Սովորական խայտառակություն

Շաբոյանին հանուն հայրենիքի պաշտոնաթող կանե՞ն

Հունվարի 25, 2018
Շաբոյանին հանուն հայրենիքի պաշտոնաթող կանե՞ն

Գնաճը սանձահարելու դեմ ուղղված ջանքերը ոչ մի արդյունք չտվեցին կամ, եթե ավելի ազնիվ արտահայտվենք, գնաճի կասեցման դեմ ոչ մի ջանք էլ չգործադրվեց: Իրավիճակն ինչպես կար` այնպես էլ մնաց, մի բան, որը միանգամայն սպասելի էր: Փոխարենը հիմա խնդիրներ կարող են ստեղծել հնչեցված խոստումները: Մարդիկ վաղ թե ուշ կհարցնեն. «Դուք խոստացաք, որ քայլեր կձեռնարկեք, իսկ ո՞ւր են դրանց արդյունքները: Եվ քանի որ արդյունքներ ցուցադրելը անշահավետ ու վնասակար է բոլոր նրանց համար, ովքեր գնաճի հեղինակներն են, անհրաժեշտություն է ծագել մտածել այլընտրանքային տարբերակ:


Իբրև «Բ» տարբերակ սովորաբար բավականին արդյունավետ է լինում ինչ-որ մեկի զոհաբերումը: Եվ հենց այսօր, զարմանալի զուգադիպությամբ, տեղեկություն տարածվեց այն մասին, թե իշխանությունները շատ դժգոհ են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանի կատարած աշխատանքներից, և մոտ ժամանակներս վերջինս պաշտոնանկ կարվի:


Շաբոյանին պաշտոնանկ անելը դժվար գործ չէ, հատկապես որ նրա մասին միշտ էլ կարելի է պնդել, որ վերջինս կարծես թե լճացել է իր աշխատանքում, հանրության համար անընդունելի է դարձել, վերածվել է մի խումբ մարդկանց շահերն ու հետաքրքրությունները սպասարկող գործիքի: Ճիշտ է, բոլորն էլ գերազանց հասկանում են, որ Շաբոյանը «թերանում է» ոչ թե սեփական ցանկությամբ, այլ հրահանգով: Բայց դա այլևս էական չէ: Նրան զոհաբերելը կարող է որոշակի դրական էֆեկտ ունենալ դժգոհ հանրության մի հատվածի համար, մի փոքր մեղմել լարվածությունը: Իսկ հիմա այդ լիցքաթափման անհրաժեշտությունը կա: Այնպես որ Արտակ Շաբոյանին հանուն հայրենիքի պաշտոնաթող անելը լիովին հնարավոր տարբերակ է:







Դիտումների քանակ 6864


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մենաշնո՞րհ. դա ի՞նչ բան է

Մենաշնո՞րհ. դա ի՞նչ բան է

Հուլիսի 30, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլ...

Արտակ Շաբոյանի ինքնասպանությունը

Արտակ Շաբոյանի ինքնասպանությունը

Մարտի 23, 2018


Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվում էր Տնտեսական պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որո...

Թանկից էժանը չկա

Թանկից էժանը չկա

Մարտի 12, 2018


Ոմանք այսօր հրաշալի հնարավորություն ունեն հղում կատարել ամերիկյան ֆինանսատնտեսական վերլուծական GOBankingRates հարթակին, որը կազ...

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Հունվարի 23, 2018


Նախարարի ասածից պետք է ենթադրել, որ եթե 7 տոկոս գնաճը ողբերգություն չդարձավ, ապա հիմա կարելի է հանգիստ խղճով այն դարձնել 10-15 ...

Վահրամ Բաղդասարյանը կպատժի՞ ինքն իրեն

Վահրամ Բաղդասարյանը կպատժի՞ ինքն իրեն

Հունվարի 13, 2018


ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն հասարակությանը խորհուրդ է տալիս լինել լավատես և սպասել փոփոխությունների: Սա ամե...

Շաբոյան, դու դեմք ես

Շաբոյան, դու դեմք ես

Հուլիսի 11, 2017


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ունիկալ դեմք է: Հավանաբար, մեր պաշտոնյաներից ո...

Խոսքդ շաքարով կտրեմ

Խոսքդ շաքարով կտրեմ

Նոյեմբերի 22, 2016


Այսօր մեր համաքաղաքացիների համար օրը սկսվեց տհաճ լուրով. նորից թանկացել է շաքարավազը: Համաձայն նախնական դիտարկումների, «Երևան Ս...

Արտակ Շաբոյանի բառախաղերը

Արտակ Շաբոյանի բառախաղերը

Մարտի 15, 2016


Կա մի բան, որը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը բոլորից լավ է անում: Խոսքը բառա...

Գինս գաղտնիք թող մնա

Գինս գաղտնիք թող մնա

Փետրվարի 17, 2016


Հայաստանում բենզինի չհիմնավորված բարձր գինը շարունակում է պահպանվել՝ անկախ այն բանից, որ ամբողջ աշխարում ճիշտ հակառակ միտումներ...

Շաբոյանի եվրոպական թվաբանությունը

Շաբոյանի եվրոպական թվաբանությունը

Փետրվարի 4, 2016


ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ եթե բանը հասնում է համեմատություններին, ապա գերզարգացած Հայաստ...

Արտակ Շաբոյանը խաբել է վարչապետին

Արտակ Շաբոյանը խաբել է վարչապետին

Հունվարի 25, 2016


Օրեր առաջ, երբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը կառավարության նիստի ժամանակ ներ...

Սկզբում չէր իջնում, հետո իջավ

Սկզբում չէր իջնում, հետո իջավ

Հունվարի 14, 2016


Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ ...

Շաբոյանը չի թողնի, որ Ֆլեշի Բարսեղը տուժի

Շաբոյանը չի թողնի, որ Ֆլեշի Բարսեղը տուժի

Հուլիսի 9, 2015


Արդեն մի քանի օր է` բենզինի գինը Հայաստանի բենզալցակայաններում 10 դրամով թանկացել է: Աչքի առաջ ունենալով այն փաստը, թե թանկացու...

Շաբոյանը, բաջանաղը, հոսանքի գինը

Շաբոյանը, բաջանաղը, հոսանքի գինը

Հունիսի 3, 2015


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից միլիոնավոր դոլարներ փոշիացնելու հանցավոր գործունեության մեջ մեղավորների փնտրտո...

Արտակ Շաբոյանը այսօր դատարկ տուն չի գնա` նվեր կստանա և բանան, և շաքարավազ

Արտակ Շաբոյանը այսօր դատարկ տուն չի գնա` նվեր կստանա և բանան, և շաքարավազ

Մարտի 25, 2015
1

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վաղուց ի վեր վերածվել է մի կառույցի, որի գլխավոր խնդիրն է ամեն գնով ա...

Օղորմածիկի «Հայկական աշխարհն» ու դրամի ֆռֆռալը

Օղորմածիկի «Հայկական աշխարհն» ու դրամի ֆռֆռալը

Նոյեմբերի 25, 2014


«Օղորմածիկ» Տիգրան Սարգսյանն ամեն ինչ արեց, որ «Հայկական աշխարհը» համալրվի մոտ 300 հազար ՀՀ քաղաքացիներով: Հիմա, ահա, եկել է «ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ