Սովորական խայտառակություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018
Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հասցեին՝ եկեղեցու Խաչի քավոր լինելու և շապիկ հագնելու համար, համացանցում «քննադատություններ» ու ծաղրալից արտահայտություններ են տեղ գտել: Հովհաննիսյան Արծրունը ի պաշտոնե է նեղացել ու այդ առիթով ասել է. «Այսպես, ամեն ինչ քանդելով, սևացնելով, ծաղրելով ո՞ւր եք հասնելու։ Արժեքներ ու ամրություններ կան, որոնց վրա ինքներդ եք նստած, թեկուզ և չեք գիտակցում դա: Իսկ հակառակ կողմում տեսե՞լ եք քանի հարյուր հազարներ ու միլիոններ են: Մի անգամ շփվե՞լ եք կռված տղերքի հետ այս հարցում...»:

 

Թե ինչ կապ ունեն կռված տղերքը Խաչի քավորության թեմայի հետ և այդ որ օրվանից նախարար Վիգեն Սարգսյանը սկսեց կռված տղա համարվել՝ դա թողնենք ձեր երևակայությանը: Մեր խնդիրն այլ բան է` հասկանալ, թե ինչու և ինչ հիմքով է պաշտպանության նախարարը վաստակել այդ կոչումը կրելու իրավունքը: Ճիշտ նույն կերպ վատ չէր լինի, եթե գլուխ հանեինք այն հարցից, թե Աղթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կայացած Ջրօրհնեքի արարողության ժամանակ խաչքավորն ինչու էր ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը: Սա ի՞նչ է՝ նոր օլիգարխիկ զվարճա՞նք:


Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքում խաչքավորի դերը հետևյալ կերպ է ներկայացվում. «Այս կոչմանը յուրաքանչյուր մարդ ընտրվում է ոչ պատահականորեն։ Քավորի դերը տալիս են այն ընտանիքին, որ կարող է օրինակ ծառայել մյուսներին»: Ստացվում է, որ մենք Շարմազանովից, Վիգեն Սարգսյանից ու մյուսներից օրինակելիության դասեր քաղելու շատ լուրջ հնարավորություն ենք ունեցել և ձեռքից բաց ենք թողել: Ի դեպ, նկատենք, որ սա եզակի բացթողում չէ: Նախկինում խաչքավոր են եղել նաև ՀՀԿ-ական պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռոբերտ Սարգսյանը: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` չափազանց օրինակելի անձնավորություն Տիգրան Խաչատրյանն է խաչքավորություն արել Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում խաչի կնքահայր է եղել Գագիկ Ծառուկյանի թոռը, և այսպես շարունակ:


Եթե մեկ առ մեկ թվարկենք բոլոր այդ աստվածավախ ու խոնարհ հավատացյալների անունները, ապա կունենանք շատ ինքնատիպ մի պատկեր: Խաչքավորություն ասվածը կդառնա «գոլդ» համարներով հեռախոս ունենալու նման մի բան, այսինքն՝ մի շքեղություն, որի հիմքը էժանագին ցուցամոլությունն է: Եվ հետո այս մարդկանց ինչո՞ւ մեղադրել: Ի՞նչն է նրանց խանգարում իրենց քմահաճույքների առարկա դարձնել այն եկեղեցին, որի գլուխ կանգնած են Գարեգին Երկրորդի կամ Նավասարդ սրբազանի պես մարդիկ:







Դիտումների քանակ 48561


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պետք էր սխալ գտնել` գտան

Պետք էր սխալ գտնել` գտան

Ապրիլի 13, 2018


Ցանկացած ընկերություն կերազի բանակի հետ պայմանագիր ունենալ և նրան մատակարարել զինված ուժերի կարիքների համար օգտագործվող արտադրա...

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Ապրիլի 2, 2018


Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմից ք...

Որքա՞ն է Շարմազանովի կյանքի տևողությունը

Որքա՞ն է Շարմազանովի կյանքի տևողությունը

Մարտի 30, 2018


ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր դերի մեջ է: Մինչ բոլորն արդեն հեռակա կարգով նշանակել են կառավարության ապա...

Միհրան Հակոբյանը գրավել է Նախիջևանը

Միհրան Հակոբյանը գրավել է Նախիջևանը

Մարտի 22, 2018


ԵրիտՀՀԿ-ական պատգամավորների տարորոշիչ գծերից մեկն էլ հատուկ հնարավորություններով օժտված խոշորացույցների միջից աշխարհին նայելու ...

Շարմազանովը մեր տերն է, մենք` Շարմազանովի ծառան

Շարմազանովը մեր տերն է, մենք` Շարմազանովի ծառան

Մարտի 13, 2018


Երկրում կառուցվածքային ու կադրային լուրջ փոփոխություններ են կատարվում, և այս ֆոնի վրա յուրաքանչյուր քաղաքացի իր պատկերացումներն...

Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Մարտի 6, 2018


Մեր փոքր ու մեծ չինովնիկներից գրեթե ամեն օր ենք լսում անիմատ, անհեթեթ, անհոդաբաշխ խոսք, որտեղ միտքն իսպառ բացակայում է` իր տեղը...

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

Փետրվարի 27, 2018


Ազգային ժողովում այսօր անսպասելի բան կատարվեց. խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց «Ելք»-ի` «2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձութ...

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Փետրվարի 12, 2018


Վերջերս ՀՀ նախագահի թեկնածու, դեսպան Արմեն Սարգսյանն աչքի ընկավ մի զարմանալի հայտարարությամբ: Նա բառացիորեն ասել էր հետևյալը. «...

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Փետրվարի 2, 2018


Տեղեկությունն այն մասին, թե մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, ո...

Շարմազանովը գլուխ չունի

Շարմազանովը գլուխ չունի

Փետրվարի 1, 2018


ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի գործը հեշտ չէ: Նրան է վերապահված ներկայանալ ինչպես հարազատ կուսակցության ձայ...

Արծրունը քաշել է նախարարին

Արծրունը քաշել է նախարարին

Հունվարի 15, 2018


Հայ պաշտոնյաները Ֆեյսբուքում սեփական էջերը բացելիս համոզված են, որ դա հասարակության հետ թափանցիկ աշխատելու գրավականն է: Բայց ան...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Դեկտեմբերի 27, 2017


Եթե Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ամփոփիչ ասուլիս է հրավիրում, ուրեմն պետք է համարել, որ իշխանական ...

Շարմազանովը նոր պաշտոն ունի

Շարմազանովը նոր պաշտոն ունի

Դեկտեմբերի 8, 2017


Հարուստների ու աղքատների տարբերակման մասին Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի զազրախոսությանը հասարակությունը բ...

Բաղմանյանին դուրս են գրում

Բաղմանյանին դուրս են գրում

Դեկտեմբերի 5, 2017


Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկա...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին...

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Նոյեմբերի 1, 2017


Նման շրջադարձը հատկապես ծանր տարավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որն, ըստ ամենայնի, ընտանեկան բռնության զոհ է (...

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Հոկտեմբերի 30, 2017


Նա, ով սիրում է քչփորել ուրիշների կենսագրությունները, պիտի կռահի, որ մի օր էլ ինչ-որ մեկի մտքով կանցնի տնտղել իր կենսագրության ...

Եկեղեցու ընդդիմադիրը

Եկեղեցու ընդդիմադիրը

Հոկտեմբերի 27, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» չարչրկված օրենքի նախագիծի աքիլլեսյան գարշապարերից մեկն էլ դարձավ հո...

Թեկուզ ջրհեղեղ
24.04.2018 | 22:50


Թեկուզ ջրհեղեղ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը