Տիեզերական խայտառակություն

Դերժավի Արկադի մսաղացը խափանվում է

Հունվարի 24, 2018
Դերժավի Արկադի մսաղացը խափանվում է

Ծառուկ Սարգսյան


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին` Դերժավի Արկադին պատկանող, նրա քրոջ կողմից կառավարվող մսաղացի կամ, ինչպես իրենք են կոչում, «Սլավմեդ» բժշկական կենտրոնում տիրող բարքերի մասին շատ անգամ ենք առիթ ունեցել գրելու և գրեթե միշտ` ողբերգական շեշտադրումներով: Սակայն տրամադրության թելադրողը մենք չենք, այլ այն իրականությունը, որի հետ բախումները ավարտվում են ցավալի պատմություններով: Հենց այդ իրողության վկայություններից մեկն էլ այս օրերին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող քննությունն է, որտեղ ամբաստանյալները «Սլավմեդի» «լավագույն կադրերն են»: Ի դեպ, նկատենք, որ վերջիններս թեև մեղադրվում են բժշկական օգնությունը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ, անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով ծննդկանի մահը առաջացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, սրանով հանդերձ ներկա պահին էլ աշխատում են Դերժավի Արկադի ձեռքի տակ` պոտենցիալ վտանգ ներկայացնելով այդ կենտրոնի ցանկացած այցելուի կյանքի և առողջության համար:


Դատավարությունը գուցե և մասնավոր դեպք է, կամ բազմաթիվ դեպքերից միայն մեկը, սակայն հենց միայն այս գործի շրջանակներում ի հայտ են գալիս այնպիսի մանրամասներ, որոնց առկայությունը մեկ այլ բժշկական կենտրոնում անմիջապես կհամարվեր հանցավոր վերաբերմունք և հիմք կդառնար այդ հաստատությունը փակելու համար: Միայն թե պատգամավոր Արկադի Համբարձումյանի վրա այդ օրենքները չեն տարածվում:


Վկաների ու մեղադրող կողմի ելույթներից պարզ է դառնում, թե ինչպիսի կադրերով են համալրված «Սլավմեդի» հաստիքները, որքան ցածր է նրանց պրոֆեսիոնալիզմն ու մասնագիտական հմտությունների աստիճանը: Այս հարկի տակ նույնիսկ մեծ դժվարությամբ են գտնում բժշկի, ով կարող է սոնոգրաֆիայի սարք օգտագործել, իսկ ինչ վերաբերում է ժամանակակակից «Տոշիբա» ֆիրմայի «էքսպերտ կլասի» սարքին, ապա դա սոսկ ցուցադրական նմուշ է, կենտրոնի վարկը բարձրացնելու միջոց, բայց ոչ երբեք կիրառման ենթակա գործիք:


Փոխարենը սրանց մոտ սովորական երևույթ է վիրահատվածի որովայնում «մառլա» թողնելը, վերջին պահին պարզելը, որ արյան սուր դեֆիցիտ կա ու հիվանդի հարազատներն են պարտավոր դա գտնել ու բերել: Այստեղ անհնար է գտնել պլազմայի հետսառեցման ապարատներ, իսկ երբ հիվանդի վիճակը դառնում է օրհասական, ապա վերջին վայրկյանին որոշում են կայացնում նրան ծանր վիճակում տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, հավանաբար, այն պատճառով, որ «Արմենիայում» գոնե կգտնվենն 1-2 փորձառու բժիշկներ, մի բան, ինչը «Սլավմեդում» երբեք չես գտնի:


Այսօր «Սլավմեդն» ու Դերժավի Արկադը հսկայական միջոցներ են ծախսում զանգվածային լրատվամիջոցների օգնութամբ կենտրոնի վարկը վերականգնելու, նրա չեղած հնարավորություններն ու կասկածելի համբավը հանրայնացնելու նպատակով: Սակայն անօգուտ: Ո՞վ իր երեխայի կյանքը կվստահի գովազդային տրյուկներին, երբ աչքի առաջ ունի սահմռկեցուցիչ պատմություններն ու դրանց հետևանքները:


Արկադի Համբարձումյանը չի սիրում, երբ իրեն քննադատում են կամ վեր են հանում աղաղակող ճշմարտություններ: Նա նույնիսկ պատրաստ է դատի տալ ԶԼՄ-ներին (ինչպես եղավ մեր կայքի դեպքում. Արկադ աղան մեզնից 6 միլիոն դրամ էր պահանջում, դատավորն էլ, ինչ-որ մասնավոր բուհից դուրս պրծած իրավաբան, համարեց, որ 6-ը շատ է, քանզի Արկադն հարուստ է, և նրան շնորհեց ընդամենը 800 հազար, սակայն մենք, իհարկե, այդ գումարը վճարելու մտադրություն չունենք), միայն թե պնդի հակառակը: Բայց ինչպես հայտնի ասույթն է վկայակոչում, «Մի դատիր, որ չդատվես»: Դատող Արկադն այսօր ինքն է արդեն դատարանի դռներն ընկել իբրև անուղղակի ամբաստանյալ, իբրև պատասխանատու և հանցակից, որովհետև չի լինում մեկ հոգու մեղք: Ամեն ինչ փոխկապակցված է: Իսկ մեղքերի այս երկար շղթայի ծայրը գտնվում է ՀՀԿ-ական պատգամավորի ձեռքում, և հենց նա է շարժման մեջ դնում իրար հաջորդող դժբախտությունների շարանը, որը սպառնում է վերջ չունենալ: Եվ ցավալի է, որ ՀՀ դատարանները չեն հասկանում, որ լրատվամիջոցը, հետապնդելով հանրային գերագույն շահը, իրավունք ունի Դերժավի Արկադին խայտառակել և վիրավորել` հանրությանը իրազակելու նպատակով, որպեսզի կանխվեն հետագա ողբերգությունները: Կոնկրետ մեր դեպքում դատարանն ի դեմս մասնավոր բուհից դուրս պրծած դատավորի դա չհասկացավ, հուսանք, որ այս սխալը չի կրկնվի ապագայում:







Դիտումների քանակ 72588


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արկադի «Սլավմեդը» վշտի մեջ է

Արկադի «Սլավմեդը» վշտի մեջ է

Հուլիսի 2, 2018


«Սլավմեդ» բժշկական կենտրոնը, որն, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավի Արկադի ընտ...

Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ծրագիրը

Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ծրագիրը

Ապրիլի 4, 2018


Նախագահ Սարգսյանի ծրագիրը, որով նախատեսվում էր 2040թ. ՀՀ բնակչության թվաքանակը դարձնել 4 մլն, կարծես թե խափանվում է: Ամենահետաք...

Դերժավի Արկադը կրծքո՞վ է կերակրելու

Դերժավի Արկադը կրծքո՞վ է կերակրելու

Մարտի 2, 2018


ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ Դերժավի Արկադին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի չարագույժ համբավն այնքան լայն ...

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Դեկտեմբերի 6, 2017


Խորհրդարանում քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի արդեն լրամշակված տարբերակը, ասել է, թե` նոր նախագծում հաշվի են...

Ի՞նչ է պետք Դերժավի Արկադին

Ի՞նչ է պետք Դերժավի Արկադին

Նոյեմբերի 16, 2017


Օրեր առաջ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զորհաբյանը տեղեկացրել էր, որ իրենց նիստերից անհար...

Դերժավի Արկադը փողով ուզում է մահացածներին վերակենդանացնել

Դերժավի Արկադը փողով ուզում է մահացածներին վերակենդանացնել

Նոյեմբերի 3, 2017


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնն արդեն երկար ժամանակ է, ինչ ձեռք է բերել...

Գցող և գցվող Դերժավի Արկադը

Գցող և գցվող Դերժավի Արկադը

Հոկտեմբերի 31, 2017


Դերժավի Արկադ մականունով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը չի սիրում, երբ իրեն «գցում են»: Ավելի ճիշտ, չի սիրում, եր...

Դերժավի Արկադը շարունակում է մարդ սպանել և դատարաններում հաղթել

Դերժավի Արկադը շարունակում է մարդ սպանել և դատարաններում հաղթել

Հոկտեմբերի 27, 2017


Երբ ամիսներ առաջ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում արձանագրվեցին նորածինների և ծննդկանների մահվան դեպքեր, բուժհաստատության սեփականա...

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Սեպտեմբերի 4, 2017


ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խիստ զայրացած է: Նա հայտարարել է, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական...

Դերժավի Արկադը նույնիսկ սուտ խոսելիս է ապաշնորհ

Դերժավի Արկադը նույնիսկ սուտ խոսելիս է ապաշնորհ

Հունիսի 22, 2017


Արդեն առիթ ունեցել էինք պատմելու, որ օրերս վաճառակետերում հայտնվել էր ադրբեջաներեն մակնշումով մանկական կեր, և այդ ապրանքի ներմո...

Դերժավի Արկադը` ադրբեջանցիների գործընկեր

Դերժավի Արկադը` ադրբեջանցիների գործընկեր

Հունիսի 20, 2017


Ընդամենը շաբաթներ առաջ էր, երբ աղմկոտ մի պատմություն ծագեց ադրբեջանական խնձորներ ներկրելու առիթով: Գործ հարուցվեց, մեղավորներ գ...

Դերժավի Արկադը, Բոգոն ու Տիմատին

Դերժավի Արկադը, Բոգոն ու Տիմատին

Հունիսի 7, 2017


ԱԺ հանրապետական պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավի Արկադի համար այս տարին շատ ծախսատար է ստացվում: Նախ ահռելի գումարներ ...

Դերժավի Արկադը կոճակ կսեղմի

Դերժավի Արկադը կոճակ կսեղմի

Մայիսի 18, 2017


Փողով կարելի է գնել ամեն ինչ, բացի խելքից: Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավի Արկադը) այս պարզ ճշմա...

Դերժավի Արկադին սնուցման տակ են պահում

Դերժավի Արկադին սնուցման տակ են պահում

Ապրիլի 7, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանի մասին շատ հետաքրքիր ու զարմանահրաշ պատմություններ էինք լսել, բայց այս մեկը կարծ...

Դերժավի Արկադը՝ անբարոյական «վազվրատ» անող

Դերժավի Արկադը՝ անբարոյական «վազվրատ» անող

Ապրիլի 6, 2017


«Վազվրատը» հայ իրականության անբաժանելի երևույթներից է։ Հայ ժողովրդի մի մասը պարտք է վերցնում մյուս մասից և սովորաբար չի վերադար...

Դերժավի Արկադը վաղուցվա խայտառակությունն է

Դերժավի Արկադը վաղուցվա խայտառակությունն է

Ապրիլի 5, 2017


Լոռիում խասակցությունների գլխավոր նյութն այն էր, որ Համբարձումյանն այդ բանը արել է առանց ամոթի ու անթաքույց: Սա աջ ու ձախ պարկո...

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Մարտի 25, 2017


Հայաստանի գրեթե բոլոր մարզերում սպասվում է ընտրական թեժ պայքար: Լոռու մարզը ևս բացառություն չի կազմում, թեև այստեղ նախընտրական ...

Դերժավի Արկադի գերձայնային կյանքը

Դերժավի Արկադի գերձայնային կյանքը

Մարտի 24, 2017


Լոռիում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադին) փաստերն աղավաղելու մեծ վարպետ է: Նրա այդ հ...

Դերժավի Արկադը ողորմություն է հավաքել

Դերժավի Արկադը ողորմություն է հավաքել

Մարտի 22, 2017


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արկադի Համբարձումյ...

«Երկիր ծիրանի», հաջորդները կլինեն «Երկիր սնիկերսի» և «Երկիր բանանի»

«Երկիր ծիրանի», հաջորդները կլինեն «Երկիր սնիկերսի» և «Երկիր բանանի»

Մարտի 15, 2017


Զարուհի Փոստանջյանը կուսակցություն է բացում: Բնական է, նա չէր կարող նորմալ անուն ընտրել, և կուսակցությունը կոչվելու է «Երկիր ծի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ