Ազգային խայտառակություն

Անգլիական թագուհի Արմեն Սարգսյանը

Հունվարի 17, 2018
Անգլիական թագուհի Արմեն Սարգսյանը

Օսկան Քոչարյան


Երեկ գրել էինք, զուտ ենթադրաբար, որ նախագահ Սարգսյանը, հավանաբար, որոշել է ՀՀ նախագահ նշանակել Ռալֆ Յիրիկյանին` ելնելով այն հանգամանքից, որ Սարգսյանն ասել էր, թե հաջորդ նախագահը պետք է անցյալում քաղաքականությամբ զբաղված չլինի, լինի անկուսակցական, հեղինակավոր, դալ էլ քիչ է` օտար լեզուներ իմանա: Քանի որ չգտանք մեկին, ով կհամապատասխաներ Սարգսյանի չափորոշիչներին, մենք կանգ առանք խայտառակ բեյրութցի Ռալֆ Յիրիկյանի վրա: Սակայն այլ վարկած էլ կա: Խոսքը Անգլիայում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ, Վազգեն Սարգսյանի բռնության զոհ Արմեն Սարգսյանի մասին է: Սրա մասին արդեն ակնարկել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, թեև զուգահեռաբար նշել է, որ հնարավոր է` մի քանի թեկնածուներից ընտրեն մեկ թեկնածուի և ներկայացնեն հանրությանը: Ամեն դեպքում, Սարգսյանի անունն արդեն դուրս է լողացել և այդ փաստն աչքաթող անել չի ստացվի, թեպետ Սարգսյանը գոնե մեկ հարցում չի համապատասխանում նախագահ Սարգսյանի որոշմանը, այն է` Արմեն Սարգսյանը եղել է և վարչապետ, և դեսպան, որոնք անհնար է քաղաքական պաշտոն չհամարել, իսկ ՀՀ նախագահը ստույգ ասաց, որ իր հաջորդը պետք է լինի առանց քաղաքական անցյալի:


Այնուամենայնիվ, ընդունենք, որ Արմեն Սարգսյանն էլ է հավանական թեկնածու: Ասել, թե սա գերազանց ընտրություն է, նույնն է, թե ոչինչ չասել: Խնդիրն այն է, թե ինչ դիրքերից է դիտարկվում դեսպանի անձը: Իբրև քաղաքական կամ հասարակական գործիչ Արմեն Սարգսյանը չի ունեցել և չունի որևէ առանձնահատկություն, որով նրան կարելի է տարբերակել մյուս հնարավոր թեկնածուներից: Ավելին, նրա անցած ուղին հերթական անգամ կարող է հաստատել այն մտավախությունը, որ Սարգսյանը միշտ էլ սեփական շահերը գերադասելու է պետության շահերից, ինչպես որ վարվել է մինչ օրս: Եվ Ամուլսարի կործանյչ նախագիծը, որի քավորը հենց ինքն է` մեկ այլ խայտառակության (Ռուբեն Վարդանյան) հետ միասին, ասածի վառ ապացույցն է: Իսկ այն փաստը, որ Հայաստանն այսօր Մեծ Բրիտանիայի հետ առանձնապես փայլուն կապեր չունի, իսկ որոշ իմաստներով այդ կապերը կրում են զուտ սիմվոլիկ բնույթ, դա առավելապես Արմեն Սարգսյանի անգործության վաստակն է:


Բայց կա այս խնդրի մյուս կողմը, որտեղից դիտարկելիս դեսպանը դառնում է ուղղակի կատարյալ թեկնածու: Ապրիլյան փոփոխություններից հետո եկող իշխանությունը, ինչպես որ ցանկացած այլ իշխանություն, պիտի ջանա լինել առավելագույնս անկախ, ուժեղ և թելադրող: Իսկ նման իշխանությանը պետք է այնպիսի նախագահ, որը քիթը չի խոթի կառավարության գործերի մեջ և կմնա «անգլիական թագուհու» կարգավիճակում: Հայաստանի համար անգլիական թագուհի հնարավոր էր ներմուծել միայն Անգլիայից, հատկապես որ Արմեն Սարգսյանը ջերմ հարաբերություններ ունի թագավորական ընտանիքի հետ և արդեն յուրացրել է դրա գործառույթները: Կնշանակի` նրան այլևս բացատրելու անհրաժեշտություն չի լինի: Կգա, կնստի իր նստավայրում, հյուրեր կընդունի, ելույթներ կունենա և իրեն կներշնչի, թե ինքը պետության ղեկավարն է: Եվ ինքը գոհ կլինի, և գոհ կլինեն երկրի իրական տերերը:







Դիտումների քանակ 53596


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Մայիսի 24, 2018


Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին բնապահպաններն ու քաղաքացիները առաջին տարին չէ, որ ահազանգում են: Այս վտանգավոր հանքն իսկական պ...

Խաբելու հերթափոխը

Խաբելու հերթափոխը

Մայիսի 7, 2018


Աշխարհն` աշխարհով. «Նաիրիտ» գործարանի բանվորներն իրենց հոգսերով: Հենց երկրում որևէ նոր դեմք է հայտնվում, նրանք անմիջապես վազ են...

Արմեն Սարգսյանը` անտեսանելի մարդը

Արմեն Սարգսյանը` անտեսանելի մարդը

Մայիսի 7, 2018


Այսօր Մոսկվայում կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չ...

Գինու զորությունը

Գինու զորությունը

Մայիսի 4, 2018


Այս օրերին նշանակումների մասին հրամաններն այնքան էլ շատ չեն: Սպասողական վիճակ կա: Փոխարենը թափ են հավաքում պաշտոնաթողություններ...

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Ապրիլի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան չնախատեսված ու հրատապ այցելություն է կատարել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Վերջինս տեղ ...

Ում վրա եք ձեր հույսը դրել

Ում վրա եք ձեր հույսը դրել

Ապրիլի 20, 2018


Երեկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր նստավայր էր հրավիրել հանրապետության ստեղծագործական միությունների ղեկավարներին: Նախագա...

Երկիրը նախագահ չունի

Երկիրը նախագահ չունի

Ապրիլի 16, 2018


Սերժ Սարգսյանը վայր է դրել իր նախագահական լիազորությունները: Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի նոր նախագահը: Այս փոփոխությունի...

Հայաստանը կդառնա կազինոյի խաղադրույք

Հայաստանը կդառնա կազինոյի խաղադրույք

Ապրիլի 5, 2018


Մի շարք հրապարակումներում մենք կանխատեսել էինք, որ Հայաստանը, որպես այդպիսին, շուտով կարող է նաև չլինելմ այսինքն՝ փակվել: Սակայ...

Գյուղսովետի նախագահի մակարդակով

Գյուղսովետի նախագահի մակարդակով

Մարտի 28, 2018


Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի աստեղային ժամը հիմնավորապես փչացրել են: Պարզվում է, որ Սարգսյանի երդմնակալության արարողո...

Արմեն Սարգսյանը հենման կետ չունի

Արմեն Սարգսյանը հենման կետ չունի

Մարտի 13, 2018


Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի շուրջերկրյա ճամփորդությունից ոչ ոք գլուխ չի հանում: Նա հերթական անգամ հայտնվել է Լոնդոնում (սի...

Արշակ Երկրորդի վախտերից

Արշակ Երկրորդի վախտերից

Մարտի 1, 2018


Այսօր խորհրդարանում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացնում էր իր ծրագիրը և փորձեց հանդես գալ սպասվածից ավելի ազատամի...

Արմեն Սարգսյանը խոստացավ ոչինչ չանել

Արմեն Սարգսյանը խոստացավ ոչինչ չանել

Փետրվարի 16, 2018


Մեկ ամիս առաջ ՀՀԿ-ն Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրեց դեսպան Արմեն Սարգսյանին: Այդ առաջարկից հետո թեկնածուն նախագահ Սե...

Արմեն Սարգսյանը պահպանում է հիգիենայի կանոնները

Արմեն Սարգսյանը պահպանում է հիգիենայի կանոնները

Փետրվարի 15, 2018


Եթե դիտարկելու լինենք ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումների շրջանակը, ապա դրանց արդյունավետու...

Երբ սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գնում սարի մոտ

Երբ սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գնում սարի մոտ

Փետրվարի 13, 2018


Քաղաքական տարբեր ուժերի հետ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումների ժամանակ նախանշվում է մի հետաքրքիր օրինաչափությու...

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Փետրվարի 12, 2018


Վերջերս ՀՀ նախագահի թեկնածու, դեսպան Արմեն Սարգսյանն աչքի ընկավ մի զարմանալի հայտարարությամբ: Նա բառացիորեն ասել էր հետևյալը. «...

Մյուսները կարևոր չեն

Մյուսները կարևոր չեն

Փետրվարի 12, 2018


Երբ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին ՀՀԿ-ն առաջարկեց դառնալ նախագահի թեկնածու, վերջինս Սերժ Սարգսյանին ասաց, ...

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Փետրվարի 12, 2018


ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, շարունակելով իր քաղաքական հանդիպումները, վերջապես հանդիպեց նաև ԱԺ «Ծ...

Արմենի քավորը

Արմենի քավորը

Փետրվարի 6, 2018


ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն ինքն իր ձեռքով իրեն գցել է երկակի իրավիճակի մեջ: Մի կողմից նա ասում է, որ դեռևս...

Սիրտը Լոնդոնից չի կտրվում

Սիրտը Լոնդոնից չի կտրվում

Փետրվարի 5, 2018


Դեսպան և նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է իրեն մատուցել իբրև համահայկական առաջնորդ: Ո...

Ներկայացուցչական բնույթի սուբյեկտը

Ներկայացուցչական բնույթի սուբյեկտը

Փետրվարի 1, 2018


Նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը իր հարցազրույցներում սկսել է վստահեցնել,...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ