Միջազգային խայտառակություն

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Դեկտեմբերի 23, 2017
Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Ռոման Պրոցենկո

 

Կեղծ հայերը սոցցանցերի մեկնաբանություններում հստակ ռուսատյացություն, արևմտամետ հայացքներ են ցուցաբերում և ընդգծում, որ Ռուսաստանի հետ դաշինքը հարկավոր չէ։ Ինչի՞ համար հանկարծ կտրուկ մանիպուլյացիաների անհրաժեշտություն առաջացավ ինտերնետում՝ հայ էթնոսի ներկայացուցիչների շրջանում։


Սոցիալական ցանցում, հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի մի քաղաքագետի էջում բուռն և երբեմն հիստերիկ բանավեճ ծավալվեց Հայաստանի հասցեին ռուսաստանցի հեռուստավարների՝ Եվրամիության հետ ասոցիացիայի մասին համաձայնագրի ստորագրմանը նվիրված եթերի ժամանակ արած արտահայտությունների առիթով։


Հայերի մեծամասնությունը քաղաքագետին և ռուսաստանցի հեռուստահաղորդավարին իրենց սուր դժգոհությունը հայտնեցին։ Բայց բանը կոնկրետ մարդկանց արձագանքը չէ։


Բանն այն է, որ ի հայտ են եկել սոցցանցերի ինչ-որ հայ օգտատերեր, որոնք պնդում են, որ Ռուսաստանը ցեղասպանությունից փրկել է հայերի ընդամենը 30 տոկոսին, և դրանում նա մեղքի բաժին ունի։ Նաև՝ Հայաստանը հիմա մեր երկրի կարիքը չունի, և Ռուսաստանն իրականում հայերի դեմ էթնոցիդ է վարում։ Եվ ի հավելումն՝ Ռուսաստանի Դաշնությունը հատուկ 2008 թվականին հարձակվեց Վրաստանի վրա, որպեսզի կազմակերպի Հայաստանի տնտեսական շրջափակումը։


Սույն հայ մեկնաբանների մեծամասնության էջերն այցելելիս այսպիսի պատկեր է ի հայտ գալիս. պրոֆիլում տեսանելի են հայկական հայրենասիրական խորհրդանիշներով պատկերներ, ոչ մեծ քանակությամբ անձնական լուսանկարներ (կամ դրանց լիակատար բացակայություն), չի նշված բնակության, աշխատանքի կամ սովորելու վայրը։


Այն պոստերն ու ռեպոստերը, որոնք իրենց էջերում անում են այդ օգտատերերը, գերազանցապես ռուսերեն են (բավական լավ, գրագետ լեզվով) և հազվադեպ՝ անգլերեն։ Այդ պոստերին մեկնաբանություններ գրում են նույնպիսի ֆեյքային հայեր։ Այդ աքաունթների պոստերի ամսաթվերը, որպես կանոն, 2017-ից շուտ չեն, և որ ամենահատկանշականն է՝ բացակայում են հղումները հայալեզու ռեսուրսներին։


Հորինված հայերի էջերում դժվար է գտնել հայերեն այբուբենի գոնե մեկ տառ։


Կարելի է եզրակացնել, որ 2017 թվականին տեղի է ունեցել հակական շինծու աքաունթների (բոթերի) ստեղծում, և դրանց «սպասարկմամբ» զբաղվում են ռուսալեզու մասնագետները։


Դժվար չէ հիշել, թե ինչպես Ուկրաինայում 2013թ. Մայդանի սկսվելով կտրուկ աճեց սոցցանցերի սպեցիֆիկ օգտատերերի, ամեն տեսակ «ղրիմցի սպաների դուստրերի» և «տատիկների թոռնիկների» թվաքանակը, ովքեր 30-ական թթ. տուժել էին ստալինյան գոլոդոմորից լեհական Լվով քաղաքում...


Հավանաբար, այդ նույն մարդիկ՝ անկախ Ուկրաինայի «բազմոցային զորքերը», հիմա վերածվել են հայ ժողովրդի «հայրենասերների»։


Ինչո՞ւ հանկարծ ինտերնետում մանիպուլյացիաների անհրաժեշտություն առաջացավ հայ էթնոսի ներկայացուցիչների շրջանում։


Կեղծ հայերը սոցցանցերի մեկնաբանություններում հստակ ռուսատյացություն, արևմտամետ հայացքներ են ցուցաբերում և նշում, որ Ռուսաստանի հետ Հայաստանի որևէ դաշինք հարկավոր չէ, քննադատում են Երևանի գործադիր իշխանությանը։ Իրականացվում է Հայաստանի բնակիչների և այլ երկրներում ապրող հայերի մեջ Ռուսաստանի բացասական ազդեցության մասին կարծիք ձևավորելու և հենց Հայաստանի ներսում կտրուկ քաղաքական փոփոխությունների անհրաժեշտության փորձ։


Վերջերս անդրկովկասյան այդ երկիրը ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիր ստորագրեց։


Գուցե Արևմուտքը խնդիր է դրել պառակտել հայկական հանրությունը ռուսամետ և եվրոպամետ հատվածների, պետական հեղաշրջում իրականացնել (կամ էլ՝ օրինական ճանապարհով փոխել ղեկավարությունը կամ, առնվազն, արտաքին քաղաքական ուղեգիծը) և անվտանգության մասին Արևմուտքի խոստման ներքո որևէ պատրվակով ստիպել Ռուսաստանին դուրս բերել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը։


Հայաստանն առանց ռուսական զորքերի դատապարտված է միայնակ մնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև։


Եթե սույն ենթադրությունը ճիշտ է, ապա 2018-2020թթ. կլինեն համոզելու բազմաթիվ փորձեր, Արևմուտքի խոստումներ հայերի համար՝ անվտանգությունը պահպանելու, ՆԱՏՕ-ին երկրի անդամակցելու և տնտեսական արտոնությունների վերաբերյալ։


Կարելի է նաև ակնկալել երկրի ներսում քաղաքական լարվածության աճ, հակառուսական տրամադրությունների և սադրանքների ավելացում՝ ուղղված ռուսական ռազմական խմբավորման դեմ։ Կամ էլ հնարավոր են ինչ-որ բեմականացված բացասական իրադարձություններ՝ կապված Ռուսաստանում ապրող հայերի հետ, որոնք, բնականաբար, լայնորեն կլուսաբանվեն արևմտյան մամուլում։


Չնայած Հայաստանում (ինչպեսև ողջ հետխորհրդային տարածքում) ռուսաստանյան քաղաքականության ակնհայտ թերություններին և հայկական գործադիր իշխանության՝ կատարելությունից միանգամայն հեռու աշխատանքին՝ ռուսամետ հայացքներն անդրկովկասյան այդ հանրապետությունում շատ տարածված են անգամ երիտասարդության շրջանում։


Ուստի, գլխավոր նպատակն է հենց հայ հանրության պառակտումը, ուլտրահայրենասիրական, ազգայնական տրամադրությունների հրահրումը։ Գլխավոր խնդիրն ամերիկացիների համար՝ նորից բորբոքել հակամարտությունը, խոշոր մարտական գործողություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ամենայն հավանականությամբ, մանիպուլյացիաներն ինտերնետում և մամուլում՝ ուղղված իրադրության թեժացմանը Լեռնային Ղարաբաղում, կատարվում են նաև ադրբեջանցիների և թուրքերի շրջանում։


Էրդողանի հետ Պուտինի՝ վերջերս կայացած հանդիպումները, Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրային հարաբերությունների վերականգնումը, ռուսական զենքի և դիվանագիտության հաջողությունները Սիրիայում, Թուրքիայի առաջնորդի չափազանց անկախ քաղաքականությունը... Այս ամենը չի կարող չզայրացնել Վաշինգտոնին։


Ուստի, հապճեպ հայ-թյուրքական հին հակամարտությունը պտտեցնելու ջանքեր են գործադրվում՝ նպատակ ունենալով քաղաքական և անգամ ռազմական դիմակայություն հրահրել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև։


Թուրքիայի հետ Ռուսաստանի բախումը հրահրելու փորձը ինքնանպատակ չէ, այլ ավելի մեծ աշխարհաքաղաքական խաղի մի մասը։


Ինչպես տեղեկացնում է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան, Ֆինանսական ինստիտուտի փորձագետ Իգոր Յուշկովը, Ռուսաստանը կհասնի Ուկրաինայից գազի տարանցման անկախության 2020թ.։ Դա տեղի կունենա ի հաշիվ «Հյուսիսային հոսքի» երկու գծի, «Թուրքական հոսքի» երկու ճյուղերի և առկա բելառուսական գազատարի։ Ուկրաինական գազատրանսպորտային համակարգի անհրաժեշտությունը կվերանա։


Կարելի է հիշել, թե ինչպես ԵՄ ճնշման տակ Բուլղարիան Ռուսաստանին անընդունելի պայմաններ ներկայացրեց «Հարավային հոսքի» կառուցման համար, արդյունքում՝ նախագիծը փակվեց։


Այդ նպատակով ակտիվացել է Արևմուտքի դիվանագիտական աշխատանքը Հայաստանի և Բելառուսի Հանրապետության հետ։ Այդ պատճառով, գուցե, կփորձեն Ղարաբաղյան հակամարտության օգնությամբ խափանել «Թուրքական հոսքի» կառուցումն ու աշխատանքը։


Ադրբեջանը և Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը։ Կկարողանա՞ն արդյոք նրանք պահպանել ինքնատիրապետումը և չտրվել Արևմուտքի սադրանքներին։ Եվ ինչպես՞ պետք է ստեղծված իրադրությունում գործի Ռուսաստանը։


Նախևառաջ՝ հարկավոր է ուժեղացնել սեփական տեղեկատվական ազդեցությունն Անդրկովկասում և Թուրքիայում, ակտիվորեն աշխատել ինտերնետ-միջավայրում, տեղի մամուլում և այդ երկրների ամբողջ տեեկատվական հարթությունում։


Հարկավոր է գործի դնել մի ամբողջ տեղեկատվական ծրագիր՝ Հայաստանը և Ադրեջանը սեփական ազդեցության գոտում պահելու համար։ Պետք է շարքային հայերին և ադրբեջանցիներին բացատրել, որ խաղաղությունն այդ երկու ժողովուրդների միջև, նրանց բարգավաճումը ձեռք են բերվել միայն Ռուսական կայսրության և Խորհրդային Միության շրջանակներում, այն ժամանակներում, երբ այդ հանրապետություններն իրենց ինքնիշխանության մի մասը փոխանցում էին Մոսկվային։


Մենք պետք է կոշտ գործենք արևմտյան դեսպանությունների, հիմնադրամների, հասարակական այլ կազմակերպությունների աշխատանքն Անդրկովկասում կասեցնելու ուղղությամբ։


Վերջապես, պետք է ոչ թե պարզապես սառեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում, այլ ակտիվորեն որոնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ինտեգրացիայի փոխզիջումային մոդել, որի շրջանակներում կարող են ապահովվել այդ երկրների խաղաղությունն ու անվտանգությունը։ Կրեմլը չպետք է անհարմար զգա նախկին միութենական հանրապետությունների նախագահներին պարտադրել իր կարծիքը, չպետք է վախենա կշտամբել նրանց ոչ ճիշտ գործողությունների համար։


Ռուսաստանի ի՞նչ պետքն է, որ իր բյուջեից վճարի այդ երկրների բարեկեցությունը, ինչպես եղել է ԽՍՀՄ օրոք, բայց լրիվ ի զորու ենք կարգուկանոն մտցնել, վերահսկել և ապահովել հասարակ մարդկանց անվտանգությունը, տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ գոյակցությունը։

 

Աղբյուրը՝ ВЗГЛЯД






Դիտումների քանակ 132491


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Հունվարի 17, 2018


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նոր պատժամիջոցները Ռուսաստանի Ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) դեմ կարող են անդրադառնալ նաև ռուսաստանյան...

Freedom House-ի զեկույցից հոտ է գալիս

Freedom House-ի զեկույցից հոտ է գալիս

Հունվարի 16, 2018


Հայաստանը մասամբ ազատ երկիր է: Սա Freedom House կազմակերպության գնահատականն է, որը հրապարակել էր հերթական ամենամյա զեկույցը: Այ...

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Դեկտեմբերի 27, 2017


Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն ազատվել 2016-ի ապրիլյան պատերազմում ձախողվելու բարդույթից: Հասարակությունը հասկանում է,...

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Նոյեմբերի 30, 2017


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստ...

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Նոյեմբերի 28, 2017


Դիվանագիտական սկանդալների ամենանախընտրելի տարբերակներից մեկը դարձել է դեսպանների նկատմամբ տարատեսակ պահանջներ և նախապատվություն...

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Հոկտեմբերի 26, 2017


Հոկտեմբերին ադրբեջանական Yeni Musavat կուսակցության Bastainfo ռեսուրսում հրապարակվել է հոդված՝ ավելի քան պերճախոս վերնագրով. «Դ...

Քարտեզային պատերազմի զավեշտը

Քարտեզային պատերազմի զավեշտը

Հոկտեմբերի 13, 2017


Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ընթանում է գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսը, որտեղ բացված է նաև հայկական տաղավար: Եվ ամեն ...

Թյուրքերին պետք է ցավակցել

Թյուրքերին պետք է ցավակցել

Հոկտեմբերի 12, 2017


Ղազախստանում տեղակայվող «Միջազգային թյուրքական ակադեմիան», Գիտության և կրթության ոլորտում համագործակցության Համաշխարհային թյուր...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Սեպտեմբերի 27, 2017


Ադրբեջանը կրկին զարմացրել է։ «Սենսացիա» են դարձել, ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, պատմաբան Նարիման Յաղուբլուի խոսքերը, ո...

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Սեպտեմբերի 21, 2017


Եվրոպացի լրագրողների և փորձագետների իրականացրած՝ Ադրբեջանի կոռուպցիոն կապերի հետաքննության ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ ...

Բաքուն «քաշեց» ԵՄ երկրներին և ԱՄՆ-ին՝ ցուցադրելով չեխական հրետանի

Բաքուն «քաշեց» ԵՄ երկրներին և ԱՄՆ-ին՝ ցուցադրելով չեխական հրետանի

Սեպտեմբերի 20, 2017


Սեպտեմբերի 18-ին, Ադրբեջանի զինված ուժերի հերթական վարժանքների ժամանակ, ցուցադրվեցին 152 մմ-անոց ինքնագնաց հրետանային vz.77 Dan...

Երբ են ադրբեջանցիները խոնարհվում

Երբ են ադրբեջանցիները խոնարհվում

Սեպտեմբերի 19, 2017


Ադրբեջանցի Րեզա Մորիդին այցելում է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ է դնում անմար կրակի մոտ և վերջում խոնարհվում է զ...

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Հուլիսի 31, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինն ու որդին Իսրայելի տնտեսությունում մոտ $600 մլն-ի ներդրում են կատարել։ Այս մասին նախօրեին Թել...

Քիչ էր մնում Բաքուն գրավեինք

Քիչ էր մնում Բաքուն գրավեինք

Հուլիսի 20, 2017


Ադրբեջանը շաբաթը մեկ լրտեսական ցանցեր է բացահայտում, դավաճաններ է գտնում, հայկական գործակալների է ի հայտ բերում` իր ժողովրդին մ...

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Հուլիսի 18, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Լատվիա։ Լատիշ պաշտոնակցի՝ Ռայմոնդ Վեյոնիսի հետ համատեղ մամլո ասուլիսում նա հանդես է եկե...

Ադրբեջանի հրաշք-զենքը

Ադրբեջանի հրաշք-զենքը

Հուլիսի 13, 2017


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ իր երկիրը ձեռք է բերել հակահրթիռային զենք, որը կարող է խոցել Հա...

Հայ-ադրբեջանական թախիծ

Հայ-ադրբեջանական թախիծ

Հուլիսի 13, 2017


Թուրքիայից տեղեկություն է ստացվել, որը նույն կերպ տխուր է թե՛ մեր և թե՛ ադրբեջանցիների համար։ Այդ երկրի ՆԳՆ-ն հրապարակել է երկր...

Հայկական շուկան ադրբեջանացվում է

Հայկական շուկան ադրբեջանացվում է

Հուլիսի 10, 2017


Հայաստանի խանութներում և շուկաներում ադրբեջանական ապրանքատեսակների հայտնվելու յուրաքանչյուր դեպք ուղեկցվում է մեծ աղմուկ-աղաղակ...

Մոսկվան ձգում է Բաքվի ականջները

Մոսկվան ձգում է Բաքվի ականջները

Հուլիսի 5, 2017


Վաղուց Ադրբեջանը Ռուսաստանից չէր ստացել այնպիսի կոշտ հայտարարություն-զգուշացում, ինչին արժանացավ այսօր: ՌԴ արտգործնախարարության...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ