Սովորական խայտառակություն

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018
Կեղծերն ընդդեմ իսկականների

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունով կեղծ էջ է բացվել: «Հարգելիներս, կա նման կեղծ էջ, պետք է ամեն ինչ անել, որ այս էջը փակվի»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: Տեսնես երբևէ Վիգեն Սարգսյանը կամ նրա խոսնակը օգնե՞լ են որևէ մեկին իր կեղծ էջը փակելու գործում: Կամ ո՞րն է պաշտպանության նախարարի և նրա կեղծված կրկնօրինակի տարբերությունը բովանդակային իմաստով:

 

ՏՏ ոլորտի մասնագետներն արդեն արձագանքել են այս փաստին` կարծիք հայտնելով, որ կեղծիքի հեղինակը կարող են լինել թե՛ ադրբեջանցիները, որ նպատակադրվել են ձեռքի տակ ունենալ և ինչ-որ մի պահի օգտագործել, կարող է լինել նաև որևէ հայ, բայց քանի որ ոչ մի արտառոց գործողություն տեղի չի ունեցել, դժվար է ասել՝ այս էջն ում շահերն է սպասարկում: Հատկանշական է, որ նման վարկածների հետ մեկտեղ մասնագետները չեն բացառել, որ այդ քայլը հնարավոր է դիտել ներքաղաքական պայքարի համատեքստում:


Այստեղ ճիշտ պահն է հիշելու, որ 2016թ. ապրիլի 27-ին կեղծ էջ էին բացել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունով, իսկ 2017թ. հուլիսի 7-ին ապատեղեկատվություն էին տարածել այդ էջում: Բլոգերները միահամուռ ուժերով բողոքարկեցին այս կեղծ էջի դեմ և հասան ցանկալի արդյունքի: Այն, որ կեղծարարները շեշտը դնում են հատկապես պաշտպանության նախարարների վրա, սա արդեն իսկ ինչ-որ բանի վկայությունն է: Բայց ամեն անգամ մեղքը բարդել հարևան երկրի օգտատերերի վրա՝ այնքան էլ լուրջ չէ: Ադրբեջանցիների պարագայում այդ էջերը կունենային համապատասխան բովանդակություն: Իսկ ինչ վերաբերում է ներքին պայքարին, այն իրոք առկա է: Բավական է միայն վերհիշել Սեյրան Օհանյանի տիկնոջ` Ռուզաննայի հանրահայտ մեղադրանքներն այն մասին, որ ինչ-որ մարդիկ հետևողականորեն վարկաբեկել են իրենց և նույն տիկնոջ այն զգուշացումը, թե այդ մարդիկ կստանան իրենց պատասխանը: Իսկ քանի դեռ իրական հողի վրա բախվելու նախադրյալներ չկան, կռիվը տեղափոխվել է վիրտուալ տիրույթ: Այստեղ ամեն ինչ չէ, որ ազնիվ է, բայց գոնե անարյուն է:







Դիտումների քանակ 72787


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Մայիսի 21, 2018


Մեկ շաբաթվա ընթացքում ի հայտ եկան նորանշանակ պաշտոնյաների ամենագլխավոր առանձնահատկությունները: Եվ դրանցից հիմնականը խորագույն ա...

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Մայիսի 12, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում այսօր ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Վարչապետն ասա...

Օհանյանը` Նիկոլի ու կերակուրի արանքում

Օհանյանը` Նիկոլի ու կերակուրի արանքում

Մայիսի 1, 2018


Այն ժամանակ, երբ Ազգային ժողովում ընթանում էր նոր վարչապետի ընտրությունը, Հանրապետության հրապարակում հայտնվեց պաշտպանության նախ...

Օհանյանի դրամատիկ շեղումը

Օհանյանի դրամատիկ շեղումը

Ապրիլի 28, 2018


Դժվար է նույնիսկ հիշել, թե վերջին անգամ նախկին պաշտպանության նախարար և ՕՐՕ դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանը երբ է հրապարակ...

Պետք էր սխալ գտնել` գտան

Պետք էր սխալ գտնել` գտան

Ապրիլի 13, 2018


Ցանկացած ընկերություն կերազի բանակի հետ պայմանագիր ունենալ և նրան մատակարարել զինված ուժերի կարիքների համար օգտագործվող արտադրա...

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Ապրիլի 2, 2018


Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմից ք...

Շառից-փորձանքից հեռու

Շառից-փորձանքից հեռու

Մարտի 29, 2018


Երկիրն իր բանուգործը թողած՝ նստել, կռահումներ է անում` Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպե՞լ են, թե՞ ոչ, կարծես այդ պ...

Միհրան Հակոբյանը գրավել է Նախիջևանը

Միհրան Հակոբյանը գրավել է Նախիջևանը

Մարտի 22, 2018


ԵրիտՀՀԿ-ական պատգամավորների տարորոշիչ գծերից մեկն էլ հատուկ հնարավորություններով օժտված խոշորացույցների միջից աշխարհին նայելու ...

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Փետրվարի 2, 2018


Տեղեկությունն այն մասին, թե մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, ո...

Սեյրան Օհանյանը դեռ չգիտի ով է ինքը

Սեյրան Օհանյանը դեռ չգիտի ով է ինքը

Փետրվարի 1, 2018


Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մասնակցելու է 2008 թվականի մարտի 1-ի իրա...

Արծրունը քաշել է նախարարին

Արծրունը քաշել է նախարարին

Հունվարի 15, 2018


Հայ պաշտոնյաները Ֆեյսբուքում սեփական էջերը բացելիս համոզված են, որ դա հասարակության հետ թափանցիկ աշխատելու գրավականն է: Բայց ան...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Դեկտեմբերի 30, 2017


Այսօր համացանցը հեղեղված էր շնորհավորական ուղերձներով` ԱԺ նախագահից մինչև վերջին գյուղապետը, կարծես Նոր տարի շնորհավորելը դարձե...

Բաղմանյանին դուրս են գրում

Բաղմանյանին դուրս են գրում

Դեկտեմբերի 5, 2017


Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկա...

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Դեկտեմբերի 4, 2017


Որոշ ընդդիմադիր շրջանակներում այս օրերին հետաքրքիր միտումներ են նշմարվում: Խոսքը պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի երբե...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Նոյեմբերի 8, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ տևական ժամանակ առաջ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի լիդերներից մեկի` Սեյ...

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Նոյեմբերի 7, 2017


Քանի դեռ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պահպանում է լռության ուխտը, որն արդեն ձգվում է մի քանի ամիս, նրա փոխարեն ...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017


Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր ...

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Հոկտեմբերի 30, 2017


Նա, ով սիրում է քչփորել ուրիշների կենսագրությունները, պիտի կռահի, որ մի օր էլ ինչ-որ մեկի մտքով կանցնի տնտղել իր կենսագրության ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ