Սովորական խայտառակություն

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017
Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ բազմամարդ հավաքի, հանկարծ հավաքեց իր թիմի անդամներին ու մեկնեց Գյումրի: Այցը համարվեց նախատոնական, հատկապես որ Ծառուկյանը տեղում գյումրեցիներին խոստացավ 100 միլիոնի նվիրատվություն կատարել Նոր տարվա առիթով: Բայց սրա հետ մեկտեղ վերջինս մի քանի խիստ քաղաքական հայտարարություններ արեց, որոնք լիովին փոխեցին տոնականության տրամադրությունը և նրա այցելության նպատակներն էլ դարձրին խիստ երկիմաստ:

 

Սրանով հանդերձ՝ Գագիկ Ծառուկյանը շեշտը դրեց հասարակության սոցիալական վիճակի վրա` ի մասնավորի նկատելով. «Քանի գնալով պետք է քանակը ավելանա, որ եթե տնտեսական աճ չկա, ժողովրդի վիճակի բարելավում չկա, այսօր ժողովրդի բարելավումը պետք է մարդը զգա իր ընտանիքում, իր առօրյայում, իր սառնարանի դուռը բացելուց, իր երեխաների ապրելակերպից: Հիմնական խնդիրը սա է, մենք պետք է կարողանանք միասնական լինենք, ոչ թե թշնամաբար՝ Ծառուկյանն ասաց… վայ, Ծառուկյանը ստորակետը բաց թողեց»:


Այս անգամ ստորակետի խնդիր կարծես թե չկար, բայց կար բազմակետերի առատություն: Ծառուկյանի մեղադրանքներն ուղղակի թե անուղղակի կերպով հասցեագրվում են կառավարությանը, որը պարտավոր էր վիճակ շտկել, բայց այդպես էլ ոչինչ փոխել չկարողացավ: Մյուս կողմից` թիրախ էր ընտրվել հենց Գյումրին` վարչապետ Կարեն Կարապետյանի ամենասիրելի քաղաքը, որտեղ նա ոչ միայն անձնական ներդրումներ է կատարել, այլև բավական շատ խոստումներ է շռայլել: Եվ հիմա Գագիկ Ծառուկյանը վերցնում ու մատը դնում է ամենանուրբ ու ցավոտ կետի վրա: Նա կարծես ուզում է ասել` տեսեք, խոստումներով չեք կերակրվել, իսկ Ծառուկյանը ձեզ դրա փոխարեն 100 միլիոն է տալիս: Ահա թե ինչու դուք պիտի ընտրություններին ձայն տայիք նրա դաշինքին, այլ ոչ թե հրապուրվեիք Կարապետյանի գեղեցիկ ժպիտներով:


Այն, որ Ծառուկյան-Կարապետյան հակամարտությունը կա, դա կասկածից վեր է: Իսկ Գյումրի կատարած իր այցով Ծառուկյանը ցուցադրեց, թե որքան մարտականորեն է տրամադրված և որքան մեծ զոհաբերումներ է պատրաստ անելու` վարչապետից առաջ անցնելու համար:







Դիտումների քանակ 69369


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

Հունիսի 15, 2018


Այն պահից ի վեր, երբ կառավարությունը լույս աշխարհ հանեց «Բարեգործության մասին» օրենքի նախագիծը, «Ծառուկյան» դաշինքի և Նիկոլ Փաշ...

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Հունիսի 13, 2018


Գագիկ Ծառուկյանը շատ խիստ է զայրացած: Կառավարության վերջին նիստում «Բարեգործության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ...

Երկիրը մեջ-մեջ են անում

Երկիրը մեջ-մեջ են անում

Հունիսի 8, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ է նշանակվել Գագիկ Միրիջանյանը: Թե ինչու է ընտրությունը կանգ առել մի մարդու վրա, որը «Ն...

Ոչ կոռեկտ եղբայրություն

Ոչ կոռեկտ եղբայրություն

Հունիսի 7, 2018


Արտահերթ ընտրություններ կոչվող գայթակղության քարի վրա ով ասես կարող է սայթաքել: Նույնիսկ դաշնակից եղբայրները: Նիկոլ Փաշինյանի թ...

Հիմա ձեր տարբերությունը ո՞րն է

Հիմա ձեր տարբերությունը ո՞րն է

Հունիսի 5, 2018


Այսօր ողջ օրը կառավարությունում և պետական առանձին օղակներում նշանակումներ ու պաշտոնաթողություններ էին կատարվում: Այս շարքում հա...

Առանց քավորի մնացածը

Առանց քավորի մնացածը

Հունիսի 1, 2018


Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը դիմում է գրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։ Նա ...

Եվ, այնուամենայնիվ, մտքափոխվեց

Եվ, այնուամենայնիվ, մտքափոխվեց

Մայիսի 29, 2018


Ընդամենը հինգ օր առաջ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բոլոր...

Նիկոլը վախեցա՞վ

Նիկոլը վախեցա՞վ

Մայիսի 24, 2018


Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարեց...

Արծվիկի ուշացած վրեժը

Արծվիկի ուշացած վրեժը

Մայիսի 15, 2018


Դաշնակցության քաղաքական էության ու նկարագրի մասին նոր չէ, որ պիտի իմանանք: Վերջին ամսվա իրադարձություններն ընդամենը ավելի ամրապ...

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Մայիսի 14, 2018


Զարմանահրաշ բաներ են կատարվում Գյումրիում: Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ՝ հիմնականում հանրապետականներ, 1 հ...

Ապարը նորից է ծախվում

Ապարը նորից է ծախվում

Մայիսի 8, 2018


Այս օրերին, երբ Շիրակի պետական համալսարանի շուրջ բուռն կրքեր են եռում, խելացի մեկն իրեն այս իրավիճակում հնարավորինս հեռու կպահե...

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Մայիսի 4, 2018


Սկզբում` հարցի փաստային մասով: Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյան...

Ծառուկյանը յուրացրեց Նիկոլի փառքը

Ծառուկյանը յուրացրեց Նիկոլի փառքը

Մայիսի 2, 2018


Այսօր նորից հանդիպել էին Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը: Հետո լրագրողներին նրանք պիտի ասեին, որ պայմանավորվել են մայիսի 8-ի...

Կարեն Կարապետյանը բացակա է ստացել

Կարեն Կարապետյանը բացակա է ստացել

Մայիսի 2, 2018


Այսօր հայտարարություն էր տարածել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և նշել, թե վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանո...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Բրավո, Գագիկ Ծառուկյան

Բրավո, Գագիկ Ծառուկյան

Ապրիլի 28, 2018


Գագիկ Ծառուկյանն այսօր հնարավորություն ուներ կատարել իր կյանքի ամենաօգտակար քայլը Հայաստանի համար, սակայն չարեց դա: Նա չառաջադր...

Ծառուկյանին տարան Մոսկվա` փրկելու

Ծառուկյանին տարան Մոսկվա` փրկելու

Ապրիլի 27, 2018


«Ծառուկյան» դաշինքի միացումը Նիկոլ Փաշինյանի շարժման հետ, ԲՀԿ-ի հայտարարությունները, Գագիկ Ծառուկյան-Փաշինյան երկու փակ հանդիպո...

Հեղափոխականներին սպիտակ տեռոր է պետք

Հեղափոխականներին սպիտակ տեռոր է պետք

Ապրիլի 26, 2018


«Իշխանություններն սկսել են կիրառել գազային տեռորի նոր հնարքներ: Չորրորդ գյուղում այսօր անջատել են մարդկանց գազը: Եթե գազավիկը դ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ