Ազգային խայտառակություն

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հունվարի 17, 2018
Հայ ժողովրդի գազային պատիժը

Հնարամիտ տղերք, սրամիտ տղերք, քարից հաց քամող, դատարկ տեղից փող շինող տղերք: Ուրիշ ինչ կարելի է ասել մեր կառավարության անդամների մասին, որոնք գիշեր ու ցերեկ նստած միայն մի բանի մասին են մտածում` էլ ի՞նչ տուգանք կարելի է սահմանել ժողովևդի համար: Եվ ժամանակ առ ժամանակ նրանցից մեկը բացականչում է. «Էվրիկա»: Դեռ հայտնի չէ, վարչապետն անձամբ համբուրո՞ւմ է հերթական գյուտարարի ճակատը, թե ոչ, բայց այս անգամ մի լիքը համբույրի արժանի կարող է դառնալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը նոր օրենսդրական փաթեթ է մշակել ու ներկայացրել կառավարություն: Առաջարկվում է ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնների անվտանգության մակարդակը խստացնել, սահմանել նոր տուգանքներ կանոնները չպահպանած անձանց նկատմամբ:


Համաձայն այս փոփոխության, ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման ու գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն պիտի իրականացվի, որի համար կառավարությունը կընտրի իր սրտին հարմար կազմակերպություն: Գազաբալոնների վկայագրման կտրոնի համար բալոնը տեղադրողն ու վկայագիր կազմողը վճարելու է պետական տուրք (սա արդեն պետք է ենթադրվեր): Եթե խախտվել է գազի բալոն տեղադրելու ու վկայագիր տրամադրելու կարգը, ապա այն տեղադրած ընկերության ղեկավարը կտուգանվի 100-ից մինչև 200 հազար դրամի չափով:


Սրա հետ մեկտեղ, գազի լիցքավորման կայաններում, եթե լիցքավորել են մեքենա, որը չի ունեցել գազի բալոնի վկայագիր կամ բալոնի շահագործման ժամկետի վերաբերյալ վկայագրում նշում, ապա գազալցակայանի պաշտոնատար անձը կտուգանվի մեկ միլիոն դրամով: Այսինքն, երկրորդ արգելքով նպաստում են առաջինի պարտադիր իրագործմանը` դրա հետ մեկտեղ ողջ պրոցեսի վերահսկողությունը վերցնելով իրենց ձեռքը:


Հիմա փորձենք գտնել առողջ դատողության պոչը, որովհետև առանց դրա էլ ցանկացած ավտոմեքենա տեխզննում է անցնում, ինչի համար գումար է վճարվում: Եթե այդ զննման ընթացքում նկատվում են անհամապատասխանություններ, բնականաբար, կտրոն պիտի չտրամադրվի: Իսկ սա իր հերթին պիտի նշանակի, որ գազի բալոնները կարող են ներառնվել այդ զննման գործընթացում, ինչն իր հերթին արդեն կնշանակի, որ գազալցակայանները պարտադրված չեն լինի մի նոր ստուգում անցկացնել: Բայց արի ու տես, որ կառավարությունը հեշտ և ողջամիտ տարբերակի ետևից վազողը չէ: Նրան, ընդհակառակն, դժվարն ու աննորմալն է հրապուրում, քանի որ այս դեպքում փողը երկու աղբյուր կունենա: Իսկ եթե նաև երրորդն ու չորրորդն ի հայտ գան (ինչը վաղ թե ուշ հնարամիտները կգտնեն), ապա մի սովորական լիցքավորման գործողություն արդեն իսկ կվերածվի տարտարոսի չարչարանքի: Իսկ մեր չինովնիկների ուզածն էլ հենց դա է:







Դիտումների քանակ 72054


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հանձնարարված է անպայման գտնել

Հանձնարարված է անպայման գտնել

Մայիսի 24, 2018


Հիմա արդեն անսխալ կարելի է պնդել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության յուրաքանչյուր անդամի հստակ հանձնարարական է տվել`...

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մեկ զանգի ժողովրդավարությունը

Մայիսի 18, 2018


Լույսը դեռ չբացված պաշտոնանկությունների ու հեռացումների ալիքը անցնում է ամբողջ երկրով: Յուրաքանչյուր կես ժամը մեկ լսում ես նոր ...

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Նիկոլը ընտրեց վիճակագրական սուտը

Մայիսի 17, 2018


Ազգային վիճակագրական ծառայության պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Ստեփան Մնացականյանն այսօր կառավարության նիստում վերստին 6...

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Մայիսի 11, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առ այսօր ընդամենը մի քանի կադրային նշանակումներ է կատարել, բայց այդքանն էլ բավական եղավ, որ դժգոհողներ...

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Սպասենք դժբախտության

Սպասենք դժբախտության

Մարտի 27, 2018


Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո Հայաստանում մարդիկ իրավացիորեն սկսեցին մեկը մյուս...

Խեղճ դատախազներ, ո՞նց եք ապրելու

Խեղճ դատախազներ, ո՞նց եք ապրելու

Մարտի 14, 2018


Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրված հարցերից մեկը վերաբերում է Հայաստանի դատախազներին մշտական բնակության վայրից դուրս...

Վերնախավում ցնցումներ կլինեն

Վերնախավում ցնցումներ կլինեն

Մարտի 7, 2018


Ազգային ժողովում ներկայացվեց կառավարության նոր կառուցվածքը, և այդ հեռանկարը իր հետ բազում խնդիրներ է բերելու: Եթե դրանցից առաջն...

Քաղաքական և այլ նպատակահարմարության բեռը

Քաղաքական և այլ նպատակահարմարության բեռը

Մարտի 6, 2018


Այս օրերին Ազգային ժողովում մեկը մյուսի ետևից օրենքներ են ընդունվում, որոնց հիմնական միտումը մեկն է` կառավարման կարգը հարմարեցն...

Քաղաք, որ կարելի է նաև չունենալ

Քաղաք, որ կարելի է նաև չունենալ

Մարտի 2, 2018


Եթե կա մի բան, որ մեր կառավարության մոտ ամենալավն է ստացվում, դա գլխից մեծ գործեր բռնելն ու դրանք կիսատ թողնելն է: Հարյուրավոր ...

Բա մի հատ էլ չծխե՞նք պետության հաշվին

Բա մի հատ էլ չծխե՞նք պետության հաշվին

Փետրվարի 19, 2018


Մեր պետական կառույցներում ազնիվ մրցակցություն է սկսվել, թե ով կարող է ավելի հետաքրքիր ձևով մսխել պետության գումարները, ով կարող...

Իրենք գրում, իրենք հաստատում են

Իրենք գրում, իրենք հաստատում են

Փետրվարի 15, 2018


Ազգային ժողովը մենք անվանում ենք օրենսդիր մարմին, այսինքն՝ մի տեղ, որտեղ օրենքներ են լույս աշխարհ գալիս: Բայց ահա «Պառլամենտ մո...

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Եկավ հողը խլելու ժամանակը

Եկավ հողը խլելու ժամանակը

Փետրվարի 8, 2018


ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական ն...

Փակ դռներով կառավարությունը

Փակ դռներով կառավարությունը

Փետրվարի 1, 2018


Այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոր անակնկալ մատուց...

Նախարարների «պապայի արևը»

Նախարարների «պապայի արևը»

Հունվարի 26, 2018


ՀՀ կառավարության աշխատակազմի ու արդարադատության նախարարության կողմից արդեն մշակվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեությա...

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Հունվարի 11, 2018


Տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը վաճառեց Հայաստանի պահուստային ֆոնդի ամբողջ ոսկու պաշարը, բայց դրանից երկիրն ավելի...

Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Դեկտեմբերի 28, 2017


Օրերս հավանության է արժանացել «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը: Դրա մասին ասվում է, թե հիմնական նպատ...

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Դեկտեմբերի 28, 2017


Ներկա կառավարության ակնառու և նշանակալի ձեռքբերումների մասին խոսելն անգամ ավելորդ է: Մեծ հույսերին հաջորդեցին մեծ հիասթափությու...

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Դեկտեմբերի 27, 2017


Բոլորի օրինակով վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է փորձում տարին ամփոփել, բայց այդ բանը նրա մոտ այնքան էլ սահուն չի ստացվում: Կան ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ