Ազգային խայտառակություն

Մեր ժամանակների Այվազովսկին

Դեկտեմբերի 25, 2017
Մեր ժամանակների Այվազովսկին

Օսկան Քոչարյան

 

Այսօր հայաստանյան հանրությունը տեղեկացավ, որ Ազգային վիճակագրության ծառայության պետ Ստեփան Մնացականյանն արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: Իսկ եթե հաշվի առնենք, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալն ԱՎԾ պետը ստացել էր դեռ 2015թ., ապա Մնացականյանը հավակնում է տեսանելի ապագայում դառնալ գրեթե ազգային հերոս:


Սակայն, ինչպես որ ցանկացած մեծ նվաճում, նրա համար նույնպես դեպի հերոսականություն ընկած ճանապարհը լի է եղել դժվարին խոչընդոտներով ու վտանգավոր խութերով, թեև պետք է արժանին մատուցել Մնացականյանին, քանի որ նրան հաջողվել է հաղթահարել արգելքները և հասնել ցանկալի արդյունքների: Ի վերջո, եկեք խոստովանենք, որ բոլորովին էլ հեշտ գործ չէ թշվառ ու աղքատ երկրի համար ապահովել տնտեսության թռիչքաձև աճ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը հասցնել 7.3 տոկոսի: Հեշտ գործ չէ բոլորին համոզել, թե մեր երկրում գնաճ գրեթե չկա, ընդամենը` 0.8 տոկոսի չափով է, այն էլ մի քանի ապրանքների դեպքում: Ամենևին դյուրին բան չէ պնդել, թե հունվար-նոյեմբեր ամիսներին 12.3 տոկոսով աճել է արդյունաբերությունը, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը 26.4 տոկոս առաջընթաց է ունեցել:


Ստեփան Մնացականյանի քաջագործությունների թվարկումը կարող է շատ երկար ժամանակ խլել մեզնից: Եվ այս իմաստով նա իրոք արժանի է պարգևների, մեդալների ու շքանշանների: Միայն մի հարցում է թերացել մեր հասարակությունը, որ ճիշտ չի գնահատել ԱՎԾ պետի բոլոր հնարավորությունները: Առ այսօր նա նկարիչների միության անդամ չէ և ոչ էլ անհատական ցուցահանդես է կազմակերպել: Մինչդեռ ասում են, թե այն, ինչ նկարում է Մնացականյանը, դեռ ոչ մի նկարչի չի հաջողվել: Այնպես որ, ժամանակն է արագ ուղղել այդ աններելի բացթողումը:


Եվ մենք այդ բացթողումը կլրացնենք. պետք է ազգովի հասկանանք, որ հայ ժողովուրդն ունի ոչ միայն Մարտիրոս Սարյան, Գառզու, Հովհաննես Այվազովսկի, այլև Ստեփան Մնացականյան։ Պետք է անհապաղ Երևանի փողոցներից մեկն անվանափոխել նրա անունով, նախագահ Սարգսյանը պետք է իր ազդեցությունն օգտագործի, որպեսզի Էրմիտաժում, Լուվրում, Տրետյակովյան պատկերասրահում ներկայացվեն նրա գործերը։ Ազգովի պետք է հպարտանանք նրանով։ Ի վերջո, հայերը սիրում են զիբիլը զմրուխտ դարձնել։ Եթե Գարեգին Նժդեհը մեր ազգային հերոսն է, ապա ինչո՞ւ մեր կերպարվեստի հերոսը Ստեփան Մնացականյանը չլինի։ Ի վերջո, հասկանանք, որ Ստեփան Մնացականյանի մեծ նկարիչ լինելն ավելի ռեալ է, քան Գարեգին Նժդեհի ազգային հերոս լինելը։

 







Դիտումների քանակ 63180


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Մայիսի 17, 2018


Ազգային վիճակագրական ծառայության պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Ստեփան Մնացականյանն այսօր կառավարության նիստում վերստին 6...

Այվազովսկին երկու կրակի արանքում

Այվազովսկին երկու կրակի արանքում

Հուլիսի 17, 2016


«Ուկրաինան կոչ է անում համաշխարհային հանրությանը դադարեցնել համագործակցությունը ռուսաստանյան մշակութային ինստիտուտների հետ, որո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ