Ազգային խայտառակություն

Նժդեհը, Խզմալյանն ու անդունդը

Հունվարի 29, 2018
Նժդեհը, Խզմալյանն ու անդունդը

Ջհանգիր Լֆիկյան


Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում անցյալ շաբաթ կայացել է «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի օրենսդրական ասպեկտներ» թեմայով կլոր սեղան-քննարկում: Այդ միջոցառման ժամանակ խոսվել է նաև ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի ստորագրահավաքի մասին, նշվել է, որ արդեն հավաքվել է 200.000 ստորագրություն։ Միջոցառման մասնակիցներից քաղաքագետ Սերգեյ Մարկովը մատնանշել է, որ դրանում կա նաև Երևանում գտնվող Գարեգին Նժդեհի հուշարձանի հանման հատուկ պահանջ։ Այսօր նշված փաստին անդրադարձավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինս ասաց. «Մեր որոշ հակառակորդների շահարկումներն են և պարզ է, թե ինչու են արվում, միտումնավոր են արվում և պետք չէ ընկնել ծուղակները։ Այս թեմայով Հայաստանի կողմից ամենատարբեր մակարդակներով հայտարարություններ արվել են և ավելացնելու կամ պակասեցնելու բան չկա»:


Բայց արի ու տես, որ ծուղակն ընկնել ցանկացողներ կան, և ասվածին շատ այլ մտքեր ավելացնողներ նույնպես գտնվում են: Սրանցից մեկն էլ ռեժիսոր Տիգրան Խզմալյանն է: Վերջինս իրեն հատուկ ոճով է արձագանքել կատարվածին, բայց դրա հետ մեկտեղ դեպքն արագորեն համապատասխանեցրել է սեփական պահանջներին ու նկրտումներին: Այն, որ Խզմալյանի համար Նժդեհի անձն ու գաղափարները արժեք չունեն, քանզի նա «արևմտամետ լիբերալ է», սա անվիճելի է: Խզմալյանն այլ դավանանքի կրող է, իսկ նրա հայացքները շատ հեռու են Հայաստանից: Սակայն քանի որ հրաշալի հնարավորություն կա հարվածելու ռուսներին, արևմտամետ ռեժիսորն անմիջապես դառնում է մեծ հայրենասեր ու Նժդեհի պաշտպան և հայտարարում է. «Թող որևէ չեկիստական գործակալ միայն փորձի գիշերն այն պայթեցնել կամ ներկով կեղտոտել: Պատասխանը լինելու է ռուսական դեսպանատան և ռազմաբազայի ուղղությամբ: Չեմ կասկածում, որ ստորագրողների մեջ մի ստվար զանգված կազմում են ռուսուլման ռսահայերը, մեկ էլ մոսկվաբնակ ազերիները: Խուստուփ ձեր մուրազին: Ձեր նախնիներին Նժդեհն այնտեղից էր անդունդ շպրտում: Ինչպես սիրում են ասել ռսները՝ «Կարող ենք կրկնել»:


Սցենարն արդեն կա, գործող կերպարներն արդեն ընտրված են, Խզմալյանը պատրաստ է դրա բեմականացմանը: Դեռ ոչինչ չի պատահել, բայց նա կանխատեսում է, որ արձանը կարող են պայթեցնել կամ պղծել: Այսինքն, շատ է ուզում, որ հենց այդպես լինի: Ընդ որում, կարիք էլ չկա որոնելու դեռ չեղած բանի դեռ գոյություն չունեցող մեղավորներին, քանի որ դրանք հաստատ չեկիստներն են լինելու: Սա էլ է Խազմալյանի պատվերը: Իսկ հետո մարդկանց ահռելի զանգվածները շարժվում են դեպի ՌԴ դեսպանատուն և ռազմաբազա, սկսում են բոլորին անդունդը նետել, իսկ Տիգրան Խզմալյանն այդ ամենը նկարահանում ու մի հրաշալի մարտաֆիլմ է ստեղծում հոլիվուդյան մոտիվներով:


Ռուսաստանը կարող է ունենալ Սերգեյ Մարկովի պես ադրբեջանամետ դուրսպրծուկ: Ամեն երկրում հնարավոր է նման մարդկանց հանդիպել: Հայաստանն էլ Տիգրան Խզմալյան ունի: Մարկովը Նժդեհի արձան է ուզում հանել, Խզմալյանն էլ ուզում է մարդկանց անդունդ նետել: Հիմա սրանք իրարից ինչո՞վ են տարբերվում:


Հետգրություն 1


Հետաքրքիր է, ցռան Խզմալյանը անձամբ կմասնակցի՞ ՌԴ դեսպանատան կամ ռազմաբազայի ոչնչացմանը, թե՞ նա Երևանից կդիտի այդ օպերացիան:


Հետգրություն 2


Այնուամենայնիվ, ինչ էլ ասի Մարկովը, ինչպես էլ մերոնք փորձեն պաշտպանել Նժդեհին, փաստը մնում է փաստ. Գարեգին Նժդեհը, նախ, կոլաբորացիոնիստ էր, համագործակցել է նացիստական ռեժիմի հետ, ինչպեսև Ստեփան Բանդերան, և երկրորդ` Նժդեհի ուսմունքը զուտ նացիստական է: Սրանք այն պարզ ճշմարտություններն են, որոնց հերքումը լուրջ մարդու մոտ (հատկապես Ռուսաստանում) առնվազն սրտխառնոց կառաջացնի: Այդ Շարմազանով Էդոն է, որ ի վիճակի չէ հասկանալ, թե ինչ է նացիզմը, ինչ է կոլաբորացիոնիզմը, ինչ է ցեղակրոնը: Ուղղակի վատն այն է, որ Նալբանդյանի կարգի գրագետ մարդիկ պարբերաբար ստիպված էն իրենց ապուշի տեղ դնել` փորձելով սպիտակացնել Նժդեհին:







Դիտումների քանակ 69007


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նժդեհի ստվերը Վրաստանում

Նժդեհի ստվերը Վրաստանում

Մարտի 28, 2018


Նժդեհի գործը հասավ Վրաստան: Հիմա էլ այս երկրում գործող սլավոնական ժողովրդների ազգային կոնգրեսն է կոչ արել քանդել Երևանի կենտրոն...

Ազգային անասունների մտածողության առիթով

Ազգային անասունների մտածողության առիթով

Մարտի 9, 2018


Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավոր հանգամանքների մասին է Սաիդա Մեդվեդևայի «Աշխարհակարգ-2018» վավերագրական ֆիլ...

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Դեկտեմբերի 3, 2017


Զարմացնում են հայերի գթասրտությունը, բարեգործության վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումը, խիղճը, մի խոսքով` հայերի խելքը: Ոմն ...

«Հոգևոր ամրակների» փակուղի. ինչպես Գարեգին Նժդեհը հաղթեց «գիմնազիստ Կոլյային»

«Հոգևոր ամրակների» փակուղի. ինչպես Գարեգին Նժդեհը հաղթեց «գիմնազիստ Կոլյային»

Նոյեմբերի 29, 2017


Նոյեմբերի վերջին Ռուսաստանում առավել քննարկվող տեղեկատվական պատրվակը դարձավ նովիուրենգոյցի երիտասարդ Նիկոլայ Դեսյատնիչենկոն։ Բո...

Ոչխարներ. Made in Russia

Ոչխարներ. Made in Russia

Նոյեմբերի 27, 2017


Ամեն տեղ էլ ոչխարներ կան, անգամ հյուսիսում, որտեղ դրանց բուծում են ջերմոցային պայմաններում։ Մարդկային ընկերակցությունում ոչխարն...

Մանթրաժի զոհը

Մանթրաժի զոհը

Նոյեմբերի 24, 2017


Այն պահին, երբ Բրյուսելում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին նոր Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը, տաս...

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Նոյեմբերի 20, 2017


1990-ականներին Աշոտ Նավասարդյան անուն-ազգանվամբ մի խայտառակ միջակություն հիմնեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ 1995-ին...

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Հոկտեմբերի 12, 2017


Այսօր Սանկտ Պետերբուրգում Էդուարդ Շարմազանովը վերջապես հնչեցրել է առաջին խելոք միտքն իր կյանքում: Այս տարիքում դա անելն ուշ է, ...

Մեր օրերի Օթելլոն

Մեր օրերի Օթելլոն

Սեպտեմբերի 11, 2017


«Հայաստանի Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար, կինոռեժիսոր, երդվյալ արևմտամետ Տիգրան Խզմալյանը, ով վստահեցնում է, թե...

Խզմալյանը նորից խզարում է

Խզմալյանը նորից խզարում է

Սեպտեմբերի 4, 2017


Արևմտամետ և, բնականաբար, ռուսատյաց ռեժիսոր Տիգրան Խզմալյանի գլխում հերթական ապոկալիպսիսն է հասունացել, որտեղ շատ արյուն կա, իսկ...

Արմեն Ամիրյանին կհեռացնեն ՀՀԿ-ից

Արմեն Ամիրյանին կհեռացնեն ՀՀԿ-ից

Հունիսի 9, 2017


Կան բոլոր հիմքերն այն բանի համար, որ նորաթուխ ՀՀԿ-ական ու նախարար Արմեն Ամիրյանին հեռացնեն իշխանական կուսակցության շարքերից: Ճի...

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

Մայիսի 30, 2017


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` մայիսի 28-ին արտասանած մի միտք փորձանք է դարձել նրա գլխին: Հանրապետության տոնի ա...

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Մայիսի 22, 2017


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գլիտելիքների այնքան պաշար ունի, որ արդեն կարող է դասախոսել: Համենայն դեպս, նա ...

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Մայիսի 21, 2017


Այստեղ սիմվոլիզմ ենք նկատում: Բանն այն է, որ անձամբ Գարեգին Նժդեհին երբեք չի հետաքրքրել իր ընտանիքը, նա չի էլ ճանաչել իր երեխայ...

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Մայիսի 3, 2017


Թե ինչ են գտել ռուս ազգայնականները Ադրբեջանի մեջ` բարդ է ասել: Թե ինչն է հրապուրում նրանց ռուս-ադրբեջանական լավ հարաբերությունն...

Սոված Խզմալյանը վտանգավոր է

Սոված Խզմալյանը վտանգավոր է

Մայիսի 1, 2017


«Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար Տիգրան Խզմալյանը հերթական անգամ միջազգային ծավալների դավադրություն է բացահայտել:...

Ինչն օգուտ է Հայաստանին` թշնամություն է արևմտամետներին

Ինչն օգուտ է Հայաստանին` թշնամություն է արևմտամետներին

Մարտի 29, 2017


Վարչապետ Կարապետյանի նախաձեռնությամբ «Ներդրողների ակումբի» ստեղծումն օր ու արև չի տալիս հայրենի ընդդիմադիրների արևմտամետ թևին: ...

Ո՞ւր է լողում չսատկած Խզմալյանը

Ո՞ւր է լողում չսատկած Խզմալյանը

Փետրվարի 18, 2017


Դավաճան լինելու տարատեսակ դրսևորումներ կան: Պարտադիր չէ, որ սահմանը կտրես ու քաղաքական ապաստան խնդրես թշնամի երկրում, պարտադիր ...

Խզմալյանը ուղղորդում է դեսպան Միլսին

Խզմալյանը ուղղորդում է դեսպան Միլսին

Փետրվարի 2, 2017


Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերստին հանդես եկավ ելույթով և անդրադարձավ մեր երկրի ներքին խնդիրներին` մասնավորապես ...

Ինչու է Խզմալյանն ատում ռուսներին

Ինչու է Խզմալյանն ատում ռուսներին

Հունվարի 14, 2017


Կինոռեժիսոր, արևմտամետ ընդդիմադիր ու գրանտակեր Տիգրան Խզմալյանը երբեք չի թաքցնում իր խորը հակակրանքը Ռուսաստանի հանդեպ: Հայաստա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ