Ազգային խայտառակություն

Զարուհի Փոստանջյանը` ապագա Չե Գևարա

Հունվարի 24, 2018
Զարուհի Փոստանջյանը` ապագա Չե Գևարա

Օսկան Քոչարյան


«Երկիր Ծիրանիից» մինչև «Երկիր Մանդարինի»


Այն պահից ի վեր, երբ վրաց սահմանապահները «Նինոծմինդա» սահմանային անցակետում թույլ չտվեցին «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին մուտք գործել այդ երկրի տարածք, տիկին Զարուհին իրեն լիովին երջանիկ է զգում: Հիմա նրա ընդդիմադիր լինելու ծավալները կրկնապատկվեցին, իսկ ընդվզումների համար նոր տարածքներ բացվեցին: Հայաստանի «հանցավոր» իշխանությունների դեմ կռվի նետվող Փոստանջյանն այս պահից ի վեր մասնակից է դառնալու նաև Վրաստանի «անօրինական» իշխանությունների տապալման գործին, որպեսզի արդարությունը հաղթանակի միաժամանակ երկու պետություններում:


Իբրև այս տաևածաշրջանային հեղափոխության առաջին քայլ Զարուհի Փոստանջյանն իր մի շարք խախտված հիմնարար իրավունքների ու ազատությունների վերաբերյալ «Երկիր Ծիրանի» կուսակցության անունից բողոքներ է ներկայացրել եվրոպական կառույցներին: Բողոքներ են ուղարկվել, մասնավորապես, Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքական անվտանգության գլխավոր ներկայացուցիչ տիկին Ֆեդերիկա Մոգերինիին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Թորբյորն Յագլանդին ու Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Նիլս Մուիժնիկսուն:


Այսուհետ արդեն տիկինը կարող է համարվել միջազգային հալածյալ, սրանից հետո նա թռուցիկներ պիտի բաժանի ոչ միայն Մալաթիա-Սեբաստիայում, այլև Հավլաբարում, իսկ վրաց երախտապարտ ժողովուրդն էլ իր հերթին պիտի պարտավորվի արժանին մատուցել իրավապաշտպան տիկնոջը: Որպես նման փոխհատուցում, չի բացառվում, որ Փոստանջյանը Թբիլիսիիում հիմնի իր կուսակցության մասնաճյուղը` «Երկիր Մանդարինի» անունով:


Հետգրություն


Սակայն կարծում ենք, որ Զարուհի Փոստանջյանի իսկական տեղը Կիևն է: Նա դեռ չի հասկացել, և մենք նրան հուշում ենք: Տիկին Զարուհի, գնացեք Կիև, միացեք Միխեիլ Սաակաշվիլուն, ամերիկյան հրահանգի դեպքում դուք հեշտությամբ կտապալեք Պետրո Պորոշենկոյին և կսկսեք պատերազմ Դոնբասի, այսինքն` Ռուսաստանի դեմ: Երբ Ռուսաց հողի խազեինը հողերին կհավասարեցնի Ուկրաինան, դուք ձեր գործընկերոջ հետ կմեկնեք մեկ այլ երկիր` հեղափոխություն անելու և արդարությունը վերականգնելու համար: Եվ այսպես շարունակ: Ճիշտ է, դուք անսկզբունքային եք, ապաշնորհ և անբարոյական, ինչպեսև Սաակաշվիլին, բայց գոնե այդօրինակ գործունեությամբ կնմանվեք 20-րդ դարի ամենասկզբունքային անհատականություններից մեկին` Չե Գևարային, ով անշահախնդիր ծառայեց իր գաղափարին մինչև վերջին շունչը: Իսկ նմանվելն էլ արդեն քիչ չէ, հնարավոր է, շատերը հավատան, որ դուք իսկապես Չե Գևարա կդառնաք:







Դիտումների քանակ 40701


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տարբերությունը մեծ չէ

Տարբերությունը մեծ չէ

Հուլիսի 23, 2018


Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը սկզբում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն էր: Հետո Փաշինյանը նրան չընդունեց, և սա սկսեց չհասկանալ, թե ինքն այ...

Պղտոր ջրի ձուկը

Պղտոր ջրի ձուկը

Հունիսի 4, 2018


Երբ երկու ամիս շարունակ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված էր, Արցախը ջանաց որևէ կերպ չմիջամտել` մնալով ոչ թե պաս...

Էլթոն Ջոնը, Զարուհին և մնացյալը

Էլթոն Ջոնը, Զարուհին և մնացյալը

Մայիսի 28, 2018


Հայաստան եկավ ու մեկնեց հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնը: Նրան Երևանում ջերմ ընդունելության արժանացրեցին: Բայց ոչ բոլորը: Եղան շատերը...

Զարուհին նաև գրագող է

Զարուհին նաև գրագող է

Մայիսի 10, 2018


Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բայց հիմա նրանց...

Նիկոլը Զարուհու վարչապետն է

Նիկոլը Զարուհու վարչապետն է

Ապրիլի 26, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսօր մասնակցել է Դիլիջանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Տիկին Զա...

Ունեցվածքի յուրացո՞ւմ, թե՞ սեփականաշնորհում

Ունեցվածքի յուրացո՞ւմ, թե՞ սեփականաշնորհում

Ապրիլի 23, 2018


Երեկ, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալված է, «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց...

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Ապրիլի 16, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը եթե նույնիսկ ունի ձգողական ուժ, ապա այդ մագնիսի վրա ավելի շատ ...

Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս

Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս

Ապրիլի 11, 2018


Երևանի ավագանու աղմկահարույց նիստի օրը «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների կողմից քաղաքապետարան բերված տարօրինակ նյութի բ...

Զարուհին խելագարվել է

Զարուհին խելագարվել է

Մարտի 31, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խելագարության նշաններ է ցուցաբերում: Եվ սա ոչ թե կողմնակի կարծիք է կամ...

Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի

Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի

Մարտի 21, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը չի պատրաստվում միանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռն...

Թեկուզ իրար սպանեն

Թեկուզ իրար սպանեն

Մարտի 20, 2018


Երևանի ավագանու երեկվա նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ցայտնոտի մեջ էր հայտնվել ու աջուձախ մեղ...

Էրոտիկա` ծիրանների մասնակցությամբ

Էրոտիկա` ծիրանների մասնակցությամբ

Մարտի 17, 2018


Երևանի ավագանում հանրահայտ, մղձավանջային նիստից հետո, որն այնքան մեծ աղմուկի տեղիք տվեց, բոլորը խոսում են այն մասին, թե առաջիկա...

Թասիբի մեռածները

Թասիբի մեռածները

Մարտի 9, 2018


Զարուհին չի սիրում Նիկոլին: Նիկոլը չի սիրում ՀԱԿ-ին: «Սասնա ծռերը» չի սիրում Նիկոլին: «Ժառանգությունը» ոչ մեկին չի սիրում: Բայց...

Ծիրանն արդեն փչանում է

Ծիրանն արդեն փչանում է

Մարտի 1, 2018


Մոտ մեկ ամիս առաջ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը հանդես էր եկել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց ան...

Եվ մի տանիր զմեզ ի քյալագյոզություն

Եվ մի տանիր զմեզ ի քյալագյոզություն

Փետրվարի 19, 2018


Մեր քաղաքացիները շատ բաներից են դժգոհում: Նրանցից ոմանք առաջարկում են պայքարել հոռի երևույթների և անօրինականությունների դեմ: Բա...

Զախարյանը նախանձում է Փոստանջյանին

Զախարյանը նախանձում է Փոստանջյանին

Փետրվարի 15, 2018


«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ, հրաշքով քաղբանտարկյալ չդարձած Անի Զախարյանը տևական ժամանակ խոր լռություն էր պահ...

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Փետրվարի 14, 2018


Քաղաքապետարանի վերջին նիստի, կոյուղաջրերի, դրանց բուրմունքի և եղածին ուղեկցող ծեծուջարդի մասին մեր համաքաղաքացիները դեռ երկար կ...

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Փետրվարի 14, 2018


Երևան քաղաքի ավագանու անդամ, «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին այսօր թույլ չտվեցին իր ծառայողական մեքենա...

Հայաստանի Սաակաշվիլին կին է

Հայաստանի Սաակաշվիլին կին է

Փետրվարի 12, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, որի գործողություններն առանց այդ էլ աչքի չէին ընկնում ինքնատիպությամբ...

Զարուհին պարապ ականջ է փնտրում

Զարուհին պարապ ականջ է փնտրում

Փետրվարի 7, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցությունը աշխարհներ կտրեց, օվկիանոսներ անցավ, երկրներ փոխեց, որ իրականություն դարձնի իր համահայկական մեծ ը...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ