Սովորական խայտառակություն

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Հունվարի 19, 2018
Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Երբ երեկ կառավարության նիստում մերժվեցին Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Գյուղատնտեսության պետական աջակցության մասին ՀՀ օրենքների նախագծերը, վարչապետ Կարեն Կարապետյանը առիթը բաց չթողեց այդ նախաձեռնությունը որակելու իբրև պոպուլիստական ու դեռ հավելեց, որ այն փաստացի ֆինանսական հաշվարկ չունի: Սա, ինչ խոսք, վարչապետի հակահարվածն էր Ծառուկյանի թիմի ագրեսիվ պահվածքին, որն արդեն մեկ-երկու ամիս դրսևորվում է տարբեր իրավիճակներում: Կարեն Կարապետյանը հատկապես ցանկանում էր շեշտել, որ պոպուլիզմ են ոչ միայն տվյալ նախագծերը, այլ այն ամենը, ինչ անում է դաշինքը:


Դաշինքում սա անմիջապես հասկացան: Այդ պատճառով էլ պատասխան հակահարվածը համակարգված էր ու լայն ճակատով: Դաշինքի պատգամավորները սկսեցին մեկը մյուսի ետևից կրակ ու բոց թափել վարչապետի գլխին` մեղադրելով նրան երկրի բոլոր դժբախտությունների համար:


ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարչապետին խորհուրդ տվեց պոպուլիզմ փնտրել ոչ թե իրենց խմբակցության նախագծերի մեջ, այլ՝ սեփական խոստումների և գործողությունների։ «Եթե խոսակցությունը տեղափոխվում է այդ դաշտ, պիտի խորհուրդ տամ՝ վստահաբար կգտնեն պոպուլիզմ 850 մլն խոստացված, բայց էդպես էլ չիրականացված ներդրումների դաշտում։ Պոպուլիզմ խորհուրդ կտամ գտնել տարբեր գմփոցների, դմփոցների, որ էդպես էլ չիրականացվեց տնտեսական գոլերի տիրույթում»,- հայտարարեց վերջինս: Իսկ պատգամավոր Վարդևան Գրիգորյանն իր հերթին նկատեց. «Սա առաջին դեպքը չէ, մերժողական գործելաոճ է դրսևորվում հատկապես այն նախագծերի նկատմամբ, որոնք առնչվում են տնտեսությանը»:


Վարչապետն, իհարկե, պաշտպանվողական տակտիկա ունի և իր հասցեին հնչող մեղադրանքներին կարողանում է պատասխանել. «Այդպես ո՞նց կլինի, վաղը նախաձեռնելու են` եկեք բոլորին փող տանք, եկեք բոլոր հարկերն ազատենք»,- դժգոհում է նա` մատնանշելով իր ասած պոպուլիզմի հիմքերը, միայն թե դրանից խնդիրը չի փակվում, այլ նոր թափ է հավաքում: Իսկ այս ամբողջ իրարանցման մեջ ամենացավալին կրկին այն է, որ Ծառուկյանն ու Կարապետյանը վիճաբանում են և այդ անվերջանալի վեճի արդյունքում տուժում են շարքային քաղաքացիները, որովհետև լեզվակռվից սայլը տեղից չի շարժվելու, հրատապ հարցերը մղվում են երկրորդ պլան, իսկ փոխադարձվող մեղադրանքները նվազեցնում են կոմպրոմիսի շանսերը` դաշտը հանձնելով նրան, ինչը տվյալ պարագայում երկու կողմերի համար էլ նույն անունն ունի` պոպուլիզմ:







Դիտումների քանակ 5507


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Միտինգը թանկ հաճույք է

Միտինգը թանկ հաճույք է

Փետրվարի 16, 2018


Մինչ բոլորը գլուխ են կոտրում պարզելու, թե այդ ինչպես պատահեց, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն այդքան թանկացան, մինչ ...

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Փետրվարի 12, 2018


ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, շարունակելով իր քաղաքական հանդիպումները, վերջապես հանդիպեց նաև ԱԺ «Ծ...

Ծառուկյանը կպայքարի՞ «քուչի տղերքի» դեմ

Ծառուկյանը կպայքարի՞ «քուչի տղերքի» դեմ

Փետրվարի 9, 2018


Ինչպես արդեն հայտնել էինք, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ընտրական օրենսգրքում փոփոխություն...

Համերաշխների անհամերաշխությունը

Համերաշխների անհամերաշխությունը

Փետրվարի 9, 2018


Վերջին շրջանում «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի ջրերը մի առվով չեն գնում, խորը մրցակցություն գոյություն ունի, այդ իսկ պատճառով էլ շ...

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Եկավ հողը խլելու ժամանակը

Եկավ հողը խլելու ժամանակը

Փետրվարի 8, 2018


ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական ն...

Լուռ և ջղաձիգ

Լուռ և ջղաձիգ

Փետրվարի 7, 2018


Հավանաբար, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանին զայրացրել է այն փաստը, որ մարդկանց հետաքրքրում է, թե երբ են վերջ...

Ուրացողների շարքերը ստվարանում են

Ուրացողների շարքերը ստվարանում են

Փետրվարի 6, 2018


Երբ «Ծառուկյան» դաշինքը հանդես եկավ նախաձեռնությամբ` վերանայել Ընտրական օրենսգիրքը և հրաժարվել տարածքային, ռեյտինգային ընտրակար...

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Փետրվարի 2, 2018


Ինչպես արդեն տեղեկացվել է, Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունը կայանալու է մարտի 2-ին, Ազգային ժողովում: Օրենքի պահանջի համաձա...

Խոսրովի վրեժխնդրությունը

Խոսրովի վրեժխնդրությունը

Փետրվարի 1, 2018


Երկու շաբաթ առաջ, երբ խորհրդարանում քննարկվում էր «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հեղինակած հարկային փոփոխությունների նախագի...

Պարտվում են` վատ է, հաղթում են` լավ է

Պարտվում են` վատ է, հաղթում են` լավ է

Հունվարի 31, 2018


«Ծառուկյան» դաշինքը համառորեն ցանկանում է փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում: Այս անգամ էլ նրանք ԱԺ պետաիրավական և մա...

Ծառուկյանը կլսի Ծառուկյանի կարծիքը

Ծառուկյանը կլսի Ծառուկյանի կարծիքը

Հունվարի 24, 2018


Երբ պարզ դարձավ, որ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է, «Ծառուկյան» դաշ...

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Հունվարի 18, 2018


Այսօր կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած զավեշտալի իրավիճակի մասին գրեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները, թեև կատարվածը ոչ ա...

Այն, ինչ կարելի է ՀՀԿ-ին, չի կարելի «Ելքին»

Այն, ինչ կարելի է ՀՀԿ-ին, չի կարելի «Ելքին»

Հունվարի 16, 2018


«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը միշտ չէ, որ Ազգային ժողով է գնում: Ավելի ստույգ` ընդհանրապես չի գալիս, բացառո...

Երեկ դեմ էին, այսօր փոշմանել են

Երեկ դեմ էին, այսօր փոշմանել են

Հունվարի 15, 2018


Ինչպես հայտնի է, «Ելք» դաշինքը նախատեսել է հունվարի 19-ին` ժամը 17:00-ին, երթ կազմակերպել ընդդեմ թանկացումների: Քաղաքական ուժեր...

Օրենսգիրքն ուզում են դարձնել իրենց հագով

Օրենսգիրքն ուզում են դարձնել իրենց հագով

Հունվարի 13, 2018


Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մ...

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Հունվարի 12, 2018


ՀՅԴ - «Ծառուկյան» դաշինք մրցակցությունը գնալով ավելի է սրվում` իշխանական կոալիցիայում տեղ զբաղեցնելու հեռանկարով: Եթե դաշնակներ...

Նեղացածների «համագործակցությունը»

Նեղացածների «համագործակցությունը»

Հունվարի 9, 2018


«Ելք» և «Ծառուկյան» դաշինքների միջև հետաքրքիր հարաբերություններ են ձևավորվում: Այն, ինչ առաջարկում է «Ելքը», «Ծառուկյանը» մերժո...

Վարչապետ, քեզ չհասկացանք

Վարչապետ, քեզ չհասկացանք

Հունվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն մի քանի առիթներով ոչ միայն հայտարարել էր, որ Հայաստանում չափազանց շատ են հանգստյան օրերը, այլև...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ