Սովորական խայտառակություն

Բարի խորհուրդների կուսակցությունը

Հունվարի 25, 2018
Բարի խորհուրդների կուսակցությունը

Ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստան վերադարձից հետո «Ժառանգություն» կուսակցությունը վարչության նիստ էր հրավիրել. օրակարգում ընթացիկ ներքաղաքական և նաև կուսակցության կազմակերպչական հարցերն էին։ Ավելի ուշ կուսակցության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ արտակարգ որևէ բան չի որոշվել, ասել է թե` հավաքվել են իրար գլխի, դեսից-դենից են խոսել, կարոտներն են առել ու ցրվել են: Բայց որովհետև քիչ է պատահում մի տեղում մի քանի հոգով նիստ գումարելը, ձեռքի հետ էլ անդրադարձել են գնաճի թեմային: Այդ առիթով «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն ասել է. «Գնաճի թեմայի շուրջ քննարկում ունեցանք, մենք էլ ենք շատ դժգոհ։ Գտնում ենք, որ ժողովուրդը պետք է դրա դեմ պայքարի բոլոր հնարավոր միջոցներով»։


Մուրադյանի ձևակերպումը հետաքրքրական է: Եթե «Ժառանգությունը» կողմ է պայքարի բոլոր հնարավոր եղանակներին, ապա օրեր առաջ «Ելք» դաշինքն այդ եղանակներից մեկը կիրառում էր` բողոքի երթ անցկացնելու տեսքով: Որտե՞ղ էին այդ ժամանակ Րաֆֆին ու նրա համակիրները: Ինչո՞ւ չմիացան: Ընդ որում, ոչ միայն չմիացան երթին, այլև խորհրդարանում գնաճի թեմայով կազմակերպված լսումներին չմասնակցեցին, ինչից հետո հայտարարեցին, թե «անիմաստ զբաղմունք ենք համարում»։ Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ելքի» պայքարին միանալ-չմիանալու առիթով հայտարարեց. «Ես այլ քաղաքական միավորման ներկայացուցիչ եմ, այսինքն, եթե ունեն իրենց քաղաքական օրակարգը, գնամ իրենց օրակարգին մասնակցեմ, որ ի՞նչ անեմ... Գնամ ուրիշի հարսանիքին ծափ տա՞մ, անկոչ հյուր հո չեմ»:


Այսքանից հետո, երբ նույն կուսակցությունը հասարակությանը կոչ է անում գնաճի դեմ կռիվ տալ բոլոր հնարավոր միջոցներով, հասարակությանն այլ բան չի մնում, քան Րաֆֆիին ու մյուսներին պատասխանել. «Դուք մեզ մի ասեք, թե ինչ պիտի անենք, մենք ձեր խորհրդի կարիքը չունենք, դուք էլ խորհուրդ տալու իրավունքը չունեք ոչ մի իմաստով»:







Դիտումների քանակ 17492


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Րաֆֆին որոշել է ժամանակից շուտ լաց լինել

Րաֆֆին որոշել է ժամանակից շուտ լաց լինել

Հունիսի 11, 2018


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղեղն անհանգիստ է: Ինչ-որ բան է ուզում, բայց չի հասկանում, թե ինչ: ...

Րաֆֆին Նիկոլի հաճախորդն է

Րաֆֆին Նիկոլի հաճախորդն է

Հունիսի 1, 2018


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը սրտի անհուն տագնապով է հետևում այն ամենին, ինչ այսօր կատարվում է երկր...

Րաֆֆին կապիտուլացվում է

Րաֆֆին կապիտուլացվում է

Մայիսի 28, 2018


Եթե կար ինչ-որ մի ժամանակ, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնած էր երկընտրանքների առաջ, ապա հ...

Րաֆֆին պայքարում է իրենց տանը

Րաֆֆին պայքարում է իրենց տանը

Մայիսի 1, 2018


Մինչ ընդդիմության ու իշխանության առճակատումը նոր սրացումներ է խոստանում այսօրվա խորհրդարանի նիստից ու քվեարկությունից հետո, այդ...

Նիկոլը փոխում է շրջապատը

Նիկոլը փոխում է շրջապատը

Ապրիլի 24, 2018


Այսօր ժամը 15.00-ին Հանրապետության հրապարակից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի համակիրների երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Բազմությ...

Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում

Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում

Ապրիլի 14, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները փակել են մայրաքաղաքի Ֆրանս...

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Ապրիլի 2, 2018


Ինչպես հայտնի է, «Հանուն Հայաստան պետության» ճակատն ապրիլի 9-ից հանրահավաքներ է անցկացնելու Ազատության հրապարակում՝ ընդդեմ Սերժ...

Անուղեցույցն ու անդրոշակը

Անուղեցույցն ու անդրոշակը

Մարտի 30, 2018


«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամներն այսօր կրկին զավթել էին Ազատության հրապարակը, և նրանց նոսր շարքերում կարելի էր տեսն...

Շառից-փորձանքից հեռու

Շառից-փորձանքից հեռու

Մարտի 29, 2018


Երկիրն իր բանուգործը թողած՝ նստել, կռահումներ է անում` Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպե՞լ են, թե՞ ոչ, կարծես այդ պ...

Թեկուզ իրար սպանեն

Թեկուզ իրար սպանեն

Մարտի 20, 2018


Երևանի ավագանու երեկվա նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ցայտնոտի մեջ էր հայտնվել ու աջուձախ մեղ...

Իսկ ո՞վ է վերահսկում «Ժառանգությանը»

Իսկ ո՞վ է վերահսկում «Ժառանգությանը»

Մարտի 15, 2018


Վերջին օրերի ընթացքում երկրորդ անգամ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարում է, թե հայա...

Թասիբի մեռածները

Թասիբի մեռածները

Մարտի 9, 2018


Զարուհին չի սիրում Նիկոլին: Նիկոլը չի սիրում ՀԱԿ-ին: «Սասնա ծռերը» չի սիրում Նիկոլին: «Ժառանգությունը» ոչ մեկին չի սիրում: Բայց...

Րաֆֆին ճղում է արանքը

Րաֆֆին ճղում է արանքը

Փետրվարի 26, 2018


«Ժառանգություն» կուսակցությունը նիստ էր հրավիրել: Հետո պարզ դարձավ, որ կուսակցությունը նիստ էր անում ոչ թե այն բանի համար, որ ն...

Րաֆֆին ծաղրում է յուրայիններին

Րաֆֆին ծաղրում է յուրայիններին

Հունվարի 12, 2018


Օրերս Հայաստան է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս երթևեկը Հովհաննիսյանի կենցաղում դարձ...

Րաֆֆիի օրինակը վարակիչ է

Րաֆֆիի օրինակը վարակիչ է

Հունվարի 10, 2018


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը վերջին ամիսներին փորձում է իր անձի մեջ մարմնավորել ողջ կուսակց...

Հայրիկյանի ի՞նչն է ողջունում

Հայրիկյանի ի՞նչն է ողջունում

Նոյեմբերի 22, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կրակն է ընկել իր նախաձեռնության ձեռքը և ստիպված ասում է, թե շարունակում է հացադուլը` ԿԸՀ-ից պահ...

«Ժառանգությունը» նույնպես փող է ուզում

«Ժառանգությունը» նույնպես փող է ուզում

Նոյեմբերի 16, 2017


Դժվար է միանշանակ ասել` որքանո՞վ է ճիշտ, որ պետությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում քաղաքական ուժերին, ամեն դեպքում Հ...

Ուզում են սա էլ հարամել

Ուզում են սա էլ հարամել

Նոյեմբերի 10, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ սպասվում էր Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը հանդիպումի ԱՄՆ-ից...

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Նոյեմբերի 9, 2017


Հետաքրքրասերներն այսօր մի փոքրիկ ինտրիգի են սպասում: «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում կհանդիպեն կուսակցու...

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Նոյեմբերի 8, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ տևական ժամանակ առաջ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի լիդերներից մեկի` Սեյ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ