Ազգային խայտառակություն

Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Հունվարի 18, 2018
Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Ծառուկ Սարգսյան


Թերթերից մեկն այսօր գրել էր, որ նախկին նախարար և ներկայիս պատգամավոր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալու մասին: Իսկ հետո պատմել էր մի դեպք, որ տեղի էր ունեցել Վարդանյանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվելուց և մի որոշ ժամանակ աշխատելուց հետո: Ըստ լուրերի, վերջինս մտերմիկ շրջապատում խոսելով նախարարի աշխատանքի մասին՝ ասել էր. «Նախարարը մի այնպիսի պաշտոն է, որ ինչին կպնում ես, փող է դուրս գալիս: Նույնիսկ սեղանիդ փոշին, որ ուզում ես թևով սրբես, գետնին թափես, հավաքում ես՝ վերջում տեսնում ես մի կապ կանաչ է, ու գետնին լցնելու տեղը գցում ես դարակդ»:


Տարածված լուրերի առաջին հատվածը` նախարար լինելը ընկեր Աղվանին շատ էր դուր եկել, իսկ ահա երկրորդն ամեն ինչ փչացնում էր: Այդ պատճառով էլ նա շտապել էր հայտարարել, թե իրեն վերագրվող խոսքերը սուտ են ու զրպարտություն: «Նման բան երբեք չեմ ասել: Լուսահոգի մեր պատգամավորներից մեկն էր ասում, որը նախարար չի էլ եղել»,- մանրամասնել էր Վարդանյանը` այդպես էլ չնշելով վախճանված պատգամավորի անունը: Բայց նրա հարցազրույցից րոպեներ անց լուր տարածվեց, թե Աղվանը նկատի է ունեցել «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանին:


Այս պատմության մեջ ամենատգեղը ոչ միայն այն է, որ մարդիկ այդպիսի պատկերացում ունեն նախարարի աշխատանքի մասին, այլ այն, որ Գասպարյանը հիմա ոչ մի գնով չի կարող հակադարձել ընկեր Աղվանին:


Բայց հետաքրքիր է, չէ՞: Անկախ նրանից, թե ով է այդ դարակազմիկ արտահայտության հեղինակը, այն իսկական դաշնակցական միտք է և աշխարհայացք: Դաշնակների համար միշտ փող է եղել առաջնայինը, նրանց հայրենասիրությունն ու նացիոնալիզմը ժամանակավորապես սառեցվում են, երբ լափամանի միջի կալորիաների հոտն է բուրում: Այդպես եղավ 1920-ի մայիսին. բոլշևիկները սրանց առաջարկեցին պահպանել Առաջին Հանրապետության ողջ տարածքը, դրանից էլ բացի ապահովել ելք դեպի Սև ծով: Դաշնակներն էլ մի քանի ամիս շատ լափելու համար մերժեցին այդ առաջարկը: Հետո սկսվեց հայ-թուրքական պատերազմը, որի արդյունքում Հայաստանը նեղացավ մինչև 10 հազար քառակուսի կիլոմետր, ինչն էլ ամրագրվեց Ալեքսանդրապոլի պայմանագրում: Իսկ հետո բոլշևիկները մի կերպ թուրքերից վերադարձրին ևս 20 հազար ք/կ տարածք, դաշնակներն էլ առ այսօր հաչում են, թե իբր Լենինն ու Ստալինը հայկական հողերը նվիրեցին Աթաթուրքին: Սա բարոյականության, նամուսի, տարրական պարկեշտության ի սպառ բացակայության արգասիք է: Դրա համար էլ չենք զարմանում, երբ ինչ-որ մի դաշնակին վերագրում են այսօրինակ գեղեցիկ խոսքեր, որոնք պետք է մեկ անգամ ևս կարդալ ու զզվել. «Նախարարը մի այնպիսի պաշտոն է, որ ինչին կպնում ես, փող է դուրս գալիս: Նույնիսկ սեղանիդ փոշին, որ ուզում ես թևով սրբես, գետնին թափես, հավաքում ես՝ վերջում տեսնում ես մի կապ կանաչ է, ու գետնին լցնելու տեղը գցում ես դարակդ»:







Դիտումների քանակ 39580


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ինչո՞ւ այսքան ուշ

Ինչո՞ւ այսքան ուշ

Հուլիսի 19, 2018


Արդեն երկրորդ ամիսն է` ասպարեզում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը պահանջող պատրվակով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախա...

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Հունիսի 27, 2018


Երևանի կենտրոնում Առաջին հանրապետության հիմնադիր, դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման ծրագրերը վերստին հետաձգվե...

Եթե չես մեռել դաշնակների համար

Եթե չես մեռել դաշնակների համար

Հունիսի 25, 2018


Դաշնակցությունը սիրում է բոլոր հնարավոր առիթներով նշել, թե ինքը համազգային քաղաքական ուժ է և հանդես է գալիս ոչ թե նեղ կուսակցակ...

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Հունիսի 18, 2018


Թերևս չկա մի մարդ, որն արդեն իր վերաբերմունքն արտահայտած չլինի ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկո...

Մանեն անցավ Աղվանի ճանապարհով

Մանեն անցավ Աղվանի ճանապարհով

Հունիսի 13, 2018


Երեկ Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից, քանի որ կուտակային կենսաթոշակային օրենք...

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Նիկոլը շա՞տ խնդրեց

Նիկոլը շա՞տ խնդրեց

Հունիսի 8, 2018


Մինչ օրս էլ դեռ շատ-շատերի համար անպատասխան հարց է մնում, թե այդ ինչ հրաշք կատարվեց, որ Դաշնակցությունը հայտնվեց Նիկոլ Փաշինյան...

Դաշնակներն ուզում են փրկել Նիկոլին

Դաշնակներն ուզում են փրկել Նիկոլին

Հունիսի 4, 2018


Նոր կառավարությունը հրապարակեց իր ծրագրի նախագիծը և դրեց բաց քննարկման: Հունիսի 7-ին այն կմտնի Ազգային ժողով: Այս ընթացքում արդ...

Լուռ և աղմկոտ վիրավորվածները

Լուռ և աղմկոտ վիրավորվածները

Մայիսի 29, 2018


Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին չմասնակցելու առթիվ ՀՀԿ-ի վ...

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Մայիսի 28, 2018


Իշխանություն ունենալու և պահպանելու համար Նիկոլ Փաշինյանին այս պահին օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեկ բան` ամեն գնով իրագործել ար...

Դաշնակները չգիտեն, թե իրենք ովքեր են

Դաշնակները չգիտեն, թե իրենք ովքեր են

Մայիսի 23, 2018


Աշխարհն` աշխարհով, Դաշնակցությունն իր մտասևեռումներով: Մինչ երկրում բուռն խմորումներ են ընթանում, դաշնակներին առավելապես հետաքր...

ՀՅԴ-ում ապստամբություն է հասունանում

ՀՅԴ-ում ապստամբություն է հասունանում

Մայիսի 22, 2018


Վերջին շրջանում դաշնակների գործերն այնքան էլ լավ չեն: Ճիշտ է, նրանց հաջողվեց իշխանափոխության պղտոր ջրերի մեջ դավաճանել կոալիցիո...

Դաշնակցական կանոնների ավերակները

Դաշնակցական կանոնների ավերակները

Մայիսի 14, 2018


Դաշնակցություն կուսակցության առաջնորդները շատ են սիրում գլուխ գովել իրենց ներքին կարգապահության համար և այդ կարգապահությունը հա...

Նիկոլը դաշնակների ցանցն է ընկել

Նիկոլը դաշնակների ցանցն է ընկել

Մայիսի 7, 2018


Դաշնակների մոտ ամեն ինչ կարգին է: Այսինքն, նրանք չեն դավաճանել իրենց էությանը և մեծ արագությամբ ադապտացվում են նոր իրավիճակների...

Աղվանն ուզում է մի հատ էլ երդվել

Աղվանն ուզում է մի հատ էլ երդվել

Մայիսի 4, 2018


Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնեց, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը՝ որոշել է նրան հեռացնել ՀՅԴ...

Մի մուկ խոսեց իր հերթին

Մի մուկ խոսեց իր հերթին

Մայիսի 3, 2018


Դաշնակցության և դրան կից շրջանակներում շատերին է հայտնի, որ Աղվան Վարդանյանի կուսակցական մականունը «մուկ» է: Թե ով է այդպես որո...

Աղավնի Արմենն ու բազե Նիկոլը

Աղավնի Արմենն ու բազե Նիկոլը

Մայիսի 1, 2018


Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ մինչև վարչապետի ընտրության երկրորդ փուլ հարկավոր է Հայա...

Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Մայիսի 1, 2018


Ողջ օրը Ազգային ժողովում ընթացող նիստում հնչած ելույթները վկայում էին մի բան` հստակ դերաբաշխումը կատարված էր, և յուրաքանչյուրը ...

Դաշնակի փիլիսոփայության իմաստը

Դաշնակի փիլիսոփայության իմաստը

Ապրիլի 30, 2018


ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ու Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ