Սովորական խայտառակություն

Անցնող շաբաթվա դիմանկարը (18 – 24 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 24, 2017
Անցնող շաբաթվա դիմանկարը (18 – 24 դեկտեմբերի, 2017թ.)

Թվում էր` եզրափակվող տարին տրամադրող հանգամանք կդառնար որոշ իրադարձությունների հանգուցալուծման համար: Գոնե զարգացումների ընթացքն այդպիսի ավարտ էր կանխորոշում: Եվ ստացվեց այնպես, որ որոշ դեպքերի համար դա իրողություն դարձավ: Օրինակ, անցնող շաբաթ այն բանից հետո, երբ կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը` Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ` պայմանավորված ՀՀ Սահմանադրական դատարանի հրապարակած վճռով, «Լուսավոր Հայաստանին» ուրիշ ոչինչ չմնաց, քան զենքերը վայր դնել ու դադարեցնել մեկ տարի շարունակվող բոյկոտը: Ճիշտ է, դրանից ոչ Սահմանադրությունն ավելի անխոցելի դարձավ, ոչ էլ Վանաձորը վերածվեց դրախտի, բայց Էդմոն Մարուքյանի խմբի նահանջը մեկ անգամ ևս վկայեց ընդդիմության գործունեության լծակների սահմանափակության փաստը:

«Լուսավոր Հայաստան»-ից ավելի կտրուկ գտնվեցին աջ ղեկով մեքենաների տերերը, որոնք ոչ թե իրավական դաշտում էին պատկերացնում իրենց հարցերի լուծումը, այլ փողոցում: Վերջիններս բողոքի ակցիա-ավտոարշավ կազմակերպեցին նման մեքենաների ներմուծման արգելքի և դրա հեղինակ տրանսպորտի նախարարի դեմ, հասան մինչև նախարարի աշխատասենյակ, որտեղ նախարարը հայտարարեց, որ ինքը կամիկաձե չէ, վարորդներն էլ ասացին, որ իրենք կարող են սամուրայ դառնալ: Ու քանի որ կառավարությունը հրաշալի գիտի, որ լավ բան չի անում, իսկ վարորդներն էլ գիտեն, որ ճիշտ են վարվում, ապա նախարարն այդ ջրից հազիվ թե չոր դուրս գա:

Ի տարբերություն վարորդների, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ուսանող անդամները, որոնք պայքարում էին տարկետման իրավունքի վերացման դեմ, կարճ մտորումնեից հետո որոշեցին, որ դադարեցնում են իշխանությունների հետ բանակցությունները, քանի որ պաշտպանության նախարարությունն իրեն չի արդարացրել, ուսանողներից երկուսը հացադուլ հայտարարեցին, հետո նաև դրանից հրաժարվեցին ու իրենց լռության մեջ ընդունեցին այս պայքարում պարտված լինելու փաստը:

Քաղցր հաղթանակների ու դառն պարտությունների շաբաթական շղթան այս անգամ մի նորամուծություն էլ ունեցավ` հանձին «Ելք» դաշինքի, որը սպառելով հակադրության բոլոր պաշարները, ի վերջո դիմեց հնարամիտ կազմաքանդման` Ազգային ժողովում կիրառելով ԱԺ Կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի տված հնարավորությունը, ինչը թույլ է տալիս քվեարկությունից առաջ հայտարարել ընդմիջում` 20 րոպե տևողությամբ: Նիկոլ Փաշինյանի ակտիվ մասնակցությամբ մեկ նիստի ընթացքում «Ելքը» 11 անգամ ընդմիջում վերցրեց` ափերից հանելով նույնիսկ ամենաամուր ջղերի տեր պատգամավորներին: Այս միջադեպն անհետևանք չմնաց: ՀՀԿ-ն հայտարարեց, թե պատրաստվում է «այդ խաղալիքը» վերցնել ընդդիմադիրների ձեռքից: Բայց, ինչպես հայտնի է, խաղալիքների հմայքը հենց նրա մեջ է, որ դրանով կարող են զբաղվել բոլորը: Այնպես որ դեռ հարց է, թե երբ կգա խաղեր տալու ՀՀԿ-ի հերթը:

Անցնող շաբաթը բազմագույն էր ոչ միայն ներքին երանգավորումների շնորհիվ: Դրսում նույնպես արժանահիշատակ իրադարձություններ կատարվեցին, որոնցից առավել աղմկահարույցը Երուսաղեմի հարցով ՄԱԿ ԳԱ-ում նոր բանաձևի քվեարկությունն էր: Այստեղ Հայաստանը դեմ դուրս եկավ ԱՄՆ առաջարկին` իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ Հայաստանը որպես պետություն, որն նունպես ընդգրկված է բանակցային գործընթացներում, չի կարող այլ կերպ արտահայտվել։ Ոմանք տագնապ հայտնեցին, թե նման դիրքորոշմամբ մեր երկիրն իրեն հարվածի տակ է դնում, սակայն այս մտավախություները մեծ կողմնակիցներ չունեցան:

Ու ընդհանրապես, Երուսաղեմ քաղաքի ապագան քիչ է հետաքրքրում հայաստանցիներին: Նրանց մտքերն ու խոհերը հիմա այլ ուղղություն են ընտրել: Օրինակ, յուրաքանչյուր երևանցու ավելի շատ հոգս պիտի պատճառեր ոչ թե Սուրբ քաղաքի ապագան, այլ այն ահազանգը, որ մայրաքաղաքի շուկաներում այս շաբաթ վաճառում էին ավանակի ու ձիու միս: Դրանից բացի մարդկանց մեծ զարմանք պատճառեց, երբ խոշոր ու շղթայական ավտովթար տեղի ունեցավ Արարատի մարզում։ Մարմարաշեն-Մխչյան գյուղերի վարչական տարածքում բախվել էր 53 տրանսպորտային միջոց։ Վթարված ավտոմեքենաները ուլունքի նման շարված էին մոտ 1.5 կմ: Նման բան Հայաստանի պատմության մեջ դեռ չէր եղել:

Իսկ հետո Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ գլխավոր տոնածառի լույսերի միացման հանդիսավոր արարողությունը: Եվ երկիրը իրեն նետեց ամանորյա վազքի, առևտրի, հանդիսությունների ու իրարանցման թոհուբոհի մեջ: Շաբաթը եկել ու անցել էր: Բոլորը սպասում են հաջորդին:

Դիտումների քանակ 109574

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։

Վերադառնալ

Փոխկապակցված

Անցնող շաբաթվա դիմանկարը (15-21 հունվարի, 2018թ.)

Հունվարի 21, 2018

Եթե առանձնացնելու լինենք իր ավարտին մոտեցող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը, ապա երկար-բարակ ծանրութեթև անելու անհրաժեշտու...

Անցնող շաբաթվա դիմանկարը (8-14 հունվարի, 2018թ.)

Հունվարի 14, 2018

Հետտոնական առաջին շաբաթը մեկնարկեց որոշակի աշխուժությամբ: Պատճառներից մեկը թերևս այն էր, որ մարդիկ ձանձրացել էին սեղանային նստա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (դեկտեմբերի 25-31)

Դեկտեմբերի 31, 2017

Սովորաբար վերջին ակորդն ամենատպավորիչն է լինում: Սակայն նույնը չենք կարող ասել այս տարվա վերջին շաբաթվա մասին, որն ավելի շատ թե...

Անցնող շաբաթվա դիմանկարը (10 դեկտեմբերի - 17 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 17, 2017

Եթե ամփոփելու լինենք անցնող շաբաթը իրադարձային զարգացումների տեսանկյունից, ապա հետաքրքիր պատկեր պիտի ստանանք: Արտաքուստ տպավորո...

Անցնող շաբաթվա դիմանկարը (3 դեկտեմբերի - 10 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 10, 2017

Ձմռան առաջին ամբողջական շաբաթն իր իրադարձային նկարագրով քիչ բանով տարբերվեց տարվա մյուս եղանակների շաբաթներից: Միակ առանձնահատկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (27 նոյեմբերի - 3 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 3, 2017

Քանի որ անցնող շաբաթը նաև այս տարվա աշնան ավարտի հետ համընկավ, ապա հարմար առիթ է արձանագրելու մի կարևոր փաստ: Դեռևս ամիսներ առա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (20-26 նոյեմբերի, 2017թ.)

Նոյեմբերի 26, 2017

Դեպի ավարտ գնացող շաբաթվա կարևորագույն իրադարձություն, անկասկած, Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովն...

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 19, 2017

Եթե ժամանակի չափման միավորը շաբաթն է և այդ շաբաթը հայաստանյան տիրույթին է առնչվում, ապա խոսել հստակ ժամկետների մեջ տեղի ունեցած...

Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 12, 2017

Եթե գնահատելու լինենք անցնող շաբաթվա ներքին զարգացումների դինամիկան, ապա իր նախորդի համեմատ այն որոշակի առաջընթաց արձանագրեց, թ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 4, 2017

Վերջին 7 օրերի գնահատականը հնչեցնելիս առաջին հերթին հարկ է լինում հայացք նետել ներքաղաքական զարգացումներին, հատկապես այն իրադար...

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 29, 2017

Դժվար է ասել, թե ուրիշ ինչը կարող էր մեկ ամիս շարունակ մնալ ամենաքննարկվող թեմաների հիթ-շքերթի առաջին հորիզոնականում, եթե այս շ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 22, 2017

Շաբաթվա ամենամեծ իրարանցումն առաջացրեց հայտարարված, բայց այդպես էլ տեղ չհասած փոթորիկը: Մի քանի մարզերում արտակարգ դրության կաց...

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 15, 2017

Բնորոշել հնարավոր է այն բանը, ինչը գույն ու դիմագիծ ունի: Իսկ գունազուրկ և դիմազուրկ երևույթների համար շատ դժվար է որակումներ գ...

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 8, 2017

Մի տեսակ շատ տարօրինակ շաբաթ ստացվեց անցնող յոթնօրյակը` բազմազան, իրարամերժ, անհետևողական ու աշնանային: Եղանակի ցրտելու հետ մեկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 1, 2017

Խայտաբղետ շաբաթը` իր եղանակային փոփոխականությամբ հանդերձ, դեպի ավարտ է գնում, թեև նրա նստվածքի ծավալները առանձնապես մեծ չեն, քա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 24, 2017

Անցնող շաբաթն առաջին հերթին նշանավորվեց Հայաստանի Անկախության տոնակատարությամբ: http://www.shame.am/news/view/64910.html Սա այն...

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 16, 2017

Անցնող շաբաթը որքան էլ ջանար, ոչ մի շանս չուներ լավը լինելու, քանի որ սկսվեց և ավարտվեց աղմկոտ սպանություններով: Նախ Էջմիածին ք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 10, 2017

Որքան էլ անսովոր թվա, բայց այս շաբաթվա առաջին օրը երկրի համար նշանավորվեց ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ իրավական բնույթի իր...

Նույն թեմայով

Անցնող շաբաթվա դիմանկարը (15-21 հունվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (15-21 հունվարի, 2018թ.)

Հունվարի 21, 2018

Եթե առանձնացնելու լինենք իր ավարտին մոտեցող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը, ապա երկար-բարակ ծանրութեթև անելու անհրաժեշտու...

Անցնող շաբաթվա դիմանկարը (8-14 հունվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (8-14 հունվարի, 2018թ.)

Հունվարի 14, 2018

Հետտոնական առաջին շաբաթը մեկնարկեց որոշակի աշխուժությամբ: Պատճառներից մեկը թերևս այն էր, որ մարդիկ ձանձրացել էին սեղանային նստա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (դեկտեմբերի 25-31)

Անցնող շաբաթվա դիմանկարը (դեկտեմբերի 25-31)

Դեկտեմբերի 31, 2017

Սովորաբար վերջին ակորդն ամենատպավորիչն է լինում: Սակայն նույնը չենք կարող ասել այս տարվա վերջին շաբաթվա մասին, որն ավելի շատ թե...

Բարբարոսները և քաղաքակրթությունը

Բարբարոսները և քաղաքակրթությունը

Դեկտեմբերի 19, 2017

Ազգային սնապարծության մեր երդվյալ ջատագովները սիրում են կրկնել, որ մենք աշխարհին քաղաքակրթություն ենք տվել, և մեր հնագույն ազգը...

Անցնող շաբաթվա դիմանկարը (10 դեկտեմբերի - 17 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (10 դեկտեմբերի - 17 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 17, 2017

Եթե ամփոփելու լինենք անցնող շաբաթը իրադարձային զարգացումների տեսանկյունից, ապա հետաքրքիր պատկեր պիտի ստանանք: Արտաքուստ տպավորո...

Հաղթել հարևաններին և կործանվել

Հաղթել հարևաններին և կործանվել

Դեկտեմբերի 15, 2017

Մի արտահատություն կա, որ մեր չինովնիկները շատ են սիրում օգտագործել: «Մեր տարածաշրջանում մենք առաջինն ենք»,- ասում են նրանք ու ս...

Անցնող շաբաթվա դիմանկարը (3 դեկտեմբերի - 10 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (3 դեկտեմբերի - 10 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 10, 2017

Ձմռան առաջին ամբողջական շաբաթն իր իրադարձային նկարագրով քիչ բանով տարբերվեց տարվա մյուս եղանակների շաբաթներից: Միակ առանձնահատկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (27 նոյեմբերի - 3 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (27 նոյեմբերի - 3 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 3, 2017

Քանի որ անցնող շաբաթը նաև այս տարվա աշնան ավարտի հետ համընկավ, ապա հարմար առիթ է արձանագրելու մի կարևոր փաստ: Դեռևս ամիսներ առա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (20-26 նոյեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (20-26 նոյեմբերի, 2017թ.)

Նոյեմբերի 26, 2017

Դեպի ավարտ գնացող շաբաթվա կարևորագույն իրադարձություն, անկասկած, Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովն...

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Նոյեմբերի 24, 2017

Երեկ կայացավ «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի նախաձեռնած հեռուստամարաթոնը: «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող մարաթոնի ընթացքում...

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 19, 2017

Եթե ժամանակի չափման միավորը շաբաթն է և այդ շաբաթը հայաստանյան տիրույթին է առնչվում, ապա խոսել հստակ ժամկետների մեջ տեղի ունեցած...

Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 12, 2017

Եթե գնահատելու լինենք անցնող շաբաթվա ներքին զարգացումների դինամիկան, ապա իր նախորդի համեմատ այն որոշակի առաջընթաց արձանագրեց, թ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 4, 2017

Վերջին 7 օրերի գնահատականը հնչեցնելիս առաջին հերթին հարկ է լինում հայացք նետել ներքաղաքական զարգացումներին, հատկապես այն իրադար...

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 29, 2017

Դժվար է ասել, թե ուրիշ ինչը կարող էր մեկ ամիս շարունակ մնալ ամենաքննարկվող թեմաների հիթ-շքերթի առաջին հորիզոնականում, եթե այս շ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 22, 2017

Շաբաթվա ամենամեծ իրարանցումն առաջացրեց հայտարարված, բայց այդպես էլ տեղ չհասած փոթորիկը: Մի քանի մարզերում արտակարգ դրության կաց...

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 15, 2017

Բնորոշել հնարավոր է այն բանը, ինչը գույն ու դիմագիծ ունի: Իսկ գունազուրկ և դիմազուրկ երևույթների համար շատ դժվար է որակումներ գ...

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 8, 2017

Մի տեսակ շատ տարօրինակ շաբաթ ստացվեց անցնող յոթնօրյակը` բազմազան, իրարամերժ, անհետևողական ու աշնանային: Եղանակի ցրտելու հետ մեկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 1, 2017

Խայտաբղետ շաբաթը` իր եղանակային փոփոխականությամբ հանդերձ, դեպի ավարտ է գնում, թեև նրա նստվածքի ծավալները առանձնապես մեծ չեն, քա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 24, 2017

Անցնող շաբաթն առաջին հերթին նշանավորվեց Հայաստանի Անկախության տոնակատարությամբ: http://www.shame.am/news/view/64910.html Սա այն...

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Սեպտեմբերի 21, 2017

Այսօր պետական տոն է Հայաստանում. երկիրը նշում է Անկախության օրը: Սակայն տոնը զուտ պաշտոնական է, չկա խանդավառություն, չկա այն հա...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53

Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Քվեարկությունների արխիվ