Ազգային խայտառակություն

Խոլեստերինի գիտակ Արթուր Ջավադյանը

Հունվարի 23, 2018
Խոլեստերինի գիտակ Արթուր Ջավադյանը

Ջհանգիր Լֆիկյան


Հայաստանում մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես, սննդամթերիքի թանկացման թեման ոչ միայն շարունակում է մնալ օրակարգում, այլև սպառնում է երկար ժամանակ դառնալ քաղաքացիների մտահոգության առարկան: Ընդ որում, տարակուսանք է հարուցում այն փաստը, որ տարբեր պետական կառույցներ վերջին շրջանի գնաճի համար տարբեր պատճառաբանություններ են բերում և չկա մեկ ընդհանուր դիրքորոշում, ինչն էլ իր հերթին ավելի է խորացնում մարդկանց կասկածները:


Վերցնենք թեկուզ կարագի թանկացումը: Հայտնի է, որ հաշված շաբաթների ընթացքում կարագի գինն աճեց 48 տոկոսով: Սկզբում սկսեցին ինչ-որ պատմություններ մատուցել Նոր Զելանդիայում կարագի դեֆիցիտի մասին: Ապա Տնտեսական մրցակցության պաշտանության պետական հանձնաժողովն իր հեքիաթանման վարկածները հրամցրեց, դրանից հետո փորձ արվեց ապացուցել, թե իբր ոչ մի թանկացում էլ չկա: Եվ քանի որ այս բոլոր «հիմնավորումները» գրոշի արժեք չունեին, այսօր կարագային ոդիսականին օգնության ձեռք մեկնեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:


Թե այդ ո՞ր օրվանից է ԿԲ-ն սկսել զբաղվել սննդամթերքի հարցերով, հայտնի չէ: Բայց Ջավադյանը մեծ ցանկություն ուներ աջակցել գործընկերներին, և խորհրդարանում հավաքվածներին նա ասաց հետևյալը. «Կարագի համար առանձին ուսումնասիրություն կատարվել է, և դեռ մայիս-հունիս ամիսներին ԱՀԿ-ի ու մի քանի այլ հեղինակավոր ինստիտուտների կողմից հրապարակվել է մի քանի զեկույց, որ այն վնասակարությունը, որի մասին խոսվում էր կարագի մասով՝ խոլեստերին և այլն, այդքան էլ ճիշտ չի գնահատվել։ Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակառակը՝ կարագն օգտակար է, ձեթի օգտագործումը կանցերոգեն բնույթ է կրում և կարագի օգտագործումն ավելի օգտակար է, քան ձեթինը։ Դրա հաշվին կտրուկ ավելացավ կարագի սպառումը և պահանջարկը, մի շարք երկրներում կարագի դեֆիցիտ եղավ»:


Նման բան լսած կայ՞իք: Արթուր Ջավադյանը բանուգործը թողած ուսումնասիրում է կարագի ու ձեթի օգտակարությունը, դրանց խոլեստերինի պարունակությունը, որ բացատրի դրանցից մեկի թանկացման հիմքը, և քանի որ թանկացողը կարագն է, այն դառնում է օգտակար: Այսինքն, հայ ժողովուրդը դարեր ի վեր կարագ է օգտագործել, բայց միայն այսօր, այն էլ ԿԲ նախագահի ջանքերի շնորհիվ իմացավ, որ իր օգտագործածը օգտակար է, և քանի որ ամեն օգտակար բան պիտի թանկ լինի, կարագն անմիջապես թանկացրին: Հիմա պիտի սպասել, որ Ջավադյանն էլի ազատ ժամանակ կգտնի և կտեղեկանա, թե ուրիշ ինչն է մարդկանց համար վնասակար և օգտակար: Իսկ դրանից հետո վրա կհասնի նոր, այս անգամ արդեն ջավադյանական թանկացումների ալիքը:


Հետգրություն


Կարծում ենք, Արթուր Ջավադյանին իր նոր հայտնագորխությունների համար արժե շնորհել գոնե գիտությունների դոկտորի աստիճան: Քանզի դեռ չէինք լսելոչ մի տեղ, որ կարագն ավելի դիետիկ սնունդ է, քան բուսական ձեթը: Բայց պարզվեց, որ հայ պաշտոնյաները դրան էլ հասան, դա էլ ապացուցեցին: Բրավո...







Դիտումների քանակ 67783


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Որովհետև Ադրբեջանում Ջավադյան չկա

Որովհետև Ադրբեջանում Ջավադյան չկա

Հոկտեմբերի 30, 2017


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մի հետաքրքիր հատկանիշ ունի. երբ լրագրողները նրան նեղն են գցում ուղիղ հարցերով, նա սկ...

Արթուր Ջավադյանն արևահարվել է

Արթուր Ջավադյանն արևահարվել է

Հուլիսի 6, 2017


Շոգ եղանակի ժամանակ արևն իր այրող ճառագայթներով կարող է հարվածել ցանկացած մեկի, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Եվ նույնիսկ...

Պետբյուջեի պակասուրդի մեղավորները

Պետբյուջեի պակասուրդի մեղավորները

Հունիսի 26, 2017


ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, երբ քննարկվում էր պետական բյուջեի 201...

Դավադրություն ընդդեմ Ջավադյանի

Դավադրություն ընդդեմ Ջավադյանի

Նոյեմբերի 17, 2016


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը համոզված է, որ իր անձի դեմ խոշոր դավադրություն է նախապատրաստվում: Եվ երբ որևէ մեկը հ...

Ջավադյանն ու Արուսը փող են շինում

Ջավադյանն ու Արուսը փող են շինում

Հուլիսի 26, 2016


Քանի դեռ բոլորի գլուխը խառն է ահաբեկիչների պատմությամբ, երկրի Կենտրոնական բանկը որոշել է հարմար առիթն օգտագործել ու մարդկանց կա...

Ջավադյանը չի հավատում պետությանը

Ջավադյանը չի հավատում պետությանը

Հունիսի 7, 2016


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հիմա պատրաստ է ցանկացած սրբություն ուրանալ, միայն թե արդարացնի իր խոշոր թերացումները...

Ջավադյանը կփրկի աշխարհը

Ջավադյանը կփրկի աշխարհը

Դեկտեմբերի 26, 2015


Երեկ ՀՀ կենտրոնական բանկում տարեմուտի ավանդական ընդունելությունն էր: Տոնածառ էին դրել, նախագահին էին կանչել, եկել էին բոլոր նրա...

Բագրատյանը պաշտոն է ուզում` չեն տալիս

Բագրատյանը պաշտոն է ուզում` չեն տալիս

Նոյեմբերի 17, 2015


Հրանտ Բագրատյանը պաշտոն է ուզում: Նա կորցրեց բարձր պաշտոնը դեռ 1996թ., երբ Տեր-Պետրոսյանի մոտ որոշվել էր, որ նրան ամենից շատ վա...

Արթուր Ջավադյանը ճանաչվել է անհետ կորած

Արթուր Ջավադյանը ճանաչվել է անհետ կորած

Հոկտեմբերի 7, 2015


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը փախած է ման գալիս: Այսօր Ազգային ժողովում էլ այդ բանը նկատեցին՝ արձանագրելով, որ արդ...

Արթուր Ջավադյանը երեխա ժամանակ գունավոր մատիտներ չի ունեցել

Արթուր Ջավադյանը երեխա ժամանակ գունավոր մատիտներ չի ունեցել

Մայիսի 27, 2015


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վերջապես գտել է աչքի ընկնելու ճանապարհը: Եթե չես կարող մարդկանց զարմացնել լավ աշխատա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հրանուշի ֆիասկոն
Փետրվարի 23, 2018


Հրանուշի ֆիասկոն