Սովորական խայտառակություն

Աշոտյանին սուտասան անվանեցին

Հունվարի 11, 2018
Աշոտյանին սուտասան անվանեցին

Արմեն Աշոտյանը սկբում բժշկությամբ էր զբաղվում: Հետո որոշեց զբաղվել կրթության գործերով: Հիմա էլ նրա զբաղմունքը արտաքին հարաբերություններն են: Եվ այս երեք տարատեսակ, իրար հետ գրեթե առնչություն չունեցող ոլորտներում Աշոտյանը կարողացավ գտնել մեկ ընդհանրություն: Դա այն է, որ նա երեքից էլ գլուխ չի հանում: Իսկ այսօր վերոհիշյալը փաստեցին նաև Հայաստանում ապրող եզդիները, ավելի ճիշտ` «Սինջար» եզդիների ազգային միավորումը:


ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին օրենքի նախագիծը: Ներկաներից ոմանք անմիջապես տարակուսանք հայտնեցին, թե ինչու «ցեղասպան գործողություն», այլ ոչ թե «ցեղասպանություն»: Եվ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անմիջապես անցավ դրա բացատրությանը: «Խնդիրը հետևյալն է` «ցեղասպանություն» եզրույթը կարելի է օգտագործել այն դեպքում, երբ այն արվել է պետության կողմից, իսկ այս դեպքում պետություն չէ, այլ ահաբեկչական խմբավորումների կողմից արված է, իսկ «ցեղասպանություն» եզրույթը կիրառելն ավելի հստակ է լինում, եթե կատարվում է պետության կողմից»,- ասաց նա:


Թե Աշոտյանը որտեղից է պեղել այդ մեկնաբանությունը, պիտի մնա անհայտ, քանի որ ոչ Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայում, ոչ 1959-ին իրավագետ Փիթեր Դրոստի սահմանման մեջ, ոչ այլ իրավական ակտում նման տարբերակում չկա: Ասենք ավելին, եզդիների ցեղասպանությունը ընդունել են Ֆրանսիան, Կանադան, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատում կա դատապարտման նախագիծ, անգամ ՄԱԿ-ը 2014 թվականին տեղի ունեցածը որակել է որպես ցեղասպանություն և նրանցից ոչ մեկը չի առաջնորդվել Արմեն Աշոտյանի տարբերակով:


Հենց այս հանգամանքն էլ հիմք է տվել «Սինջար» եզդիների ազգային միավորմանը այսօր հայտարարելու. «Արմեն Աշոտյանը կամ տեղյակ չէ, թե ինչ է ցեղասպանություն հասկացությունը, կամ ստում է, քանի որ եզդիների հետ տեղի ունեցածը դասական իմաստով ցեղասպանություն է»:


Եզդիներն Աշոտյանին սուտասան են անվանում: Նրանք նույնիսկ հռետորական հարց են հնչեցնում. «Ինչո՞ւ են արդեն 4-րդ տարին անընդմեջ հերքում, որ Իրաքում 2014 թվականին եզդիներ հետ տեղի ունեցածը ցեղասպանություն է: Ո՞ւմ շահերն է պաշտպանում Աշոտյանը ՀՀ Ազգային Ժողովում»: Աշոտյանին էլ մնում է երկու տարբերակ` կամ ասել, թե ում շահերն է պաշտպանում, կամ գոնե խոստովանել, որ եղածն իր անգիտության արդյունքն է: Իսկ սկանդալի պատճառ դարձած եզրույթը ընդամենը անգլերենից «ակտ գենոցիդ»-ի թարգմանությունն է, ինչը սակայն տվյալ դեպքում ճիշտ չի հնչում, պետք է կիրառել «ցեղասպանություն» տերմինը և վերջ:







Դիտումների քանակ 93481


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչպես Աշոտյանը դարձավ պայծառատես

Ինչպես Աշոտյանը դարձավ պայծառատես

Մայիսի 17, 2018


է ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վաղուց արդեն կորցրել է ֆեյսբուքյան ակտիվիստ լինելու համբ...

Աշոտյանին անհաջողություններ են պետք

Աշոտյանին անհաջողություններ են պետք

Մայիսի 8, 2018


Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի ճակատագիրն այսօր շատերին է մտահոգում: Ին...

Աշոտյանն ուզում է ընդդիմադիր լինել

Աշոտյանն ուզում է ընդդիմադիր լինել

Մայիսի 4, 2018


Օտարերկրյա լրագրողների հետ զրուցելիս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իրեն...

Հեղափոխության ապագա զոհերը

Հեղափոխության ապագա զոհերը

Ապրիլի 25, 2018


Այսօր դեռ չի խոսվում Փաշինյան Նիկոլի հրահրած հեղափոխության զոհերի մասին: Սակայն դրանք անպայման կլինեն, անկախ նրանից՝ խոսում են ...

Ինչո՞ւ են հապաղում եվրոպացիները

Ինչո՞ւ են հապաղում եվրոպացիները

Ապրիլի 20, 2018


Այսօր մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Եվրամիության անդամ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել Հայաստան-ԵՄ համապարփ...

Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը

Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը

Ապրիլի 19, 2018


Փաշինյան Նիկոլի՝ արդեն որերորդ օրը տևող ֆինտը Երևանում դաս պիտի լինի ՀՀ իշխանությունների համար: Ավելի ստույգ` Փաշինյան Նիկոլը ա...

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Մարտի 29, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ից Երևանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար նե...

Աշոտյանը մղկտում է ՀԱԿ-ի համար

Աշոտյանը մղկտում է ՀԱԿ-ի համար

Մարտի 20, 2018


Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը խորապես հավատացած է, թե ՀՀԿ-ի ամենասրամիտ տղան ինքն է, իսկ քաղաքականո...

Աշոտյանը պատերազմ է հայտարարում Թուրքիային

Աշոտյանը պատերազմ է հայտարարում Թուրքիային

Հունվարի 16, 2018


Այն օրից ի վեր, ինչ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանձնեցին Արմեն Աշոտյանի տնօրինությանը, այդ կառույցու...

Ապականեցին բժշկական համալսարանը

Ապականեցին բժշկական համալսարանը

Դեկտեմբերի 12, 2017


Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տոն էր: Նշում էին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի 25-րդ տարեդարձը...

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

Սեպտեմբերի 27, 2017


Ով այս օրերին տեսել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, կհաստատի, որ նրա կեցվածքը շատ է հիշեց...

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Սեպտեմբերի 23, 2017


Բաքվում գտնվող հայաստանցի պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի ոդիսականը դեռ շարունակվում է: Ադրբեջանի մայրաքաղաքում...

Եկեք ձեր դավաճանին տեր կանգնեք

Եկեք ձեր դավաճանին տեր կանգնեք

Սեպտեմբերի 22, 2017


Երբ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսին մասնակցելու համար Բաքու մեկնեցին ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաք...

Ստյոպան ընտրել է չարյաց փոքրագույնը

Ստյոպան ընտրել է չարյաց փոքրագույնը

Հուլիսի 31, 2017


Նախկինում «Ժառանգություն» կուսակցության անդամ, հետո անհայտ զբաղմունքի տեր, բայց հաստիքացուցակներով Միջազգային և անվտանգության հ...

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Հուլիսի 18, 2017


Մի ամբողջ օր է` համացանցն ու լրատվական կայքերը հեղեղված են նյութերով, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է Ռուսաստանում գտնվ...

Խորհրդարանական դիվանագիտությո՞ւն, թե՞ ջրիկություն

Խորհրդարանական դիվանագիտությո՞ւն, թե՞ ջրիկություն

Հուլիսի 12, 2017


Հայաստանի խորհրդարանի 15-20 պատգամավորներ վեր են կացել, գնացել են Արցախ: Անունն էլ դրել են` Հայաստանի և Արցախի խորհրդարանների մ...

Մի հայհոյեք Աշոտյանին

Մի հայհոյեք Աշոտյանին

Հուլիսի 8, 2017


ԿԳ նախկին նախարար, այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մի առանձնահատկություն ունի` ամեն ինչի...

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Հունիսի 24, 2017


Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի ԱԳ նախարարը չէ: Նման ...

Աշխարհի արարումն ըստ Աշոտյանի

Աշխարհի արարումն ըստ Աշոտյանի

Հունիսի 20, 2017


Այն օրից ի վեր, երբ Արմեն Աշոտյանին նշանակեցին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին ատամնաբույ...

Աշոտյանի արյունը պղտոր է

Աշոտյանի արյունը պղտոր է

Հունիսի 14, 2017


Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ այսօր խորհրդարանականները մասնակցում էին արյունատվության ակցիային։ Սա, բնականաբար, սի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ