Սովորական խայտառակություն

Այդ ո՞ւր ես փախչում, Տարոն

Հունվարի 11, 2018
Այդ ո՞ւր ես փախչում, Տարոն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ասուլիս է հրավիրել: Միայն այս նախադասությունն արդեն իսկ սենսացիա է, որովհետև Տարոնն առնվազն Հայաստանի ամենահամարձակ մարդը պիտի լինի, որ առանց գույնը գցելու, պարզ դեմքով նստի լրագրողների դիմաց ու պատասխանի նրանց բոլոր հարցերին: Եվ քանի որ դրա հնարավորությանը ոչ ոք չի հավատում (Մարգարյան Տարոնն` առավել ևս), ասուլիս ասվածն էլ ընթացել է հենց վերոնշյալի համատեքստում:


Կառավարության շենքում այսօր կայացած ասուլիսը եղել է գրեթե կիսագաղտնի, անլեգալ մի միջոցառում: Քաղաքապետը պահանջել է, որ դրան մասնակցեն միայն ընտրովի լրագրողներ, այսինքն նրանք, ովքեր կարդում են նախապես գրված-իրենց փոխանցված հարցերը, որոնք անպայման ունենում են տոնական գունավորում և շատ վառ երանգներ, իսկ քաղաքապետն էլ նախօրոք պատրաստած է լինում այդ հարցերի պատասխանները: Հիմա էլ ի սկզբանե քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Արթուր Գևորգյանը հավաքագրել էր հավատարիմ ու վստահելի ժուռնալիստներին և նրանց բաց թողել ասուլիսի սրահ:


Դրանից հետո կատարվել է էլ ավելի զավեշտալի մի բան: Երբ «անցանկալի» լրագրողները տեղեկացել են Մարգարյանի ասուլիսի մասին և փորձել են իրենք էլ մասնակցել, վերջիններիս ոչ միայն թույլ չեն տվել, այլև նրանց հնարավոր ներկայությունից ահաբեկված քաղաքապետը արագ-արագ ավարտել է ճեպազրույցն ու բառի բուն իմաստով փախուստի դիմել:


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարող է փախչել լրագրողից, ասուլիսից, տհաճ հարցերից: Բայց Մարգարյան Տարոնը ոչ մի գնով չի փախչի ոչ իր էությունից, ոչ իր ճակատագրից, ոչ էլ այն վերաբերմունքից, որ հասարակությունն ունի նրա նկատմամբ: Այնպես որ Տարոնի ամոթանքի վազքը հազիվ թե երկար տևի:






Դիտումների քանակ 74587


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տարոնին ամեն օր էլ հիշում են, բայց նա չի հասկանում, թե ինչու

Տարոնին ամեն օր էլ հիշում են, բայց նա չի հասկանում, թե ինչու

Հունվարի 18, 2018


ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության և գնահատման Maxmonitor.am համակարգը նախորդ տարվա ընթացքում հետևել է հայկական օնլայն մեդիայո...

Նավասարդյանի կուռ տրամաբանությունը

Նավասարդյանի կուռ տրամաբանությունը

Հունվարի 16, 2018


Անմիջապես այն բանից հետո, երբ տրանսպորտային ոլորտի մի քանի պաշտոնյաներ միաժամանակ հայտարարեցին, թե որևէ հիմք չկա փոխադրումների ...

Քաղաքապետարանի վիշտը

Քաղաքապետարանի վիշտը

Դեկտեմբերի 27, 2017


Հայհիդրոմետի Գագիկ Սուրենյանը դարձել է Երևանի քաղաքապետարանի աչքի գրողը: Ամեն անգամ, երբ նա հայտարարում է, որ առաջիկա օրերին սպ...

Անմեղսունակ ծիրանների վերջին մեղքը

Անմեղսունակ ծիրանների վերջին մեղքը

Դեկտեմբերի 26, 2017


Տարեմուտին հանրապետության տարբեր անկյուններում միջոցառումներ ու դիմակահանդեսներ են կազմակերպվում: Երևանի ավագանին ևս որոշեց հետ...

Տարոնն ու վարչապետը բարելավել են

Տարոնն ու վարչապետը բարելավել են

Դեկտեմբերի 25, 2017


Երևանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկու...

«Ելքը»` մեշոկ պապիի դերում

«Ելքը»` մեշոկ պապիի դերում

Դեկտեմբերի 22, 2017


Չարաճճի երեխաներին սաստելու համար մեծերը հաճախ են նրանց սպառնում կախարդներով, բոբոներով, հրեշներով կամ էլ մեշոկ պապիի գոյությամ...

Տարոնը Ձմեռ պապիկից փող կպոկի

Տարոնը Ձմեռ պապիկից փող կպոկի

Դեկտեմբերի 21, 2017


Երևանի քաղաքապետարանն արդեն տասնյակ միլիոնավոր դրամներ է ծախսել քաղաքի ամանորյա զարդարանքի վրա, թեև երևանցիները հրաշալի տեսնում...

Ի՞նչ կարժենա Տարոնի ավտոբուսի տոմսը

Ի՞նչ կարժենա Տարոնի ավտոբուսի տոմսը

Դեկտեմբերի 4, 2017


Երկարատև սպասումներից, անհասկանալի վայրիվերումներից, օտարերկրյա կասկածելի փորձագետներին ահռելի գումարներ վճարելուց հետո ի վերջո...

Բալագանի քաղաքապետարանը

Բալագանի քաղաքապետարանը

Նոյեմբերի 29, 2017


Այսօր Երևանի ավագանու հերթական նիստն էր, որն ամբողջովին իր ժամանակը վատնեց փողոցների անվանափոխության հարցի վրա: Առանց Զարուհի Փ...

Տարոն Մարգարյանը որքա՞ն է վճարել

Տարոն Մարգարյանը որքա՞ն է վճարել

Նոյեմբերի 24, 2017


Բալետի աստղ Անաստասիա Վոլոչկովան հերթական սկանդալի կիզակետում է հայտնվել. այս անգամ պարուհուն մեղադրում են տղամարդկանցից սեքսի ...

Ձմեռ պապն ի՞նչ կբերի Տարոնին

Ձմեռ պապն ի՞նչ կբերի Տարոնին

Նոյեմբերի 18, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզված է, որ ինքն արտակարգ լավ է աշխատում, այնքան լավ, որ արժանի է պարգևատրման: Մարգարյանը ...

Տարոնի մարմինը երկինք են հանում

Տարոնի մարմինը երկինք են հանում

Նոյեմբերի 13, 2017


Կառավարության քննարկմանը ներկայացված Երևան համայնքի 2018 թվականի բյուջեի նախագիծը նորանոր ու զարմանահրաշ մանրամասներ է ի հայտ բ...

Օրինախախտների քաղաքապետը

Օրինախախտների քաղաքապետը

Նոյեմբերի 10, 2017


Եթե որևէ կառույց հայտարարում է, որ գալիք տարի իր եկամուտներն ու ծախսերը կրճատվելու են 4 միլիարդով, դա արդեն իսկ նշանակում է, որ...

Կերած-խմածդ անուշ, Տարոն

Կերած-խմածդ անուշ, Տարոն

Նոյեմբերի 8, 2017


Ինչո՞վ են զբաղվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա ենթակաները: Դատելով պաշտոնական փաստաթղթերից, վերջիններս ամեն օր ճոխ...

Երեկ Տարոնն ասաց, այսօր կտրեցին

Երեկ Տարոնն ասաց, այսօր կտրեցին

Նոյեմբերի 7, 2017


Դեռ երեկ Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցում էին, որ մայ...

Մեր սև սիրտ, Տարոնի գունավոր տոնածառը

Մեր սև սիրտ, Տարոնի գունավոր տոնածառը

Նոյեմբերի 6, 2017


Ամեն անգամ, երբ խոսք է գնում քաղաքապետարան- մասնավոր հատված համագործակցության մասին, կողմերից յուրաքանչյուրը դա հասկանում է իր ...

Ինչի մասին է մտածում Տարոնը

Ինչի մասին է մտածում Տարոնը

Նոյեմբերի 4, 2017


Վերջին երեք տարիների համար մի ծանր վիճակագրություն էլ ունենք: Պարզվում է, այդ ընթացքում միայն մայրաքաղաքում կամուրջներից ցած նե...

Տարոնի քաղաքն` ամպերի մեջ

Տարոնի քաղաքն` ամպերի մեջ

Հոկտեմբերի 30, 2017


Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող խորհրդակցություններին անվանում են աշխատանքային, այսինքն, իբր թե մարդիկ աշխատում են, որովհե...

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

Հոկտեմբերի 26, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով Իսահակյանի, Տերյանի, Աբովյ...

Տարոնը պիտի սարսափի Մխիթարյանից

Տարոնը պիտի սարսափի Մխիթարյանից

Հոկտեմբերի 23, 2017


Վրաստանում կայացան ՏԻՄ ընտրությունները: Ինչպես փոխանցում են այդ երկրի լրատվական աղբյուրները, մասնավորապես Թբիլիսիում քաղաքապետ ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ