Ազգային խայտառակություն

Զարուհի Փոստանջյանին Վրաստանի սահմանին բեյրութցու տեղ են դրել

Հունվարի 22, 2018
Զարուհի Փոստանջյանին Վրաստանի սահմանին բեյրութցու տեղ են դրել

Քոչար Օսկանյան


Երեկ Վրաստանի սահմանապահներն արգելեցին «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երեւանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանին մուտք գործել այդ երկիր: Ընդդիմադիր գործիչը հատել էր Հայաստանի «Բավրա» անցակետը, սակայն վրացական «Նինոծմինդա» անցակետում տեղի աշխատակիցներն ասել էին, որ Փոստանջյանի մուտքն արգելված է այդ երկիր: Ընդդիմադիր գործիչը փորձել էր ճշտել արգելքի պատճառները, և Վրաստանի սահմանապահները նրան մի գրություն էին փոխանցել, որում որպես արգելքի պատճառ նշված էր «օրենքով նախատեսված այլ դեպքերը»` առանց մանրամասների:


Այն, որ Զարուհի Փոստանջյանը կուսակիցների հետ հայաբնակ Ախալքալակի շրջան էր մեկնում «Երկիր Ծիրանի»-ի նախաձեռնած համահայկական ընդվզման քարոզչության նպատակով, դա վաղուց էր հայտնի: Վրացիները ևս կարող էին իմանալ այդ մասին: Ու հիմա, երբ տիկին Զարուհին պնդում է, ե իբր վրացական կողմն իր մուտքի արգելքը սահմանել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով, սա ոչ միայն տրամաբանական չէ, այլ սադրիչ ենթադրություն է: Եթե նրան հանդուրժում են Երևանում, ինչո՞ւ պիտի չհանդուրժեն Ջավախքում:


Խնդիրն այստեղ ուրիշ է: Ակնհայտ է, որ, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանի իշխանություններն այդքան զահլա ու համբերատարություն չունեն, որ զոհ գնան տիկին Զարուհու քմահաճույքներին: Եթե վերջինս իրենց երկիր է գնում ոչ բարի նպատակներով, ապա վրացիները լիովին իրավունք ունեն փակելու նրա ճանապարհը: Սա ինքնիշխան պետություն է, ներքին ու արտաքին քաղաքական շահեր ունի, էլ չենք խոսում այն մասին, որ Ջավախքն իր էթնիկ կազմով արդեն իսկ զգուշավորություն է պահանջում: Իսկ եթե ինչ-որ մեկի խելքին փչել է այնտեղ ընդվզումների մասին կոչեր հնչեցնել, ապա չկա ավելի հեշտ միջոց, քան պարզապես դուռը փակել և ցույց տալ ետդարձի ճանապարհը, ինչն էլ արվել է Փոստանջյանի դեպքում: Եվ ուրեմն, «Երկիր Ծիրանի»-ի առաջնորդի` միջազգային մասշտաբների դավադրության մասին մտքերն առնվազն ծիծաղելի են, ինչպես որ ծիծաղ պիտի հարուցի մի մարդու համաշխարհային շրջագայությունը, ով սեփական երկրում նույնիսկ մի փոքրիկ գյուղ ոտքի հանել չի կարող:


Հետգրություն


Ի դեպ, վրացիները բավական սկզբունքային են իրենց երկիրն այցելողների հանդեպ, ի տարբերություն հայերի: Բազմիցս գրել ենք, որ վրացական հյուպատոսարաններին արգելված է մուտքի վիզա տալ Բեյրութում ծնված յուրաքանչյուր հայի, անկախ քաղաքացիությունից, լինի դա Արսինե Խանջյանը, թե Սերժ Թանկյանը: Քանզի վրացիները գիտեն, որ Բեյրութն առնավազն «Սասնա ծռեր» է, կամ ԱՍՍԱԼԱ ու «Հեզբոլահ»: Բա վրացիների ինչի՞ն են դրանք պետք: Որ գնան Ջավախքում մթնոլրոտ պղտորե՞ն: Դա հայերն են, որ թույլ են տալիս Հայաստան ներխուժել արսինեխանջյաններին ու ալեկենիգոմշյաններին, իսկ հետո էլ զարմանում են, թե որտեղից բուսնեցին սասնածռերը...







Դիտումների քանակ 41420


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Եվ մի տանիր զմեզ ի քյալագյոզություն

Եվ մի տանիր զմեզ ի քյալագյոզություն

Փետրվարի 19, 2018


Մեր քաղաքացիները շատ բաներից են դժգոհում: Նրանցից ոմանք առաջարկում են պայքարել հոռի երևույթների և անօրինականությունների դեմ: Բա...

Զախարյանը նախանձում է Փոստանջյանին

Զախարյանը նախանձում է Փոստանջյանին

Փետրվարի 15, 2018


«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ, հրաշքով քաղբանտարկյալ չդարձած Անի Զախարյանը տևական ժամանակ խոր լռություն էր պահ...

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Փետրվարի 14, 2018


Քաղաքապետարանի վերջին նիստի, կոյուղաջրերի, դրանց բուրմունքի և եղածին ուղեկցող ծեծուջարդի մասին մեր համաքաղաքացիները դեռ երկար կ...

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Փետրվարի 14, 2018


Երևան քաղաքի ավագանու անդամ, «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին այսօր թույլ չտվեցին իր ծառայողական մեքենա...

Հայաստանի Սաակաշվիլին կին է

Հայաստանի Սաակաշվիլին կին է

Փետրվարի 12, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, որի գործողություններն առանց այդ էլ աչքի չէին ընկնում ինքնատիպությամբ...

Զարուհին պարապ ականջ է փնտրում

Զարուհին պարապ ականջ է փնտրում

Փետրվարի 7, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցությունը աշխարհներ կտրեց, օվկիանոսներ անցավ, երկրներ փոխեց, որ իրականություն դարձնի իր համահայկական մեծ ը...

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փետրվարի 2, 2018


Հավանաբար, առաջիկայում մենք կըմբոշխնենք հայ երկու ազգային խայտառակության` Զարուհի Փոստանջյանի և Արա Աբրահամյանի մենամարտը: Թե ո...

Խելացի Րաֆֆին և անխելք Րաֆֆին

Խելացի Րաֆֆին և անխելք Րաֆֆին

Հունվարի 25, 2018


Զարուհի Փոստանջյանն այսօր դարձյալ խոսել է: Ասել է, որ իրենք շարժվում են առաջ, ու եթե ձախողած լինեին, ապա իրենցից այսքան չէին վա...

Զարուհի Փոստանջյանը` ապագա Չե Գևարա

Զարուհի Փոստանջյանը` ապագա Չե Գևարա

Հունվարի 24, 2018


Այն պահից ի վեր, երբ վրաց սահմանապահները «Նինոծմինդա» սահմանային անցակետում թույլ չտվեցին «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար ...

«Երկիր Ծիրանիի» թույլ ծղրտոցը

«Երկիր Ծիրանիի» թույլ ծղրտոցը

Հունվարի 19, 2018


Այսօր իրադարձություններով հարուստ օր էր հանրապետության համար: Հենց միայն երկրի ապագա նախագահի թեկնածուի անվան շրջանառումը և «Ել...

Զարուհու թիվ մեկ փափագը

Զարուհու թիվ մեկ փափագը

Հունվարի 17, 2018


Թանկացումների դեմ «Ելք» դաշինքի հրավիրած երթին շատերը չեն մասնակցի, բայց ամենաշատը չի մասնակցի Զարուհի Փոստանջյանը, քանի որ պաթ...

Զարուհին գնում է կրակի բերան

Զարուհին գնում է կրակի բերան

Հունվարի 9, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի համահայկական ընդվզման ծրագիրը իր նմանը չի ունեցել: Սա հավանաբար միակ դ...

Երկիր ծիրանի՞», թե՞ սատանայապաշտներ

Երկիր ծիրանի՞», թե՞ սատանայապաշտներ

Դեկտեմբերի 29, 2017


Քանի դեռ բոլորը մեկմեկու գալիք Ամանորի շնորհավորական մաղթանքներ են հղում, «Երկիր ծիրանի» կուսակցությունը բառերի այլ խմբաքանակ է...

Հայրիկյանի դուստր Զարուհին

Հայրիկյանի դուստր Զարուհին

Դեկտեմբերի 15, 2017


Ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր, երբ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դատի էր տալիս ԿԸՀ-ին` մեղադրելով այդ կառույցին այն բանի համա...

Խոտակերների ժամանակը

Խոտակերների ժամանակը

Դեկտեմբերի 11, 2017


Ամեն առավոտ մի դարակազմիկ հայտարարության տեքստ գրող Զարուհի Փոստանջյանն այսօր էլ մեզ անգործ չի թողել և լույսը դեռ չբացված «Հանո...

Ալամ աշխարհի Փոստանջյան Զարուհին

Ալամ աշխարհի Փոստանջյան Զարուհին

Դեկտեմբերի 9, 2017


Հայաստանում իշխանության տապալման, առաջիկայում ընդվզման օր իրականացնելու համար ԱՄՆ մեկնած «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զ...

Զարուհին հիմա էլ Կրուպսկայան է

Զարուհին հիմա էլ Կրուպսկայան է

Դեկտեմբերի 7, 2017


«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, որ 10 օր շարունակ Միացյալ Նահանգներում էր ու որոշել էր այնտեղ համահայ...

Զարուհու ամերիկյան խայտառակությունը

Զարուհու ամերիկյան խայտառակությունը

Նոյեմբերի 30, 2017


Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ով Միացյալ Նահանգներ է մեկնել իր ասելով` «համահայկական ընդվզման իրազեկ...

Զարուհին Թուրքիային պատերազմ հայտարարեց

Զարուհին Թուրքիային պատերազմ հայտարարեց

Նոյեմբերի 27, 2017


«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը արդեն հասել է Միացյալ Նահանգներ և Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապե...

Զարուհին էլ գաղթական կդառնա

Զարուհին էլ գաղթական կդառնա

Նոյեմբերի 23, 2017


Վերջին երկու օրերին մայրաքաղաքում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հրանուշի ֆիասկոն
Փետրվարի 23, 2018


Հրանուշի ֆիասկոն