Սովորական խայտառակություն

Անմեղի ու մեղավորի բաժանարար գիծը

Դեկտեմբերի 29, 2017
Անմեղի ու մեղավորի բաժանարար գիծը

Սամվել Նահապետյան անունով մի ոմն քաղաքացի գնացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության բաժնի պետի մոտ` իր դիմումի պատախանը ստանալու: Պատասխանը չի բավարարել քաղաքացուն, և նրա ու պետի միջև վիճաբանություն է ծագել: Նահապետյանն այն աստիճանի է հունից դուրս եկել, որ պատռել է ձեռքում առկա թուղթը և նետել պետի երեսին: Իսկ հետո, ըստ նախաքննության տվյալների, շարունակել է շուրջ 1.5 ժամ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ տալ ներկաներին:

 

Նման հակաօրինական արարքի համար քաղաքացուն, ինչ խոսք, կպատժեն նվազագույնը ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի առաջին մասով` խուլիգանության հատկանիշներով: Իսկ ահա քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Մարինա Ումրշատյանին ոչինչ չի սպառնում, նա այս դեպքում համարվում է տուժող կողմ: Եվ արդարադատությունն էլ հազիվ թե ցանկություն ունենա հետաքրքրվելու, թե պաշտոնյան արդյո՞ք պատշաճորեն է կատարել իր գործը, արդյո՞ք ազնիվ ու արդարացի պատասխանի դեպքում քաղաքացին կկորցներ իր տիրապետումը և կդիմեր նման գործողությունների:


Գրեթե անհնար է հիշել մի որևէ դեպք, երբ չինովնիկը պատժվում է իր պարտականություններում թերացումներ թույլ տալու համար: Օրինակ, վերջերս Երևանի քաղաքապետարանի մի աշխատակից այցելել է բազմանդամ ընտանիք և նրանց առաջարկել է վաճառել երեխաներից մեկին` վարձավճարները մուծելու համար: Սա ոչ միայն անմարդկային ցինիզմ է, լկտիության գագաթնակետ, այլև նույն այդ անպատժելիության մթնոլորտում ճյուղեր տված հանցավորություն: Եվ մի՞թե դուք հավատում եք, որ որևէ օրենք այդ չինովնիկին պատասխանատվության կենթարկի: Չի լինելու նման բան: Կպատժվի Սամվել Նահապետյանը թուղթ նետելու և հայհոյելու համար, ու կպատժվեն բազմանդամ ընտանիքի ներկայացուցիչները` վարձերը ժամանակին չմուծելու համար: Հենց սա էլ կկոչվի օրինականություն:







Դիտումների քանակ 21838


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սոցապ նախարարն ու ոսկե ձկնիկը

Սոցապ նախարարն ու ոսկե ձկնիկը

Նոյեմբերի 25, 2017


Հանրահայտ հեքիաթում ոսկե ձկնիկը պատրաստ է կատարել երեք գլխավոր ցանկությունները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աս...

Խելքից հաշմանդամների նախագիծը

Խելքից հաշմանդամների նախագիծը

Հոկտեմբերի 5, 2017


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը որոշել է հետ չմնալ կառավարության մյուս անդամներից ու շտապել է ինքն էլ նե...

Նախարարը սկսել է տեսնել

Նախարարը սկսել է տեսնել

Հուլիսի 25, 2017


Փարոսը մի բան է, որը լույս է տարածում, որպեսզի մոլորվածները դա տեսնեն: Այս մասին գիտեն անխտիր բոլորը: Իսկ ահա աշխատանքի և սոցիա...

Օրենքն արգելում է քրտնել

Օրենքն արգելում է քրտնել

Հուլիսի 6, 2017


Հուլիսյան աննախադեպ շոգերը շատերի մոտ բնական հարց առաջացրին. իսկ արդյո՞ք նման եղանակային պայմաններում հնարավոր է կամ կարելի է ա...

Փոխնախարարը սկսեց չտեսնել

Փոխնախարարը սկսեց չտեսնել

Հուլիսի 4, 2017


Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը որոշել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, և այդ մասին գրառում է կատարել ՖԲ...

Բացահայտվեց ապրիլյան սելֆիների գաղտնիքը

Բացահայտվեց ապրիլյան սելֆիների գաղտնիքը

Մայիսի 25, 2016


Դեռ չենք մոռացել, որ ապրիլյան պատերազմի ընթացքում և մանավանդ դրանից հետո հազարավոր հայաստանցիներ որպես կամավորներ գնում էին Արց...

Բանտ կամ «ճշտով» թալան

Բանտ կամ «ճշտով» թալան

Դեկտեմբերի 8, 2014
1

Խարդախության և պետական խոշոր գումարների յուրացման մեջ մեղադրվող` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահով...

Թեկուզ ջրհեղեղ
24.04.2018 | 22:50


Թեկուզ ջրհեղեղ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը