Ազգային խայտառակություն

Յիրիկյանը` ՀՀ հաջորդ նախագահ

Հունվարի 16, 2018
Յիրիկյանը` ՀՀ հաջորդ նախագահ

Օսկան Քոչարյան


Որոշումն ընդունված է

 

Նախագահ Սարգսյանն այսօր մտավորականության հետ հանդիպման ժամանակ հերթական գլուխկոտրուկը սարքեց քաղաքականապես ակտիվ հանրության գլխին և վերջնականապես հայտարարեց, թե ով է լինելու երկրի հաջորդ նախագահը: Բայց խուսափեց նրա անունը հնչեցնել: Նախագահն ասաց, որ «Հայաստանի ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն, և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել»:


Ստացվում է, որ թե՛ Գագիկ Հարությունյանը, թե՛ որևէ դաշնակ, թե՛ այլ հայտնի և անհայտ հավակնորդներ այլևս խաղից դուրս են: Իսկ երբ մտածում ենք, թե ով է այդ մեկը, որ գիտի լեզուներ, հեղինակավոր է սփյուռքում ու Հայաստանում, քաղաքականությամբ երբեք չի զբաղվել, ապա ընդամենը մեկ անուն է երևան գալիս: Դա մեր սիրելի հաճախորդ Ռալֆ Յիրիկյանն է:


Այս խայտառակ բեյրութցուն նախագահ նշանակելով Սարգսյանը թերևս լուծում է մի քանի հարց: Նախ՝ այս քայլով նա մեծ նվեր է անում սփյուռքին, դաշնակներին և շահում մեր ախպար եղբայրների սիրտը, հատկապես Արսինե Խանջյանի: Երկրորդ՝ Ռոբերտ Քոչարյանին ժեստ է անում. ընդունի վերջինս դա թե ոչ՝ այս քայլը նաև յուրահատուկ լավություն է երկրորդ նախագահին: Երրորդ՝ Սարգսյանը Հայաստանի նախագահ նշանակում է ռուսական ընկերության տնօրենին, ինչը ևս ինչ-որ բան պիտի որ նշանակի: Չորրորդ՝ Սարգսյանը նախագահի պաշտոնի շուրջ գզվռտոցի վերջն է տալիս, ընդ որում` ոչ մեկին չնեղացնելով:


Ինչ վերաբերում է թեկնածուի էությանը, ապա հիշեցնենք, որ նա բեյրութցի է: Այսքանով ասված է ամեն ինչ: Թե ապօրինի եկամտի ինչ աղբյուրներ կստեղծի նախագահականում Ռալֆ Յիրիկյանը` դեռ կտեսնենք: Հիշեցնենք, որ ՄՏՍ-ում նրան այդ գործը հիանալի հաջողվեց: Թե ինչ խաղեր կտա այլ բեյրութցիների հետ (իր ընկեր Ժիրայր Սեֆիլյանի, Ալեք Ենիգոմշյանի կարգի)` դա էլ կտեսնենք: Բայց հուսանք, որ որևէ վնասակար բան նրան չի հաջողվի, գոնե այն պատճառով, որ որևէ իշխանական լծակ նրա ձեռքին չի լինելու:


Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանի նոմինալ առաջին դեմքն անասելի խայտառակություն է լինելու, ապա այս հարցին պետք է վերաբերվել փիլիսոփայորեն: Նախ՝ ինչո՞ւ ենք ապրիորի ենթադրում, որ նորմալ մարդ պիտի լինի Հայաստանի նախագահ և վրդովվենք այն փաստով, որ նախագահը բեյրութցի Յիրիկյանն է: Երկրորդ՝ ինչո՞վ է Ռալֆ Յիրիկյանն ավելի վատ, քան, ասենք, Գագիկ Հարությունյանը կամ բոլոր նրանք, ովքեր կարող էին դառնալ ՀՀ նախագահ: Վերջապես, երրորդ: Իսկ ի՞նչ ենք արել մենք՝ յուրաքանչյուրս, այն բանի համար, որպեսզի Հայաստանում այսօր չլիներ յիրիկյանատիպ որևէ մեկը, իսկ երկիրը չծփար խայտառակություններից:


Ամեն դեպքում, նախագահ Սարգսյանի որոշումը (եթե մեր վերլուծությունն իրավացի է) ճիշտ է և հիմնավորված: Էն մնացածն էլ՝ ջհանդամ...

 







Դիտումների քանակ 70502


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կաշառակեր Յիրիկյանի միջպետական դեմագոգիան

Կաշառակեր Յիրիկյանի միջպետական դեմագոգիան

Հունիսի 4, 2018


Կաշառակեր, աֆերիստ, Սեֆիլյան Ժիրոյի ընկեր, բեյրութցի ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ժողովրդից շատ խիստ նեղացել ...

Ի՞նչ ջրեր է պղտորում բեյրութցի Յիրիկյանը

Ի՞նչ ջրեր է պղտորում բեյրութցի Յիրիկյանը

Հունվարի 26, 2018


Կարծես թե ամեն ինչ շատ լավ էր, վերջին օրերի այս քաոսային իրավիճակի մեջ հանկարծ նորից առկայծեց «ՎիվաՍել» ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն, ա...

Փոքրիկ Յիրիկյանի մեծ ստերը

Փոքրիկ Յիրիկյանի մեծ ստերը

Մայիսի 1, 2017


Տեղեկություններն այն մասին, թե իբր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարող է դառնալ Տրանսպորտի, կապի և տեղեկատվակա...

Ովքե՞ր են հարվածում պոռնոաստղ Յիրիկյանին

Ովքե՞ր են հարվածում պոռնոաստղ Յիրիկյանին

Ապրիլի 27, 2017


Ռալֆ Յիրիկյանը հայ ժողովրդի ամենաանհաջող արտադրանքներից է: Նա բեյրութցի է, Ժիրայր Սեֆիլյանի մոտ ընկերն ու զինակիցը: Նա ընդամենը...

«Գլոբալ հայերի» եվ մյուսների գլորվող փուչիկը

«Գլոբալ հայերի» եվ մյուսների գլորվող փուչիկը

Նոյեմբերի 1, 2016


«Նյու Յորք թայմս» աշխարհահռչակ օրգանը աշխարհի նշանավոր հայերի համազգային տագնապն ու համերկրային ցասումն է հրապարակել։ Գլոբալ հա...

«ՎիվաՍել»-ի խարդախ սելավը

«ՎիվաՍել»-ի խարդախ սելավը

Հոկտեմբերի 8, 2016


Քաղաքացի, ճանաչված գործարար և նշանավոր բարեգործ տիար Վռամշապուհը (անունը փոխված է, անհրաժեշտ պահին այս անունը կհնչի իր ողջ փայլ...

Յիրիկյան & Սեֆիլյան. վտանգավոր քաղաքական միություն

Յիրիկյան & Սեֆիլյան. վտանգավոր քաղաքական միություն

Հուլիսի 30, 2016
2

Ռալֆ Յիրիկյանի և Ժիրայր Սեֆիլյանի ընկերությունը գաղտնիք չէ, այս մասին գրվել է: Սակայն դեռ ոչ ոք չի գրում նրանց քաղաքական համագո...

Ինչո՞ւ է լռում Ռոբերտ Քոչարյանը

Ինչո՞ւ է լռում Ռոբերտ Քոչարյանը

Հուլիսի 25, 2016


Կա ևս մեկ պատճառ: Դա ուղղակի կապն է Քոչարյանի և ահաբեկիչների խմբավորման առաջնորդ Սեֆիլյանի հետ` Ռալֆ Յիրիկյանի միջոցով: Այս հար...

Յիրիկյան & company-ն փորձում է տապալել Սերժ Սարգսյանին

Յիրիկյան & company-ն փորձում է տապալել Սերժ Սարգսյանին

Հուլիսի 24, 2016
6

Ժիրայր Սեֆիլյանը Բեյրութից ներմուծված միակ հրաշքը չէ, վտանգավորության աստիճանով նրան չի զիջում մեր մշտական հաճախորդներից մեկը` ...

Յիրիկյանն ու «ՎիվաՍելը» դառնում են ազգային գլխացավ, բայց դեռ ծաղրում են մեզ

Յիրիկյանն ու «ՎիվաՍելը» դառնում են ազգային գլխացավ, բայց դեռ ծաղրում են մեզ

Հունիսի 13, 2016


«Ես այս ամիս ՎիվաՍելին պետք է վճարեմ 72 հազար 600 դրամ։ Ղարաբաղում եմ եղել և ոչ մի ավելորդ զանգ չեմ կատարել, սովորականի նման, հ...

Ռալֆ Յիրիկյանն ընդդեմ ՀԱՊԿ-ի

Ռալֆ Յիրիկյանն ընդդեմ ՀԱՊԿ-ի

Ապրիլի 30, 2016
5

Բարերար և պոռնոաստղ Ռալֆ Յիրիկյանը, որին Քոչարյանի օրոք ներմուծեցին Բեյրութից՝ հայ ժողովրդի տառապանքները շատացնելու համար, լրջա...

Բարերար և պոռնոաստղ Յիրիկյանի փող կորզելու 401-րդ եղանակը

Բարերար և պոռնոաստղ Յիրիկյանի փող կորզելու 401-րդ եղանակը

Ապրիլի 22, 2016
23

Ասում ենք 401-րդ, քանզի առաջին 400-ի հեղինակային իրավունքը պատկանում էր Օստապ Իբրահիմի Բենդերին: Սակայն Յիրիկյանը որևէ հիացմուն...

Փայլուն դիմանկարներ. Խաչիկ Ասրյանի անձնական ողբերգությունը

Փայլուն դիմանկարներ. Խաչիկ Ասրյանի անձնական ողբերգությունը

Ապրիլի 20, 2016
3

Ամեդեո Մոդիլիանին ճանաչված չէր կյանքի օրոք, նա համոզված էր, որ Պաբլո Պիկասոյից տաղանդավոր է, նա կյանքում չիմացավ, թե ինչ ասել է...

Զինվոր կողոպտող Ռալֆ Յիրիկյանը

Զինվոր կողոպտող Ռալֆ Յիրիկյանը

Ապրիլի 20, 2016
4

Համացանցում տարածվել է հայ զինվոր, առաջին գծում մարտնչող շարքային Ռստակյանի բաց նամակը «ՎիվաՍել» ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրի...

Բարերար Յիրիկյանն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Բարերար Յիրիկյանն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Ապրիլի 18, 2016
55

Այսօրվանից ՀՀ և ԼՂՀ տարածքում մեկնարկեց հայ ժողովրդի նորագույն պատմության համազգային թալանի ամենալկտի և խոշոր օպերացիաներից մեկ...

Սեքսը «ՎիվաՍել»-ում և դրա ծանր հետևանքները

Սեքսը «ՎիվաՍել»-ում և դրա ծանր հետևանքները

Ապրիլի 11, 2016
60

ՀՀ տարածքում բնակվող ամենախայտառակ էակներից մեկի` Ռալֆ Յիրիկյանի լկտիացման մեջ մենք զգում ենք մեր անձնական մեղքը: Քանի որ ժաման...

Վանքից հավ գողացողը` մեծ բարերար

Վանքից հավ գողացողը` մեծ բարերար

Ապրիլի 9, 2016
29

Երևում է, հայերի վրա վերջին պատերազմը վատ ազդեց, և նրանք սկսեցին հասկացություններ խառնել, չհասկանալ դրանց իմաստն ու նշանակությո...

Մեծ բարերար Յիրիկյանն ուտում է մարդկանց փողերը

Մեծ բարերար Յիրիկյանն ուտում է մարդկանց փողերը

Մարտի 29, 2016
45

«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մեր երկրում մեծ բարերարի համբավ է վայելում: Սակայն յուրաքանչյուր բարեգործության հ...

Խայտառակ դիմանկարներ. Ռալֆ Յիրիկյան` վանքից հավ գողացողը

Խայտառակ դիմանկարներ. Ռալֆ Յիրիկյան` վանքից հավ գողացողը

Մայիսի 11, 2015
21

Բոլորովին վերջերս ականատես եղանք այսպիսի մի իրավիճակի: Մի քանի բաժանորդներ համացանցում իրենց դժգոհությունն արտահայտեցին Վիվասել...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ