Սովորական խայտառակություն

Ստալինն ու Տաշիրի Սամոն

Հունվարի 30, 2018
Ստալինն ու Տաշիրի Սամոն

Օսկան Քոչարյան


Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների հերթական պատժամիջոցների «սև ցուցակում» տեղ է զբաղեցրել նաև հայտնի գործարար Սամվել Կարապետյանի անունը: Եվ մինչ ոմանք լրջորեն քննարկում են, թե դա ինչով կանդրադառնա գործարարի կողմից Հայաստանում իրականացվող բիզնեսի ու ներդրումների վրա, մեկ այլ պատմություն եկավ լրացնելու ընդհանուր լարվածությունը:


Որքան էլ տարօրինակ հնչի, խոսքն այս անգամ «Ստալինի վախճանը» նոր կատակերգության մասին է, որի շուրջ վերջին շրջանում մեծ աղմուկ է բարձրացվել: Ինչպես հայտնի է, այս ֆիլմի ցուցադրությունը արգելված է Ռուսաստանում։ Ռուսաստանի մշակույթի նախարարության հանրային խորհուրդը կատակերգությունը որպես վիրավորանք է ընդունել՝ համարելով, որ մասնագիտական առումով ֆիլմը շատ վատ, չափազանց կեղծ կինոնկար է։ Ամեն դեպքում, այս հարցը կարծես թե մեզ պիտի բոլորովին չառնչվեր. իրենց ֆիլմն է, իրենց արգելքը:


Բայց արի ու տես, որ դա այնքան էլ այդպես չէ: Օրինակ, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնից լրագրողներին շատ կտրուկ պատասխանել են. «Ոչ, այդ ֆիլմը մենք չենք ցուցադրելու»։ Ասել է թե` կինոթատրոնի անվանումը արդեն իսկ քաղաքականություն է ենթադրում: Ու թեև ոչ մի պաշտոնական արգելք չկա, բայց կա մարդկանց մի տեսակ, որոնք ի վերուստ օժտված են ամեն բան պատճենահանելու, դրսի օրինակով թելադրվելու և ներքին տագնապների բեռը իրական վտանգի տեղ ընդունելու կարողությամբ:


Սակայն այստեղ ամենահետաքրքրականը մեկ այլ բան է: Պարզվում է, «Ստալինի վախճանը» ֆիլմը հունվարի 25-ից ցուցադրվում է «Սինեմա սթար» կինոթատրոններում։ Ինչպես հայտնի է, այս կինոթատրոնները տեղակայված են «Տաշիր» ընկերությանը պատկանող «Դալմա մոլ»-ում և «Ռիո մոլ»-ում։ Ստացվում է, որ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունը որոշել է ցուցադրել Ռուսաստանում արգելված ֆիլմը։ Հիմա քաղաքական հողի վրա հիվանդացածները կարող են պնդել, որ ռուսաստանաբնակ հայ գործարարը Հայաստանում դեմ է գնում ռուսական քաղաքականությանը, այսինքն` Տաշիրի Սամոյի վրա կարող են ավելի մեծ տակառ գլորել, քան ամերիկացիների գլորածն է:


Հետգրություն


Թեպետ պետք է ասել, որ Սամվել Կարապետյանը հազիվ թե ցանկություն ունենա իր արևին քաղաքական-գաղափարական կոմբինացիաներ մշակել, էլ ուր մնաց` հակառուսական ակցիաներ կազմակերպել: Նա, հավանաբար, տեղյակ էլ չէ Ռուսաստանում արգելված ֆիլմի ցուցադրման մասին իր կինոթատրոններում: Ինչևէ, Սամվել Կարապետյանի բախտը բերել է, որ մեծ ուղեղի տեր չէ, հակառակ դեպքում կտրվեր քաղաքական կրքերի` այստեղից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով:







Դիտումների քանակ 55571


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Եվրոպայի վերջին ստալինիստի 100-ամյակի առիթով

Եվրոպայի վերջին ստալինիստի 100-ամյակի առիթով

Հունվարի 26, 2018


Այսօր լրանում է Նիկոլաե Չաուշեսկուի՝ Ռումինիայի «դիկտատորի» ծննդյան 100-ամյակը, որն այդ երկրում միանձնյա կառավարել է 1965-1989թ...

Շատ փոքր նախարարն ու շատ մեծ Կարապետյանները

Շատ փոքր նախարարն ու շատ մեծ Կարապետյանները

Սեպտեմբերի 29, 2017


Այս պատմության մեջ ամենանողկալին Կարեն Կարապետյանի դիրքորոշումն է: Նա, հավանաբար, չի հասկանում, որ նվաստացնելով ՀՀ նախարարին, հ...

Լեոնիդ Կոգան, Արամ Խաչատրյան, Բելլա Քոչարյան, Սերգեյ Խաչատրյան, Համայակ Դուրգարյան, Հրաչյա Ավանեսյան և այլք

Լեոնիդ Կոգան, Արամ Խաչատրյան, Բելլա Քոչարյան, Սերգեյ Խաչատրյան, Համայակ Դուրգարյան, Հրաչյա Ավանեսյան և այլք

Հունիսի 12, 2017


1942 թվականին Լեոնիդ Կոգանը՝ 20-րդ դարի խոշորագույն ջութակահարներից մեկը, դառնում է 18 տարեկան, և, հետևաբար, նրան բանակ են կանչ...

Նախագահ Սարգսյանը վաղը կհնչեցնի մեծն Ստալինի խոսքերը

Նախագահ Սարգսյանը վաղը կհնչեցնի մեծն Ստալինի խոսքերը

Հունիսի 5, 2017


Ինչպես հայտնի է, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը մեղադրվում է մի խումբ անձանց դիտավորությամբ ուրի...

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5, 2017


Այսօր մարտի 5-ն է, տխուր օր բոլոր առումներով: Մեկնարկում է ընտրական քարոզարշավը, որը շատ թանկ կնստի մեր ժողովրդի նյարդային համա...

«Ժողովուրդների հայրը». մարշալ Յազովը Ստալինի մասին հրեշավոր ստի և ճշմարտության վերաբերյալ

«Ժողովուրդների հայրը». մարշալ Յազովը Ստալինի մասին հրեշավոր ստի և ճշմարտության վերաբերյալ

Դեկտեմբերի 4, 2016


Վերջերս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովն առաջարկեց հանցավոր համարել Գորբաչովի և Ելցինի գործունեությունը։ Վատ չէր լինի նրանց միացնել...

Խոսքդ շաքարով կտրեմ

Խոսքդ շաքարով կտրեմ

Նոյեմբերի 22, 2016


Այսօր մեր համաքաղաքացիների համար օրը սկսվեց տհաճ լուրով. նորից թանկացել է շաքարավազը: Համաձայն նախնական դիտարկումների, «Երևան Ս...

«Գլոբալ հայերի» եվ մյուսների գլորվող փուչիկը

«Գլոբալ հայերի» եվ մյուսների գլորվող փուչիկը

Նոյեմբերի 1, 2016


«Նյու Յորք թայմս» աշխարհահռչակ օրգանը աշխարհի նշանավոր հայերի համազգային տագնապն ու համերկրային ցասումն է հրապարակել։ Գլոբալ հա...

Հայ ժողովուրդը բաղկացած է հինգուկես հոգուց

Հայ ժողովուրդը բաղկացած է հինգուկես հոգուց

Հոկտեմբերի 3, 2016


2016 թվականի օգոստոսի 1-ին նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկայում Աստված մեզ ուղարկելու է ազգային համաձայնության կառավարո...

Տաշիր Սամո՞ն է ձևավորում կառավարությունը

Տաշիր Սամո՞ն է ձևավորում կառավարությունը

Սեպտեմբերի 22, 2016


Կառավարության կազմի փոփոխություններին զուգընթաց շրջանառության մեջ դրվեց մի տեղեկություն, համաձայն որի բարեփոխումների դեպքում հա...

Կարապետյան եղբայրները անցնում են հարձակման

Կարապետյան եղբայրները անցնում են հարձակման

Սեպտեմբերի 6, 2016


Արդեն մի քանի օր է՝ համառ լուրեր են պտտվում, թե իբր Կարեն Կարապետյանը պատրաստվում է դառնալ Հայաստանի վարչապետ: Ճանաչելով Կարապե...

Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ

Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ

Հունիսի 12, 2016
2

Ընդունենք մի պահ, որ Շարմազանովը լուրջ մարդ է կամ ընդհանրապես մարդ է և կարծիքի իրավունք ունի: Ըստ նրա, եթե չլիներ Նժդեհի լեգեոն...

ԱՄՆ ծառայության մեջ գտնվող լիբերալներն ընդդեմ մարդկային ինտելեկտի

ԱՄՆ ծառայության մեջ գտնվող լիբերալներն ընդդեմ մարդկային ինտելեկտի

Մայիսի 29, 2016


Ճապոնիայի ներկայիս կարգավիճակը՝ օկուպացված տարածքի կարգավիճակը, հենց ճապոնացիների ընտրությունն է։ Նրանք նախընտրեցին ամերիկյան օ...

Օբաման այցելեց Հիրոսիմա և անարգեց այն

Օբաման այցելեց Հիրոսիմա և անարգեց այն

Մայիսի 27, 2016


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս 2009թ., խաղաղության վաստակած Նոբելյան մրցանակը ստանալիս, մինչև իր լիազորությունների ժամկետի ավար...

Մուսթաֆա Ջեմիլևը՝ խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու

Մուսթաֆա Ջեմիլևը՝ խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու

Մայիսի 22, 2016


Պրն Ջեմիլևի խոսքն աշխարհում արդեն միանգամայն այլ կշիռ կունենա, նա կդառնա ցանկալի հյուր արևմտյան բոլոր մայրաքաղաքներում, նրան Ար...

Նախ հանգիստ ու փող, հետո Հայրենիք

Նախ հանգիստ ու փող, հետո Հայրենիք

Մայիսի 4, 2016
2

Հայրենասիրության վերջին ուժգին բռնկումները հանգեցրին նրան, որ երկրում մեծ թափ հավաքեց «Ոչ թուրքական ապրանքներին և թուրքական հան...

Մի քանի տարվա ընթացքում Սարգսյանը հասավ նրան, ինչին Ստալինը ձգտում էր 15 տարի

Մի քանի տարվա ընթացքում Սարգսյանը հասավ նրան, ինչին Ստալինը ձգտում էր 15 տարի

Նոյեմբերի 1, 2015


2008-09թթ. նախագահ Սարգսյանի մերձավորներից մեկը նեղ շրջանակում մի առիթով ասել էր, թե պետք է հասնել Սերժ Սարգսյանի պաշտամունքի ս...

Սամվել Կարապետյանին մենք կտեսնենք և կսիրենք հեռվից

Սամվել Կարապետյանին մենք կտեսնենք և կսիրենք հեռվից

Հոկտեմբերի 17, 2015
1

«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը բացառում է իր քաղաքականություն մտնելու հեռանկարը, հաղորդում է NEWS.am-ը: Գործակա...

Կարապետյանների երկընտրանքը. հայրենիք, թե՞ բիզնես

Կարապետյանների երկընտրանքը. հայրենիք, թե՞ բիզնես

Հոկտեմբերի 5, 2015


«Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, անդրադառնալով ՀԷՑ-ի գործարքին, փայլուն...

Լիբերալ կայծի բռնկում ՌԴ սենատում

Լիբերալ կայծի բռնկում ՌԴ սենատում

Սեպտեմբերի 22, 2015


Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Կոնստանտին Դոբրինինը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատ է մտցրել ստալինիզմի վերականգնմանը ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հրանուշի ֆիասկոն
Փետրվարի 23, 2018


Հրանուշի ֆիասկոն