Սովորական խայտառակություն

Շմայս, բա քեզ պե՞տք է Ձմեռ պապի

Դեկտեմբերի 29, 2017
Շմայս, բա քեզ պե՞տք է Ձմեռ պապի

Ի՞նչ բան են Նոր տարին, Ամանորի հեքիաթը, Սուրբ ծննդյան խորհուրդը: Մարդիկ այս մասին շատ բան կարող են ասել, բայց ոչ երբեք այն, ինչ ասում է ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որովհետև Շմայսի համար ցանկացած տոն կարող է միայն մեկ նշանակություն ունենալ. դա օր է, երբ պետք է հավաքվել ու մի կտոր հաց ուտել: Մնացյալն արդեն անիմաստ լիրիկայի ժանրից է, որը որևէ կերպ չի կարող տեղ ունենալ հայտնի բռնաբարիչի պատկերացումների մեջ: Այդ իսկ պատճառով էլ երբ մի միամիտ լրագրող զանգահարեց նրան` պարզելու, թե արդյոք նա հավատում է Ամանորի խորհրդանիշ հանդիսացող Ձմեռ պապին և ի՞նչ է խնդրելու նրանից, Շմայսն այդ ծիծաղելի հարցին իր լուրջ պատասխանը տվեց. «Ձմեռ պապին ի՞նչ պետք ա տա մեզ: Երեխա ժամանակ խաբեցին Ձմեռ պապիով, որ էս օրն ընկանք»:

Թե ինչ օրն է ընկել Առաքել Մովսիսյանը, բոլորս գիտենք: Ու Ձմեռ պապն այդ հարցում հազիվ թե որոշակի մասնակցություն է ունեցել: Մանկության տարիներին փոքրիկ Շմայսիկը հոգեկան ծանր տրավմա է տարել ոչ այն պատճառով, որ նրան խաբել են Ձմեռ պապի գոյությամբ, այլ որովհետև ճիշտ չի ընկալել բարի ծերունու և նրա պարկի պարունակության նշանակությունը: Իսկ հետո, երբ հասակ առավ ու հասունացավ, կարողացավ իր համար պարզել, որ կարիք չկա սպասել ընծաների, եթե ինքդ կարող ես դա խլել ուրիշներից: Եվ նաև սա է պատճառը, որ հիմա, երբ հետաքրքրվում են, թե նոր տարում ինչ է ցանկանում Ձմեռ պապից, նա անմիջապես վրա է տալիս. «Ձմեռ պապիկից ի՞նչ պետք ա ցանկանանք, Ձմեռ պապին ի՞նչ պետք ա տա»:
Իրոք որ, խեղճ պապիկն ի՞նչ կարող է տալ Շմայսին, որ նա չունի: Իսկ այն, ինչ չունի Շմայսը, Ձմեռ պապիները չեն տալիս: Դա պիտի բնությունը տված լիներ:






Դիտումների քանակ 64089


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շմայսն ուզում է քյոխվա դառնալ

Շմայսն ուզում է քյոխվա դառնալ

Նոյեմբերի 24, 2017


ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ նորին մեծություն բռնաբարիչ Շմայսը, ով այս տարվա խորհրդարանական ընտրութ...

Շմայսը կանոնակարգում է օրենքը

Շմայսը կանոնակարգում է օրենքը

Հոկտեմբերի 12, 2017


«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որն այսքան աղմուկի պատճառ դարձավ և դեռ շարունակում է արյուն պղտորել, ...

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Սեպտեմբերի 23, 2017


Բաքվում գտնվող հայաստանցի պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի ոդիսականը դեռ շարունակվում է: Ադրբեջանի մայրաքաղաքում...

Շմայսը սիմվոլ է

Շմայսը սիմվոլ է

Հունիսի 2, 2017


Եթե որևէ մեկը հույսեր է փայփայում, թե վերջապես ազատագրվել է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի ներկայությունից, ապա չարաչար...

Շմայսի բեռը` Տարոնի ուսին

Շմայսի բեռը` Տարոնի ուսին

Ապրիլի 24, 2017


Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով նոր խո...

Շմայսը տապալվեց. ո՞վ է լինելու ՀՀ ԱԺ նոր բռնաբարը

Շմայսը տապալվեց. ո՞վ է լինելու ՀՀ ԱԺ նոր բռնաբարը

Ապրիլի 3, 2017


Տխուր լուր ենք ստանում Արմավիրի մարզից. Ազգային ժողովի ընտրություններում թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը, ...

Շմայսի դերասանական կարիերան և արծվային հայացքը

Շմայսի դերասանական կարիերան և արծվային հայացքը

Մարտի 29, 2017


Որքան էլ շատերի համար զարմանալի թվա, ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը, նույն ինքը` Շմայս բռնաբարը, գիտի...

Արմավիրյան ողբերգություն

Արմավիրյան ողբերգություն

Մարտի 22, 2017


Արմավիրի մարզում առաջադրված պատգամավորության թեկնածուները դիմել են ևս մեկ հակազգային, հակահայկական և հակամարդկային քայլի: Երբ հ...

Ազնվագույն Շմայսի նամուսը

Ազնվագույն Շմայսի նամուսը

Փետրվարի 23, 2017


Այսօր Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ նահապետ Գալուստ Սահակյանն ասել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են անկախ ...

Շմայսին մեծ քանակությամբ վիագրա է անհրաժեշտ

Շմայսին մեծ քանակությամբ վիագրա է անհրաժեշտ

Փետրվարի 19, 2017


Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց մասնակիցներն արդեն հաշվարկում են իրենց ռեսուրսները, հնարավորությունները, պոտենցիալը...

Օրինակելի պատգամավոր Շմայսը

Օրինակելի պատգամավոր Շմայսը

Փետրվարի 5, 2017


Մարդիկ, ովքեր սիրում են երազել երանելի իրավիճակների մասին, Հայաստանի ապագա խորհրդարանը պատկերացնում են մի վայր, որտեղ պիտի մուտ...

Քանի՞ գլխի տեր են, որ արգելեն

Քանի՞ գլխի տեր են, որ արգելեն

Դեկտեմբերի 24, 2016


Ամանորի նախաշեմին ՀՀԿ գործարար պատգամավորներին հրահանգավորվել է չլքել Հայաստանն ու տոներն անցկացնել հնարավորինս համեստ: Եթե իսկ...

Շմայս, թարգի...

Շմայս, թարգի...

Դեկտեմբերի 22, 2016


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքական գործունեություն ծավալելու թեման այս օրերին ամենատարածվածն է, իսկ դրա...

Շմայսը չի ամաչում, բայց նեղվում է

Շմայսը չի ամաչում, բայց նեղվում է

Դեկտեմբերի 12, 2016


ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր «Զինվորական ծառայություն անցնելու» մասին ...

Որտե՞ղ է Շմայսի անվան փողոցը

Որտե՞ղ է Շմայսի անվան փողոցը

Նոյեմբերի 8, 2016


Երբ հայտնի դարձավ, որ Էջմիածնի քաղաքապետարանի ավագանին որոշում է կայացրել փողոցներից մեկը կոչել Արամ Ասատրյանի անունով, վրդովմո...

Շմայսը չի ամաչում, իսկ ՀՀԿ-ն ամաչո՞ւմ է

Շմայսը չի ամաչում, իսկ ՀՀԿ-ն ամաչո՞ւմ է

Հոկտեմբերի 24, 2016


Ինչ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) բավական ակտիվացել է: Գուցե պ...

Շմայս բռնաբարը բռնաբարել է Արագած Ախոյանին

Շմայս բռնաբարը բռնաբարել է Արագած Ախոյանին

Սեպտեմբերի 30, 2016


ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի վիճակը ողբալի է: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ից «բոզավազքի» ակտիվ մասնակիցներից էր, բայց հայտարարում է, թե Ծ...

Շմայսի հարաբերականության տեսությունը

Շմայսի հարաբերականության տեսությունը

Սեպտեմբերի 8, 2016


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին լուրն առնելուն պես այսօր ողջ օրը լրագրողները տարբեր պաշտոնյաներից ու քաղաքական գոր...

Շմայսը Քոչարյանին մոռացել է

Շմայսը Քոչարյանին մոռացել է

Հուլիսի 18, 2016
1

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) «Հիմնադիր խորհրդարան»-ի և «Սասնա ծռեր»-ի նախաձենո...

Շմայսը դարձավ անտեղյակ

Շմայսը դարձավ անտեղյակ

Հուլիսի 16, 2016


ԱԺ պաշտպանություն, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Առաքել Մովսիսյանը ինչ ուզում՝ այն լսում է,...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ