Սովորական խայտառակություն

Տարոնն ու վարչապետը բարելավել են

Դեկտեմբերի 25, 2017
Տարոնն ու վարչապետը բարելավել են

Երևանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է այն մասին, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը կազմել է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: Սա արդեն իսկ ապշելու առիթ է, որովհետև քաղաքապետարանից ամեն ինչ կարելի է սպասել, բացի բարելավումից և այն էլ` գործարար միջավայրի: Բայց առաջ անցնենք և տեղեկացնենք, որ այդ բարելավմանն ուղղված երկու նախաձեռնություններն արժանացել են ՀՀ կառավարության հավանությանն ու բարձր գնահատականին: Խոսքը մասնավորապես քաղաքաշինական փաստաթղթերի և շինարարական թույլտվությունների տրամադրման կարգի պարզեցման և ժամկետների կրճատման մասին է։ Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը նախկին 20-25 օրվա փոխարեն հիմա 1-2 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով շինթույլտվություններ է տրամադրում:

 

Պիտի ասեք` սա հրաշք է: Դե իհարկե, հրաշք է, հատկապես որ ոչ ոք չի հարցնի. եթե մի բանը հնարավոր էր 1-2 օրում անել, ապա ինչո՞ւ տարիներ շարունակ դա ձգձգվել է գրեթե մեկ ամիս: Եվ քանի որ դա չենք հարցնելու, ապա եկեք հետաքրքրվենք, թե ինչպես հնարավոր դարձավ այս պատմական շրջադարձը, քանի որ սրա պատասխանը ստանալուն պես ամեն ինչ իր տեղը կընկնի: Բանն այն է, որ նման բացառիկ հնարավորություն տրվելու է միայն մայրաքաղաքում ենթակառուցվածքների շահագործումն ու սպասարկումն իրականացնող «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին:


Հիմա հասկացա՞ք, թե որտեղ է թաղված շան գլուխը և ինչու է վարչապետ Կարեն Կարապետյանն այդքան բարձր գնահատել Տարոն Մարգարյանի նախաձեռնությունը: Երկրում կան ընտրյալներ, որոնց համար ամեն ինչ պիտի շատ արագ արվի, իսկ մյուսները, այսինքն՝ ստորին խավը, կրկին կշարունակի դռներ ծեծել, խնդրել դանդաղաշարժ չինովնիկներին, որ տրամադրեն անհրաժեշտ փաստաթղթերը և վերջում էլ հազիվ թե արդյունքի հասնի, քանի որ արդյունքը սահմանված է միայն խոշորների համար:







Դիտումների քանակ 40202


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Ապրիլի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է նաև նեղանալ, եթե իրեն տալիս են այսպիսի ձևակերպմամբ հարց. «Ինչքա՞ն աճ պետք է ունենա ՀՀ քաղաքա...

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Ապրիլի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն պաշտոնյաներից է, ով իր կնոջն առավելագույնս հեռու է պահում հանրային վայրերից և հասարակական...

Տարոնին շտապ չոբան է պետք

Տարոնին շտապ չոբան է պետք

Ապրիլի 7, 2018


Ըստ մամուլի հարապարակումների, Երևանի քաղաքապետարանը տեղական բյուջեից ահռելի գումարներ է ծախսում կանաչապատման, խնամքի և պահպանմա...

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Տարոնի նվերը 100-ամյակին

Տարոնի նվերը 100-ամյակին

Ապրիլի 3, 2018


Երկիրը պատրաստվում է մեծ շուքով նշել Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Միջոցառումների ընդարձակ ծրագիր կա, որի մեծ մա...

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Ապրիլի 3, 2018


Դեռևս Ամանորի տոներից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ մենք չափից շատ ենք հանգստանում, տոնական օրերի թիվը մեր ...

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարտի 29, 2018


Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել վարորդները: Նրանք իրենց խաբված էին զգում, իսկ տաքսիստներն առանձնապ...

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Մարտի 29, 2018


Ավանդույթի ամբողջ հմայքն այն է, որ այն խախտել չի կարելի: Բայց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ բանը չի հասկանում: Այդպիսի ...

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Մարտի 26, 2018


Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ պետական մարմինները հետևողականորեն շարունակում են իրենց կարիքների համար ծառայութ...

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Մարտի 19, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կուշտ մարդ է: Նույնիսկ շատ կուշտ: Այս կուշտ մարդը պիտի գոնե իմանա, որ դպրոցներում բուֆետները ...

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Մարտի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարուհի Հրանուշով հանդերձ գտնվում է Լիբանանում: Տեղի Հայաստանի դեսպանատանը նա հանդիպել է Լիբանան...

Մտքի խավար, խավար քաղաք

Մտքի խավար, խավար քաղաք

Մարտի 12, 2018


Նրանք, ովքեր հաճախել են դպրոց, գիտեն, որ ձմռան օրերը կարճ են, իսկ գիշերները` երկար։ Օրինակ, ձմռանը ցերեկվա նվազագույն տևողությո...

Տարոն Մարգարյանի տղամարդկությունը կասկածի տակ է

Տարոն Մարգարյանի տղամարդկությունը կասկածի տակ է

Մարտի 8, 2018


Մեր հայրենի չինովնիկների ամենասիրելի զբաղմունքներից մեկը տոն օրերին շնորհավորական ուղերձներ գրելն է: Այդ պաթոսախեղդ տեքստերի մի...

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Մարտի 7, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանի երեկ ստորագրած նոր որոշման մեջ ասված էր. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա...

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Մարտի 7, 2018


Այսօր պարզվեց, որ Երևանը նաև զբոսաշրջության զարգացման ծրագրեր ունի և դեռ դրանով հանդերձ կարող է 2017 թվականի աշխատանքների հաշվե...

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Մարտի 5, 2018


ԵԿՄ նախագահ, պատգամավոր ու գեներալ Մանվել Գրիգորյանը կարող է շատ սիրել Սերժ Սարգսյանին և մեծ ցանկություն ունենալ, որ հենց նա դա...

Տարոնի թունավոր նվերները

Տարոնի թունավոր նվերները

Մարտի 5, 2018


Տարվա մեջ մի քանի անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր շքախմբով հայտնվում է քաղաքի այս կամ այն հատվածում և մանկական խաղահ...

Վատից վատն էլ կա

Վատից վատն էլ կա

Փետրվարի 26, 2018


Շուրջ 55 անհատ և կազմակերպություն հանդես են եկել Երևանի քույր-քաղաքներին ուղղված բաց նամակով, որտեղ կոչ են անում կասեցնել «Երևա...

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Փետրվարի 23, 2018


Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում ՀՀԿ-ականների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև տեղի ունեցած բախման խմորը դեռ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը