Ազգային խայտառակություն

«ՀայՓոստը» վտանգավոր է առողջությանը

Հունվարի 15, 2018
«ՀայՓոստը» վտանգավոր է առողջությանը

Ջհանգիր Լֆիկյան


...Հանձինս Փոշտի Սևոների

 

Մեր խայտառակություններից, թերևս, ամենավտանգավորները նրանք չեն, որոնք վեր են ընկած Ազգային ժողովում կամ կառավարությունում: Ամենավտանգավորները նրանք են, որոնց հետ հասարակությունը շփվում է ամեն օր, որոնց խայտառակություն լինելու պատճառով քայքայվում են քաղաքացիների նյարդերը: Եթե նորմալ մարդն իրեն վատ է զգում, ասենք, Շմայս բռնաբարի կամ Ուրիխանյան Տիգրանի համար տարեկան մի քանի անգամ, ապա անհայտ խայտառակությունները նորմալ մարդուն տանջում են ամեն օր: Իսկ դրանցից ամենավտանգավորները նրանք են, ովքեր անմիջական նամակագրական կապի մեջ են նախագահ Սարգսյանի հետ: Դատեք ինքներդ:


Մամուլից տեղեկացանք մի հետաքրքիր պատմության մասին և կապվեցինք պատմության մեջ նշվող քաղաքացու հետ: Ուրեմն, քաղաքացին «ՀայՓոստ» ընկերության միջոցով արտասահման ճամպրուկներ է ուղարկում, որոնք հենց «ՀայՓոստի» օգնությամբ ոչնչանում են: Բնականաբար, քաղաքացին ցանկություն է հայտնում փոխհատուցում ստանալ և այդ արդար նպատակով դիմում է «ՀայՓոստի» ղեկավարությանը, այնտեղից էլ նրան ուղարկում են պարոն Սևադա Բադալյանի մոտ: Սա մի յուրահատուկ տիպ է, Փոշտի Սևո են սրան ասում: Վարկած կա, որ «ՀայՓոստում» սա աշխատում է գրեթե ծնված օրվանից և, հետևաբար, պետք է ենթադրել, որ Հայաստանի քաղաքացիների առողջությունը նա վնասում է շուրջ 60 տարի: Իսկ ի՞նչ է ասում Փոշտի Սևոն տուժած քաղաքացուն: Ասում է, թե` նախ, մոռացիր կոմպենսացիայի մասին, երկրորդն էլ՝ մեծ լավության կարգով առաջարկում է քաղաքացուն վերադարձնել կոնյակի փշրված շշերը, այսինքն` զիբիլ է տալիս, որպեսզի քաղաքացին տանի տուն, տեղավորի այն աղբատոպրակի մեջ, հետո դուրս գա տնից, գնա մինչև «Սանիտեկի» մոտակա կոնտեյներ և զգուշորեն տեղավորի դրա մեջ:


Դե, պարզ է, որ նորմալ մարդուն նման բան ասել չի կարելի ասել, նման լավություն չի կարելի անել: Տուժած քաղաքացին ըմբոստանում է, ինչին ի պատասխան Փոշտի Սևոն ասում է, թե՝ եթե անգամ Սերժ Սարգսյանին էլ գրես, մեկ է, ինձ է գալու էդ նամակը, վերջին որոշումը ես եմ ընդունելու, իսկ որոշումն էլ արդեն ընդունված է: Այսինքն՝ այս ոչխարը հաստատում է, որ անմիջական նամակագրական կապի մեջ է նախագահ Սարգսյանի հետ, իր դեմ խաղ չկա, և նա իրեն իրավունք է վերապահում փչացնել ՀՀ քաղաքացիների գույքը և չվճարել դրա դիմաց:


Հիմա ո՞վ է ավելի վտանգավոր ՀՀ քաղաքացիների համար` ինչ-որ մի խայտառակ պատգամավոր կամ կաշառակեր պաշտոնյա՞, որոնց արածներից մենք խայտառակվում և նյարդայնանում ենք տարեկան մի քանի անգամ, թե՞ Սևադա Բադալյան կոչվող Փոշտի Սևոն, որը ՀՀ քաղաքացիների հետ շփման մեջ է ամեն օր, քանզի նրանց գույքը նա վնասում է ամեն օր, իսկ դժգոհներին էլ ասում է, թե՝ քո նամակը Սերժ Սարգսյանն ինձ է ուղարկելու: Կարծում ենք՝ պատասխանն ակնհայտ է, իսկ մեկնաբանությունները` ավելորդ...


Պետք է ուղղակի ուշադրության կենտրոնում պահել ՀՀ բոլոր փոշտի սևոներին, պարբերաբար դրանց խայտառակել ու պղծել և դրանով հանգստացնել մեր նյարդային համակարգը: Այլ տարբերակ չկա:







Դիտումների քանակ 63647


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հրանուշի ֆիասկոն
Փետրվարի 23, 2018


Հրանուշի ֆիասկոն