Ազգային խայտառակություն

Ակադեմիան ուզում է մեզ փրկել, բայց կկործանի

Հունվարի 23, 2018
Ակադեմիան ուզում է մեզ փրկել, բայց կկործանի

Ի՞նչ նպատակների է ծառայեցվում գիտական միտքը Հայաստանում: Շատերն այն համոզմունքն ունեն, որ գիտությունը պիտի խթանի երկրի տնտեսության առաջխաղացումը, իր բարերար հետքը պիտի թողնի կյանքի բոլոր բնագավառների վրա: Ոմանք էլ այն կարծիքին են, որ գիտական միտքը նրա համար է, որ դառնա պաշտպանված թեզ կամ գիտական աշխատություն, իսկ գիտնականներն էլ նստեն ԳԱԱ-ում և դժգոհեն, որ մեր երկիրը քոսոտ երկիր է:


Բայց այսօր մի պատմական շրջադարձ կատարվեց: Գիտությունների ազգային ակադեմիան որոշեց բոլորին ապացուցել, որ ինքը հենց այնպես ստեղծված չէ, միայն պետության փողերը չի ուտում, այլ կարող է նաև օգտակար լինել երկրին թարմ ու կառուցողական առաջարկներով: Եվ քանի որ ներկա պահին ամենահրատապ թեմաներից մեկը աշխատավարձերի ու թոշակների բարձրացումն է և գնաճը մեղմելու հնարավորությունները, ԳԱԱ-ն այդ բանավեճերի թեժ կետ` խորհրդարանական լսումների դահլիճ ուղարկեց իր առաջամարտիկ գիտաշխատողին:


Մի շտապեք լավատեսական հետևություններ անել, քանի որ գնաճի խնդիրներով ԳԱԱ-ի ներկայացուցիչը հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Վարդիթեր Մադաթյաննն էր: Հնագիտության ու թանկացումների ներքին, բայց անտեսանելի կապի մասին ձեզ, հավանաբար, Ակադեմիայում սպառիչ պատասխան կտան: Իսկ ինչ վերաբերում է սույն գիտաշխատողի բարեփոխիչ մտահղացումներին, ապա այստեղ կարող եք ինքներդ դատել: Վարդիթերն առաջարկեց իրավիճակից դուրս գալու համար լիքը փող տպել և դա հավասար բաժանել թոշակառուներին ու նպաստառուներին: «Այդ բաժինը հավասարապես պետք է բաժանվի ՀՀ բոլոր քաղաքացիների միջև՝ հաշվի առնելով տարիքային տարբերությունները: Սա միակ հնարավորությունն է, որ և թոշակառուին, և նպաստառուին, և ցածր աշխատավարձ ստացողին, և նստարանի վրա քնող ալկոհոլիկին տարրական սնվելու հնարավորությամբ ապահովեն»,- ասաց նա:


Քանի որ հայ գիտական միտքը հանգել է նման դարակազմիկ հետևության, պետությանն ուրիշ ոչինչ չի մնում, քան վաղը ևեթ սկսել թղթադրամների անսպառ տպագրությունը: Հակառակ պարագայում պետությունը պիտի հայտարարի, որ Ակադեմիան խելքը թռցրել է: Ի դեպ, չմոռանանք այդ անքանակ թղթադրամների մի մեծ չափաբաժին էլ ԳԱԱ ուղարկել: Գուցե դրանից հետո այստեղ դադարեն կարծել, որ մեր երկիրը քոսոտ է:







Դիտումների քանակ 48092


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Եղունգ ունես` գլուխդ քորիր

Եղունգ ունես` գլուխդ քորիր

Հունվարի 31, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել էր ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ծանոթանալու խնդիրների կատարման արդյունքներ...

Գիտությունը սպանվում է այլ խրամատում

Գիտությունը սպանվում է այլ խրամատում

Նոյեմբերի 22, 2017


Հայաստանի գիտությունը պետք է փրկել. սա է ընդվզող ուսանողների գլխավոր կռվաններից մեկը: Բայց եթե երիտասարդները իբրև խոչընդոտ դիտո...

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

Նոյեմբերի 7, 2017


Բանն այն է, որ ակադեմիայի շենքի վաճառքն իրոք պետքական քայլ է, եթե այն չի արվում մի քանի տասնյակ միլիոն յուրացնելու, այլ արվում ...

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Սեպտեմբերի 24, 2017


Գիտության, բարոյականության, ողջամտության և տարրական նամուսի պղծման ևս մեկ դեպք գրանցվեց Հայաստանի Հանրապետության տարածքում` պրն...

Գիտելիքին փող տալը վնասակար է

Գիտելիքին փող տալը վնասակար է

Հուլիսի 26, 2017


Նախորդ շաբաթ կառավարությունն ընդունեց 2018-2020թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Փաստաթղթում ներկայացվում են նաև կրթության մասով...

Պուտինը պահեց խոստումը. «խոշոր գիտնականների» ցեղասպանությունը կատարվեց

Պուտինը պահեց խոստումը. «խոշոր գիտնականների» ցեղասպանությունը կատարվեց

Նոյեմբերի 28, 2016


Անցած շաբաթ մենք գրել էինք ռուսաստանցի որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գիտական գործունեության ծարավի մասին, որոնք այնպիսի հ...

Պուտինն ընդդեմ «խոշոր գիտնականների, հերթը Սարգսյանինն է

Պուտինն ընդդեմ «խոշոր գիտնականների, հերթը Սարգսյանինն է

Նոյեմբերի 23, 2016


Պուտինն այսօր դեմ է հանդես եկել Ռուսաստանի «ականավոր» գիտնականներին և սպառնացել է թողնել նրանց առանց հացի ու գողություն անելու ...

Տարոնը վարձահատույց է լինում

Տարոնը վարձահատույց է լինում

Հունիսի 29, 2016
1

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունները նախատեսված են անցկացնել հուլիսի 12-ին, իսկ մասնակցելու համա...

«Քոսոտ երկրում» ԳԱԱ նախագահ ընտրվեց

«Քոսոտ երկրում» ԳԱԱ նախագահ ընտրվեց

Հունիսի 27, 2016


Այսօր կայացավ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի ընտրությունը: Քվեարկությանը մասնակցել է 129-ը հոգի, որից 108-ը կողմ է ...

Ազգային սնապարծությա՞ն, թե՞ զանգվածային էշացման հերթական դրսևորում

Ազգային սնապարծությա՞ն, թե՞ զանգվածային էշացման հերթական դրսևորում

Հունիսի 19, 2016
1

Երբ թուրք-օսմանների նորաթուխ «սուլթան» Ռեջեփ Թայիփ էֆենդին հայտարարում էր, թե Կոլոմբոսից էլ, նորմաններից էլ շատ առաջ իր արյունա...

Երբ հակասանիտարական երևույթը հակահասարակականին է քլնգում

Երբ հակասանիտարական երևույթը հակահասարակականին է քլնգում

Հունիսի 14, 2016


Ասենիզացիայի ու հականեխիչ գործողությունների և ՀՀ քաղաքացիների իմունիտետի իսպառ բացակայության պայմաններում վերջին 25 տարվա ընթաց...

Լեյլա Ալիևան համալրեց Լիսկայի, Տարոնի, Մարտիրոսյան Ռադիկի շարքերը

Լեյլա Ալիևան համալրեց Լիսկայի, Տարոնի, Մարտիրոսյան Ռադիկի շարքերը

Մայիսի 20, 2016


Փաստորեն միայն Հայաստանում չէ, որ արագ տեմպերով զարգանում է գիտությունը: Ավելին, միայն Հայաստանը չէ, որ կարող է պարծենալ Լիսկայ...

Քոսոտ երկրի Չեբուրաշկան

Քոսոտ երկրի Չեբուրաշկան

Մայիսի 13, 2016
2

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի համար մեր երկիրը քոսոտ է միայն այն ժամանակ, երբ նրանից աշխատանք...

Ռադիկ Մարտիրոսյանը լակոտ է մնացել

Ռադիկ Մարտիրոսյանը լակոտ է մնացել

Մայիսի 5, 2016
3

Այս դժվար օրերին մարդիկ նաև հիշեցին, որ երկիրն ակադեմիա ունի, գիտնականներ ունի, բյուջեի հատկացումներ ունի այդ հաստատությանը, որ...

Ռադիկ Մարտիրոսյանը 22 տարի միայն մտածում է

Ռադիկ Մարտիրոսյանը 22 տարի միայն մտածում է

Ապրիլի 15, 2016
1

Պատերազմը հիշեցնել տվեց, որ մենք նաև Գիտությունների ազգային ակադեմիա ունենք և այդ հաստատությունում աշխատող գիտնականները պիտի մա...

Նոբելյան մրցանակների, քրեական հետապնդման և ապաշխարանքի առիթով

Նոբելյան մրցանակների, քրեական հետապնդման և ապաշխարանքի առիթով

Նոյեմբերի 9, 2015
10

Ուշադրություն դարձնենք, որ մեր երեք գիտնականներն էլ անցել են ստանդարտ ճանապարհ կարիերայի սկզբում. ինստիտուտի դիպլոմ, հետո, մի ե...

Մտորումներ նեխած դաշնակների նեխած տերտերի հետ բացած արձանի առիթով

Մտորումներ նեխած դաշնակների նեխած տերտերի հետ բացած արձանի առիթով

Հոկտեմբերի 29, 2015
4

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս ...

Հայաստանի գիտնականների ցանկն ավելացավ ևս մեկով

Հայաստանի գիտնականների ցանկն ավելացավ ևս մեկով

Հոկտեմբերի 28, 2015


Սեյրան Օհանյանի կնոջ էներգիային իսկապես կարելի է նախանձել: Հիմա էլ նա գիտնական է դարձել: Դա դեռ քիչ է, մի բան էլ Facebook-ում կ...

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Սեպտեմբերի 20, 2015
1

Այնպես, ինչպես Բրեժնևի ժամանակ ԲԱՄ-ի շինարարությունն էր հռչակվել ազգային առաջնահերթություն, այդպես էլ անկախ Հայաստանում բորդելա...

Արամ Սիմոնյանն օրը ցերեկով ազնվաբար միլիոնավոր դոլարներ վաստակեց

Արամ Սիմոնյանն օրը ցերեկով ազնվաբար միլիոնավոր դոլարներ վաստակեց

Սեպտեմբերի 10, 2015


Այսպիսով, համոզմունքը, թե հայ գիտնականներն աղքատիկ գոյություն են քարշ տալիս և փող չեն վաստակում, քննադատության չի դիմանում։ Արա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ