Սովորական խայտառակություն

Անցնող շաբաթվա դիմանկարը (8-14 հունվարի, 2018թ.)

Հունվարի 14, 2018
Անցնող շաբաթվա դիմանկարը (8-14 հունվարի, 2018թ.)

Հետտոնական առաջին շաբաթը մեկնարկեց որոշակի աշխուժությամբ: Պատճառներից մեկը թերևս այն էր, որ մարդիկ ձանձրացել էին սեղանային նստակեցությունից և ինչ-որ իմաստով լարվածության, շարժի պահանջարկ ունեին: Եվ քանի որ նոր տարին նոր իրավիճակներ էր թելադրելու, անմիջապես գտնվեցին նրանց ուշադրությունը գրավելու բազմաթիվ շարժառիթներ: Դրանք իրենց կարևորությամբ և աննշան էին, և նշանակալի, սակայն վերաբերմունքը գրեթե հավասար էր: Օրինակ, երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 8-ից 12-ը մեկնելու է արձակուրդ, այդքանը լիովին բավարար էր բուռն քննարկումների ու կարծիքների տեղատարափի համար:

Ոչ պակաս արժանահիշատակ զարգացումներ ունեցավ աջակողմյան ղեկով վարորդների պայքարը: Նրանց մի քանի ցույցերից հետո կառավարությունը որոշում կայացրեց, համաձայն որի 2018թ ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ու գրանցումը։ Սա եթե նույնիսկ հաջողություն էր, ապա մասնակի, և վարորդները խոստացան, որ իրենց բողոքի ակցիաները շարունակություն կունենան:

Բողոքի մեկ այլ ակցիայի հայտ ներկայացրեց «Ելք» դաշինքը` խոստանալով հունվարի 19-ին ընդդեմ թանկացումների մարդաշատ երթ անցկացնել: «Ելքի» այս նախաձեռնությունը քաղաքական ուժերի կողմից աջակցություն չգտավ, թեև պատճառը ոչ այնքան տարաձայնությունն էր, որքան մյուս կուսակցությունների անհատական վերաբերմունքը այդ ընդդիմադիր ուժի նկատմամբ: Շատերին իսկապես նյարդայնացնում է «Ելքի» գործունեությունը: Եվ եթե խորհրդարանական ուժերի անհամաձայնությունը քաղաքական հիմք ունի, ապա արտախորհրդարանականների մոտ շեշտը դրվում է էմոցիոնալ հարթության վրա կամ, ավելի պարզ ասած` սրանք նախանձում են «Ելքին»:

Բայց մինչ «Ելքը» դուրս կգա հրապարակ կամ կքայլի փողոցներով, հանրապետության նախագահի մոտ մեկը մյուսի ետևից երեկ հանդիպումներ գումարվեցին, և բոլոր քննարկումների մեխը տնտեսական իրավիճակն էր, մասնավորապես` շուկայի կարգավորումը:

Սրա հետ մեկտեղ քաղաքական գործընթացները չմնացին երկրորդ պլանում: ՀՀԿ-ն խոստացավ, որ մոտ օրերս կհայտարարի, թե ով է լինելու նախագահի իր թեկնածուն, «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» տեղեկացրեցին, որ պատրաստվում են հարություն առնել, իսկ «Երկիր Ծիրանի» Զարուհի Փոստանջյանն այս անգամ ուղղություն վերցրեց դեպի Բեյրութ` համահայկական ընդվզման իրազեկման այցերի շրջանակներում:

Ինչ վերաբերում է հասարակական լայն հնչեղություն ստացած դեպքերին, ապա առաջին հերթին հիշատակման արժանի էին Ճվճվ Արոյի որդիների «քաջագործությունները»: Այդ ողբերգությունը առիթ տվեց, որ որոշակի լարվածություն առաջանար իրավապահ համակարգում, քանի որ սանձարձակ երիտասարդների վարքի ու անօրինականությունների մասին վաղուց էր ահազանգվում, բայց միայն երկու ոստիկանների մահը ստիպեց նրանց նկատմամբ քայլեր ձեռնարկել:

Մյուս կողմից` քաղաքացիներին բավականին անհանգստություն պատճառեց գրիպով և սուր շնչառական մյուս վարակներով հիվանդացության աճը: Բուժհաստատություններում հարյուրավոր մանկահասակ երեխաներ հայտնվեցին, թեև ոլորտի պատասխանատուները բացառում էին համաճարակի առկայությունը և վստահեցնում, որ իրավիճակը վերահսկելի է: Հունվարի համար աննախադեպ տաք եղանակը հոգս դարձավ նաև գյուղատնտեսության համար: Հողագործները տագնապ են հնչեցնում, որ անոմալիան կանդրադառնա ապագա բերքի վրա, իսկ բնապահպաններն իրենց հերթին խոսում են կլիմայական պայմանների շատ ավելի ծանր հետևանքների հեռանկարի մասին:

Շաբաթվա ընթացքում օրակարգում էր նաև բանակային թեման: Նախ` մեկնարկեց ձմեռային զորակոչը` իրեն հատուկ լարվածությամբ, իսկ հետո լուրեր շրջանառվեցին, թե հավանական է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրաժարականը, և գեներալիտետն արդեն քննության է առնում նրան փոխարինողի հարցը: Ի դեպ, կադրային վերադասավորումների տարբերակները հասարակության ամենասիրելի ժանրն են: Իսկ լրատվամիջոցները թույլ չեն տալիս, որ քաղաքացիները դրա պակասը զգան, և յուրաքանչյուր օր նորանոր վարկածներ, բամբասանքներ, մտացածին տեղեկություններ են մատուցում իրենց ընթերցողներին: Եվ քանի որ անցնող յոթ օրերին յոթ տասնյակ մարդկանց ճակատագիրը դարձավ թերթային խոսակցությունների համեմունքը, ապա այս տեսանկյունից հանրությունը պիտի որ լիովին բավարարված լիներ, քանի որ մյուս բոլոր դեպքերի համար նրանք որևէ հիմք չունեին իրենց լիարժեք և երջանիկ զգալու համար:

Դիտումների քանակ 109498

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։

Վերադառնալ

Փոխկապակցված

Անցնող շաբաթվա դիմանկարը (15-21 հունվարի, 2018թ.)

Հունվարի 21, 2018

Եթե առանձնացնելու լինենք իր ավարտին մոտեցող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը, ապա երկար-բարակ ծանրութեթև անելու անհրաժեշտու...

Անցնող շաբաթվա դիմանկարը (դեկտեմբերի 25-31)

Դեկտեմբերի 31, 2017

Սովորաբար վերջին ակորդն ամենատպավորիչն է լինում: Սակայն նույնը չենք կարող ասել այս տարվա վերջին շաբաթվա մասին, որն ավելի շատ թե...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18 – 24 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 24, 2017

Թվում էր` եզրափակվող տարին տրամադրող հանգամանք կդառնար որոշ իրադարձությունների հանգուցալուծման համար: Գոնե զարգացումների ընթացք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (10 դեկտեմբերի - 17 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 17, 2017

Եթե ամփոփելու լինենք անցնող շաբաթը իրադարձային զարգացումների տեսանկյունից, ապա հետաքրքիր պատկեր պիտի ստանանք: Արտաքուստ տպավորո...

Անցնող շաբաթվա դիմանկարը (3 դեկտեմբերի - 10 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 10, 2017

Ձմռան առաջին ամբողջական շաբաթն իր իրադարձային նկարագրով քիչ բանով տարբերվեց տարվա մյուս եղանակների շաբաթներից: Միակ առանձնահատկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (27 նոյեմբերի - 3 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 3, 2017

Քանի որ անցնող շաբաթը նաև այս տարվա աշնան ավարտի հետ համընկավ, ապա հարմար առիթ է արձանագրելու մի կարևոր փաստ: Դեռևս ամիսներ առա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (20-26 նոյեմբերի, 2017թ.)

Նոյեմբերի 26, 2017

Դեպի ավարտ գնացող շաբաթվա կարևորագույն իրադարձություն, անկասկած, Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովն...

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 19, 2017

Եթե ժամանակի չափման միավորը շաբաթն է և այդ շաբաթը հայաստանյան տիրույթին է առնչվում, ապա խոսել հստակ ժամկետների մեջ տեղի ունեցած...

Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 12, 2017

Եթե գնահատելու լինենք անցնող շաբաթվա ներքին զարգացումների դինամիկան, ապա իր նախորդի համեմատ այն որոշակի առաջընթաց արձանագրեց, թ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 4, 2017

Վերջին 7 օրերի գնահատականը հնչեցնելիս առաջին հերթին հարկ է լինում հայացք նետել ներքաղաքական զարգացումներին, հատկապես այն իրադար...

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 29, 2017

Դժվար է ասել, թե ուրիշ ինչը կարող էր մեկ ամիս շարունակ մնալ ամենաքննարկվող թեմաների հիթ-շքերթի առաջին հորիզոնականում, եթե այս շ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 22, 2017

Շաբաթվա ամենամեծ իրարանցումն առաջացրեց հայտարարված, բայց այդպես էլ տեղ չհասած փոթորիկը: Մի քանի մարզերում արտակարգ դրության կաց...

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 15, 2017

Բնորոշել հնարավոր է այն բանը, ինչը գույն ու դիմագիծ ունի: Իսկ գունազուրկ և դիմազուրկ երևույթների համար շատ դժվար է որակումներ գ...

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 8, 2017

Մի տեսակ շատ տարօրինակ շաբաթ ստացվեց անցնող յոթնօրյակը` բազմազան, իրարամերժ, անհետևողական ու աշնանային: Եղանակի ցրտելու հետ մեկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 1, 2017

Խայտաբղետ շաբաթը` իր եղանակային փոփոխականությամբ հանդերձ, դեպի ավարտ է գնում, թեև նրա նստվածքի ծավալները առանձնապես մեծ չեն, քա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 24, 2017

Անցնող շաբաթն առաջին հերթին նշանավորվեց Հայաստանի Անկախության տոնակատարությամբ: http://www.shame.am/news/view/64910.html Սա այն...

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 16, 2017

Անցնող շաբաթը որքան էլ ջանար, ոչ մի շանս չուներ լավը լինելու, քանի որ սկսվեց և ավարտվեց աղմկոտ սպանություններով: Նախ Էջմիածին ք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 10, 2017

Որքան էլ անսովոր թվա, բայց այս շաբաթվա առաջին օրը երկրի համար նշանավորվեց ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ իրավական բնույթի իր...

Նույն թեմայով

Անցնող շաբաթվա դիմանկարը (15-21 հունվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (15-21 հունվարի, 2018թ.)

Հունվարի 21, 2018

Եթե առանձնացնելու լինենք իր ավարտին մոտեցող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը, ապա երկար-բարակ ծանրութեթև անելու անհրաժեշտու...

Անցնող շաբաթվա դիմանկարը (դեկտեմբերի 25-31)

Անցնող շաբաթվա դիմանկարը (դեկտեմբերի 25-31)

Դեկտեմբերի 31, 2017

Սովորաբար վերջին ակորդն ամենատպավորիչն է լինում: Սակայն նույնը չենք կարող ասել այս տարվա վերջին շաբաթվա մասին, որն ավելի շատ թե...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18 – 24 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (18 – 24 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 24, 2017

Թվում էր` եզրափակվող տարին տրամադրող հանգամանք կդառնար որոշ իրադարձությունների հանգուցալուծման համար: Գոնե զարգացումների ընթացք...

Բարբարոսները և քաղաքակրթությունը

Բարբարոսները և քաղաքակրթությունը

Դեկտեմբերի 19, 2017

Ազգային սնապարծության մեր երդվյալ ջատագովները սիրում են կրկնել, որ մենք աշխարհին քաղաքակրթություն ենք տվել, և մեր հնագույն ազգը...

Անցնող շաբաթվա դիմանկարը (10 դեկտեմբերի - 17 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (10 դեկտեմբերի - 17 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 17, 2017

Եթե ամփոփելու լինենք անցնող շաբաթը իրադարձային զարգացումների տեսանկյունից, ապա հետաքրքիր պատկեր պիտի ստանանք: Արտաքուստ տպավորո...

Հաղթել հարևաններին և կործանվել

Հաղթել հարևաններին և կործանվել

Դեկտեմբերի 15, 2017

Մի արտահատություն կա, որ մեր չինովնիկները շատ են սիրում օգտագործել: «Մեր տարածաշրջանում մենք առաջինն ենք»,- ասում են նրանք ու ս...

Անցնող շաբաթվա դիմանկարը (3 դեկտեմբերի - 10 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (3 դեկտեմբերի - 10 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 10, 2017

Ձմռան առաջին ամբողջական շաբաթն իր իրադարձային նկարագրով քիչ բանով տարբերվեց տարվա մյուս եղանակների շաբաթներից: Միակ առանձնահատկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (27 նոյեմբերի - 3 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (27 նոյեմբերի - 3 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 3, 2017

Քանի որ անցնող շաբաթը նաև այս տարվա աշնան ավարտի հետ համընկավ, ապա հարմար առիթ է արձանագրելու մի կարևոր փաստ: Դեռևս ամիսներ առա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (20-26 նոյեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (20-26 նոյեմբերի, 2017թ.)

Նոյեմբերի 26, 2017

Դեպի ավարտ գնացող շաբաթվա կարևորագույն իրադարձություն, անկասկած, Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովն...

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Նոյեմբերի 24, 2017

Երեկ կայացավ «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի նախաձեռնած հեռուստամարաթոնը: «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող մարաթոնի ընթացքում...

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 19, 2017

Եթե ժամանակի չափման միավորը շաբաթն է և այդ շաբաթը հայաստանյան տիրույթին է առնչվում, ապա խոսել հստակ ժամկետների մեջ տեղի ունեցած...

Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 12, 2017

Եթե գնահատելու լինենք անցնող շաբաթվա ներքին զարգացումների դինամիկան, ապա իր նախորդի համեմատ այն որոշակի առաջընթաց արձանագրեց, թ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 4, 2017

Վերջին 7 օրերի գնահատականը հնչեցնելիս առաջին հերթին հարկ է լինում հայացք նետել ներքաղաքական զարգացումներին, հատկապես այն իրադար...

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 29, 2017

Դժվար է ասել, թե ուրիշ ինչը կարող էր մեկ ամիս շարունակ մնալ ամենաքննարկվող թեմաների հիթ-շքերթի առաջին հորիզոնականում, եթե այս շ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 22, 2017

Շաբաթվա ամենամեծ իրարանցումն առաջացրեց հայտարարված, բայց այդպես էլ տեղ չհասած փոթորիկը: Մի քանի մարզերում արտակարգ դրության կաց...

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 15, 2017

Բնորոշել հնարավոր է այն բանը, ինչը գույն ու դիմագիծ ունի: Իսկ գունազուրկ և դիմազուրկ երևույթների համար շատ դժվար է որակումներ գ...

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 8, 2017

Մի տեսակ շատ տարօրինակ շաբաթ ստացվեց անցնող յոթնօրյակը` բազմազան, իրարամերժ, անհետևողական ու աշնանային: Եղանակի ցրտելու հետ մեկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 1, 2017

Խայտաբղետ շաբաթը` իր եղանակային փոփոխականությամբ հանդերձ, դեպի ավարտ է գնում, թեև նրա նստվածքի ծավալները առանձնապես մեծ չեն, քա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 24, 2017

Անցնող շաբաթն առաջին հերթին նշանավորվեց Հայաստանի Անկախության տոնակատարությամբ: http://www.shame.am/news/view/64910.html Սա այն...

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Սեպտեմբերի 21, 2017

Այսօր պետական տոն է Հայաստանում. երկիրը նշում է Անկախության օրը: Սակայն տոնը զուտ պաշտոնական է, չկա խանդավառություն, չկա այն հա...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53

Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Քվեարկությունների արխիվ