Սովորական խայտառակություն

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Հունվարի 18, 2018
Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Այսօր կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած զավեշտալի իրավիճակի մասին գրեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները, թեև կատարվածը ոչ այնքան զվարճալի էր, որքան ցավալի: Եվ հենց այդ ցավն էր, որ ստիպված եղավ ճաշակել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ սկզբում կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, որը ներկայացնում էր ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին հարցը, լրացուցիչ օր խնդրեց։ Նրանից հետո կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Բարձրագույն կրթության» և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների նախագծի համար լրացուցիչ ժամանակ խնդրեց՝ «զուտ այսինչ փոփոխության համար»: Վերջում էլ 2 օր ժամանակ խնդրեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ նախապես հայցելով վարչապետի ներողամտությունը:

 

Վարչապետը ներողամիտ լինելու ցանկություն այս անգամ չուներ: «Կրկին սկսո՞ւմ ենք նույն պատմությունը, պարբերաբար չի կարելի չէ՞ դա անել՝ մեկ օր, երեք օր: Այ այդ զուտերը, այնպես արեք, որ չլինի, երկու օր քննարկել ենք, զուտ, զուտ… Բոլոր դիտողությունները հնարավոր չէ՞ մինչև կառավարության նիստն անել»,- զայրացած հակադարձեց նա` ինքն էլ հրաշալի հասկանալով, որ դա այլևս անհնար է:


Սա ընդամենը թերացում չէ, այլ արդեն հստակ աշխատաոճ է, որ խոր արմատներ է նետել գրեթե բոլոր գերատեսչություններում: Հապաղելը, ուշացնելը, հետաձգելը դարձել են այն միջոցները, որոնք բարդացնում են ոչ միայն աշխատանքը, այլև այն մարդկանց կյանքը, ովքեր կախման մեջ են դրա արդյունքներից: Մինչդեռ չինովնիկների համար սա սեփական կարևորությունը և արված գործի մեծությունը շեշտադրելու պատրվակ է. «Տեսեք, տեսեք, ես այնքան եմ զբաղված, որ ժամանակ չեմ ունեցել սրանք ավարտին հասցնել: Ինձ մի երկու օր էլ տվեք, մի երկու տարի էլ, մի ամբողջ կյանք էլ տվեք ու հաստատ դա կիրագործվի»: Եվ հետո Կարեն Կարապետյանն ինչո՞ւ է այդքան զայրանում: Բոլոր այն խոստումները, որ նա պիտի իրագործեր 2017-ին, հիմա ինքը տեղափոխել է 2018: Եվ այս դեպքում Կարապետյանի «զուտ»-ը Մկրտչյանի «զուտից» մի՞թե տարբերվում է:







Դիտումների քանակ 30620


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հիմա ձեր տարբերությունը ո՞րն է

Հիմա ձեր տարբերությունը ո՞րն է

Հունիսի 5, 2018


Այսօր ողջ օրը կառավարությունում և պետական առանձին օղակներում նշանակումներ ու պաշտոնաթողություններ էին կատարվում: Այս շարքում հա...

Առանց քավորի մնացածը

Առանց քավորի մնացածը

Հունիսի 1, 2018


Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը դիմում է գրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։ Նա ...

Արծվիկի ուշացած վրեժը

Արծվիկի ուշացած վրեժը

Մայիսի 15, 2018


Դաշնակցության քաղաքական էության ու նկարագրի մասին նոր չէ, որ պիտի իմանանք: Վերջին ամսվա իրադարձություններն ընդամենը ավելի ամրապ...

Կարեն Կարապետյանը բացակա է ստացել

Կարեն Կարապետյանը բացակա է ստացել

Մայիսի 2, 2018


Այսօր հայտարարություն էր տարածել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և նշել, թե վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանո...

Ընկեր Լևոնի վերջին երդումը

Ընկեր Լևոնի վերջին երդումը

Ապրիլի 30, 2018


Դաշնակների համար երդում տալը սովորական բան է, հատկապես եթե այդ երդումը նրանք ուտում են մաուզերի ու կուսակցական դրոշի վրա: Կրթու...

Հեղափոխականներին սպիտակ տեռոր է պետք

Հեղափոխականներին սպիտակ տեռոր է պետք

Ապրիլի 26, 2018


«Իշխանություններն սկսել են կիրառել գազային տեռորի նոր հնարքներ: Չորրորդ գյուղում այսօր անջատել են մարդկանց գազը: Եթե գազավիկը դ...

Ո՞ւր են գնում դաշնակները

Ո՞ւր են գնում դաշնակները

Ապրիլի 26, 2018


«Հրաժարվել» և «դաշնակցական» բառերն անհամատեղելի են: Այդ իսկ պատճառով էլ, երբ այսօր տեղեկացվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զա...

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Ապրիլի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է նաև նեղանալ, եթե իրեն տալիս են այսպիսի ձևակերպմամբ հարց. «Ինչքա՞ն աճ պետք է ունենա ՀՀ քաղաքա...

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Ապրիլի 3, 2018


Դեռևս Ամանորի տոներից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ մենք չափից շատ ենք հանգստանում, տոնական օրերի թիվը մեր ...

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարտի 29, 2018


Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել վարորդները: Նրանք իրենց խաբված էին զգում, իսկ տաքսիստներն առանձնապ...

Լևոն Մկրտչյանը ռուսերեն է խոսում

Լևոն Մկրտչյանը ռուսերեն է խոսում

Մարտի 27, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Մոսկվա է մեկնել: Իր այցի շրջանակում Մկրտչյանը հանդիպել է նաև ՌԴ ԿԳ նախարար Օլգա...

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

ԿԳՆ-ին «Չումբո»-յացնում են

ԿԳՆ-ին «Չումբո»-յացնում են

Մարտի 20, 2018


Կրթության և գիտության նախարարությունը հերթական խայտառակ պատմության մեջ է ընկել: Հայտնվել է ինչ-որ մի «Չումբո» նախաձեռնող խումբ ...

Դաշնակները բուհերի օկուպացման փափագ ունեին

Դաշնակները բուհերի օկուպացման փափագ ունեին

Մարտի 16, 2018


Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման էր ներկայացվել «Բար...

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Մարտի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարուհի Հրանուշով հանդերձ գտնվում է Լիբանանում: Տեղի Հայաստանի դեսպանատանը նա հանդիպել է Լիբանան...

Վաչե Գաբրիելյանի «գոլոդոմորի» հայեցակարգը

Վաչե Գաբրիելյանի «գոլոդոմորի» հայեցակարգը

Մարտի 9, 2018


7,5% տնտեսական աճի մասին դեռ շատ կգրվի ու կխոսվի: Այս ցուցանիշի ամենախոցելի տեղն այն է, որ աճը կա, բայց ոչ ոք ոչ տեսնում, ոչ էլ...

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Մարտի 7, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանի երեկ ստորագրած նոր որոշման մեջ ասված էր. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա...

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Մարտի 5, 2018


ԵԿՄ նախագահ, պատգամավոր ու գեներալ Մանվել Գրիգորյանը կարող է շատ սիրել Սերժ Սարգսյանին և մեծ ցանկություն ունենալ, որ հենց նա դա...

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ