Տիեզերական խայտառակություն

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Հունվարի 30, 2018
Անբարոյականություն ամերիկյան ձևով

Արտյոմ Խաչատրյան


Շատերն արդարացիորեն կարծում են, որ անբարոյականությունն անբարոյականություն է, որտեղ էլ որ այն լինի, ինչպես որ տուզն է տուզ նաև Աֆրիկայում։ Բայց այդքան էլ այդպես չէ, քանի որ աշխարհում կան անգլոսաքսերը, որոնք տարբերվում են մնացած քաղաքակրթություններից հենց բարոյականության հանդեպ վերաբերմունքի և դրա ընկալման հարցերում։ Սկսենք մի փոքր հեռվից։


Դեռևս ամռանը ամերիկյան կոնգրեսն ընդունեց օրենք (HR 3364)՝ «Օրենք Ամերիկայի հակառակորդներին դիմակայության մասին» հնչեղ անունով, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ։ ԱՄՆ նախագահին տրվում էր 180 օր, որպեսզի կողմնորոշվի անհատների և իրավաբանական անձանց՝ պոտենցիալ զոհերի հարցում, և ահա երեկ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր զեկույց է հրապարակել։ Դրա մեջ 210 մարդ է ներառվել։ Մասնավորապես, պատժամիջոցների ցուցակում հայտնվելու թեկնածու են դարձել 114 խոշոր չինովնիկներ և պետական ընկերությունների ղեկավարներ, ներառյալ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարությունը՝ Անտոն Վայնո, Ալեքսեյ Գրոմով, Դմիտրի Պեսկով և Վլադիսլավ Սուրկով։ Բացի այդ, զեկույցում նշվում են բոլոր դաշնային նախարարները, ՆԳՆ, ՔԿ, ԱԴԾ և Ռոսգվարդիայի ղեկավարները։ Զեկույցում հայտնվել են նաև 96 օլիգարխներ, որոնց մեջ են գործարարներ Ալիշեր Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը, Վլադիմիր Պոտանինը, Արկադի և Բորիս Ռոտենբերգները, Գենադի Տիմչենկոն (ի դեպ, ծնունդով Լենինականից է), Օլեգ Տինկովը, Ալեքսանդր Մամուտը, Եվգենի Կասպերսկին, Պյոտր Ավենը։ Ամերիկյան պատժամիջոցների պոտենցիալ զոհերի թվում են նաև մեր երկու հայրենակիցները՝ Սամվել Կարապետյանն ու Դանիիլ Խաչատուրովը. ի դեպ, երբեք աչքի չեն ընկել Պուտինի հետ սերտ կապեր ունենալու մեջ (այս թեմային կանդրադառնանք ավելի ուշ)։ Ցուցակում հայտնվելու չափանիշ է դարձել ավելի քան մեկ միլիարդ դոլարի կարողություն ունենալու հանգամանքը։ Ավելացնենք, որ պատժամիջոցների ենթարկվելու սպառնալիքի տակ է ընկել նաև Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը։ Զեկույցում հայտնվելը նշանակում է, որ ցանկացած պահի այս մարդկանցից յուրաքանչյուրը կարող է զրկվել ամեն ինչից արևմտյան աշխարհում, և հիմա բոլորի համար վրա է հասնում լռության երկար պահը։


Այդ ցուցակում հատկանշականն այն է, որ բոլոր «գործող անձինք» անվանվել են «ԱՄՆ թշնամիներ»։ Բայց զարմացնում է այն, որ ամերիկացիներն արդեն ընկել են նաև ռուսաստանցի լիբերալների հետևից։ Մասնավորապես, Պյոտր Ավենը ժամանակին Գայդարի թիմում է եղել, առավելագույն ջանքեր է գործադրել Ռուսաստանի կազմաքանդման և այն արտաքին կառավարման հանձնելու գծով։ Մի խոսքով՝ անդրօվկիանոսյան ղեկավարությունն ըստ արժանվույն է «գնահատել» պրն Ավենի ավանդն ընդհանուր գործում։ Բայց խոսքն այսօր այլ բանի մասին է, խոսքն, ինչպես ասվեց, ամերիկյան քաղաքականության բարոյական ասպեկտի մասին է։


Ալիշեր Ուսմանով... Այս մարդը կարճ ժամանակում բազմամիլիարդանոց կարողություն է դիզել, պարբերաբար Forbes-ի կողմից ճանաչվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդը, 90-ականների գրավային աճուրդներում, ինչպես և թալանչիական մասնավորեցման մեջ ընդգրկված չի եղել։ Ներկայում ապրում է Լոնդոնում, Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահն է, ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ։


2011թ. մայիսին Ուսմանովը մտել է բրիտանական խոշոր բարերարների հնգյակի մեջ՝ The Sunday Times թերթի կազմած վարկանիշով։ Պարբերականի տվյալներով՝ դա այն բանի արգասիքն է, որ գործարարը ֆինանսավորում է «Արվեստ, գիտություն և սպորտ» հիմնադրամը. Ուսմանովի բարեգործական ծախսերի ընդհանուր ծավալը անցած տարի կազմել է մոտ $126,5 մլն։ Բացի այդ, 2013թ. Ալիշեր Ուսմանովի «Արվեստ, գիտություն և սպորտ» հիմնադրամը կազմակերպել է Ֆրանս Հալսի «Սուրբ Մարկոս» կտավի վերադարձը Պուշկինի անվ. պետական պատկերասրահին։ Իսկ 2013թ. Ալիշեր Ուսմանովն առաջին տեղն է զբաղեցրել Forbes ամսագրի վարկածով ռուսաստանցի մեկենասների վարկանիշում։


Ուսմանովը բարեգործությամբ զբաղվում է նաև անհատական կարգով, առանց իր ֆոնդերի ներգրավման։ Այսպես, 2007թ. սեպտեմբերի 17-ին նա «Սոթբիս» աճուրդի սակարկություններն սկսվելուց մեկ օր առաջ ԱՄՆ 111, 75 մլն դոլարով ձեռք բերեց Մստիսլավ Ռոստրոպովիչի՝ վաճառքի հանված արվեստի գործերի հավաքածուն՝ կազմված 450 լոտից (հատկանշական է, որ նախնական գնահատմամբ հավաքածուի արժեքը կազմում էր 26-40 մլն ԱՄՆ դոլար)։ Հետո Ուսմանովը անվարձահատույց հավաքածուն հանձնեց Ռուսաստանի պետությանը, ներկա պահին այն ցուցադրվում է Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում։ Ինչո՞ւ Ալիշեր Ուսմանովն արեց դա։ Հասկանալի է՝ ոչ միայն բարեհոգությունից ելնելով, նաև սթափ հաշվարկ կար. Ռուսաստանի համար գնելով Ռոստրոպովիչի հավաքածուն՝ Ուսմանովը միաժամանակ անձամբ իր համար գնեց որոշակի չափաբաժնով իմունիտետ, քանի որ եթե նա հիմարությունից ելնելով Ռոստրոպովիչի հավաքածուն նվիրեր հայրենի Ուզբեկստանին, ապա անպայման կհայտնվեր բանտախցում, մեր Լևոն Հայրապետյանի կողքին։ Քանզի չի սիրում Ռուսաց հողի խազեինը, երբ գողանում կամ մեծ փողեր են սարքում (կասկածելի մեթոդներով) իր տարածքում, իսկ հետո դրանք ծախսում են արտասահմանում (ինչպես Լևոն Հայրապետյանը)։ Եվ պետք է խոստովանել, որ այս հարցում Խազեինն, անշուշտ, իրավացի է։


Ռոստրոպովիչի հավաքածուի հետ կապված պատմությունից յոթ տարի հետո Ջեյմս Ուոթսոնը հայտնվեց ողբերգական ֆինանսական դրության մեջ։ Ջեյմս Ուոթսոնը ամերիկացի մեծ կենսաբան է, ԴՆԹ մոլեկուլի կառուցվածքը հայտնագործողը, որն այդ հայտնագործության համար 1962թ. արժանացել է Նոբելյան մրցանակի (Սերգեյ Կապիցան նրան անվանել է մեր ժամանակների ամենամեծ գիտնականը)։ Մի խոսքով՝ 2014թ. Ուոթսոնն իր Նոբելյան մեդալը սակարկության հանեց Նյու Յորքի «Քրիստի» աճուրդում։ Ալիշեր Ուսմանովը 4,1 մլն դոլարով գնեց մեդալն ու վերադարձրեց գիտնականին, իհարկե՝ իրեն համոզելով այն բանում, որ արևմտյան քաղաքական էլիտաները համարժեք կգնահատեն իր քայլը (2015թ. հունիսի 7-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի շենքում տեղի ունեցավ պարգևի վերադարձման հանդիսավոր արարողությունը)։ Հուզված Ուոթսոնը գրեց իր բարերարին. «Ես խորապես ցնցված եմ այդ ժեստով, որը ցույց է տալիս իմ գործունեությանը նրա մեծ գնահատականը ԴՆԹ կառուցվածքի հայտնագործությունից հետո՝ նվիրված քաղցկեղային հիվանդությունների ոլորտի հետազոտություններին»։ Արևմուտքում այն ժամանակ գրում էին, որ ամերիկյան այդքան միլիարդատերերի մեջ ամերիկացի գիտնականին փրկել ձեռնարկեց ռուս ուզբեկը...


Բայց ռուս ուզբեկն այս անգամ վրիպեց։ Այն ժամանակ՝ 2014-ին, Ալիշեր Ուսմանովը գուցե կարծում էր, թե բոլոր մարդիկ հավասար են, իսկ վեհ ու ազնիվ արարքները պետք է միշտ միանման վերաբերմունք առաջ բերեն բոլոր ժողովուրդների մեջ։ Հիմա պարզվում է, որ ոչ բոլորի, քանի որ անգլոսաքսերին գենետիկորեն խորթ է բարոյականությունը, անգլոսաքսերը միշտ առաջ են մղում իրենց շահերը՝ հաշվի չնստելով ուրիշների շահերի հետ, անգամ եթե դա սրբապղծություն լինի։


Եվ այսօր Ալիշեր Ուսմանովը պաշտոնապես հայտարարվել է Միացյալ Նահանգների թշնամի, նրա անձնական ունեցվածքը, ամերիկյան բոլոր ակտիվները (եթե այդպիսիք կան) գտնվում են էքսպրոպրիացիայի սպառնալիքի ներքո։ Դե ինչ, թող վարժվեն ամերիկյան բարոյականությանը։ Եվ լավ է, որ հենց ամերիկացիներն են բոլորին սնունդ տալիս սթափ դատողությունների համար։







Դիտումների քանակ 83247


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

Փետրվարի 17, 2018


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակեց իր հերթական զեկույցը, և այնտեղ խոսվում է նաև հայ-ադրբեջանական ռազմա...

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Հունվարի 14, 2018


Թրամփը դժգոհ է եղել նրանց սարքած ալիքից և տրտնջացել, որ այն «ձանձրալի է», քանի որ «գորիլաները չեն կռվում»։ Աշխատակիցները կտրել-...

Ծախու և չծախվող Հայաստան

Ծախու և չծախվող Հայաստան

Դեկտեմբերի 22, 2017


Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց, որով մերժեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բա...

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Դեկտեմբերի 22, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի միակ ու անբաժանելի մայրաքաղաքը՝ դրանով իսկ հերթական անգամ անարգելով միջազգ...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

Սեպտեմբերի 24, 2017


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող տարածքների աերոլուսան...

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Սեպտեմբերի 7, 2017


Ռուսական քաղաքականությունն ԱՄՆ-ի հանդեպ այսօր հենվում է մի հետաքրքիր գծի վրա, որն ինքը՝ Պուտինն անգամ չի փորձում թաքցնել։ Այն մ...

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Հուլիսի 31, 2017


Կատարվե՛ց։ Ամերիկյան իսթեբլիշմենթը հասավ իր ուզածին՝ մի կրակոցով խփեց և՛ իր նախագահին, և՛ Ռուսաստանի առաջնորդին (ինչպես իրեն է ...

Ամերիկյան եսակենտրոնության և եսասիրության արդեն անտեղի դրսևորումների առիթով

Ամերիկյան եսակենտրոնության և եսասիրության արդեն անտեղի դրսևորումների առիթով

Հունիսի 17, 2017


Ռուսաստանյան օդադիեզերական ուժերի կողմից պրն ալ-Բաղդադիի (որը խալիֆ էր աշխատում այսպես կոչված «Իսլամական պետությունում») վերացո...

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Նոյեմբերի 16, 2016


Ինչպես տեսնում ենք, ավելի «սուրբծննդյան» և մարդասիրական բան ահաբեկչական ինտերնացիոնալի համար Վաշինգտոնում մտածել չեն կարողացել։...

ԱՄՆ-ը խորապես տխրել է սիրիական զորքերի հաջողություններից և Հալեպում ահաբեկիչների ոչնչացումից

ԱՄՆ-ը խորապես տխրել է սիրիական զորքերի հաջողություններից և Հալեպում ահաբեկիչների ոչնչացումից

Հոկտեմբերի 1, 2016


ԱՄՆ-ը կարծում է, թե Հալեպի վերադարձը կառավարական զորքերի վերահսկողության ներքո կուժեղացնի ահաբեկիչների դիրքերը, ճեպազրույցում լ...

Բուշի պարը թաղման ժամանակ

Բուշի պարը թաղման ժամանակ

Հուլիսի 13, 2016


«Իսկ ձեզ մոտ նույնպե՞ս նեգրեր կան» (Բրազիլիայի նախագահ Ֆերնանդո Կարդոզոյի հետ խոսակցությունից, Սան Պաուլու, Բրազիլիա, 28 ապրիլի...

Օբաման ինքնակամ զոհում է իրեն հանուն տերության շահերի

Օբաման ինքնակամ զոհում է իրեն հանուն տերության շահերի

Ապրիլի 1, 2016
2

Ամերիկյան քարոզչամեքենան միշտ էլ աշխատել է իր մտավոր կարողությունների սահմաններում, ինչպեսև, ի դեպ, ամեն բան աշխարհում։ Սակայն ...

Ամերիկյան էլիտան խուճապի է մատնվում

Ամերիկյան էլիտան խուճապի է մատնվում

Փետրվարի 27, 2016


Մեր նախորդ հրապարակումներում մենք քանիցս գրել ենք, որ Ռուսաստանը սպառնալիք է դարձել ամերիկյան հեգեմոնիայի համար, առանց որի այդ ...

Ամերիկացիներն անկեղծորեն խոստովանում են իրենց թշնամանքն աշխարհի հանդեպ

Ամերիկացիներն անկեղծորեն խոստովանում են իրենց թշնամանքն աշխարհի հանդեպ

Փետրվարի 23, 2016


Ամերիկացիները և անգլոսաքսերն առհասարակ երբեք մեծ խելքով աչքի չեն ընկել, միակ բանը, որով նրանք գերազանցում են բոլոր մնացյալներին...

ԱՄՆ-ը մահացու վտանգավոր է աշխարհի ժողովուրդների համար

ԱՄՆ-ը մահացու վտանգավոր է աշխարհի ժողովուրդների համար

Փետրվարի 5, 2016


Աշխարհում զարմանալի իրադարձություններ են տեղի ունենում։ Զարմանալի են ոչ թե պատերազմը Սիրիայում և «արաբական գարունն» առհասարակ, ...

Տրիումֆատոր Օբամայի նոր հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ

Տրիումֆատոր Օբամայի նոր հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ

Նոյեմբերի 3, 2015


Բարաք Օբաման ևս մեկ հաղթանակ է տարել Ռուսաստանի հանդեպ՝ բարոյական։ Նա ցավակցություններ չի հայտնել իր ռուս պաշտոնակցին ռուսական ...

Գիլյոտին Օբամայի գլխավերևում

Գիլյոտին Օբամայի գլխավերևում

Սեպտեմբերի 30, 2015


Չի կարող մի ամբողջ մոլորակ իրեն զոհ մատուցել հանուն այն բանի, որ մյուս ժողովուրդների ոսկորների վրա բարգավաճեն անգլոսաքսերը։ Աշխ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հրանուշի ֆիասկոն
Փետրվարի 23, 2018


Հրանուշի ֆիասկոն