Սովորական խայտառակություն

Խելացի Րաֆֆին և անխելք Րաֆֆին

Հունվարի 25, 2018
Խելացի Րաֆֆին և անխելք Րաֆֆին

Զարուհի Փոստանջյանն այսօր դարձյալ խոսել է: Ասել է, որ իրենք շարժվում են առաջ, ու եթե ձախողած լինեին, ապա իրենցից այսքան չէին վախենա և խոչընդոտներ այսքան չէին հարուցի իրենց առաջ: Հետո սկսել է գովերգել կուսակցության ծրագիրը և մասնավորապես նշել է. «Մեր ծրագիրը լուրջ ծրագիր է, ապագային միտված ծրագիր է և մեր պետության իրական հզորացմանը միտված ծրագիր է: Մեր մեծն Րաֆֆիի խոսքերով է սկսվում, և մենք հավատում ենք մեր ծրագրի խոսքերի իրականացմանը և ամեն ինչ դիտարկում ենք այդ խոսքերի ներքո և ոչ թե սահմանափակվում ենք փոքր խնդիրների ներքո»:


Րաֆֆի ասելով տիկին Զարուհին նկատի ունի հայ մեծ վիպասան Րաֆֆիին, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրի համար նրանք ընտրել են գրողի «Կայծեր» վեպից հետևյալ միտքը. «Լինում է, այո՛, որ մի ամբողջ ժողովուրդ ինքն է կանգնում ոտքի վրա, ինքն առանց օտարի ձեռնտվության թոթափում էր իր վզից ստրկության լուծը: Բայց դա լինում է այն ժամանակ, երբ նա բավականին հասկացել է, թե ինչ բան է ազատությունը: Եթե մեր ժողովրդի առաջնորդող մասը նրան այն շավղի մեջ դրած լիներ, նրան այնպիսի ուղղություն տված լիներ, որ նա վերջապես հասկանար, թե որքան վատ է օտարի կոպիտ ուժի տակ ճնշված դրությունը, թե որքան լավ է իր սեփական հողի վրա իր քրտինքով ազատ ապրելը. — մեր գործը շատ հեշտ առաջ կերթար...»:


Իմաստ չկա այս պահին մեկնաբանել, թե գրող Րաֆֆին ինչի առնչությամբ է նման դատողություններ դրել իր հերոսի շուրթերին, և ինչու է Փոստանջյանին այդքան գրավիչ թվացել հատկապես այս հատվածը: Երևույթը մեկ այլ` ոչ պակաս հետաքրքրական ենթատեքստ ունի, ինչն այս դեպքում, հավանաբար, շատ ավելի որոշիչ է եղել: Գրեթե համոզված ենք, որ գրող Րաֆֆու ընտրությունը պատահական չէ: Այն պիտի ասոցիացվի քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ճիշտ է, տիկին Զարուհին հիմա սեփական կուսակցությունն ունի, բայց հին կապերն ամեն քայլափոխի իրենց հիշեցնել են տալիս, և Զարուհին չի կարող մոռանալ, թե ում ծոցից է դուրս եկել: Այդ պատճառով էլ Րաֆֆի անվան երկիմաստ օգտագործումը միանգամայն ըմբռնելի է:


Ցավալին մեկ այլ բան է: Հավանաբար, Փոստանջյանը մեծագույն հաճույքով իր ծրագրի համար բնաբան կընտրեր հենց Րաֆֆի Հովհաննիսյանի մտքերից մեկը, բայց քանի որ Հովհաննիսյանը ոչ մի խելացի միտք չի ասել, հարկադրաբար ընտրությունը կանգ է առել նրա անվանակցի վրա:







Դիտումների քանակ 33589


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տարբերությունը մեծ չէ

Տարբերությունը մեծ չէ

Հուլիսի 23, 2018


Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը սկզբում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն էր: Հետո Փաշինյանը նրան չընդունեց, և սա սկսեց չհասկանալ, թե ինքն այ...

Պղտոր ջրի ձուկը

Պղտոր ջրի ձուկը

Հունիսի 4, 2018


Երբ երկու ամիս շարունակ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված էր, Արցախը ջանաց որևէ կերպ չմիջամտել` մնալով ոչ թե պաս...

Էլթոն Ջոնը, Զարուհին և մնացյալը

Էլթոն Ջոնը, Զարուհին և մնացյալը

Մայիսի 28, 2018


Հայաստան եկավ ու մեկնեց հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնը: Նրան Երևանում ջերմ ընդունելության արժանացրեցին: Բայց ոչ բոլորը: Եղան շատերը...

Զարուհին նաև գրագող է

Զարուհին նաև գրագող է

Մայիսի 10, 2018


Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բայց հիմա նրանց...

Նիկոլը Զարուհու վարչապետն է

Նիկոլը Զարուհու վարչապետն է

Ապրիլի 26, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսօր մասնակցել է Դիլիջանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Տիկին Զա...

Ունեցվածքի յուրացո՞ւմ, թե՞ սեփականաշնորհում

Ունեցվածքի յուրացո՞ւմ, թե՞ սեփականաշնորհում

Ապրիլի 23, 2018


Երեկ, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալված է, «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց...

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Ապրիլի 16, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը եթե նույնիսկ ունի ձգողական ուժ, ապա այդ մագնիսի վրա ավելի շատ ...

Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս

Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս

Ապրիլի 11, 2018


Երևանի ավագանու աղմկահարույց նիստի օրը «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների կողմից քաղաքապետարան բերված տարօրինակ նյութի բ...

Զարուհին խելագարվել է

Զարուհին խելագարվել է

Մարտի 31, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խելագարության նշաններ է ցուցաբերում: Եվ սա ոչ թե կողմնակի կարծիք է կամ...

Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի

Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի

Մարտի 21, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը չի պատրաստվում միանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռն...

Թեկուզ իրար սպանեն

Թեկուզ իրար սպանեն

Մարտի 20, 2018


Երևանի ավագանու երեկվա նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ցայտնոտի մեջ էր հայտնվել ու աջուձախ մեղ...

Էրոտիկա` ծիրանների մասնակցությամբ

Էրոտիկա` ծիրանների մասնակցությամբ

Մարտի 17, 2018


Երևանի ավագանում հանրահայտ, մղձավանջային նիստից հետո, որն այնքան մեծ աղմուկի տեղիք տվեց, բոլորը խոսում են այն մասին, թե առաջիկա...

Թասիբի մեռածները

Թասիբի մեռածները

Մարտի 9, 2018


Զարուհին չի սիրում Նիկոլին: Նիկոլը չի սիրում ՀԱԿ-ին: «Սասնա ծռերը» չի սիրում Նիկոլին: «Ժառանգությունը» ոչ մեկին չի սիրում: Բայց...

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Մարտի 3, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն իր հասցեին հնչած բազում հայհոյանքներից, քննադատությունից ու տարատես...

Ծիրանն արդեն փչանում է

Ծիրանն արդեն փչանում է

Մարտի 1, 2018


Մոտ մեկ ամիս առաջ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը հանդես էր եկել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց ան...

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Փետրվարի 23, 2018


Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում ՀՀԿ-ականների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև տեղի ունեցած բախման խմորը դեռ ...

Եվ մի տանիր զմեզ ի քյալագյոզություն

Եվ մի տանիր զմեզ ի քյալագյոզություն

Փետրվարի 19, 2018


Մեր քաղաքացիները շատ բաներից են դժգոհում: Նրանցից ոմանք առաջարկում են պայքարել հոռի երևույթների և անօրինականությունների դեմ: Բա...

Զախարյանը նախանձում է Փոստանջյանին

Զախարյանը նախանձում է Փոստանջյանին

Փետրվարի 15, 2018


«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ, հրաշքով քաղբանտարկյալ չդարձած Անի Զախարյանը տևական ժամանակ խոր լռություն էր պահ...

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Փետրվարի 14, 2018


Քաղաքապետարանի վերջին նիստի, կոյուղաջրերի, դրանց բուրմունքի և եղածին ուղեկցող ծեծուջարդի մասին մեր համաքաղաքացիները դեռ երկար կ...

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Տարոնի дешевый վրեժխնդրությունը

Փետրվարի 14, 2018


Երևան քաղաքի ավագանու անդամ, «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին այսօր թույլ չտվեցին իր ծառայողական մեքենա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ