Սովորական խայտառակություն

Ի՞նչ արագությամբ են աճում Ուլիխանյանի մազերը

Դեկտեմբերի 28, 2017
Ի՞նչ արագությամբ են աճում Ուլիխանյանի մազերը

Պաշտոնական դիրքի չարաշահում հասկացությունը տարատեսակ դրսևորումներ է ենթադրում: Սովորաբար դա նշանակում է, որ չինովնիկը գործի է դնում վարչական այս կամ այն լծակը սեփական շահերի համար: Սակայն մեր պաշտոնյաներից շատերը նույնիսկ այդ սահմաններն են ընդարձակել` հանդես բերելով այնպիսի հնարամտություն ու համառություն, որ դուրս է ամեն կարգի պատկերացումից: Եվ դրանց համեմատ իրավասությունների գերազանցումն ուղղակի մանկական խաղ կարող է թվալ:

 

Օրինակ, Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները պնդում են, որ թաղապետ Արմեն Ուլիխանյանը պարտադրում է իրենց՝ օգտվել իր կնոջը պատկանող «Լիլիա» գեղեցկության սրահի ծառայություններից: Հատկանշական է, որ գեղեցկության սրահը կրում է հենց պարոն Ուլիխանյանի կնոջ անունը: Ինչպես նշում են աշխատակիցները՝ Ուլիխանյանը հանձնարարել է իրենց բարեկամների հետ միասին անպայման դառնալ այդ գեղեցկության սրահի հաճախորդը, այլապես սպառնում է ազատել աշխատանքից:


Այն, որ թաղապետը կարող է իր աշխատակիցներին այդպիսի բան հարկադրել, միանգամայն հնարավոր տարբերակ է: Շատ առիթներ ենք ունեցել լսելու, թե ինչպես են որոշ պաշտոնյաներ իրենց անձնական բիզնեսի առաջընթացի համար գործածության մեջ դրել ենթակաների «հնարավորությունները»: Բայց եթե նախկինում այդ մասնակցությունը կրել է անուղղակի բնույթ, ապա հիմա Ուլիխանյանը նոր տարբերակ է ներմուծում` ապահովելով ֆիզիկական առնչությունն իր եկամուտների հետ: Եթե Ուլիխանյանը վարսավիրանոցի փոխարեն բաղնիք ունենար, ուրեմն թաղապետարանի աշխատակիցները կլողանային կոլեկտիվ հայտերով: Եթե Ուլիխանյանը ռեստորան ունենար, ապա մարդիկ օրը երեք անգամ այնտեղ սնունդ կընդունեին: Իսկ եթե Ուլիխանյանն օդանավ ունենար, ապա մնաս բարով, Հայաստան, քաղաքացիները պիտի նախապատրաստվեին թռիչքի: Այնպես որ, վարսավիրանոցը չարիքի փոքրագույնն է: Մնում է միայն, որ մազերն արագ աճեն:

 







Դիտումների քանակ 31083


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարտիրոս Սարյանը կնախանձեր Արմեն Ուլիխանյանին

Մարտիրոս Սարյանը կնախանձեր Արմեն Ուլիխանյանին

Հունվարի 13, 2016


Տարոն Մարգարյանի անունն է դուրս եկել, Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը աշխարհ է քանդում: Միջոցների շռայլության, վատնումի, չհ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ