Սովորական խայտառակություն

Ռոբերտ Քոչարյանը կրկնվում է

Դեկտեմբերի 22, 2017
Ռոբերտ Քոչարյանը կրկնվում է

Ամեն անգամ, հենց որ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխություններ են նախանշվում, որտեղից որտեղ հայտնվում է նույն կերպարը` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Եվ անմիջապես շրջանառության մեջ է դրվում այն վարկածը, որ նա պատրաստվում է վերադառնալ: Այս երևույթը երկու բացատրություն կարող է ունենալ: Մի կողմից՝ հասարակության համար սովորական բան է դարձել, որ նախկինները վերադառնում են, այսինքն՝ դաշտում առկա է մշտական տեղապտույտը նույն անձերի շուրջ, մյուս կողմից՝ պետք է մտածել, որ նման լուրերը «արտադրվում» և գործածության մեջ են դրվում հենց առաջին ձեռքից` նախ ստուգելու հասարակության տրամադրությունները և ապա՝ հիշեցնելու, թե իբր Քոչարյանը շարունակում է մնալ խաղի մեջ և նա` իբրև անփոխարինելի ու գնահատելի դեմք, մշտապես պահանջարկ է ունենալու:

 

Այս դեպքում էլ բարդ բան չէր խոսակցություններ հրահրել, թե իբր նախկին նախագահը կարող է կրկին նախագահ դառնալ: Եվ, ինչպես պետք էր ենթադրել, դրան հաջորդում է հարցադիմումը Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: Սա էլ, բնականաբար, տվյալ հարցին պատասխանում է ստանդարտ ձևով, այն է` ինքն այդ թեմայով մեկնաբանելու ոչինչ չունի՝ «No comment»: Այսինքն՝ ոչ հերքում է, ոչ հաստատում, ընդամենը չի մեկնաբանում` ինտրիգն ավելի խորացնելու համար, և դեռ զարմացած լրագրողին էլ խորհուրդ է տալիս լրագրության գրքերը մեկ անգամ էլ վերընթերցել ու տեսնել, որ իր ասածն էլ է պատասխանի ձև:


Այս տեսանկյունից լռությունն էլ կարելի է համարել պատասխանի ձև: Կամ եթե Վիկտոր Սողոմոնյանն ընդհանրապես գոյություն չունենար, դա էլ որոշակի տեսանկյունից կհամարվեր արձագանք: Այնպես որ, սրա համար նստել, հատուկ գրքեր ընթերցել պետք չէ, ընդամենը պետք է լավ ճանաչել Քոչարյանին, և դրա արդյունքում բոլոր հարցերը կստանան իրենց լիարժեք պատասխանները: Արդեն մի քանի տարի շարունակ նախկին նախագահը կրկնվում է և դարձել է շատ կանխատեսելի:







Դիտումների քանակ 42433


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Մենամարտ առանց զոհերի

Մենամարտ առանց զոհերի

Մայիսի 14, 2018


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աննախադեպ ակտիվացման մասին արդեն առիթ ունեցել ենք գրելու: Սովորաբար, դա երբեք հենց այնպես...

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Ապրիլի 13, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման հնարավոր ու անհնար աջակիցների մասին շատ գրվեց: Զանազան անուններ են շրջանառվում, և ահա այսօր ...

Քոչարյանը կուտը կերավ

Քոչարյանը կուտը կերավ

Մարտի 12, 2018


Մարտի 1-ի գործով խորհրդարանական լսումների ընթացքում մեկ անգամ չէր, որ հիշատակվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Ընդ որ...

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Քոչարյանի փաստաբանը

Քոչարյանի փաստաբանը

Ապրիլի 25, 2017


«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ինչ-որ մի պահի ստիպված էր լինելու պատասխանել նաև այն հարցին, ...

Քոչարյանը` օբյեկտվի ու սուբյեկտիվի արանքում

Քոչարյանը` օբյեկտվի ու սուբյեկտիվի արանքում

Ապրիլի 21, 2017


Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյ...

Քոչարյանի էջը փակվում է

Քոչարյանի էջը փակվում է

Ապրիլի 15, 2017


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում անտեսանելի ստվերը միշտ առկա էր վերջին շրջանի բոլոր կարևոր իրադարձությունների թիկունքում, ա...

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Մարտի 30, 2017


Օրեր առաջ, երբ ձերբակալվեց Սամվել Բաբայանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը խոստացավ, որ այս առթիվ կհայտնի իր տեսակե...

Որտեղ Է Քոչարյանը պահում «Իգլան»

Որտեղ Է Քոչարյանը պահում «Իգլան»

Մարտի 25, 2017


ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի կալանավորման ու չարաբաստիկ «Իգլայի» շուրջ կրքերը գնալով թեժանում են: Եվ այս բա...

Քոչարյանի կեղտոտված ձեռքերը

Քոչարյանի կեղտոտված ձեռքերը

Մարտի 6, 2017


Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջապես հարկ համարեց խոսել: Խոսեց այն ժամանակ, երբ իր կարծիքն ու գնահատականներն այլև...

Քոչարյանը կխոսի ինքն իր համար

Քոչարյանը կխոսի ինքն իր համար

Փետրվարի 17, 2017


Մենք արդեն առիթ ունեցել էինք կռահումներ անելու այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով խոստացել էր խոսել Ամանորի ...

Քոչարյանի համար հայրենիք են փնտրում

Քոչարյանի համար հայրենիք են փնտրում

Հունվարի 17, 2017


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեման հիմա արդիական ու պահանջարկ վայելող է: Դեռ կենսունակ է այն մտայնությունը, թե նա մեծ ազդեցո...

Քոչարյանը մինչև Տրնդեզ կխոսի՞

Քոչարյանը մինչև Տրնդեզ կխոսի՞

Հունվարի 10, 2017


Ամանորը եկավ ու անցավ: Սուրբ Ծնունդն էլ եկավ ու անցավ: Իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այդպես էլ ոչ եկավ, ոչ էլ անցավ, մինչ...

Ինքը տարածում, ինքն էլ հերքում է

Ինքը տարածում, ինքն էլ հերքում է

Դեկտեմբերի 22, 2016


Այսօր թերթերից մեկը գրել էր, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն և ամբողջական օրակարգը համա...

Քոչարյանը սպասում է Ձմեռ պապին

Քոչարյանը սպասում է Ձմեռ պապին

Դեկտեմբերի 15, 2016


Օրեր առաջ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը վստահեցրել էր, որ այս շաբաթ կտեղեկացվի առաջիկա խորհ...

Եկել է Քոչարյանի բացահայտման ժամանակը

Եկել է Քոչարյանի բացահայտման ժամանակը

Դեկտեմբերի 7, 2016


Կա մեկը, ով այս պահին ամենաշատն է մտահոգված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ճակատագրով: Այդ մեկը հենց Ռոբերտ Քոչարյանն է: Եվ եթ...

Քոչարյանը քաշել է Օսկանյանի ականջները

Քոչարյանը քաշել է Օսկանյանի ականջները

Դեկտեմբերի 5, 2016


«Համախմբում» կուսակցությունը դաշնակիցների լարված փնտրտուքի մեջ է: Այն պահից ի վեր, երբ Վարդան Օսկանյանն ու նրա հուշարարները հաս...

Ռոբերտ Քոչարյանին զինաթափել են

Ռոբերտ Քոչարյանին զինաթափել են

Նոյեմբերի 28, 2016


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ շաբաթներ առաջ տված խոստումը, թե մոտ ժամանակներս կհրապարակի իր վերաբերմունքը ներքաղաքական իրավի...

Քոչարյանը հասկացել է իր տապալումը

Քոչարյանը հասկացել է իր տապալումը

Նոյեմբերի 25, 2016


Հունիսին Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց իր երկրորդ կուսակցությունը, որը նրա կյանքում պիտի շրջադարձային դեր խաղար: Հոկտեմբերին այդ կու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ