերևս հնարավոր լիներ ըմբռնումով մոտենալ, եթե խոսքը երկրի օրենսդիր մարմնի մասին չլիներ, որը սոսկ 101 պատգամավորի հավաքատեղի չէ, այլ մոտ 3 միլիոն քաղաքացիների հույսերի ու ակնկալիքների կիզակենտրոն: Բայց եթե խորհրդարանն է արդեն իջել մանկական խաղեր խաղալու աստիճանին, ապա ոչ միայն Սադի գոքորները, այլև ընդհանրապես բոլոր վայրերի գոքորները ծանր հուսահատություն ապրելու շատ լուրջ հիմքեր ունեն:







Դիտումների քանակ 52484


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

Ապրիլի 19, 2018


Եթե մի կողմ թողնենք փողոցային առանձին բախումները, ոստիկանության գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի համակիրների անհնազանդությա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ապրիլի 11, 2018


Այսօր Ազգային ժողովում մի աննախադեպ միջադեպ արձանագրվեց: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օր...

«Ելքի» կամ-կամ-ը

«Ելքի» կամ-կամ-ը

Ապրիլի 2, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այս պահին ընդամենը չի քայլում Գյումրիից Երևան: Նա առաջին հերթին...

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Ապրիլի 2, 2018


Ինչպես հայտնի է, «Հանուն Հայաստան պետության» ճակատն ապրիլի 9-ից հանրահավաքներ է անցկացնելու Ազատության հրապարակում՝ ընդդեմ Սերժ...

Նիկոլը փոշմանել է

Նիկոլը փոշմանել է

Մարտի 26, 2018


Այսօր «Հոդված 3» ակումբում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ի կ...

«Ելքում» վարչապետի առատություն կա

«Ելքում» վարչապետի առատություն կա

Մարտի 26, 2018


Այն, որ «Ելքում» սառը քամիներ են փչում, արդեն կասկածից վեր է: Հիմա այլևս ոչ ոք դա չի թաքցնում և նույնիսկ պատրաստ են իրենց անհամ...

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարտի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն այսօր ասուլիս էր հրավիրել` ասելու, որ եթե ցանկություն լինի, ապա հնարավո...

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Մարտի 20, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագրի» հետ իր անհա...

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մարտի 19, 2018


Այսօր երեկոյան, այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը որոշեց նմանվել Կռիլովի առակի հերոսներին, այսինքն՝ յուրաքանչյուրը սայլը քաշեց ...

Դաշինք է, բայց ամեն մեկն` իր համար

Դաշինք է, բայց ամեն մեկն` իր համար

Մարտի 19, 2018


«Ելքում» այսօր կարևոր օր էր: Մի քանի ժամ շարունակ նրանք փակվել ու բուռն բանավեճ էին տանում` նախապես տեղեկացնելով, թե այդ նիստը ...

Ամեն դեպքում` միանձնյա

Ամեն դեպքում` միանձնյա

Մարտի 15, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետարանին իրազեկում է ներկայացրել Ազատության հրապարակում հանրահավաք անցկ...

«Ելքը» վճռորոշ պահին միասնական չէ

«Ելքը» վճռորոշ պահին միասնական չէ

Մարտի 13, 2018


Այսօր կայացավ ԱԺ ընդդիմադիր «Ելք» դաշինքի խմբակցության նիստը, որի ժամանակ ցանկություն կար քննարկել ու վերջնական որոշում կայացնե...

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Մարտի 8, 2018


Երեկ, երբ խորհրդարանում ընդունվեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը, դրան դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակց...

Միայնակ Նիկոլն ու դատարկ հրապարակը

Միայնակ Նիկոլն ու դատարկ հրապարակը

Մարտի 6, 2018


Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում միասնակա...

Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել

Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել

Մարտի 2, 2018


Ընդամենը երկու օր առաջ էր, երբ Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության ժամանակ, թեև «Ելքը» նախապես հա...

Չկարողացավ դավաճանել իր սովորությանը

Չկարողացավ դավաճանել իր սովորությանը

Փետրվարի 28, 2018


Այսօր Ազգային ժողովն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, և ինչպես ցանկացած այլ ընտրություն, այս մեկն էլ առանց միջադե...

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

Փետրվարի 27, 2018


Ազգային ժողովում այսօր անսպասելի բան կատարվեց. խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց «Ելք»-ի` «2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձութ...

Մեկ րոպեում ուրացավ

Մեկ րոպեում ուրացավ

Փետրվարի 27, 2018


Արդեն առիթ ունեցել ենք գրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված Լիպարիտ Մելիքջանյանի մասին, որը մեկ տարի ...

Նիկոլը գործուղման է մեկնում

Նիկոլը գործուղման է մեկնում

Փետրվարի 23, 2018


Ընդդիմադիր «Ելք» դաշինքը պայքարի արդյունավետության առումով լուրջ խնդրի առաջ է կանգնած: Խորհրդարանական գործունեությունը բարձրագո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը