Սովորական խայտառակություն

Գերոնտոֆիլի ընկերը` ՀՀ նախագահ

Հունվարի 19, 2018
Գերոնտոֆիլի ընկերը` ՀՀ նախագահ

Օսկան Քոչարյան


Թեկնածուն հայտնի է, ապագան` ոչ


Ինտրիգը հանգուցալուծվեց: Թեպետև Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ ապագա նախագահը չպիտի ունենա որևէ քաղաքական անցյալ, այնուամենայնիվ, ընտրություն կատարվեց մի անձի վրա, որն ունի պատկառելի քաղաքական անցյալ, եղել է վարչապետ և տարբեր երկրներում ՀՀ դեսպան, իսկ այս պաշտոնները չի կարելի քաղաքական չհամարել: Մի խոսքով, ՀՀ չորրորդ նախագահը Արմեն Սարգսյանն է:


Այն, որ իշխող կուսակցության համար հատկապես նա է նախապատվելի թեկնածու, ներկա պահին դա հասկանալի կարող է լինել միայն ՀՀԿ-ի համար: Գուցե մինչև մարտի 2-ը` մինչև ընտրությունը, հանրությունն ու մյուս քաղաքական ուժերն էլ իրենց համար որոշակի հիմնավորումներ ու պատճառներ գտնեն: Սակայն Արմեն Սարգսյանը երկնքից չի իջել, և նրա անցած ուղին մշտապես եղել է մարդկանց աչքի առաջ, այնպես որ թեկնածուին գնահատելու հարցում հազիվ թե ՀՀԿ-ի տեսակետը որոշիչ դեր խաղա:


Ինչ վերաբերում է առարկություններին, ապա դրա համար շարժառիթների պակաս չկա: Վերցնենք թեկուզ այն փաստը, որ իրականում մեր երկրի ապագա նախագահը 20 տարի բացակայել է երկրից և հազիվ թե հստակ ու ամբողջական պատկերացում ունի ընդհանուր իրավիճակի մասին: Սա նաև վերաբերում է ներքաղաքական հարաբերություններին` մի բան, ինչը էական նշանակություն ունի այն մարդու համար, ով վաղը դառնալու է պետության խորհրդանիշը:


Մյուս կողմից` որքան էլ Հանրապետականը պնդում է, որ իրենց ընտրությունը կանգ է առել անբասիր կենսագրությամբ օժտված և քաղաքականության ջրերի մեջ չթաթախված անձի վրա, այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանի անցած ուղին ունի մի քանի դրվագ, որոնք ուղղակի անհնար է շրջանցել: Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է, որ 1996 թվականի նոյեմբերին վարչապետ նշանակված Սարգսյանը 1997թ. փետրվարին փախուստ տվեց Հայաստանից և հետո հեռախոսով կապվելով լրագրողների հետ պնդեց, թե իբր ինքն առողջական խնդիրներ ունի, մինչդեռ բոլորն էլ հրաշալի գիտեին, թե դրանք ինչ խնդիրներ են և որքանով են «առողջական»: Եվ այսօր Հայկաստանի ամեն մի քաղաքացի լիովին իրավունք ունի նրան հարցնելու. «Կա՞ երաշխիք, որը վաղն էլ, ինչ-ինչ ներիշխանական խմորումների արդյունքում նախագահը կրկին չի կապի ճամպրուկն ու կրկին չի փախչի` «բուժվելու» նկատառումով»: Բացի այդ, հիշենք նրա ընկերությունը աշխարհի ամենաանհասկանալի անբարոյական մարդու` գերոնտոֆիլ արքայազն Չարլզի հետ, հիշենք նաև այն, որ հենց այս ընկերությունը մի քանի այլ թափթփուկի հետ միասին (Ռուբեն Վարդանյանի կարգի) մեզ վաղը կզրկի Սևանից և Ջերկուկից, քանզի սրանց անհրաժեշտ էր Ամուլսարի ոսկին:


Ինչևէ, առաջին անգամ ՀՀ նախագահն ընտրվելու է ոչ թե համաժողովրդական ընտրությունների միջոցով, այլ Ազգային ժողովի կողմից: Կոպիտ ասած` նոր նախագահը լինելու է խորհրդարանի, այլ ոչ թե երկրի նախագահը: Իսկ թե նրա տնօրինությանը հանձնվելիք 7 տարիներից քանիսի համար Արմեն Սարգսյանը կլինի նախագահ, այս հարցի պատասխանը չգիտեն ոչ ՀՀԿ-ն, ոչ ԱԺ-ն, ոչ ժողովուրդը:


Հետգրություն


Ի դեպ, Արմեն Սարգսյանը կարող է օգուտ բերել Հայաստանին: Նա ունի լուրջ կապեր անգլոսաքսոնական էլիտաների հետ, և եթե որոշի դրանք օգտագործել ոչ միայն իր անձնական, այլ նաև պետության շահերի համար, ապա գուցեև նրա ընտրությունը արդարացված լինի:







Դիտումների քանակ 175391


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Մայիսի 24, 2018


Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին բնապահպաններն ու քաղաքացիները առաջին տարին չէ, որ ահազանգում են: Այս վտանգավոր հանքն իսկական պ...

Խաբելու հերթափոխը

Խաբելու հերթափոխը

Մայիսի 7, 2018


Աշխարհն` աշխարհով. «Նաիրիտ» գործարանի բանվորներն իրենց հոգսերով: Հենց երկրում որևէ նոր դեմք է հայտնվում, նրանք անմիջապես վազ են...

Արմեն Սարգսյանը` անտեսանելի մարդը

Արմեն Սարգսյանը` անտեսանելի մարդը

Մայիսի 7, 2018


Այսօր Մոսկվայում կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չ...

Գինու զորությունը

Գինու զորությունը

Մայիսի 4, 2018


Այս օրերին նշանակումների մասին հրամաններն այնքան էլ շատ չեն: Սպասողական վիճակ կա: Փոխարենը թափ են հավաքում պաշտոնաթողություններ...

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Ապրիլի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան չնախատեսված ու հրատապ այցելություն է կատարել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Վերջինս տեղ ...

Ում վրա եք ձեր հույսը դրել

Ում վրա եք ձեր հույսը դրել

Ապրիլի 20, 2018


Երեկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր նստավայր էր հրավիրել հանրապետության ստեղծագործական միությունների ղեկավարներին: Նախագա...

Երկիրը նախագահ չունի

Երկիրը նախագահ չունի

Ապրիլի 16, 2018


Սերժ Սարգսյանը վայր է դրել իր նախագահական լիազորությունները: Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի նոր նախագահը: Այս փոփոխությունի...

Հայաստանը կդառնա կազինոյի խաղադրույք

Հայաստանը կդառնա կազինոյի խաղադրույք

Ապրիլի 5, 2018


Մի շարք հրապարակումներում մենք կանխատեսել էինք, որ Հայաստանը, որպես այդպիսին, շուտով կարող է նաև չլինելմ այսինքն՝ փակվել: Սակայ...

Գյուղսովետի նախագահի մակարդակով

Գյուղսովետի նախագահի մակարդակով

Մարտի 28, 2018


Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի աստեղային ժամը հիմնավորապես փչացրել են: Պարզվում է, որ Սարգսյանի երդմնակալության արարողո...

Արմեն Սարգսյանը հենման կետ չունի

Արմեն Սարգսյանը հենման կետ չունի

Մարտի 13, 2018


Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի շուրջերկրյա ճամփորդությունից ոչ ոք գլուխ չի հանում: Նա հերթական անգամ հայտնվել է Լոնդոնում (սի...

Արշակ Երկրորդի վախտերից

Արշակ Երկրորդի վախտերից

Մարտի 1, 2018


Այսօր խորհրդարանում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացնում էր իր ծրագիրը և փորձեց հանդես գալ սպասվածից ավելի ազատամի...

Արմեն Սարգսյանը խոստացավ ոչինչ չանել

Արմեն Սարգսյանը խոստացավ ոչինչ չանել

Փետրվարի 16, 2018


Մեկ ամիս առաջ ՀՀԿ-ն Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրեց դեսպան Արմեն Սարգսյանին: Այդ առաջարկից հետո թեկնածուն նախագահ Սե...

Արմեն Սարգսյանը պահպանում է հիգիենայի կանոնները

Արմեն Սարգսյանը պահպանում է հիգիենայի կանոնները

Փետրվարի 15, 2018


Եթե դիտարկելու լինենք ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումների շրջանակը, ապա դրանց արդյունավետու...

Երբ սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գնում սարի մոտ

Երբ սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գնում սարի մոտ

Փետրվարի 13, 2018


Քաղաքական տարբեր ուժերի հետ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումների ժամանակ նախանշվում է մի հետաքրքիր օրինաչափությու...

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Փետրվարի 12, 2018


Վերջերս ՀՀ նախագահի թեկնածու, դեսպան Արմեն Սարգսյանն աչքի ընկավ մի զարմանալի հայտարարությամբ: Նա բառացիորեն ասել էր հետևյալը. «...

Մյուսները կարևոր չեն

Մյուսները կարևոր չեն

Փետրվարի 12, 2018


Երբ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին ՀՀԿ-ն առաջարկեց դառնալ նախագահի թեկնածու, վերջինս Սերժ Սարգսյանին ասաց, ...

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Փետրվարի 12, 2018


ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, շարունակելով իր քաղաքական հանդիպումները, վերջապես հանդիպեց նաև ԱԺ «Ծ...

Արմենի քավորը

Արմենի քավորը

Փետրվարի 6, 2018


ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն ինքն իր ձեռքով իրեն գցել է երկակի իրավիճակի մեջ: Մի կողմից նա ասում է, որ դեռևս...

Սիրտը Լոնդոնից չի կտրվում

Սիրտը Լոնդոնից չի կտրվում

Փետրվարի 5, 2018


Դեսպան և նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է իրեն մատուցել իբրև համահայկական առաջնորդ: Ո...

Ներկայացուցչական բնույթի սուբյեկտը

Ներկայացուցչական բնույթի սուբյեկտը

Փետրվարի 1, 2018


Նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը իր հարցազրույցներում սկսել է վստահեցնել,...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ