Սովորական խայտառակություն

Վահրամ Բաղդասարյանը կպատժի՞ ինքն իրեն

Հունվարի 13, 2018
Վահրամ Բաղդասարյանը կպատժի՞ ինքն իրեն

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն հասարակությանը խորհուրդ է տալիս լինել լավատես և սպասել փոփոխությունների: Սա ամենաէժան ու ամենաանիմաստ խորհուրդն է, որ կարելի է տալ մարդկանց: Իսկ երբ դա անում է մեկը, ով իր դիրքով և աշխատանքով պարտավոր էր ապահովել այդ լավատեսության մթնոլորտը, սակայն չի արել, նրա դատարկ խորհուրդն առավել քան արժեզուրկ է դարձել: Սակայն տվյալ դեպքում Բաղդասարյանի հորդորը կոնկրետ դրդապատճառ ունի, և դա վերաբերում է գնաճի դեմ պայքարին:


«ԱԺ-ում շուտով մեկնարկելու են լսումներ, որոնց ընթացքում ուսումնասիրվելու են թանկացումներն ու դրանց պատճառները: Մեղավորներն անպայման պատժվելու են»,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը և անմիջապես հավելել, թե շատ կարճ ժամանակ անց հասարակությունն ականատես կլինի ռեալ փոփոխությունների, որոնք պայմանավորված են նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությամբ ու ստացված հրահանգներով:


Հիմա արդեն ամեն ինչ իր տեղն է ընկնում: Այն, որ կային թանկացումներ ու գնաճ, Բաղդասարյանն ու նրա ընկերները դրանց մասին իմացան միայն այն բանից հետո, երբ լսեցին նախագահին: Մինչ այդ բոլորը միահամուռ կերպով մերժում էին թանկացումների հնարավորությունը և պնդում էին, թե իբր ահազանգերը սոսկ անհիմն խոսակցություններ են, որոնց նպատակն է արհեստածին լարվածություն ու խուճապ առաջացնել: Հիմա արդեն նրանք այդ բանը չեն պնդում, քանի որ նախագահը հակառակն է ասել:


Թե գների թռիչքն ինչպես կսանձեն և ովքեր պատիժների կարժանանան, դեռ կտեսնենք: Բայց այս երևույթը մի ավելի մեծ վտանգ ունի, ինչի մասին հնարավորինս քիչ են խոսում: Ստացվում է, որ պետության ամբողջ զսպիչ համակարգը անգործության է մատնված: Բոլոր այն կառույցները, որոնք պարտավոր էին կանխարգելել վնասակար երևույթները, չեն աշխատել մինչև այն պահը, երբ այդ մասին հրահանգել է երկրի ղեկավարը: Իսկ սա էլ իր հերթին պիտի նշանակի, որ վարչական համապատասխան կառույցները հանդես են բերել միտումնավոր կուրություն, ասել է, թե` հանցավոր համաձայնության են եկել նրանց հետ, ովքեր գերշահույթի ակնկալիքով շուկան դարձրել են անկառավարելի և հրահրել են եկամտաբեր գնաճը: Հիմա Բաղդասարյանը պատրա՞ստ է պատժել նաև ինքն իրեն, որովհետև իբրև իշխող կուսակցության պատգամավոր ու ներկայացուցիչ, ամենամեծ պատասխանատվությունը պիտի կրի եղածի համար:







Դիտումների քանակ 129631


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Մայիսի 11, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առ այսօր ընդամենը մի քանի կադրային նշանակումներ է կատարել, բայց այդքանն էլ բավական եղավ, որ դժգոհողներ...

Խորհրդարանի կինոլոգները

Խորհրդարանի կինոլոգները

Մարտի 20, 2018


Փողոցային բառապաշարի, վիրավորական արտահայտությունների գործածումը քաղաքական բանավեճերում արդեն այնքան լայն տարածում է ձեռք բերել...

Թանկից էժանը չկա

Թանկից էժանը չկա

Մարտի 12, 2018


Ոմանք այսօր հրաշալի հնարավորություն ունեն հղում կատարել ամերիկյան ֆինանսատնտեսական վերլուծական GOBankingRates հարթակին, որը կազ...

Արշակ Երկրորդի վախտերից

Արշակ Երկրորդի վախտերից

Մարտի 1, 2018


Այսօր խորհրդարանում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացնում էր իր ծրագիրը և փորձեց հանդես գալ սպասվածից ավելի ազատամի...

Շաբոյանին հանուն հայրենիքի պաշտոնաթող կանե՞ն

Շաբոյանին հանուն հայրենիքի պաշտոնաթող կանե՞ն

Հունվարի 25, 2018


Գնաճը սանձահարելու դեմ ուղղված ջանքերը ոչ մի արդյունք չտվեցին կամ, եթե ավելի ազնիվ արտահայտվենք, գնաճի կասեցման դեմ ոչ մի ջանք ...

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Հունվարի 23, 2018


Նախարարի ասածից պետք է ենթադրել, որ եթե 7 տոկոս գնաճը ողբերգություն չդարձավ, ապա հիմա կարելի է հանգիստ խղճով այն դարձնել 10-15 ...

Վահրամ Բաղդասարյանը թույլ է տալիս դժբախտ լինել

Վահրամ Բաղդասարյանը թույլ է տալիս դժբախտ լինել

Դեկտեմբերի 5, 2017


ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասում է, որ ինքը չի ժխտում, թե կա աղքատություն երևույթ: Այսինքն, աղքատությունը ...

Խոշարացում ոսկու համար

Խոշարացում ոսկու համար

Նոյեմբերի 17, 2017


Պարզվում է, համայնքների խոշորացմամբ միայն խնայողությունների խնդիր չէ, որ կարելի է լուծել: Օրինակ, նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությու...

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Նոյեմբերի 16, 2017


Ընդդիմության ուրախությունը կարճ տևեց: Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանի որոշմամբ ՏԻՄ օրենսգրքի դրույթները հակասահմանադ...

Մի արատավորեք արատավորվածը

Մի արատավորեք արատավորվածը

Սեպտեմբերի 19, 2017


Արդվիի ոսկու հանքի շահագործման շուրջ ծավալվող ճակատամարտը նախկինի պես մնում է թեժ ու լարված: Կողմերից ոչ մեկը չի ցանկանում նահա...

Վահրամ Բաղդասարյանի էլեկտորատը

Վահրամ Բաղդասարյանի էլեկտորատը

Ապրիլի 3, 2017


Երբ նշում ենք Վանաձորի թիվ 23 ընտրատեղամասի անունը, ապա պետք է հստակեցնել, որ խոսքը Վանաձորի քրեակատարողական հիմնարկի մասին է: ...

Հայաստանում նեգրերը պաշտպանված են օրենքով

Հայաստանում նեգրերը պաշտպանված են օրենքով

Մարտի 16, 2017


Լոռու մարզում նախընտրական պայքարը ոչ միայն դաժան է, այլև անհամաչափ: Գոնե այդպես մտածելու իրավունք ունի ՀՀԿ տարածքային ցուցակով ...

Լիսկան պատրաստվում է վրեժ լուծել

Լիսկան պատրաստվում է վրեժ լուծել

Հունվարի 10, 2017


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ինքնաբացարկը ՀՀԿ Սյունիքի կառույցի ղեկավարի պաշտոնից արդեն իսկ զանազան ենթադրությունն...

Վահրամ Բաղդասարյանի շանտաժը

Վահրամ Բաղդասարյանի շանտաժը

Հոկտեմբերի 19, 2016


Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը վաղը կներկայացվի ու կքննարկվի ԱԺ-ում: Մինչ այդ ԱԺ խմբակցությունների մի մասը խո...

Վահրամ Բաղդասարյանն ի պաշտոնե բռնցքամարտիկ է

Վահրամ Բաղդասարյանն ի պաշտոնե բռնցքամարտիկ է

Հունիսի 25, 2016


Տիգրան Պետրոսյանի անունով շախմատի տուն կա, քանի որ Պետրոսյանն աշխարհի չեմպիոն է եղել: Ալբերտ Ազարյանի անունով մարզադպրոց կա, որ...

Երեխաների միջազգային օրը երիտհանրապետականների համա՞ր էր

Երեխաների միջազգային օրը երիտհանրապետականների համա՞ր էր

Հունիսի 1, 2016


Ազգային ժողովի բակում Երեխաների պաշտպանության օրվա առթիվ շքեղ միջոցառում էր կազմակերպված: Երեխաներին հյուր էին եկել տարբեր հեքի...

Մաթեմատիկոս և տրամաբան Վահրամ Բաղդասարյանը

Մաթեմատիկոս և տրամաբան Վահրամ Բաղդասարյանը

Մայիսի 31, 2016
1

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ բանակում կան թերություններ և թերությունների համար պետք է լինեն...

Հիմարություն ասելու ժամանակը

Հիմարություն ասելու ժամանակը

Մայիսի 24, 2016


«Լռությունը ոսկի է» ասույթը եթե կիրառվելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դեպքում, ապա պիտի հիմնովին ձևափոխվ...

Պուտինը կդասավանդի Վահրամ Բաղդասարյանին

Պուտինը կդասավանդի Վահրամ Բաղդասարյանին

Մայիսի 21, 2016


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անզգույշ ձևակերպումը՝ արտասանված խորհրդարանական ճեպազրույց...

Հին երգերը գլխավորի մասին

Հին երգերը գլխավորի մասին

Մայիսի 20, 2016


Հայկական կողմը կարող էր շփման գծում ամեն բան վերադարձնել 1-2 օրում։ Բայց պետք է մտածենք, թե ինչ գին մենք դրա համար կվճարեինք և ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ