Սովորական խայտառակություն

Նախարարը հենց այնպես չի հեռանում

Դեկտեմբերի 30, 2017
Նախարարը հենց այնպես չի հեռանում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը որոշեց ցրել տարեվերջի ներքաղաքական ձանձրույթը և հրաժարականի դիմում ներկայացրեց: Սա որոշ առումներով անսպասելի հրաժարական է, քանի որ Մանուկյանի անունը չկար որևէ սկանդալային պատմության մեջ և, ընդհանրապես, նա այն պաշտոնյաների թվին էր պատկանում, որոնք սիրում են առավելապես ստվերում մնալ և առանձնապես հաճախակի չհայտնվել լրագրողների տեսադաշտում: Մյուս կողմից` սա վերջին կառավարության առաջին հրաժարականն է, այն էլ սեփական դիմումի համաձայն, ինչպես որ հավաստում են լավատեղյակ աղբյուրները: Ասվում է, թե նախարարն իր հեռանալու մասին պաշտոնապես կհայտարարի ամանորյա տոներից հետո:

 

Ինչ վերաբերում է հրաժարականի բուն պատճառներին, ապա այս պահին դրանք հայտնի չեն, սակայն որոշ տեղեկությունների համաձայն, Աշոտ Մանուկյանը վերադառնալու է մասնավոր սեկտոր, որտեղ միշտ հաջող գործունեություն է ծավալել: Հիշեցնենք, որ տարբեր տարիներին նա աշխատել է «Միցուբիշի» կորպորացիայում` խորհրդատու, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ-ում` գլխավոր տնօրենի տեղակալ, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ-ում` գլխավոր տնօրենի տեղակալ, նաև վրացական «Թելասի» ԲԸ-ում` գլխավոր տնօրեն:


Նման ընտրությունն արդեն իսկ հետաքրքրական է, երբ պետական այրը նախապատվությունը տալիս է մասնավոր գործունեությանը: Իսկ նման ընտրությունը, ինչպես հայտնի է, հենց այնպես չի կատարվում: Եվ տվյալ պարագայում Աշոտ Մանուկյանի հեռանալը որոշակի իմաստներով պետք է որակել նաև նրա անձնական գնահատականը կառավարության գործունեությանը: Փաստացի վերջինս լավի և ավելի լավի միջև իր տատանումների արդյունքում թեքվել է այն կողմը, որը նախարարի աթոռը չէ:






Դիտումների քանակ 450069


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կարող էինք, բայց չդարձանք

Կարող էինք, բայց չդարձանք

Հունիսի 2, 2017


Մեր երկրի մասին ինչեր ասես, որ չեն ասում` էլ աշխարհի կենտրոն, էլ քաղաքակրթությունների խաչմերուկ, էլ Արևելք-Արևմուտք կամուրջ: Թվ...

Կառավարությունում վախն է թելադրում

Կառավարությունում վախն է թելադրում

Սեպտեմբերի 29, 2016


Կառավարությունն այսօր չմերժեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գո...

Արևը խփել է գլխներին

Արևը խփել է գլխներին

Սեպտեմբերի 30, 2015


Երևանում մեկնարկած «Էներգետիկան հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային 6-րդ ֆորումին մասնակցող էնեգետիկայի և բնական պաշարնե...

Մեծ փողերի գաղտնիքը

Մեծ փողերի գաղտնիքը

Հուլիսի 16, 2015


Շաբաթներ առաջ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում էր կայացվել՝ մինչև 2015թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջ...

Սև ամպեր Երվանդ Զախարյանի և հատկապես հայ ժողովրդի գլխին

Սև ամպեր Երվանդ Զախարյանի և հատկապես հայ ժողովրդի գլխին

Հունիսի 6, 2015


Ամպեր են կուտակվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխին: Վերջինս գտնվում է նախարարի պորտֆելը կորցն...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ