Սովորական խայտառակություն

Նավասարդյանի կուռ տրամաբանությունը

Հունվարի 16, 2018
Նավասարդյանի կուռ տրամաբանությունը

Անմիջապես այն բանից հետո, երբ տրանսպորտային ոլորտի մի քանի պաշտոնյաներ միաժամանակ հայտարարեցին, թե որևէ հիմք չկա փոխադրումների սակագների բարձրացման համար, հանրապետության տարբեր անկյուններում ոչ միայն արձանագրվեցին տրանսպորտի գների աճի դեպքեր, այլև այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մի քանի երթուղային գծերի վարորդներ գործադուլ հայտարարեցին` բողոքելով ավտոմեքենաների լիցքավորման գազի թանկացման դեմ: Վարորդները պնդում էին, որ գազի թանկացման հետևանքով չեն կարողանում գումար վաստակել և այլ ելք չեն տեսնում, քան գնի բարձրացումը, եթե մինչ այդ իշխանությունները հարցի կարգավորմանն ուղղված քայլեր չձեռնարկեն: Իսկ հետո խոստացան` շարունակելու են գործադուլը նաև հետագա օրերին այնքան ժամանակ, մինչև իրենց բարձրացրած խնդիրը չլուծվի։


Այս իրավիճակի գլխավոր դերակատարներից մեկը փորձեց դառնալ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Ճիշտ է, սրան չհաջողվեց լեզու գտնել վարորդների հետ, փոխարենը դրանից հետո լրագրողների համար արտասանեց դարակազմիկ մի միտք, որն իր բովանդակությամբ կարող է հանգիստ տեղ գրավել քաղաքապետարանի պատմության ոսկե մատյանում: Նավասարդյանն ասաց, որ կատարվածը գործադուլ չէ, այլ դժգոհություն, իսկ հետո հավելեց. «Գործադուլն այն է, որ երթուղիների սպասարկումն ընդհանրապես դադարեցնում են։ Բայց եթե մի երթուղուց ընդամենը մի քանի վարորդ են դժգոհություն հայտնել, մնացածն աշխատանքի մեջ են, կարծում եմ` դա գործադուլ չէ»:


Գործադուլ հասկացության այս դասական ձևակերպումը, որ տրվում է Տարոն Մարգարյանի կադրերի դարբնոցում կոփված պաշտոնյայի կողմից, իր դրդապատճառներն ունի: Եթե վարորդների արարքը որակվի դժգոհություն, դա սովորական բան է, մայրաքաղաքում ամեն օր հազարավոր մարդիկ են դժգոհում: Բայց եթե կոչվի գործադուլ, սա արդեն ակցիա է, որն ավելի խոր արմատներ ունի և մասսայական բողոքի արտահայտություն է, մի բան, որը հետևանքներ կունենա: Իսկ Նավասարդյանն այնպես չի ուզում այդ վտանգավոր հետևանքները: Դրա համար էլ անմիջապես նորամուծություն կատարեց տեսական դաշտում:







Դիտումների քանակ 12437


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ մեղք են գործել լրագրողները

Ի՞նչ մեղք են գործել լրագրողները

Փետրվարի 19, 2018


Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու աշխատանքներն առա...

Ո՞վ կքաշի Տարոնի սանձերը

Ո՞վ կքաշի Տարոնի սանձերը

Փետրվարի 16, 2018


Երևանի ավագանու չարաբաստիկ «կոյուղաջրային» նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու ավագանու ՀՀԿ-ական մի քանի անդամների գլխին ...

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Փետրվարի 14, 2018


Քաղաքապետարանի վերջին նիստի, կոյուղաջրերի, դրանց բուրմունքի և եղածին ուղեկցող ծեծուջարդի մասին մեր համաքաղաքացիները դեռ երկար կ...

Երևանի ավագանու կոյուղին

Երևանի ավագանու կոյուղին

Փետրվարի 13, 2018


Որ Երևանի ավագանու նիստերին խայտառակ մթնոլորտ է տիրում, դա վաղուց արդեն նորություն չէ: Ամեն անգամ այդ նիստերն ավարտվում են որևէ...

Ռեստորանների մշտական հաճախորդը

Ռեստորանների մշտական հաճախորդը

Փետրվարի 10, 2018


Անպատժելիությունն իր ետևից բերում է նորանոր ամենաթողություններ: Այս մասին թերևս ամենալավը գիտի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան...

Տարոնին հողն է պետք, ոչ թե մեղավորը

Տարոնին հողն է պետք, ոչ թե մեղավորը

Հունվարի 29, 2018


Երևանի քաղաքապետարանի ու «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի միջև սև կատու է անցել, ու բանը հասել է դատ-դատաստանի: Ըստ տեղեկությ...

Այդ ո՞ւր ես փախչում, Տարոն

Այդ ո՞ւր ես փախչում, Տարոն

Հունվարի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ասուլիս է հրավիրել: Միայն այս նախադասությունն արդեն իսկ սենսացիա է, որովհետև Տարոնն առնվազն Հ...

Քաղաքապետարանի վիշտը

Քաղաքապետարանի վիշտը

Դեկտեմբերի 27, 2017


Հայհիդրոմետի Գագիկ Սուրենյանը դարձել է Երևանի քաղաքապետարանի աչքի գրողը: Ամեն անգամ, երբ նա հայտարարում է, որ առաջիկա օրերին սպ...

Անմեղսունակ ծիրանների վերջին մեղքը

Անմեղսունակ ծիրանների վերջին մեղքը

Դեկտեմբերի 26, 2017


Տարեմուտին հանրապետության տարբեր անկյուններում միջոցառումներ ու դիմակահանդեսներ են կազմակերպվում: Երևանի ավագանին ևս որոշեց հետ...

«Ելքը»` մեշոկ պապիի դերում

«Ելքը»` մեշոկ պապիի դերում

Դեկտեմբերի 22, 2017


Չարաճճի երեխաներին սաստելու համար մեծերը հաճախ են նրանց սպառնում կախարդներով, բոբոներով, հրեշներով կամ էլ մեշոկ պապիի գոյությամ...

Տարոնը Ձմեռ պապիկից փող կպոկի

Տարոնը Ձմեռ պապիկից փող կպոկի

Դեկտեմբերի 21, 2017


Երևանի քաղաքապետարանն արդեն տասնյակ միլիոնավոր դրամներ է ծախսել քաղաքի ամանորյա զարդարանքի վրա, թեև երևանցիները հրաշալի տեսնում...

Ի՞նչ կարժենա Տարոնի ավտոբուսի տոմսը

Ի՞նչ կարժենա Տարոնի ավտոբուսի տոմսը

Դեկտեմբերի 4, 2017


Երկարատև սպասումներից, անհասկանալի վայրիվերումներից, օտարերկրյա կասկածելի փորձագետներին ահռելի գումարներ վճարելուց հետո ի վերջո...

Բալագանի քաղաքապետարանը

Բալագանի քաղաքապետարանը

Նոյեմբերի 29, 2017


Այսօր Երևանի ավագանու հերթական նիստն էր, որն ամբողջովին իր ժամանակը վատնեց փողոցների անվանափոխության հարցի վրա: Առանց Զարուհի Փ...

Տարոնի մարմինը երկինք են հանում

Տարոնի մարմինը երկինք են հանում

Նոյեմբերի 13, 2017


Կառավարության քննարկմանը ներկայացված Երևան համայնքի 2018 թվականի բյուջեի նախագիծը նորանոր ու զարմանահրաշ մանրամասներ է ի հայտ բ...

Օրինախախտների քաղաքապետը

Օրինախախտների քաղաքապետը

Նոյեմբերի 10, 2017


Եթե որևէ կառույց հայտարարում է, որ գալիք տարի իր եկամուտներն ու ծախսերը կրճատվելու են 4 միլիարդով, դա արդեն իսկ նշանակում է, որ...

Կերած-խմածդ անուշ, Տարոն

Կերած-խմածդ անուշ, Տարոն

Նոյեմբերի 8, 2017


Ինչո՞վ են զբաղվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա ենթակաները: Դատելով պաշտոնական փաստաթղթերից, վերջիններս ամեն օր ճոխ...

Երեկ Տարոնն ասաց, այսօր կտրեցին

Երեկ Տարոնն ասաց, այսօր կտրեցին

Նոյեմբերի 7, 2017


Դեռ երեկ Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցում էին, որ մայ...

Մեր սև սիրտ, Տարոնի գունավոր տոնածառը

Մեր սև սիրտ, Տարոնի գունավոր տոնածառը

Նոյեմբերի 6, 2017


Ամեն անգամ, երբ խոսք է գնում քաղաքապետարան- մասնավոր հատված համագործակցության մասին, կողմերից յուրաքանչյուրը դա հասկանում է իր ...

Տարոնի քաղաքն` ամպերի մեջ

Տարոնի քաղաքն` ամպերի մեջ

Հոկտեմբերի 30, 2017


Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող խորհրդակցություններին անվանում են աշխատանքային, այսինքն, իբր թե մարդիկ աշխատում են, որովհե...

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

Հոկտեմբերի 26, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով Իսահակյանի, Տերյանի, Աբովյ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ