Ազգային խայտառակություն

Գերոնտոֆիլ արքայազնի հպատակները սկզբունքորեն չեն ծառայում ՀՀ բանակում

Հունվարի 20, 2018
Գերոնտոֆիլ արքայազնի հպատակները սկզբունքորեն չեն ծառայում ՀՀ բանակում

Ջհանգիր Լֆիկյան


Հարցին, թե մեր բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն ինչու չեն ծառայել Ազգային բանակում, պաշտպանական գերատեսչությունից միշտ միևնույն պատասխանն են տալիս` վստահեցնելով, որ նման բան չկա, դա օրինաչափություն չէ, պարզապես մի քանիսի տղաները կամ հիվանդ են, կամ ուսումը շարունակում են արտերկրում: Եվ քանի որ այդ «մի քանիսը» սովորաբար հասնում է մի քանի հազարի, ապա այն պահին, երբ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրվելու, շարքային քաղաքացիներին ամենից շատ հետաքրքրած հարցերից մեկն էլ դա դարձավ` իսկ Սարգսյանի տղաները ծառայե՞լ են:


Այս հարցին պատասխանելու համար ցանկացած հայաստանցի ոչնչով չի զիջի ոչ Նոստրադամուսին, ոչ Վանգային, քանի որ անմիջապես կգուշակի: Իսկ պատասխանն էլ մեկն է ու եզակի. ոչ, նրանք նույնպես չեն ծառայել:


Արմեն Սարգսյանը երկու որդի ունի՝ Վարդան և Հայկ Սարգսյանները: Հայկ Սարգսյանին դեռևս նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք երկու անգամ տարկետում է տրվել՝ ուսումը շարունակելու հիմքով: Առաջին անգամ՝ մինչև 2005թ. աշնանային, երկրորդ անգամ՝ մինչեւ 2007թ. գարնանային զորակոչը՝ ուսումնառության ավարտը: 38-ամյա Վարդան Սարգսյանը նույնպես բանակի երես չի տեսել, փոխարենը հաջողությամբ տնօրինում է հոր բիզնեսները: Եվ ընդհանրապես, եթե դիտենք ապագա նախագահի կենսագրությունը, ապա նա դեռևս 1992 թվականին, այսինքն, Ղարաբաղյան պատերազմի ամենածանր տարիներին իր ընտանիքին հավաքեց ու մեկնեցին Լոնդոն: Այնտեղ չէին կրակում, այնտեղ ցուրտ ու մութ տարիներ չկային, այնտեղ հայ երեխաներին բանակ չէին տանելու: Ահա նման հայրենասիրական մղումների վրա դաստիարակված զավակների հայրն էլ վաղը գալու է և ղեկավարելու է Հայաստանը:


Հետգրություն 1


Իոսիֆ Ստալինի տղան Հայրենական պատերազմում գնաց առաջնագիծ և սպանվեց գերության մեջ, Անաստաս Միկոյանի ավագ զավակը զոհվեց, Նիկիտա Խրուշչովի զավակն էլ հետ չեկավ պատերազմից: Ստալինի շրջապատից բոլորի զավակները մեկնել են ռազմաճակատ, չկար մեկը, ով համարձակվեր նրան դիմել բանակի հարցով, քանզի հենց ինքը` պետութան առաջին դեմքը, իր զավակին կործանեց պատերազմում: Այսինքն, հանրությանը օրինակ պետք է ծառայի ղեկավարությունը: Եթե այն սկզբունքային է և բարոյական, ապա հանրությունը չի կարող այլ ճանապարհներով փորձել իր հարցերը լուծել, եթե ղեկավարությունն անսկզբունքային է և անբարոյական, ուրեմն, էլ մի գանգատվեք, թե հայ ժողովրդի առանցքային ազգային գաղափարը դարձել է Վազգեն Սարգսյանի ստեղծած բանակից իրենց զավակներին փրկելը: Իհարկե, հայերը հնազանդ են, նրանք ինչ ասես չեն տեսել իրենց կյանքում. Էլ Վազգեն, էլ Վանո, էլ ֆլան-ֆստան, բայց հայերն, այնուամենայնիվ, էշ չեն: Նրանք հաստատ չեն ցանկանա իրենց զավակներին առաջնագիծ ուղարկել Արմեն Սարգսյանի, այլ էլիտար անձանց բալեքի փոխարեն: Եվ շատերի համար այդ ցանկությունն իրականացվում է. մեկը փախչում է երկրից, մյուսը` փողով ազատվում: Դե, իսկ եթիմներն էլ ճար չունեն, նրանք կծառայեն և ՀՀ չորրորդ նախագահի զավակների, և գործող ու նախկին նախարարների, և հայ ժողովրդի այլ վառ անհատականությունների զավակների փոխարեն:


Հետգրություն 2


Ի դեպ, երեկ Հ1 հեռուստաալիքով մեջբերեցին ՀՀ ապագա չորրորդ առաջին տիկնոջը, որն ասաց, թե իր զավակներն իրենց համարում են բրիտանացի, բայց չեն հրաժարվում հայկականությունից (հավանաբար, հենց հայկականությունից չհրաժարվելու պատճառով էլ հորը Հայաստան խոպան են ուղարկում): Հավելենք, որ, դիցուք, եթե մարդն իրեն բրիտանացի է համարում, գերոնտոֆիլ և տամպոն Չարլզի հպատակաը, ապա ինչպե՞ս կարող ենք նրանից պահանաջել հայոց բանակում ծառայել: Այս առւմով որևէ հարց չկա ապագա չորրորդ նախագահին: Հարցը պետք է ուղղվի ՀՀԿ-ին` երրորդ նախագահի գլխավորությամբ. մի՞թե չկար մեկ այլ թեկնածու, որի զավակներն իրենց գոնե տամպոն Չարլզի հպատակ չէին համարի:







Դիտումների քանակ 74063


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դոն Պիպոն գտավ իր պաշտպանին

Դոն Պիպոն գտավ իր պաշտպանին

Հունիսի 29, 2018


Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, որը նաև պաշտպանության նախարարի խորհրդականն է, ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել հ...

Չսեղմված ձեռքի աղմուկը

Չսեղմված ձեռքի աղմուկը

Հունիսի 28, 2018


Նախագահ Արմեն Սարգսյանին Միացյալ Նահանգներ են ուղարկել հաճելի և ուրախ ճամփորդության, իսկ նա գնացել և ընկել է միջազգային սկանդալ...

Կուտակային խաբեություն

Կուտակային խաբեություն

Հունիսի 27, 2018


Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: Մասնավորապես, նա ստորագրել է «Կուտակային...

Նիկոլը ճնշում է նախագահին

Նիկոլը ճնշում է նախագահին

Հունիսի 21, 2018


Բոլորս էլ շատ լավ գիտենք, թե պետական լրատվամիջոցներն ինչպես են աշխատում բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վերևից գալիս է հրահանգը,...

Վարչապետն ընդդեմ նախագահի

Վարչապետն ընդդեմ նախագահի

Հունիսի 7, 2018


Որքան էլ առաջին հայացքից կարող է այն տպավորությունը ստեղծվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը լեզու են գ...

Փաշինյան Նիլոլը` ԱԻ նախարա՞ր

Փաշինյան Նիլոլը` ԱԻ նախարա՞ր

Հունիսի 5, 2018


Երբ դժգոհ քաղաքացիները բողոքի ակցիաներ են կազմակերպում և փակում են քաղաքի փողոցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերից դիմո...

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Մայիսի 24, 2018


Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին բնապահպաններն ու քաղաքացիները առաջին տարին չէ, որ ահազանգում են: Այս վտանգավոր հանքն իսկական պ...

Խաբելու հերթափոխը

Խաբելու հերթափոխը

Մայիսի 7, 2018


Աշխարհն` աշխարհով. «Նաիրիտ» գործարանի բանվորներն իրենց հոգսերով: Հենց երկրում որևէ նոր դեմք է հայտնվում, նրանք անմիջապես վազ են...

Արմեն Սարգսյանը` անտեսանելի մարդը

Արմեն Սարգսյանը` անտեսանելի մարդը

Մայիսի 7, 2018


Այսօր Մոսկվայում կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չ...

Գինու զորությունը

Գինու զորությունը

Մայիսի 4, 2018


Այս օրերին նշանակումների մասին հրամաններն այնքան էլ շատ չեն: Սպասողական վիճակ կա: Փոխարենը թափ են հավաքում պաշտոնաթողություններ...

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Ապրիլի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան չնախատեսված ու հրատապ այցելություն է կատարել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Վերջինս տեղ ...

Ում վրա եք ձեր հույսը դրել

Ում վրա եք ձեր հույսը դրել

Ապրիլի 20, 2018


Երեկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր նստավայր էր հրավիրել հանրապետության ստեղծագործական միությունների ղեկավարներին: Նախագա...

Երկիրը նախագահ չունի

Երկիրը նախագահ չունի

Ապրիլի 16, 2018


Սերժ Սարգսյանը վայր է դրել իր նախագահական լիազորությունները: Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի նոր նախագահը: Այս փոփոխությունի...

Հայաստանը կդառնա կազինոյի խաղադրույք

Հայաստանը կդառնա կազինոյի խաղադրույք

Ապրիլի 5, 2018


Մի շարք հրապարակումներում մենք կանխատեսել էինք, որ Հայաստանը, որպես այդպիսին, շուտով կարող է նաև չլինելմ այսինքն՝ փակվել: Սակայ...

Գյուղսովետի նախագահի մակարդակով

Գյուղսովետի նախագահի մակարդակով

Մարտի 28, 2018


Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի աստեղային ժամը հիմնավորապես փչացրել են: Պարզվում է, որ Սարգսյանի երդմնակալության արարողո...

Արմեն Սարգսյանը հենման կետ չունի

Արմեն Սարգսյանը հենման կետ չունի

Մարտի 13, 2018


Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի շուրջերկրյա ճամփորդությունից ոչ ոք գլուխ չի հանում: Նա հերթական անգամ հայտնվել է Լոնդոնում (սի...

Արշակ Երկրորդի վախտերից

Արշակ Երկրորդի վախտերից

Մարտի 1, 2018


Այսօր խորհրդարանում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացնում էր իր ծրագիրը և փորձեց հանդես գալ սպասվածից ավելի ազատամի...

Արմեն Սարգսյանը խոստացավ ոչինչ չանել

Արմեն Սարգսյանը խոստացավ ոչինչ չանել

Փետրվարի 16, 2018


Մեկ ամիս առաջ ՀՀԿ-ն Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրեց դեսպան Արմեն Սարգսյանին: Այդ առաջարկից հետո թեկնածուն նախագահ Սե...

Արմեն Սարգսյանը պահպանում է հիգիենայի կանոնները

Արմեն Սարգսյանը պահպանում է հիգիենայի կանոնները

Փետրվարի 15, 2018


Եթե դիտարկելու լինենք ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումների շրջանակը, ապա դրանց արդյունավետու...

Երբ սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գնում սարի մոտ

Երբ սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գնում սարի մոտ

Փետրվարի 13, 2018


Քաղաքական տարբեր ուժերի հետ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումների ժամանակ նախանշվում է մի հետաքրքիր օրինաչափությու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ