Սովորական խայտառակություն

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Դեկտեմբերի 30, 2017
Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Այսօր համացանցը հեղեղված էր շնորհավորական ուղերձներով` ԱԺ նախագահից մինչև վերջին գյուղապետը, կարծես Նոր տարի շնորհավորելը դարձել է ինքնահաստատման նոր ձև և եթե դու կարողանում ես գրավոր մաղթանքներ հղել ազգին, կնշանակի՝ արդեն իսկ կայացած գործիչ ես: Բայց ահա այդ բազմազան առատության մեջ հայտնվել էր նաև ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանի տեսաուղերձը, որը նա հրապարակել է ֆեյսբուքի իր էջում: Սա անսպասելի էր այն պատճառով, որ երկարատև բացակայությունից ու համառ լռությունից հետո Օհանյանը հատկապես Ամանորն է ընտրել իր լսարանի հետ հարաբերվելու համար, իսկ ուղերձն էլ առավելապես քաղաքական հայտ է, քան տոնական խոսք:

 

Իր խոսքի սկզբում Սեյրան Օհանյանը նշում է, թե ամփոփումներն ու հաշվետվություններն անհրաժեշտություն են պաշտոնյայի, ղեկավարի, քաղաքական, հասարակական գործիչների համար` մոռացության տալով այն փաստը, որ ինքն այդ բոլոր դիրքերում, այնուամենայնիվ, խուսափեց իր արածի և չարածի մասին հաշիվ տալ նրանց, ովքեր իր համակիրներն ու հետևորդներն էին` նախընտրելով թաքնվել մարդկանցից և դա որակել իբրև հետընտրական դեպրեսիա: Բայց եթե դեպրեսիան արդեն հաղթահարված է, ապա ո՞րն է ներկա պահի նրա ակնկալիքը:


Սրա մասին Սեյրան Օհանյանը բաց տեքստով չի խոսում, սակայն նրա տեսաուղերձը լի է թափանցիկ ակնարկներով: Օրինակ, նախկին նախարարն անդրադառնում է չարդարացված սպասելիքներին` ասելով. «Սակայն արդյո՞ք արդարացան ժողովրդի սպասումները։ Արդարության և ժողովրդավարության նոր ցուցանիշներ ապահովեցի՞նք։ Ձևավորվե՞ց արդյոք փոխըմբռնման և համերաշխության մթնոլորտ։ Ավելի հավատով լցվեցի՞նք արդարության տառը պաշտպանող համակարգի հանդեպ»։ Այս հարցադրումները Օհանյանի դիտանկյունից մեկ պատասխան են ենթադրում` ոչ: Եվ ահա նա մեծահոգաբար մեզ է նետում հաջողության բանալին` շեշտելով, թե դա կարևորագույն հարցերի շուրջ զօր ու գիշեր աշխատելու, ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարելու ճանապարհն է: Բայց մի՞թե Օհանյանն ինքն այդ ճանապարհին է: Որտե՞ղ մենք տեսանք նրա քրտնաջան աշխատանքը վերջին ամիսներին ու դրանից առաջ:


Գեղեցիկ խորհուրդներ հնչեցնել կարող է ամեն ոք: Բայց Սեյրան Օհանյանի նպատակը միայն խորհրդատվությունը չէ: Նախ նա խիստ նեղացած է և շտապում է նկատել, որ տեղեկատվական դաշտը ողողված է պրիմիտիվ բանսարկություններով, կենցաղային մակարդակի բամբասանքով, քաղաքացու համարձակությունը ջարդող, վախ սերմանող փորձերով, պետության համար վտանգավոր սադրանքներով՝ ուղղված արտաքին և ներքին քաղաքական դաշտերին: Իսկ հետո գրոհում է կառավարության վրա, որի գործունեությունը հեռու է հուսադրող լինելուց, ինչպես նաև արդարադատության վրա, որի ձեռքերով ճաղերի հետևում են հայտնվել «անզորությունից բռունցքները թափահարող մեր մարտական ընկերները»։


Դատելով Օհանյանի ողջ ուղերձի տրամադրությունից և նրա ընտրած թիրախներից` նախկին նախարարն ու ձախողված քաղգործիչը մտադրություն ունի վերադառնալու, սակայն դեռևս հստակ չի պատկերացնում, թե որտեղ, ինչպես և ում հետ: Ամանորյա շնորհավորական ուղերձը սոսկ հարմար պատրվակ էր իր մասին հիշեցնելու համար: Առջևում փոփոխությունների գարունն է, և Օհանյանը շատ կցանկանար, որ այդ տեղաշարժերի մեջ իր համար էլ մի փոքրիկ տող բացվեր: Բայց քանի որ ապագան չափազանց անորոշ է, ապա նրան ուրիշ ոչինչ չի մնում, քան պարզապես հետևել խաղի կանոններին և ձեռքը պահել զարկերակի վրա:







Դիտումների քանակ 453850


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հետքերը սրբելու նոր տարբերակ

Հետքերը սրբելու նոր տարբերակ

Հուլիսի 4, 2018


Նիկոլի հեղափոխության օրերին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շատ ակտիվ էր: Գնում էր հրապարակ, փորձում էր տեսակցել Փ...

Օհանյանը` Նիկոլի ու կերակուրի արանքում

Օհանյանը` Նիկոլի ու կերակուրի արանքում

Մայիսի 1, 2018


Այն ժամանակ, երբ Ազգային ժողովում ընթանում էր նոր վարչապետի ընտրությունը, Հանրապետության հրապարակում հայտնվեց պաշտպանության նախ...

Օհանյանի դրամատիկ շեղումը

Օհանյանի դրամատիկ շեղումը

Ապրիլի 28, 2018


Դժվար է նույնիսկ հիշել, թե վերջին անգամ նախկին պաշտպանության նախարար և ՕՐՕ դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանը երբ է հրապարակ...

Շառից-փորձանքից հեռու

Շառից-փորձանքից հեռու

Մարտի 29, 2018


Երկիրն իր բանուգործը թողած՝ նստել, կռահումներ է անում` Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպե՞լ են, թե՞ ոչ, կարծես այդ պ...

Սեյրան Օհանյանը դեռ չգիտի ով է ինքը

Սեյրան Օհանյանը դեռ չգիտի ով է ինքը

Փետրվարի 1, 2018


Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մասնակցելու է 2008 թվականի մարտի 1-ի իրա...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Դեկտեմբերի 4, 2017


Որոշ ընդդիմադիր շրջանակներում այս օրերին հետաքրքիր միտումներ են նշմարվում: Խոսքը պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի երբե...

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Նոյեմբերի 8, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ տևական ժամանակ առաջ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի լիդերներից մեկի` Սեյ...

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Նոյեմբերի 7, 2017


Քանի դեռ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պահպանում է լռության ուխտը, որն արդեն ձգվում է մի քանի ամիս, նրա փոխարեն ...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017


Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր ...

Սեյրան Օհանյանը նոր հայրենի՞ք է գտել

Սեյրան Օհանյանը նոր հայրենի՞ք է գտել

Հոկտեմբերի 4, 2017


Պաշտպանության նախկին նախարար, տխրահռչակ ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանի ապագա ծրագրերի մասին առ այսօր ոչ ոք ոչինչ չգիտեր, ն...

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Հունիսի 29, 2017


Այսօր մի հարցազրույցում նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն անդրադարձել է Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությ...

Ո՞վ է ծրագրերի կնքահայրը

Ո՞վ է ծրագրերի կնքահայրը

Հունիսի 27, 2017


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խանդով է վերաբերվում գործող նախարար Վիգեն Սարգսյանին: Սա ոչ միայն հասկանալի է, ...

Սեյրան Օհանյանին քաոս է պետք

Սեյրան Օհանյանին քաոս է պետք

Հունիսի 6, 2017


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դժգոհ է լրատվամիջոցներից այն բանի համար, որ իր մասին կեղծ լուրեր են տարածել, գրել ...

ՕՐՕ ճահիճը

ՕՐՕ ճահիճը

Հունիսի 3, 2017


Հայաստանի հետընտրական քաղաքական միջավայրում անշարժության վիճակ է ձևավորվում, և նախնական տպավորություններով այն կարող է շարունակ...

Փափկեց Ռուզաննա Խաչատրյանը

Փափկեց Ռուզաննա Խաչատրյանը

Մայիսի 24, 2017


Մինչև օրս էլ շատերը շարունակում են այն կարծիքին մնալ, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի բոլոր ձախողումների մեջ մե...

Սեյրան Օհանյանի մայիսի 1-ը

Սեյրան Օհանյանի մայիսի 1-ը

Մայիսի 1, 2017


ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը երկարատև լռությունից հետո Աշխատավորն...

Սեյրան Օհանյանի ինքնախարազանումը

Սեյրան Օհանյանի ինքնախարազանումը

Ապրիլի 22, 2017


ՕՐՕ դաշինքի թեման կարծես թե բոլորի համար արդեն փակված էջ է: Իսկ ահա առանձին անհատների ճակատագիրը դեռևս մնում է հասարակության մի...

Սեյրա՞նն էլ գնաց

Սեյրա՞նն էլ գնաց

Ապրիլի 19, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ղեկավարները նախ ը...

Սեյրան Օհանյանին բացակա են դրել

Սեյրան Օհանյանին բացակա են դրել

Ապրիլի 18, 2017


Միայնությունը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ստիպել է մտորումների գիրկն ընկնել: Եվ քանի որ վերջին շրջանում նրա խ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ