Տիեզերական խայտառակություն

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Հունվարի 14, 2018
Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Արտյոմ Խաչատրյան


Արդեն մեկ տարի է, ինչ Դոնալդ Թրամփը ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը, և մի ամբողջ տարի չի դադարում պատերազմը նախագահի և ամերիկյան իսթեբլիշմենթի միջև, որին համերաշխորենն ծառայում են ամերիկյան բոլոր առաջատար ԶԼՄ-ները։ Այն, որ Դոնալդ Թրամփը նվեր չէ, ապրիորի ակնհայտ է, թեկուզև այն պատճառով, որ Թրամփը գլխավորում է մի տերություն, որը թիվ մեկ խնդիրն է համաշխարհային հանրության համար։ Թրամփի, ամերիկյան բարոյազուրկ քաղաքականության` մնացյալ մարդկության գլխին սարքած խնդիրների ու ողբերգությունների մասին մենք գրել ենք և դեռ շատ ենք գրելու։ Բայց այսօր խոսքն այլ բանի մասին է։


Խոսքն այն մասին է, որ բավական պատկառելի ամերիկացի մի լրագրող՝ Մայքլ Վոլֆ անուն-ազգանունով, գիրք է գրել Թրամփի մասին՝ «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» վերնագրով։ Գրքում ասվում է այն մասին, որ Դոնալդ Թրամփը հոգեկան հիվանդ է, և գիրքն արդեն սենսացիա է առաջացրել՝ չհասնելով գրախանութներ, ինտերնետում որոշ հատվածների հրապարակման շնորհիվ։ Դոնալդ Թրամփը զայրացել է, հեղինակին գիժ է անվանել, նա գրում է, որ զանգվածային լրատվության ֆեյքային միջոցները ակտիվորեն «առաջ են տանում հոգեկան անհավասարակշիռ հեղինակի կեղծ գիրքը, որը գիտակցաբար օգտագործում է ոչ ստույգ տեղեկություններ»։ Ուրեմն, ի՞նչ է ասվում Մայքլ Վոլֆի գրքում։


Ահա մի քանի մեջբերում. «Իր առաջին գիշերը Սպիտակ տանը նախագահ Թրամփը դժգոհել է, թե ննջարանի հեռուստացույցը չի աշխատում, քանի որ այնտեղ չկա «գորիլաների ալիքը»։ Թրամփը, ըստ երևույթին, այն տպավորության տակ է եղել, որ կա մի հեռուստաալիք, որը օրը 24 ժամ բացառապես գորիլաների մասին հաղորդումներ է ցուցադրում։ Թրամփին հաճոյանալու համար Սպիտակ տան աշխատակազմը մի քանի վավերագրական ֆիլմ է հավաքել գորիլաների մասին սարքովի հեռուստաալիքում և այն ցուցադրել Թրամփի ննջասենյակում արագ կառուցված փոխանցող աշտարակի օգնությամբ, որը տեղադրվել է Հարավային մարգագետնում։ Սակայն Թրամփը դժգոհ է եղել նրանց սարքած ալիքից և տրտնջացել, որ այն «ձանձրալի է», քանի որ «գորիլաները չեն կռվում»։ Աշխատակիցները կտրել-հանել են վավերագրական ֆիլմերի այն բոլոր հատվածները, որտեղ գորիլաները միմյանց չեն ծեծում, և նախագահն, ի վերջո, բավարարվել է։ «Որոշ օրերի նա 17 ժամ անընդհատ գորիլաներին է նայում»,- ինձ ասել է տեղեկացված աղբյուրը։ «Նա ծնկի է իջնում հեռուստացույցի առջև, նրա դեմքից մինչև էկրան հեռավորությունը մոտ տասը սանտիմետր է, և ոգևորող խոսքեր է ասում գորիլաներին, ասենք՝ «էն, թե ոնց խփեցիր մյուս գորիլային, շատ լավ էր»։ Ես կարծում եմ՝ նա մտածում է, թե նրանք իրեն լսում են»։


Բանը ներկայացվող փաստերի հավաստիությունը չէ, որոնք կարելի է կասկածի տակ դնել, քանի որ այն բանից, ինչ վերաբերում է մեծ տերության առաջին դեմքի էլեկտրոնային սարքերին հաղորդվող ազդանշանին, անմիջապես հասկանալի է դառնում, որ նկարագրվող իրադարձությունները, առնվազն, քիչ հավանական են։ Այնուամենայնիվ, հեղինակը երդվում է, որ դա ճիշտ է, վկայակոչում է Սպիտակ տան հավաստի աղբյուրներին, ավելին՝ հեղինակին սրբորեն սատարում են ամերիկյան բոլոր առաջատար ԶԼՄ-ները։ Պետք է ենթադրել, թե գրքի լույսընծայումից հետո Մայքլ Վոլֆին համերաշխաբար կսատարեն նաև առաջատար քաղաքական ուժերը, առնվազն բոլոր դեմոկրատները և հանրապետականների մեծ մասը։ Բայց ի՞նչն է մեզ զարմացնում և միաժամանակ ուրախացնում ամերիկացի լրագրողի գրքում։


Բանն այն է, որ բոլոր նախագահների մասին զզվելի բաներ են գրում՝ ճշմարտացի և ոչ այնքան։ Բայց դեռևս երբեք չեն գրել, ասենք, Սերժ Սարգսյանի կամ Վլադիմիր Պուտինի մասին, թե նրանք դեգեներատներ են, 17 ժամ ֆիլմեր են նայում, ասենք՝ թութակների կամ կոկորդիլոսների մասին։ Փորձեք թափանցել Թրամփի՝ գորիլաների հանդեպ դեգեներատ հակման մեջ՝ և կհասկանաք, որ իսկապես ԱՄՆ 45-րդ նախագահի ուղեղը մնացել է յոթնամյա տղայի ուղեղի մակարդակին, կամ էլ նրա ուղեղը հետընթաց է ապրել, և Դոնալդ Թրամփը մտել է ձեռքբերովի թուլամտության (դեմենցիա) փուլ։ Սա միանգամայն հնարավոր է, մանավանդ որ Թրամփի հայրը նույնպես տառապել է ձեռքբերովի թուլամտությամբ և մահացել է Ալցհեյմերի հիվանդությունից։ Իսկ եթե այդպես է, ապա Թրամփից ազատվելը պետք է խնդիր դառնա ոչ միայն ամերիկյան էլիտայի, այլև ողջ համաշխարհային հանրության համար, քանի որ «մեծ միջուկային կոճակի» տերը (հենց Թրամփի խոսքերով) և միաժամանակ տխմարն ու դեգեներատը աղետալի սպառնալիք է Երկիր մոլորակի համար։


Կհետևենք աշխարհում Մայքլ Վոլֆի գրքի ընթացքին և դրան տրվող արձագանքներին։ Նաև հուսանք, որ դրանում գրվածն այնքան էլ շատ չի համապատասխանում իրականությանը, և Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ, դեգեներատ չէ, իսկ գորիլաներին սիրում է հենց այնպես, անշահախնդիր...






Դիտումների քանակ 111818


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Հունվարի 11, 2018


Ամերիկյան The Daily Show հաղորդման վարող, երգիծաբան Թրևոր Նոյը նախագահ Թրամփին քննադատելիս համեմատական է անցկացրել և հայերի մաս...

Ծախու և չծախվող Հայաստան

Ծախու և չծախվող Հայաստան

Դեկտեմբերի 22, 2017


Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց, որով մերժեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բա...

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Դեկտեմբերի 22, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի միակ ու անբաժանելի մայրաքաղաքը՝ դրանով իսկ հերթական անգամ անարգելով միջազգ...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

Սեպտեմբերի 24, 2017


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող տարածքների աերոլուսան...

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

Սեպտեմբերի 24, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիկտորյա Նուլանդի փոխարեն Ուկրաինայի նոր «նայող» է նշանակել։ Անունը Կուրտ Վոլքեր է։ ...

Թրամփը նոր երկիր է հայտնաբերել

Թրամփը նոր երկիր է հայտնաբերել

Սեպտեմբերի 21, 2017


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ինչ ասես կարելի է սպասել: Բայց ամենաշատը նրանից կարելի է անտեղյակություն սպասել: Այդ բանը նախագահը մ...

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Սեպտեմբերի 7, 2017


Ռուսական քաղաքականությունն ԱՄՆ-ի հանդեպ այսօր հենվում է մի հետաքրքիր գծի վրա, որն ինքը՝ Պուտինն անգամ չի փորձում թաքցնել։ Այն մ...

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Հուլիսի 31, 2017


Կատարվե՛ց։ Ամերիկյան իսթեբլիշմենթը հասավ իր ուզածին՝ մի կրակոցով խփեց և՛ իր նախագահին, և՛ Ռուսաստանի առաջնորդին (ինչպես իրեն է ...

Ամերիկյան եսակենտրոնության և եսասիրության արդեն անտեղի դրսևորումների առիթով

Ամերիկյան եսակենտրոնության և եսասիրության արդեն անտեղի դրսևորումների առիթով

Հունիսի 17, 2017


Ռուսաստանյան օդադիեզերական ուժերի կողմից պրն ալ-Բաղդադիի (որը խալիֆ էր աշխատում այսպես կոչված «Իսլամական պետությունում») վերացո...

Թրամփ-անհաջողակը

Թրամփ-անհաջողակը

Հունիսի 16, 2017


Դոնալդ Թրամփի երրորդ կինը (ինչպեսև առաջին երկուսը) երբեք առաքինությամբ աչքի չի ընկել, և սոցցանցերի օգտատերերը կանոնավորապես կա...

Դոնալդ Թրամփն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի

Դոնալդ Թրամփն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի

Ապրիլի 14, 2017


Երկու օր է` երկրի, համացանցի, լրատվամիջոցների և նույնիսկ իրավապահների ուշադրությունը սևեռված է «Hayastan24» կայքի կողմից հրապար...

Դոնալդ Թրամփը՝ Անգելա Մերկելին. աղյուս գնիր

Դոնալդ Թրամփը՝ Անգելա Մերկելին. աղյուս գնիր

Մարտի 26, 2017


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից պահանջել է 375 մլրդ դոլար այն քայլերի համար, որոնք ՆԱՏՕ-ն ձեռնարկե...

Դոնալդ Թրամփի աղջիկը տանը չի մնա

Դոնալդ Թրամփի աղջիկը տանը չի մնա

Մարտի 23, 2017


Ընտրությունների մասնակից ընդդիմադիր քաղաքական ուժերի համար վերջերս մոդայիկ է դարձել խոսել կոալիցիաներից, այսինքն՝ խոսել այն մաս...

Կապ ունե՞ր արդյոք Ուրիխանյանը Թրամփի խորհրդականի հրաժարականի հետ

Կապ ունե՞ր արդյոք Ուրիխանյանը Թրամփի խորհրդականի հրաժարականի հետ

Փետրվարի 16, 2017


Ամերիկայից ստացվող նորությունների ֆոնին տպավորություն է ստեղծվում, ասես այնտեղ հաճախ է եղել Տիգրան Ուրիխանյանը և խորհրդատվությո...

Ինչպես Թրամփը խլեց մեր տունը

Ինչպես Թրամփը խլեց մեր տունը

Փետրվարի 2, 2017


Մենք սա միասին ենք գրել, քանի որ մեր մեջ ընդհանուր ինչ-որ բան կա։ Որոշ բաներ միանգամայն ակնհայտ են։ Մենք Միացյալ Նահանգներ ենք ...

Հայ գրանտակերներին սև օրեր են սպասվում

Հայ գրանտակերներին սև օրեր են սպասվում

Հունվարի 27, 2017


ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը աշխարհին զարմացնելու և զայրացնելու բազմաթիվ առիթներ ունեցավ: Բայց դրանցից մեկը հատկապես անսպ...

Սաակաշվիլին թփերում

Սաակաշվիլին թփերում

Հունվարի 22, 2017


Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին գնացել էր Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը մասն...

Ամերիկյան ողբերգություն

Ամերիկյան ողբերգություն

Հունվարի 21, 2017


Չէր հասցրել Դոնալդ Թրամփը ձեռքը վերցնել կառավարման սանձերը, երբ անմիջապես էլ համատիեզերական մասշտաբի ողբերգություն հրահրեց։ Երդ...

ԱՄՆ-ն ընդդեմ Թրամփի

ԱՄՆ-ն ընդդեմ Թրամփի

Հունվարի 20, 2017


Այսօր ԱՄՆ-ում թագադրում են Դոնալդ Թրամփին։ Դատելով ըստ ամենայնի՝ ընտրյալ նախագահն արմատական կամ գոնե էական ճշգրտումներ է մտցնել...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ