Սովորական խայտառակություն

«Ազատ դեմոկրատների» անվերջանալի սպասումը

Հունվարի 8, 2018
«Ազատ դեմոկրատների» անվերջանալի սպասումը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որ անցյալ տարվա գարնան ընտրություններից հետո այլևս ասպարեզ չվերադարձավ, ինչ-որ մի պահի հայտարարել էր, թե պատրաստվում է աշնանը մեծ համագումար անել: Աշունն անցավ, համագումարը չկայացավ, չնայած որ նրանք վստահեցնում էին, որ իրենք արդեն նախապատրաստական աշխատանքներ են տանում: Հետո արդեն պիտի լիներ արդարացումը, համաձայն որի աշխատանքներն արվել են, պարզապես նոյեմբերին կարևորագույն արտաքին քաղաքական գործընթաց էր սպասվում (նկատի ունեն նոյեմբերի 24-ին ստորագրված Եվրամիության հետ համաձայնագիրը), և «Ազատ դեմոկրատներն» էլ որոշեցին ոտքերը մի քիչ կախ գցել ու համագումարի մասին խոսել միայն այն ժամանակ, երբ արդեն հստակ լինեն բոլոր մարտահրավերները՝ արտաքին, ներքին քաղաքական գործընթացներն ամբողջականացված կլինեն, որպեսզի կարողանան քաղաքական հստակ օրակարգ ձևավորել:

 

Հիմա կրկին նրանք պնդում են, թե գնում են դեպի համագումար: Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը մասնավորապես ասում է. «Առաջիկայում համագումարը կլինի, և մենք մանրամասնորեն կանդրադառնանք թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական խնդիրներին, թե՛ մարտահրավերներին, որոնք Հայաստանի Հանրապետության առջև ծառացած են, և բնականաբար, կներկայացնենք կուսակցության դիրքորոշումը դրանց հետ կապված»: Բայց այստեղ էլ մի նոր թակարդ է հայտնվում: 2018-ի ապրիլին գործողության մեջ է մտնում նոր Սահմանադրությունը: Եվ «ազատ դեմոկրատները» հիմա էլ բոլոր հիմքերը ունեն ասելու, որ կրկին կհապաղեն, կրկին կհետևեն, թե իրադարձությունների զարգացմանը, որ կրկին կարողանան քաղաքական հստակ օրակարգ ձևավորել: Իսկ այս վիճակը կարող է շարունակվել անսահմանորեն, որովհետև փոփոխական աշխարհում յուրաքանչյուր բացվող օրը նոր մարտահրավերներ է բերելու և ամեն անգամ դեմոկրատները ստիպված կլինեն նախ տեսնել, թե դա ինչ է, նոր միայն համագումար հրավիրել: Այնպես որ կուսակցության մեծ համաժողովի մասին ավելի լավ է նրանց ոչինչ չհարցնել: Իրենք էլ չգիտեն, թե դա երբ կկայանա:

 







Դիտումների քանակ 58313


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞ւմ կտան իրենց ձայնը մարմնավաճառները

Ո՞ւմ կտան իրենց ձայնը մարմնավաճառները

Մարտի 20, 2017


Բոլոր հարցերը կարգավորված էին, մնացել էր մարմնավաճառների խնդիրը: Պատգամավորության թեկնածուներն արդեն իրենց օրակարգը սպառել են և...

Նիկոլի ու Խաչատուրի վիճարկելի հողատարածքը

Նիկոլի ու Խաչատուրի վիճարկելի հողատարածքը

Մարտի 2, 2017


Նախընտրական դաշինքների ու կուսակցությունների շարքում առայժմ ամենահամեստն ու լռակյացը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է: Այդ ...

Սարգսյանը դավաճան է, Պուտինը` միլիարդատեր հանցագործ. Զարուհի Փոստանջյան

Սարգսյանը դավաճան է, Պուտինը` միլիարդատեր հանցագործ. Զարուհի Փոստանջյան

Նոյեմբերի 24, 2014
2

Սերժ Սարգսյանը չպետք է ստորագրեր ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը, դրա օգտին քվեարկողները դավաճան են, Պուտինը կոռումպացված միլ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ