Միջազգային խայտառակություն

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Դեկտեմբերի 27, 2017
Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն ազատվել 2016-ի ապրիլյան պատերազմում ձախողվելու բարդույթից: Հասարակությունը հասկանում է, որ որքան էլ քարոզչամեքենան կատարվածը փորձի ներկայացնել մեծագույն հաղթանակ, այդ ամենի մեջ ոչ միայն հաղթական որևէ բան չկար, այլև հսկայական մարդկային ու նյութական կորուստներն այլ բանի վկայությունն են: Եվ հիմա անհրաժեշտություն է ծագել գտնել քավության նոխազներ ու մեղքը բարդել անտեսանելի թշնամու վրա: Իսկ հայրենիքի դավաճաններից ավելի լավ մեղավորներ դժվար է գտնել:

 

Հենց այս սցենարի շուրջ էլ հիմա քրտինք մտած աշխատում են Ադրբեջանի հատուկ ծառայությունները: Իբրև ասվածի վկայություն՝ երեկ Ադրբեջանում դատական փորձաքննության կենտրոնի ղեկավար Ֆուադ Ջավադովը նոր տեղեկություններ է հաղորդել իբրև թե հայերի կողմից վարձված լրտեսների մասին և ասել է, թե իրենց հաջողվել է հայտնաբերել և վերականգնել է 2016-ի ապրիլին հայերի օգտին աշխատած լրտեսական խմբի նամակագրությունը:


Ուրեմն դեռ բավական չէ, որ խումբ է եղել, դրա հետ մեկտեղ էլ սրանք բուռն նամակագրություն են ունեցել: Ինչ վերաբերվում է «հանցագործներին», ապա սրանց մասին նույն Ջավադովն ասել է. «Նրանք պնդում էին, թե լրտեսներ չեն և հայերին տեղեկություններ չեն փոխանցել, բայց նրանց համակարգիչները և հեռախոսները փոխանցվել էին մեր կենտրոնին, և մենք հատուկ տեխնիկայով վերականգնել ենք նամակագրությունը, փոխանցել հետաքննությանը: Տեղեկությունների մի մասն, այնուամենայնիվ, լրտեսական ցանցը կարողացել է ջնջել»:


Զարմանալի մարդիկ են այդ ադրբեջանցի հայամետ լրտեսները: Օրը ցերեկով զանգ են տալիս Հայաստան, համացանցում գրառումներ են կատարում, այն էլ պատերազմի թեժ օրերին, իսկ թե ինչի համար են այդ բանն անում՝ այդպես էլ մնում է անհայտ: Հիմա ստացվում է, որ կան բազմաթիվ նամակներ, մնում է միայն հստակեցնել, թե ով պիտի կարդար դրանք: Այս մի հարցին ադրբեջանցիների հատուկ տեխնիկան դեռ պատասխան չունի: Իրենք միայն նամակ գրող են, իրենք կարդացող չեն, և ունեն բոլոր հիմքերը հավատալու, որ հենց այդ «նամակները» հրապարակվեն, ադրբեջանցի ժողովուրդն անմիջապես կհասկանա, որ Իլհամ Ալիևը փայլուն ծրագիր էր մտահղացել Արցախը գրավելու համար, բայց քանի որ մի քանի լրտեսներ նամակ գրեցին հայերին, այդ ծրագրերը ջուրն ընկան: Կնշանակի՝ նամակագրությունը վտանգավոր ժանր է պատերազմական նվաճումների հասնելու ճանապարհին:







Դիտումների քանակ 80155


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

Մարտի 7, 2018


Ուկրաինան հայտարարում է, որ Ղրիմն իր տարածքն է: Ռուսաստանն ասում է, որ Ղրիմն իր անքակտելի մասն է: Երկու երկրները վիճաբանում են,...

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Մարտի 6, 2018


Ասում են` երկու անսահման բան կա` տիեզերքն ու հիմարությունը: Եվ եթե տիեզերքի հարցում գիտնականները դեռ բանավիճում են, ապա հիմարու...

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Փետրվարի 27, 2018


Երբ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալ...

Նևզորով. Իլհամ Ալիևը «վտանգավոր գիժ է»

Նևզորով. Իլհամ Ալիևը «վտանգավոր գիժ է»

Փետրվարի 22, 2018


«Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Նևզորովյան չորեքշաբթիներ» հաղորդման ժամանակ Նևզորովն այսօրվա Ադրբեջանի օրինակը բերել է իր այն մտավարժ...

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Փետրվարի 12, 2018


Իլհամ Ալիևի խոսքերը, թե Երևանը «պատմականորեն ադրբեջանական հող է», հետաքրքրական են ոչ միայն նրանով, որ գիտական տեսանկյունից լիակ...

Շիզոֆրենիայի նոր նոպա

Շիզոֆրենիայի նոր նոպա

Փետրվարի 9, 2018


«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին։ Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես...

«Ազատություն ռադիոն» սատարել է Ադրբեջանում խոսքի ազատության ճնշմանը

«Ազատություն ռադիոն» սատարել է Ադրբեջանում խոսքի ազատության ճնշմանը

Հունվարի 27, 2018


Հունվարի 21-ին «Ազատություն ռադիո»-ի դուստր նախագծում՝ «Эхо Кавказа»-ում (ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից) հայտնվեց մի հար...

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Հունվարի 17, 2018


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նոր պատժամիջոցները Ռուսաստանի Ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) դեմ կարող են անդրադառնալ նաև ռուսաստանյան...

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Դեկտեմբերի 23, 2017


Կեղծ հայերը սոցցանցերի մեկնաբանություններում հստակ ռուսատյացություն, արևմտամետ հայացքներ են ցուցաբերում և ընդգծում, որ Ռուսաստա...

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Նոյեմբերի 30, 2017


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստ...

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Նոյեմբերի 28, 2017


Դիվանագիտական սկանդալների ամենանախընտրելի տարբերակներից մեկը դարձել է դեսպանների նկատմամբ տարատեսակ պահանջներ և նախապատվություն...

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Նոյեմբերի 24, 2017


Մեզ համար առհասարակ երջանկություն կլիներ Ադրբեջանի կողմից իր ապագայի արևմտյան ուղղության ընտրությունը, քանի որ այդ պարագայում Ա...

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Նոյեմբերի 15, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, սկսել է լուրջ խմել։ Նա խոստացել է «ամեն գնով» վերականգնել երկրի տարածքային ամբողջ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին...

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Հոկտեմբերի 26, 2017


Հոկտեմբերին ադրբեջանական Yeni Musavat կուսակցության Bastainfo ռեսուրսում հրապարակվել է հոդված՝ ավելի քան պերճախոս վերնագրով. «Դ...

Քարտեզային պատերազմի զավեշտը

Քարտեզային պատերազմի զավեշտը

Հոկտեմբերի 13, 2017


Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ընթանում է գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսը, որտեղ բացված է նաև հայկական տաղավար: Եվ ամեն ...

Թյուրքերին պետք է ցավակցել

Թյուրքերին պետք է ցավակցել

Հոկտեմբերի 12, 2017


Ղազախստանում տեղակայվող «Միջազգային թյուրքական ակադեմիան», Գիտության և կրթության ոլորտում համագործակցության Համաշխարհային թյուր...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Սեպտեմբերի 27, 2017


Ադրբեջանը կրկին զարմացրել է։ «Սենսացիա» են դարձել, ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, պատմաբան Նարիման Յաղուբլուի խոսքերը, ո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը