Ազգային խայտառակություն

Հրանուշի հայրը և Աստծո պատվիրանները

Հունվարի 29, 2018
Հրանուշի հայրը և Աստծո պատվիրանները

Օական Քոչարյան


Այսօր Երևանի պետական համալսարանում բացվել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր Հրանտ Հակոբյանի անվան լսարանը: Ֆակուլտետում տեղադրվել է նաև նրա կիսանդրին: Շտապենք ասել, որ խոսքը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հոր մասին է:


Տիկին Հրանուշի անձը տվյալ պարագայում կարող էր որևէ նշանակություն չունենալ, եթե ԵՊՀ-ն մեծարեր իսկապես արժանավոր գիտնականի (ասենք, Լև Աբրահամյանին, Գևորգ Բրուտյանին) և խոշոր վաստակ ունեցող փիլիսոփայի: Սակայն, ցավոք, Հրանտ Հակոբյանի մասին այդ բանն ասել չենք կարող:


Հակոբյանի մասին ողջ ճշմարտությունը նույնիսկ չեն պատրաստվում ասել նրա կենսագրության հեղինակները: Երբ ընթերցում ես այս մարդու անցած ուղուն վերաբերող նյութերը, տպավորությունն այնպիսին է, որ 1927 թվականին ծնված անձը սկսել է ապրել միայն… 1993 թվականից հետո, այսինքն` այն պահից, երբ դարձավ Գավառի պետական համալսարանի ռեկտորը: Ընդ որում, չգիտես ինչու, բոլորը նշում են, թե նա է այդ բուհի հիմնադիրը, մինչդեռ ինչպե՞ս կարող է անհատը պետական ուսումնական հաստատության հիմնադիր կոչվել, եթե դրա հիմնադիր կարող է համարվել միայն պետությունը:


Սակայն առաջ անցնենք և նկատենք, որ այսօր ԵՊՀ-ում կիսանդրի բացելիս ներկաները շեշտեցին, որ Հրանտ Հակոբյանը երկար տարիներ դասավանդելով մայր բուհում՝ նպաստել է աստվածաբանության ֆակուլտետի կայացմանը ու մոտ 10 տարի ղեկավարել է կրոնագիտության ամբիոնը: Այս շեշտադրումները աստվածավախ ու հավատացյալ Հակոբյանի մասին կարելի էին նաև լրջորեն ընկալել, եթե նրա փակ կենսագրության միջից դուրս չսպրդեր աղաղակող մի փաստ: Բանն այն է, որ նախարարուհի Հրանուշի հայրը երկար տարիներ զբաղեցրել է Կամոյի կուսշրջկոմի ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի վարիչի պաշտոնը: Իսկ սա նշանակում է, որ նա ոչ միայն անդամակցել է մի կուսակցության, որը դավանում էր աթեիզմ և մերժում էր Աստծո գոյությունը, այլև գործի բերումով քարոզել է հենց այդ աստվածամերժ հայացքները: Իսկ թե հետո ինչ հրաշքով է դարձի եկել ու դարձել մոլեռանդ կրոնասեր, սա էլ կիմանան նրանք, ովքեր արձաններ են տեղադրում:


Ի դեպ, այսօր տեղադրվածը Հրանտ Հակոբյանի միակ կիսանդրին չէ: Դեռևս 2012 թվվականին նրա մի քանդակն էլ դրվեց Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց, իսկ Գավառում նրա անունով փողոց էլ կա:


Նույնիսկ Հայաստանի ազգային հերոսներն այսքան արձանների ու պատիվների չեն արժանանում, ինչին արժանացրել է նախարար դուստրն իր կոմունիստական ագիտատոր հայրիկին: Իսկ սա արդեն հիշատակի հարգում կամ մեծարանք ոչ մի գնով չես անվանի: Սրան ժողովուրդը այլ անուն է տալիս, մի քիչ կոպիտ, բայց անաչառ բնորոշմամբ:


Հետգրություն


Այն, որ տիկին Հրուշը մեծ խելքի տեր չէ, ակնհայտ է: Նրա խելքը բավարարեց միայն Դեմիրճյանի, Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի կանանց կողքին նստելու համար: Բայց այնուամենայնիվ, անգամ հավի ուղեղով օժտված կինը պետք է ֆայմեր, որ հոր կիսանդիրները աջուձախ տեղադրելով այստեղ-այնտեղ` հանգուցյալ հորը սիրելով և ցանկանալով նրան հավերժացնել, այդ տիկինն ընդամենը մարդկանց մեջ զզվանք է առաջացնում հոր հանդեպ և ստիպում արտահայտվել հանգուցյալի հասցեին անբարեկիրթ բառերով: Բա քանի՞ կոպեկ արժեն այդ կիսանդրին ու նման «հարգանքը»:







Դիտումների քանակ 64224


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հրանուշն էլ տուն գնաց

Հրանուշն էլ տուն գնաց

Մայիսի 11, 2018


Նախկին կառավարության անդամները մեկիկ-մեկիկ լքում են իրենց աթոռները: Այսօր հեռացավ նաև Սփյուռքի անզուգական նախարար Հրանուշ Հակոբ...

Հնարավոր է, Հրանուշ, հնարավոր է

Հնարավոր է, Հրանուշ, հնարավոր է

Ապրիլի 2, 2018


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր տրամադրությամբ և մի ճամպրուկ մեդալներով կրկին արտասահման է մեկնել: Այս անգամ նրա թի...

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Մարտի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարուհի Հրանուշով հանդերձ գտնվում է Լիբանանում: Տեղի Հայաստանի դեսպանատանը նա հանդիպել է Լիբանան...

Հրանուշի ֆիասկոն

Հրանուշի ֆիասկոն

Փետրվարի 23, 2018


Սիրիական պատերազմի ողջ ընթացքում հազարավոր սիրիահայեր եկան Հայաստան: Այս մարդկանց ընդունելու, կացարանով, աշխատանքով ապահովելու ...

Սերնդափոխության կանոնները կպահպանվեն

Սերնդափոխության կանոնները կպահպանվեն

Փետրվարի 21, 2018


Առաջիկայում ԱԺ-ն ձեռնամուխ կլինի երկրի «ամենաանկախ» համարվող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ընտրությանը։ Հայտնի է, որ խորհ...

Հրանուշը դաշնակ կդառնա՞

Հրանուշը դաշնակ կդառնա՞

Փետրվարի 9, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ անցնելով խորհրդարանական կառավարման համակարգի գործարկմանը, փոփոխություններ տեղի կունենան նաև կառավարո...

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հրանուշը նպաստում է Սփյուռքի կործանմանը

Հունվարի 22, 2018


ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները թեմայով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Սփյուռքի նախարարության նախա...

Եկեք ազգովի կերակրենք Հրանուշին

Եկեք ազգովի կերակրենք Հրանուշին

Դեկտեմբերի 26, 2017


Թե առանձին գերատեսչություններ ինչպես են ծախսում (ճիշտ կլինի ասել` ինչպես են վատնում) պետական բյուջեի միջոցները, շատ անգամ ենք ն...

Դուք` փող, մենք` մեդալ

Դուք` փող, մենք` մեդալ

Դեկտեմբերի 20, 2017


Այս տարի Հայաստանում ամենաշատ արտադրված ապրանքը հավանաբար մեդալն է եղել: Ամբողջ տարվա ընթացքում աջուձախ բաժանեցին և ով ասես, որ...

Ո՞վ է լինելու «Տարվա պոռնոաստղը»

Ո՞վ է լինելու «Տարվա պոռնոաստղը»

Դեկտեմբերի 18, 2017


Ամեն տարվա վերջում զանազան հայտնի ու անհայտ կառույցներ ամփոփիչ միջոցառումներ կամ մրցանակաբաշխություններ են անցկացնում և պարգևնե...

Հրանուշին տվողներն ու Հրանուշից վերցնողները

Հրանուշին տվողներն ու Հրանուշից վերցնողները

Նոյեմբերի 3, 2017


Հայաստան-Սփյուռք վերջին համաժողովից հետո Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը որքան էլ ջանաց պատկերը ներկայացնել ամենապայծառ գույ...

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Սեպտեմբերի 20, 2017


Արցախի համար ինչ-որ բան արածներին Արցախի համար ինչ-որ բան չարածներից տարանջատելու առանցքային որակը սրանց համար նյութական աջակցո...

Ամենայն Հայոցից Ամենայն Հայոցին

Ամենայն Հայոցից Ամենայն Հայոցին

Սեպտեմբերի 18, 2017


Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի պատվարժան հյուրերին երեկ առաջնորդել էին «Փարավոն» ռեստորան»: Ուրիշ էլ ո՞ւր պիտի ն...

Սոված փորին Հայրենիք սիրելը բարդ գործ է

Սոված փորին Հայրենիք սիրելը բարդ գործ է

Հուլիսի 14, 2017


Արդեն մի քանի տարի շարունակ հայաստանցիների համար ամենազվարճալի թեմաներից մեկը դարձել է Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիր...

Հրանուշ Հակոբյանը ծոմ է պահում

Հրանուշ Հակոբյանը ծոմ է պահում

Հուլիսի 6, 2017


Մեր բարձրաստիճան պաշտոնյաները երկու դեպքում իրար հետ անհավասար մրցակցության մեջ են: Ոմանք մրցում են, թե ով ավելի շատ հարստությո...

Ով հանգստանա` ով հարստանա

Ով հանգստանա` ով հարստանա

Հունիսի 30, 2017


Հայաստան երեք միլիոն զբոսաշրջիկ բերելու հոգսը կարծես թե դարձյալ մնաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուսերին, քանի որ վարչապ...

Թեթև գրքերը ծանր գրքերից լավն են

Թեթև գրքերը ծանր գրքերից լավն են

Հունիսի 28, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ Վերահսկիչ պալա¬տը Սփյուռքի նախարարությունում մի շարք խախտումներ էր արձանագրել: Մաս...

Գրականությունն էլ իր օլիգարխները կունենա

Գրականությունն էլ իր օլիգարխները կունենա

Հունիսի 16, 2017


Հայաստանում գրեթե անհնար է գտնել այնպիսի մի գրող, որի գրքի շնորհանդեսը կայանա որևէ նախարարությունում, այն էլ ամենաբարձր մակարդա...

ՎՊ-ն ընդդեմ Հրանուշի և սփյուռքի

ՎՊ-ն ընդդեմ Հրանուշի և սփյուռքի

Հունիսի 13, 2017


Վերահսկիչ պալատը որոշել է ծանր հարված հասցնել սփյուռք-Հայաստան կապերին: Այլ կերպ չես բնորոշի այդ կառույցի համարձակությունը, որը...

Կառավարության ներսում ընդդիմություն է ձևավորվում

Կառավարության ներսում ընդդիմություն է ձևավորվում

Հունիսի 1, 2017


Արդեն շատերն են հասցրել նկատել, որ նոր կառավարության աշխատաոճում մի տեսակ անփույթ ինքնավստահություն կա, որը երբեք լավ բանի չի հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ